Ереван, 28.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Հավալուսնը» այն գիրքը չէ, որ կարելի է կարդալ, դնել մի կողմ և զբաղվել առօրյա գործերով. այն ստիպում է մտածել․ «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Հավալուսնը» մասնագիտությամբ տնտեսագետ Սերգեյ Մանուկյանի առաջին գիրքն է: «Գիրքը սկսել եմ գրել 2019 թ. մարտից: Ինֆորմացիայի մեծ մասը, որ ստանում ենք ամենօրյա ռեժիմով տարբեր աղբյուրներից, անուշադրության է մատնվում մեր կողմից, որոշ մասն ենք քննարկում, վերլուծում: Բայց մեր ստացած ինֆորմացիան որևէ տեղ չի կորչում, այն մնում է մեր ուղեղի ենթագիտակցական շերտում, այնտեղ պրոցեսներ են տեղի ունենում: Այս ողջ ինֆորմացիան առնչվում է մեր ամենօրյա գործունեությանը: Այն մտքերը, որոնք ծագել էին իմ մեջ, ունեին նման հիմք: Իմ գրքում ընթերցողը տեսնում է արդիական խնդիրներ` կլիմայական փոփոխություններ, օրինակ` մեզ վրա կրում ենք գլոբալ տաքացման հետևանքները թեկուզ եղանակային փոփոխությունների տեսքով, աղբի ու պլաստիկի կուտակումը, որ Երկիր մոլորակի թոփ հինգ խնդիրներից մեկն է դարձել, այն չեն կարողանում որևէ կերպ լուծել, մեծ խաղացող երկրների կողմից վարվող տնտեսական քաղաքականությունը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է գրքի հեղինակը:

Нет описания.

Նշում է` գիրքը բաղկացած է չորս մասից: «Առաջին մասը գրել եմ 2019 թ. մարտից մինչև օգոստոս ամիսները: Այնտեղ բավականին վառ ձևով է նկարագրված մարդկային անփույթ վերաբերմունքը մոլորակին, շրջակա միջավայրին, մարդ-մարդ հարաբերություններին: Ընթերցողի սեղանին ֆուտուրիստական վեպ է, իրադարձությունները զարգանում են 2050 թ.-ին, աշխարհը պանդեմիայի ճիրաններում է: Ի դեպ, երբ սկսեցի գիրքը գրել, քովիդի համավարակը դեռ չէր սկսվել, այս առումով որևէ զուգահեռներ չկան: Հերոսը երիտասարդ գիտնական Միքայելն է, նա դեղամիջոց է գտնում P5M2 վիրուսի դեմ: Այս վիրուսով վարակվում են բոլոր այն արարածները, որոնց երակներում արյուն է հոսում, ոչնչանալու վտանգի առջև են կանգնած ոչ միայն մարդիկ, այլ նաև կենդանիները»,-հավելում է Սերգեյը:

Նրա խոսքով, 2050 թվականը սարերի հետևում չէ, և եթե մարդկությունը շարունակի շարժվել այն ճանապարհով, ինչ հիմա, օրհասական պահն իրեն սպասել չի տա: Ինչո՞ւ է հեղինակն ընտրել գիտաֆանտաստիկայի ժանրը: «Սա իմ ամենասիրելի ժանրն է, ես՝ որպես ընթերցող և հիմա արդեն նաև հեղինակ, ավելի ազատ եմ ստեղծագործել, չունեի պատկերացումների սահմանափակում, իհարկե, այս գրական ժանրն իր կանոններն ու կառուցվածքն ունի, բայց այդ ազատությունը լիարժեքորեն օգտագործել եմ»,-նշում է զրուցակիցս:

Վեպի գործողությունների միայն տասը տոկոսն է տեղի ունենում Երկիր մոլորակի վրա, հաջորդիվ տեղափոխվում ենք Մենդորի մոլորակ: «Այնտեղ մարդիկ չեն ապրում, այլ ուրիշ ռասա` դորիներ: Ի տարբերություն մարդկանց, դորիներն անպատկերացնելի սիմբիոզի մեջ են իրենց մոլորակի հետ: Դորիներից բացի այնտեղ ապրում են նաև աստվածներ, որոնք, տեսնելով, թե ինչպես են դորիները հոգ տանում իրենց մոլորակի մասին, որպես բնակության վայր ընտրել են այն: Միքայելը ևս հայտնվում է այդ մոլորակում: Նա սկսում է հետագայում համեմատել երկու մոլորակները: Դորիները վստահ են, որ երբեք չի կարելի խախտել տիեզերական հավասարակշռությունը: Այս հասկացությունը կարմիր թելի նման անցնում է վեպի մեջ: Միքայելի հայտնվելը Մենդորի մոլորակում նպատակ ունի. նա պետք է վերականգնի տիեզերական հավասարակշռությունը: Թե ինչ ճանապարհով է երիտասարդ գիտնականը հասնում իր նպատակին, ընթերցողը կհասկանա գրքի վերջում»,-ասում է Սերգեյը:

Նրա խոսքով, գիրքը բազմաշերտ է, ինքը՝ որպես հեղինակ, կարող է երեք շերտ առանձնացնել: «Առաջինը բավականին դինամիկ զարգացող պատմությունն է: Գիրքն ավարտել եմ 2021 թ.-ին, դրանից հետո իմ գրքին վերաբերվել եմ որպես ընթերցող: Հետաքրքիր մի պատմություն առանձնացնեմ: Գրքի շնորհանդեսից երկու օր անց ընկերներիցս մեկն ինձ ձայնային հաղորդագրություն էր ուղարկել` «գիրքդ երկու օրում եմ կարդացել և ուզում եմ քեզանից ներողություն խնդրել»: Հարցնում եմ` ինչո՞ւ: Արձագանքում է` դու ասացիր, որ երկու տարի գիրքը գրել ես, 1,5 տարի էլ աշխատել դրա վրա, իսկ ես քո 3,5 տարվա աշխատանքը երկու օրում կարդացել, ավարտել եմ: Պատասխանեցի` ուրեմն հասել եմ իմ նպատակին»,-ընդգծում է գրքի հեղինակը:

Արձագանքում եմ` գուցե գրքի հանդեպ հետաքրքրությունը պայմանավորված է նրանով, որ դրանում կարևոր ու համամարդկային թեմաներին է անդրադարձ կատարվել: Սերգեյը չի բացառում այս տեսակետը: ««Հավալուսն» վեպում չենք տեսնի ազգություններ, մեզ ծանոթ երկրների ու քաղաքների անուններ: Տեսնում ենք Երկիր մոլորակ` որպես ամբողջականություն, մարդկություն՝ որպես ամբողջականություն, և Միքայել` որպես մարդկության ներկայացուցիչ, հավաքական կերպար»,-նշում է նա:

Սերգեյն ասում է` գրքի երկրորդ շերտը սիմվոլիզմն է: «Գրքում շատ սիմվոլներ կան: Օրինակ` Միքայելը 33 տարեկան է, դա բացահայտ սիմվոլիզմ է, Քրիստոսի տարիքն է: 7 և 3 թվերի շուրջ է պատմությունը պտտվում, բոլոր աստվածային թվերը գրքում կան: Կա սիմվոլիզմ նաև կերպարների ու իրադարձությունների տեսքով: Գրքում առկա աստվածները ծառայում են տիեզերական հավասարակշռությանը: Վերնագիրը ևս պատահական չէ ընտրված, հավալուսնը թռչուն է, այն քրիստոնեական սիմվոլ է: Շատ մանրամասներ չներկայացնելով` ասեմ, որ գեղեցիկ լեգենդ կա այս թռչունի մասին: Լեգենդի հիմքում ինքնազոհողությունն է` ավագ սերունդը ինքնազոհողության միջոցով փրկում է կրտսեր սերնդին, այն, ինչ արեց Քրիստոսը մարդկության համար, ինքնազոհության միջոցով փրկեց մարդկությանը: Գրքում զուգահեռ է տարված քրիստոնեության հետ: Ինքնազոհությունը քրիստոնեության մեջ սիրո դրսևորման բարձրագույն ձևերից մեկն է: Փաստ մեր իրականությունից. 18-ից 20 տարեկան տղաները 2020 թ.-ից ինքնազոհություն են անում մեր բոլորի համար, զոհում են ամենաթանկը հանուն ավելի մեծ գաղափարի, հանուն ընտանիքի ու հայրենիքի: Ինձ համար սա է այն արժեհամակարգը, որ քարոզում է քրիստոնեությունը: Գրքում ինքնազոհության գիծը նույնպես կտեսնենք»,- հավելում է զրուցակիցս:

Եվ վերջապես` ո՞րն է գրքի երրորդ շերտը, կարելի է ասել՝ նաև գրքի ասելիքը: «Յուրաքանչյուր ընթերցող յուրովի է մեկնաբանելու և հասկանալու գիրքը: Ինչպես ասվեց գրքի շնորհանդեսի ժամանակ, գիրքն ընթերցողի հայելին է, ամեն մեկն իրեն է տեսնում այն ընթերցելիս: Ի դեպ, արդեն իսկ ընթերցողների կարծիքներն եմ լսել գրքի մասին: «Հավալուսնը» այն գիրքը չէ, որ կարելի է կարդալ, փակել ու դնել մի կողմ և զբաղվել առօրյա գործերով: Այն ստիպում է մտածել, ընթերցելուց հետո շատերն իրենց հարց կտան` ի՞նչ ենք անում այն միջավայրի համար, որտեղ ապրում ենք…»,- եզրափակում է «Հավալուսն» վեպի հեղինակ Սերգեյ Մանուկյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию