Երևան, 20.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Հայաստանի տակ ոչնչացման «ականներ» են դրված. մեր խայտառակությունն ու ամոթն է, որ նման իրավիճակում ենք ու մինչև հիմա հանդուրժել ենք Փաշինյանին»․ «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Սոչիում սպասվելիք հնարավոր եռակողմ հանդիպումից առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մի քանի մեսիջներ հղեց՝ անդրադառնալով հատկապես խաղաղության փաստաթղթի «վաշինգտոնյան» տարբերակին: Պուտինի խոսքով՝ այն Արցախի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչում է ենթադրում, և եթե Հայաստանը դա է ընտրում, ապա ՌԴ-ն ոչինչ չի կարող պարտադրել: Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը «Փաստի» հետ զրույցում, անդրադառնալով նախ Պուտինի հայտարարություններին, նշեց. «Եթե ավելի ժողովրդական լեզվով բացենք այն, ինչ Պուտինն ասաց դիվանագիտական լեզվով, կարող ենք ասել, որ նա ամոթանք տվեց հայ ժողովրդին՝ ասելով հետևյալը. «Մտածում էի, որ անկեղծ եք պայքարում Արցախի համար, ես զարմացած եմ, որ ձեր կողմից իբր ընտրված ղեկավարը եկել ու ինձ ասում է՝ Արցախը պետք է մնա Ադրբեջանի կազմում: Եթե դուք համաձայն եք, ձեզանից ավելի հայամետ չեմ կարող լինել»:Մեր խայտառակությունն ու ամոթն է, որ նման իրավիճակում ենք ու մինչև հիմա հանդուրժել ենք Փաշինյանին»:

Ինչ վերաբերում է Պուտինի հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանի այն արձագանքին, թե Հայաստանը համաձայնել է աշխ ատել ՌԴ առաջար կած հիմն ակ ա ն սկզբունքների հիման վրա, նա նշեց, որ այսքանից հետո Փաշինյանի ասածների մասին խոսելն արդեն անիմաստ է: «Մարդը, գտնվելով ՀՀ վարչապետի պաշտոնին, փաստացի ներկայացնում է ոչ թե մեր երկրի, այլ մեր թշնամիների՝ Թուրքիայի ու Ադրբեջանի շահերը: Սա ևս խայտառակություն է մեր ժողովրդի համար: Սրանից հետո մեկնաբանել նրա գնահատականները, առաջարկները, վիրավորական է: Այդ մարդը պարզապես ձեռք է առնում մեզ, իսկ մենք ասում ենք՝ կարծես անձրև է գալիս: Այսքանից հետո ավելի ազնիվ կլինի քննարկել Ալիևի, Էրդողանի հայտարարությունները և փորձել հասկանալ, թե ինչպես կարող ենք դիմակայել դրանցից բխող գործընթացներին: Հակառակորդին պետք է գնահատել՝ հասկանալու հնարավոր գործողությունները, բայց գնահատել մեր երկրի վարչապետի աթոռին նստած մարդու տեսակետները մասնավորապես երեկվանից հետո, ուղղակի անիմաստ է: Նա խաբեբա է, այսօրվա դրությամբ միայն ժամի, օրվա կուրսով կարող է տեսակետ հայտնել»,-ասաց քաղաքագետը:

Ինչ վերաբերում է Սոչիում հոկտեմբերի 31-ին սպասվելիք հանդիպմանը, որին մասնակցելու համաձայնություն Ադրբեջանը դեռ չի տվել (երեկվա դրությամբ), Ե. Բոզոյանը շեշտեց. «Պարզ չէ՝ այդ հանդիպումը կլինի, թե ոչ: Փաշինյանը համաձայնել է, բայց դա չի նշանակում, որ միայն նրա համաձայնությունը բավարար է: Կարող է Ալիևը չհամաձայնել այդ հանդիպմանը, որովհետև տեսնում է, որ Փաշինյանն ավելի ադրբեջանական դիրքորոշում ունի, քան ինքը:Ալիևն ու, առհասարակ, նաև թուրքական մամուլն ուղղակի ապշած են Փաշինյանի դիրքորոշումներից, որոնք արտահայտել է Պրահայում: Ասում են՝ չէին սպասում, որ Հայաստանի ղեկավարն այդքան պրոադրբեջանական դիրքորոշում կունենա: Եվ այս պարագայում հարց է, թե Ալիևն ինչու պետք է Պուտինի հետ հանդիպելու ցանկություն ունենա: Հանդիպի, որ ի՞նչ անի: Բայց չի բացառվում, որ կարող է հանդիպեն: Դիվանագիտական իմաստով Ալիևը կարող է չցանկանա հակադրվել Պուտինի հետ և ձևական հանդիպել: Այդ հանդիպումը, մեծ հաշվով, ըստ իս, ձևական բնույթ է կրելու»:

Անդրադառնալով դեռևս պաշտոնապես չհրապարակված, բայց գաղտնազերծված «վաշինգտոնյան» փաստաթղթին, դրանից բխող հիմնական մարտահրավերներին՝ քաղաքագետը շեշտեց, որ վտանգները շատ հստակ են, և խնդիրը միայն Արցախը չէ: «Իրականում արդեն բոլորը գիտեն, որ այդ փաստաթուղթը կա և ստորագրվելու է: Փաշինյանը չի էլ թաքցնում, որ ստորագրելու է այն: Պրահայում քննարկվել է հենց այդ փաստաթուղթը, և արդեն բոլոր մեսիջներն ուղարկվել են: Հիմա մնում է հայ ժողովուրդը հասկանա՝ ընդհանրապես պատրա՞ստ է գնալ ինքնաոչնչացման ճանապարհով, թե ոչ: Աշխարհն ուզում է հասկանալ՝ հայ ժողովուրդը, որը ավելի քան 100 տարի առաջ ցեղասպանություն է ապրել, պատրա՞ստ է երկրորդ անգամ գնալ այդ նույն ճանապարհով: Եթե այդ փաստաթուղթը ստորագրվի, աշխարհը կարձանագրի, որ հայ ժողովուրդը մտածողությունից զուրկ է: Այդ մարդն այդ փաստաթուղթը ստորագրելու նեղ անձնական շատ մեծ շահեր ունի, որը ոչ մի կապ չունի հայ ժողովրդի շահերի հետ: Այդ փաստաթուղթը հակահայկական, հակապետական է: Այդ փաստաթուղթը չի ենթադրում միայն այն, որ դրանով Արցախն Ադրբեջանի կազմում է լինելու, այն Հայաստանը ոչնչացնելու փաստաթուղթ է: Այդ փաստաթղթի ստորագրումից հետո ճանապարհ կբացվի նաև դեպի Սևան, Սյունիք, Երևան»,-նշեց մեր զրուցակիցը:

Նրա խոսքով, այդ փաստաթուղթն առաջին հերթին հենց Հայաստանի համար է վտանգավոր, որովհետև այս իշխանություններն Արցախը վաղուց են վաճառել. «Վաճառել են այն ժամանակ, երբ գլխավոր խաբեբան 2018-ի ամռանը Ստեփանակերտում հայտարարում էր՝ «Արցախը Հայաստան է և վերջ»: Նա արդեն գիտեր, որ վաճառել է Արցախը, ինչը սրիկայություն է: Նման սրիկաներ էլի են եղել մեր պատմության մեջ, դրա համար էլ երկիրը 300 հազար կմ-ից դարձել է 30 հազար կմ: Նման սրիկաների պատճառով ենք կորցրել մեր պետականությունը, տարածքները: Օբյեկտիվ պետք է գնահատել իրավիճակը, որը եղել է 500, 100 տարի առաջ ու կա նաև այսօր: Մենք պետք է նոր մի պետություն կառուցենք՝ լիարժեք ու ամբողջական, որտեղ անկեղծ պետք է հասկանալ իրական պատմությունը և պատրիոտիկ հայտարարությունների գերին չդառնալ: Սնապարծությունը, կեղծ հայրենասիրությունը, այդ հայրենասիրությունը կենացների մակարդակի իջեցնելը փչացրին մեր ժողովրդին՝ դարձնելով մտածողությամբ ծույլ մարդկանց մի զանգվածի, որը թույլ է տալիս, որ մի քանի սրիկա իրեն ծաղրի ամբողջ աշխարհով մեկ: Ես կարող եմ շնորհավորել Էրդողանին ու Ալիևին, իրենք հասան նպատակին: Վերջին 4 տարվա ընթացքում հասան իրենց բոլոր նպատակներին, որ ծրագրել էին»:

Քաղաքագետը հավելեց՝ եթե վերոնշյալ փաստաթուղթը ստորագրվի, ՌԴ-ն դուրս կբերվի մեր տարածաշրջանից. «Բոլորը գիտեն, որ ՌԴ-ն անվտանգության հովանոց ունի Հայաստանում: Այդ հովանոցը վատն է, թե լավը, այլ հարց է, բայց մարդիկ 70 տարի ապրել են այդ հովանոցի տակ, 30 տարի էլ՝ ԽՍՀՄ փլուզումից հետո: Բոլորը գիտեն, որ այդ հովանոցը գործում է: Եթե այդ հովանոցը դուրս ես հանում, թուրքական 600 հազարանոց բանակի ներխուժումը Երևան ո՞ր հովանոցով ես պահելու: ԱՄՆ դեսպանի «Twitter»- յան գրառումներո՞վ, թե՞ ֆրանսիական հայտնի գործիչների լացակումած ելույթներով»: Երվանդ Բոզոյանը չի կարծում, թե Հայաստանում քաղաքական կուրսի փոփոխություն է տեղի ունենում:

«Հայաստանն իրականում դեպի Արևմուտք շրջվելու մանևրներ չունի: Եթե Հայաստանը լիներ Շվեյցարիայի կողքին, միանշանակ երկու ձեռքով կողմ կլինեի, որ դեպի Արևմուտք շրջվեինք: Բայց տեսեք, թե ինչպիսին են Հայաստանի սահմանները, ովքեր են հարևանները: Եթե Հայաստանը շրջվում է դեպի Արևմուտք, այս հարևանների դեպքում ի՞նչ է ենթադրելու դա: Մենք Ռուսաստանի և Իրանի դեմ պատերազմի մեջ ենք հայտնվելու, ու սա այն պարագայում, երբ Թուրքիան մեր թշնամին է: Ինչ է, միանգամից երեք թշնամի՞ ենք ձեռք բերում: Այն, ինչ փորձ է արվում անել, ոչ թե դեպի Արևմուտք շրջվելու քաղաքականություն, այլ հիմարություն է: Հայաստանի համար դա ինքնաոչնչացման քայլ կլինի: Աշխարհով մեկ մարդիկ ապշած են նման պահվածքից: Մի անգամ ապշեցին, երբ հայ ժողովուրդը ցեղասպանություն ապրեց, լացեցին՝ անցավ-գնաց: Երկրորդ անգամ էլ է հայ ժողովուրդը նման սցենար ուզում տեսնել: Ի՞նչ է, մոռացա՞նք մեր նահատակված 5000 երեխաների, հաշմանդամություն ձեռք բերած 18-20 տարեկան հազարավոր երեխաների, անհետ կորածների մասին: Ամենակարևոր հարցն այն է, թե այս երկրում ընդհանրապես մարդն ի՞նչ արժեք ունի»,-շեշտեց քաղաքագետը:

Նրա խոսքով, Հայաստանի տակ ոչնչացման «ականներ» են դրված. «Իրական պատճառներն ինձ համար հասկանալի են: Արևմուտքը նպատակ ունի Ռուսաստանի դեմ պատերազմել բոլոր տարածաշրջաններում, այդ թվում՝ նաև մեր: Հարց է՝ մեր ժողովուրդը շահագրգռվա՞ծ է, պատրա՞ստ է Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ մտնել և Արևմուտքի համար զինվոր դառնալ: Ես այդ հարցն ուզում եմ տալ մեր ժողովրդին: Մի քանի ստահակ կարող է շահագրգռված լինել: Խոսքը նրանց մասին է, ովքեր, չի բացառվում, մեծ գումարներ ունեն ամերիկյան բանկերում, բայց ժողովուրդը նման շահ ունի՞: Այս ամենից դուրս գալու ելքերն իրականում պետք է հայ ժողովուրդը տեսնի: Եթե ժողովուրդը պետք է նստի թախտին ու սպասի, տեսնի, թե իր հետ ինչ է կատարվում, վիրավորական է անգամ ելք առաջարկելը: Ժողովուրդն իր քաղաքական վերնախավով պետք է հասկանա, պետք է ոտքի կանգնի ու վռնդի այս սրիկաներին, խելագարներին: Այլ տարբերակ չկա»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Փաշինյանի միակ հույսը ոստիկանությունն է, որը նույնպես տեղի է տալու. Մենուա ՍողոմոնյանԲագրատ Սրբազանը՝ չնայած ոստիկանական արգելքին, կարողացել է հասնել Կիրանց «Գեթ մի արցունք չենք թափի». Իսրայելում արձագանքել են Ռաիսիի մահվանը Ողբերգության մեղավորներից մեկը Միացյալ Նահանգներն է. Իրանի նախկին ԱԳ նախարար Խորին ցավակցություններս եմ հայտնում բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարությանը և ժողովրդին. Մանե ԹանդիլյանՈ՞ւմ էր ձեռնտու Ռայիսիի մահըԱռանց որևէ բացատրության ու հիմքերի է տեղի ունենում պետական սահմանի, այսպես կոչված, «սահմանազատումը»․ Թաթոյան Եթե սյուներով նայենք՝ գյուղը կիսվում է երկու մասի՝ մի կողմը հայկական է լինելու, իսկ մյուսն՝ ադրբեջանական. Գառնիկ Դանիելյան Վտանգավոր ժամանակ է․ Իրանը կարող է այս ընթացքում չկարողանա լիարժեքորեն պաշտպանել Կովկասում իր կարմիր գծերը. Դանիելյան Համոզված ենք, որ Իրանի ժողովրդի կամքով և միասնությամբ կհաղթահարվի այս ծանր կորուստը. Սեյրան Օհանյան ՀՀ-ն մասնակցել է «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության կոնվենցիայի» համաժողովին Չեսարի պեղումների ժամանակ ուշագրավ արձանագրություններ են հայտնաբերվել Կիրանցի խանութներում սննդի պակաս կա, առաքիչները չեն կարողանում մտնել գյուղ Իրանը՝ Ռայիսիից հետո. ի՞նչ սպասել «ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2024»-ին ԶՊՄԿ-ի տաղավարի այցելուներն այսուհետ նորովի հայացքով կնայեն հանքարդյունաբերությանը Կիրանցի ճանապարհը Բերձորի միջանցքը կսարքեն. Բագրատ Սրբազան Հայաստանի շահը վաղուց արդեն վաճառքի է հանված և նույնիսկ ունի գնորդ, որի անունը Ալիև է. Արմեն ՄանվելյանՀայտնի է Իրանի նախագահի ուղղաթիռի կործանման պատճառը Իրանի համար այս դժվարին պահին մենք մեր բարեկամ ժողովրդի կողքին ենքԱյսօր մեկնարկել է Կիրանցի նոր ճանապահի շինարարությունը Սրբազանին մի բրթիր. լարված իրավիճակ. բերետավորները ճանապարհը խաբեությամբ ժամանակավորապես բացեցին Լարված իրավիճակ Կիրանցում, Բագրատ Սրբազանն այնտեղ էՆիկոլականների վախը գնալով խորանում է Ի՞նչ է ուզում ասել Փաշինյանը՝ պետական եկամուտները նույնացնելով. Նաիրի Սարգսյան Ո՞վ է Մոհամմադ Մոհբերը, ով պատրաստվում է դառնալ Իրանի ժամանակավոր նախագահը Եվրոպան ցավակցել է ԻրանինՌաիսիի և Աբդոլլահիանի հուղարկավորության արարողությունը տեղի կունենա մայիսի 21-ին ՊԵԿ ը բացահայտել է տարբեր տեսակի թմրամիջոցների ապօրինի շրջանառության փոխկապակցված դեպքեր (տեսանյութ) «Դա մենք չէինք». իսրայելցի պաշտոնյան՝ Իրանում նախագահի ուղղաթիռի կnրծանման մասին Եվրոպայում խոշորագույն արևային էլեկտրակայանը կառուցելու են ԺիրոնդայումԱլիևի հայտարությունը Ռայիսի հետ տեղի ունեցածի վերաբերյալ Իրանի նախագահի մահը ծանր հետևանքներ կունենա տարածաշրջանի համար Իրանում համազգային սուգ է հայտարարվել Վարչախումբը փորձում է ականապատել ընդդիմադիր շարժումը Կիրանցի մուտքը փակվում էՍահմանազատման սյուները տեղադրվել են Կիրանցի բնակիչ Մհերի այգում, երբ բոլորը քնած են եղել Ամիօ բանկը ԿՍՊ ծրագրի շրջանակներում ստորագրել է հուշագիր ԿԳՄՍ նախարարության հետ Բաքվում սարսափում են, որ ուղղաթիռի վթարը կարող են կապել իսրայելական դիվերսիոն միջամտության հետ. իրանագետը մանրամասնում է Գազ չի լինի մայիսի 21-ին և 22-ին Rocket Line թվային ապառիկը՝ արդեն 60 ամսով․ Idram և IDBank Սերգեյ Լավրովը ցավակցել է Իրանին «ՀայաՔվեի» անդամներն ուղեկցում են Սրբազան հորըԿասկադյորական վթար՝ Զովունիում. «Hyundai»-ը բախվել է «Mercedes»-ին, «Jeep»-ին, փլուզել տան քարե պարիսպը. վիրավnր կա Էբրահիմ Ռաիսիի կենսագրությունը Աբովյանում մարզադաշտի հարևանությամբ հայտնաբերվել է տղամարդու այրված դի Ինչպես են տեղափոխում կnրծանված իրանական ուղղաթիռի ուղևորների մար մինները, որոնք ուղարկվել են Թավրիզ (տեսանյութ) Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ ավտոշարասյունը Երևանից շարժվել է ԿիրանցԳլխատվեց Իրանը. փորձագետներ ուղղաթիռի կործանումը ահաբեկչություն են որակել «Ֆասթ Շիֆթ»-ը քննարկում է կազմակերպել ֆինանսական գրագիտության թեմայովԱրդարադատության նախարարությունն ի դեմս գործող վարչախմբի փորձում է խափանել «Համահայկական ճակատ» կուսակցության գրանցումը