Ереван, 26.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Ավելի լուրջ աղետի են տանում՝ փորձելով գեղեցիկ փաթեթավորումներով այլ բան ցույց տալ»․ «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանի բարեկամ ու դաշնակից երկրները շարունակում են կտրուկ արձագանքել Հայաստանում ԵՄ դիտորդների ներկայությանը, նաև ԵԱՀԿ առաքելության հնարավորությանը: Իրանագետ Հարութ Առաքել յանը «Փաստի» հետ զրույցում նախ շեշտել է, որ ԵՄ 40 դիտորդները, որոնք տեղակայվելու են երկու ամսով, ոչինչ չեն կարողանալու անել և ոչ մի երաշխիք էլ չեն կարող տալ:

«Այստեղ կարող ենք տեսնել նաև ԵՄ-ի և ԵԱՀԿ-ի միջև անհամաձայնություններն ու խնդիրները: ԵԱՀԿ-ն հույս ուներ, որ ԵՄ-ն ավելի ուշ կտեղակայի իր դիտորդներին, մինչդեռ ԵՄ-ն փորձեց դիտորդներին բերել Վրաստանի իր առաքելությունից: Ամեն դեպքում, հիմա Հայաստանում փորձում են ցույց տալ, թե սա աննախադեպ է, բայց եթե աննախադեպ լիներ, ու Նիկոլ Փաշինյանն էլ Եվրոպայի կողմից երաշխիքներ ստանար, ԵՄ առաքելությունը երկու ամսով չէր սահմանափակվի, այն ավելի երկարատև կլիներ: Այս ամենը գիտեն նաև Իրանը և Ռուսաստանը: Հիմա պարզապես դիվանագիտական վեճեր են գնում՝ ցույց տալու իրենց անհամաձայնությունն այն քայլերին, որ կատարում է Հայաստանը տարածաշրջանում: Սա արվում է, որ հետագայում լինի փաստ առ այն, որ ժամանակին ասել ու զգուշացրել էին: Հայաստանին զգուշացնում են, որ երբ տարածաշրջան ես բերում հակադիր բևեռից ինչ-որ ուժի, դա ապագայում ունենալու է իր հետևանքը: Իրենք լավ գիտեն, որ այդ առաքելությունները ոչ մի էական փոփոխություն կամ երաշխիք չեն տալու Հայաստանին՝ տարածաշրջանում մեր դեմ կատարվող գործողությունների համատեքստում»,-ասաց մեր զրուցակիցը:

Իրանագետը, սակայն, ՀՀ իշխանությունների առկա քաղաքականությունը չի դիտարկում որպես դեպի Արևմուտք շրջվելու փորձ: «Ներկայիս մեր դիվանագիտությունը, մեծ հաշվով, քաոսային է: Հիմնականում ոչ մի նորմալ ուղղվածություն ոչ մի կողմին չկա: Ժամանակին խոսվում էր այն մասին, թե «բանակցությունները սկսելու ենք մեր զրոյական կետից», ու այդ զրոյական կետը մեր երկրին աղետ բերեց: Հիմա դա կոծկելու համար իրենք բոլոր դռները թակում են՝ սկսած Թեհրանից, Մոսկվայից, Բրյուսելից, Վաշինգտոնից, և այս գործելաոճը շարունակվում է: Մեծ երկրները չգիտեն, թե մենք այս պահին ինչ ենք ուզում, որոնք են մեր նպատակները, շահերը, ինչը Երևանում պարզ ասաց ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին: Հետևաբար, ըստ մեծ երկրների դիվանագիտության տրամաբանության, իրենք են փորձելու հարցերը լուծել, պարզապես ՀՀ իշխանություններն են դռնեդուռ ընկել ու փորձում են ցույց տալ, թե ինչ-որ դիվանագիտություն է վարվում»,ընդգծեց իրանագետը՝ շեշտելով, որ սա դիվանագիտություն չէ, այլ արկածախնդրություններով երկիրը կրկին աղետների տանելու և վերջում դրա մեջ դրսի ուժերին մեղադրելու հերթական դրսևորում:

«Եթե դու չգիտես՝ ինչ ես ուզում, քո նպատակը որն է, շատ բնական է, որ բոլոր ուժերն են դերակատարություն ունենալու մեզ առնչվող հարցերում: Շատ մոտ՝ Վրաստանի օրինակը բերեմ: Երբ Վրաստանը գնաց նման արկածախնդրության, և երկիրը տարան քաոսի, մասնատման, Վրաստանում բոլոր աշխարհաքաղաքական ուժերն իրենց ներկայությամբ փորձեցին բզկտել այդ երկիրը: Հիմա նոր-նոր է Վրաստանը փորձում ուշքի գալ, հասկանալ, թե ինչ է կատարվել իր հետ: Հիմա եթե մենք, թե՛ Վրաստանի, թե՛ նաև Ուկրաինայի փորձը տեսնելով, պետք է նույնը կրկնենք, նշանակում է, որ դաս չենք առնում մոտիկ ու հեռու պատմություններից»,-նշեց Հ. Առաքելյանը:

Վերադառնալով Իրանին ու հաշվի առնելով, որ Իրանը վերջին շրջանում շատ կտրուկ է արձագանքում նաև պատմական սահմանների, տարածաշրջանային աշխարհաքաղաքականության և Իրան-Հայաստան տարանցիկ երթուղիների ցանկացած փոփոխության հնարավորությանը՝ իրանագետը հավելեց. «Ամեն դեպքում Իրանն իր համար նկատելի վտանգները պարզ ձևակերպում է: Սահմանների փոփոխությունն Իրանը հիմնական վտանգն է համարում տարածաշրջանում, այդ թվում՝ նաև մեզ համար: Այսինքն, երբ մենք անհիմն փորձում ենք կոշտացնել մեր դիրքերը, և այդ կոշտ դիրքերը պահպանելու ռեսուրսներ չունենք, լինում է էսկալացիա, որն արդեն դիվանագիտության ավարտն է: Այդ պարագայում ավելի կոշտ ռազմական գործողություններ են սկսվում, և չգիտես, թե ինչ տեղի կունենա: Թեպետ մոտավոր հասկանալի է, իհարկե, երբ չունես դիմակայելու ռեսուրսներ, հիմնական պարտվող ու կորցնող կողմը դու ես: Իսկ վտանգներից ամենաառաջնայինը տարածքի կորուստն է: Վերլուծելով, թե ինչ է տեղի ունենում Հայաստանում և, առհասարակ, Կովկասում, Իրանն այդ վտանգը տեսնում է: Հիմա Իրանը փորձում է նաև մեզ այդ մասին զգուշացնել, փորձում է մի քիչ ավելի կոշտ դա փոխանցել նաև Ադրբեջանին՝ շեշտելով, որ չի հանդուրժելու: Ամեն դեպքում, եթե զգում ենք այդ վտանգը, պետք է թույլ տանք, որ այն երկրները, որոնց շահերն այս պահին համընկնում են մեր շահերի հետ, կարողանան մանևրել, կարողանան պաշտպանել իրենց շահերը, ըստ այդմ՝ նաև իրենց շահերի հետ համընկնող մեր շահերը: ՀՀ իշխանությունը դա թույլ չի տալիս: Թեպետ Իրանը այդ մասին կասի, էլի կասի, բայց երբ տեսնի, որ իր ասածը չեն հասկանում, չեն ընկալում, իրենց ռազմավարությունը կփոխեն»:

Անդրադառնալով Իրանի այս պահի հիմնական նպատակին՝ նա ընդգծեց. «Այս փուլում իրենց ռազմավարությունը տարածաշրջանում Հայաստանի հետ հարաբերությունների ավելի խորացումն է և սահմանների փոփոխություն, էսկալացիաներ թույլ չտալն է, ինչը շատ հավանական է: Թուրքիան գրավել է Իրաքի հյուսիսը, Սիրիայի հյուսիսը, 30 տարի՝ Կիպրոսի հյուսիսը, բայց Արևմուտքի կողմից իր դեմ ոչ մի պատժամիջոց չկա: Խոսքը նույն Արևմուտքի մասին է, որից հիմա երաշխիքներ ենք փնտրում: 44-օրյա պատերազմի ժամանակ Թուրքիան իր ամբողջ զինտեխնիկայով ու իր ամբողջ հրամանատարական կազմով աջակցեց Ադրբեջանին: Այդ ժամանակ ևս Արևմուտքի կողմից ոչ մի արձագանք չեղավ: Արևմուտքը գոնե Թուրքիային չսանձեց: Այսինքն, չասաց, որ եթե պատերազմը Հայաստանի և Ադրբեջանի միջև է, գոնե թող այդ կողմերի միջև լինի: Մինչդեռ, օրինակ, այսօր Իրանին ասում են՝ զենք մի տուր Ռուսաստանին: Թուրքիան Ադրբեջանի հետ մեր դեմ ելավ, մենք կորցրինք մեր տարածքները, ու դեռ ավելին կորցնելու վտանգ կա, բայց, այսքանով հանդերձ, դեռ փորձում ենք երաշխիքներ փնտրել Արևմուտքում՝ աչքաթող անելով մեր բնական դաշնակցի կոչերը, աջակցության ձեռքը, որը մենք չենք սեղմում»:

Անդրադառնալով վտանգներին ու մարտահրավերներին, որոնք բխում են հատկապես հնարավոր «խաղաղության փաստաթղթից», մեր զրուցակիցը պատկերավոր օրինակ բերեց: «Իմ պիջակն իմ հագից տանում են, և ինձ պինդ պահելու կամ ընկերոջս կանչելու փոխարեն ասում եմ՝ «ես շատ դեմոկրատ մարդ եմ, խաղաղություն եմ ուզում»: Բայց, միևնույն է, տանում են պիջակս, հետո շապիկս, ու ես էլի ասում եմ՝ գիտեք, ես խաղաղության կողմնակից եմ, ես դեմոկրատ եմ, ինձ հրավիրում են դեմոկրատական երկրների գագաթաժողովին: Իրականում, եթե ունակ չես երկրիդ անվտանգությունը պահպանել ու պաշտպանել, բոլոր նման կոչերը դատարկաբանություններ են: Այսօր աշխարհն այդ արժեքներով չի առաջնորդվում:

Խոսքը «ժողովրդավարության բաստիոն ենք, եկել են մեզ հոշոտելու» և նման այլ հայտարարությունների մասին է: Աշխարհը, կոպիտ ասած, թքած ունի նման բաների վրա: Եթե ունակ չես ինքդ քեզ պաշտպանել, չեն հարգելու, ինչքան էլ հայտարարես, թե դեմոկրատ ես: Մեծ հաշվով, ավելի լուրջ աղետի են տանում՝ փորձելով գեղեցիկ փաթեթավորումներով այլ բան ցույց տալ: Այսինքն, փորձում են ցույց տալ, թե, այն ինչը մեր գլխին գալիս է, այն պատճառով է, որ մենք լավն ենք և իրենք ուզում են մեզ ոչնչացնել: Իսկ զուգահեռ չեն խոսում այն մասին, որ մենք չենք պատրաստվել, չենք զինվել: Ցավոք, հիմա մեր ժողովուրդն ավելի շատ հենց այդ բոլոր խոսույթներն է կուլ տալիս, որը տարածում են իշխանական շրջանակները: Փոխանակ պատերազմից հետո ավելի ռացիոնալ դառնայինք, ավելի իռացիոնալ դարձանք ու փորձում ենք ավելի շատ հեքիաթների, քան ռեալ քաղաքականությանը հավատալ»,-եզրափակեց իրանագետը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Армения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию КНР призвала США прекратить вооружать Тайвань Режим перешел к репрессиям и насилию в ТавушеГарегин II обратился к властям Армении: Не путайте смелость с трусостьюВВС Израиля за сутки нанесли удары по 50 целям в секторе Газа Эрдоган вновь сравнил Нетаньяху с Гитлером Аршак Карапетян заявил о начале акций неповиновенияБайден подпишет пакет законопроектов о помощи Украине 24 апреля Единственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак КарапетянВ селе Норатус взрывом убит мужчина 109 лет спустя: День памяти жертв Геноцида армян Пашинян портит отношения с ИраномАдминистрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспорыАзербайджан улучшает отношения с Россией за счет АрменииКурсы валют в Армении Пашинян опубликовал фото первого пограничного столба на армяно-азербайджанской границе в Тавуше Жители Тавуша недовольны встречей с вице-премьеромНовые подробности о романе Мэрилин Монро с братьями Кеннеди и последнем дне ее жизни Баку согласился на предложение Казахстана принять у себя встречу глав МИД Армении и Азербайджана Губернатор Стамбула запретил проведение мероприятия в память жертв Геноцида армян В аварии в Арагацотнской области пострадали 7 человек ВТБ (Армения) обновил линейку вкладов для населения Граждане перекрыли трассу Ереван-Севан в поддержку участников акции в Тавуше В Азербайджане потребовали четыре «анклавных села» тоже Эрдоган заявил, что Турция покончит с присутствием РПК у своих границ совместными усилиями Скончался поэт Аршак Кочинян Ситуация, сложившаяся в Тавуше, является следствием ошибок, допущенных Пашиняном на дипломатическом поле: Аршак КарапетянЗаявление о внутренней ситуации в Армении