Ереван, 09.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Աղքատության մակարդակը բարձրացել է, գնաճը խեղդում է, փողը թանկ է. ծավալով ավելի մեծ բյուջեն լուծում չէ». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ազգային ժողովում քննարկվում է 2023 թվականի բյուջեի նախագիծը: Կանխատեսվում է, որ 2023 թվականի պետական բյուջեն ունենալու է 2 տրլն 301,3 մլրդ դրամի եկամուտ։ Պետական բյուջեի ծախսերում ամենախոշոր ուղղությունը շարունակում է մնալ սոցիալական ոլորտը։ Սպասվում է, որ 2023 թվականին բյուջեով սոցիալական պաշտպանության ոլորտում 648,5 մլրդ դրամ կծախսվի ։ Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը վերապահումներով է մոտենում նաև 2023-ի բյուջեին:

«Ոչ միայն 2023 թվականի, այլև նախորդ տարիների ընթացքում ՀՀ բոլոր բյուջեները եղել են մուտքերի ու եկամուտների բյուջեներ, որոնցով փորձել են պարզապես բավարարվել՝ սոցիալական, տնտեսական կամ այլ հարցերի առումով: 2023-ի բյուջեն, որպես այդպիսին, նախորդ տարիների բյուջեներից տարբերվում է միայն նրանով, որ եկամուտները շատացել են: Երբ եկամուտները շատանում են, բնական է, որ ծախսերն էլ են շատանում, բայց հարցն այն է, որ այս հանգամանքը երբևիցե թույլ չի տալիս, որ մեզ մոտ ծառացած կնճռոտ, հատկապես սոցիալական բնույթի խնդիրները լուծվեն: Որպես ասվածի ապացույց՝ ցայտուն մի քանի օրինակ բերեմ: Երբ աղքատության մակարդակը բարձրացել է, գնաճը խեղդում է, իսկ փողը թանկ է, արդեն թույլ է տալիս հստակ ասել, որ ծավալով ավելի մեծ բյուջեն երբևիցե չի կարող երկրի առջև ծառացած սոցիալ-տնտեսական խնդիրների ճոխ լուծումներ ենթադրել: Մենք մեր երկրի քաղաքացիներին վերաբերող հատկապես սոցիալական խնդիրների մասով որևէ հաջողություն չունենք: Չի հաջողվել նրանց բարեկեցությունն անգամ փոքր-ինչ լավացնել»,-«Փաստի» հետ զրույցում ընդգծեց տնտեսագետը:

Նա շեշտեց, որ գործ ունենք թվացյալ դրական իրողությունների հետ. «Օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով Հայաստանի Հանրապետությունում ֆինանսական, դրամական միջոցներ են հայտնվել, ինչով պայմանավորված՝ բյուջեն թվացյալ շատացել է: Այդուհանդերձ՝ սա դեռ գոյություն ունեցող հրատապ, առաջնահերթ ու առարկայական խնդիրների լուծում չի ենթադրում»:

Տնտեսագետը խնդիր է համարում ընթացիկ տարվա բյուջեի թերակատարումը ու չի կարծում, թե կառավարման նման պայմաններում այդ առումով այլ իրավիճակ կունենանք: «Առհասարակ, ցանկացած երկրի բյուջետային համակարգում ծախսերի թերակատարումը շատ արտառոց երևույթ է: Ինչ-ինչ, գոնե ծախսերի կտրվածքով գրեթե հնարավոր չէ բացասական արդյունք ունենալ: Եթե մեզ մոտ տեղի է ունեցել թերակատարում, նշանակում է, որ մենք պետական կառավարման ողորմելի համակարգ ունենք: Առավել ևս, երբ նման պայմաններում ու նման արդյունքների դեպքում առաջնահերթ բնույթի խնդիրներն ընդհանրապես լուծում չեն ստանում, և այդ ուղղությամբ անգամ քայլեր չեն ձեռնարկվում: Հասարակության համար շարունակում են տեսանելի մնալ միայն պաշտոնատար անձանց աշխատավարձերի բարձրացումները, բարձր պարգևավճարները: Մյուս ընդգծված ծախսերից են իրավապահ համակարգին ուղղված ծախսերը, մեկ շնչին ընկնող ոստիկանի թվով աշխարհում, երևի, առաջին տեղն ենք գրավում: Մեծ հաշվով, այնպիսի ուղղություններում են ծախսեր իրականացվում ու այնպիսի խնդիրների համար, որ աղքատության մակարդակը ոչ թե կրճատվում, այլ բարձրանում է: Նման կառավարման հետևանքով հրատապ ու կարևոր խնդիրները չլուծված են մնում»,-շեշտեց Վարդան Բոստանջյանը:

Տնտեսագետը նաև բյուջեով նախատեսված սոցիալական մի շարք վճարների բարձրացումները շատ սիմվոլիկ է համարում: «Բոլոր դեպքերում գոյություն ունեցող գնաճն այնպիսի ծանր խնդիրներ է առաջացրել, որ 2000-2500 դրամները որևէ ձևով չեն կարող կոմպենսացնել: Արդյունքում հասարակ քաղաքացին պարզապես ավելի ծանր վիճակում է հայտնվում, որովհետև այդ գումարներն ի սկզբանե կարելի էր ավելի կարևոր ուղղությունների վրա ծախսել: Խնդիրը չպետք է զուտ այդ վճարներն ավելացնելը լինի: Միգուցե անհրաժեշտ լինի գոտիներն ավելի ձգել, բայց պետք է կարողանանք միջոցները արտադրության, ամենատարբեր հավել յալ արժեքներ ստեղծելու վրա ծախսել: Բայց, ցավոք, նման քաղաքականություն չկա: Այս ամենը պայմանավորված է պետական կառավարման համակարգի անարդյունավետությամբ»,-ասաց տնտեսագետը:

Վարդան Բոստանջյանի համար կասկածելի են այն բոլոր ցուցանիշները, որոնք վերաբերում են նաև ներդրումների զգալի աճին, որոնց մասին հայտարարվեց նույն բյուջեի քննարկումների ժամանակ: «Ուզում եմ բոլորով տեսնենք, թե որտե՞ղ են այդ աճերը, ո՞ր ծրագրի վրա են իրականացվել: Այսօրվա իշխանությունները, իհարկե, չեն կարող ասել, որ վատ են աշխատում: Իրենք պետք է ամեն ինչ վառ գույներով նկարագրեն, ինչը իրականությանը, մեղմ ասած, չի համապատասխանում: Իրականում վերջին 4 տարվա սուտ խոսելու գործընթացն է շարունակվում: Ամենակարևոր գերատեսչություններից մեկի նախարարն ասում է՝ «կրակոցները նորմալ բան են դարձել»: Միայն սա բավարար է հասկանալու, թե ում հետ գործ ունենք»,-եզրափակեց տնտեսագետը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Маркедонов: Разговор Путина с Пашиняном будет непростым Это священное движение более 10.000.000 армян, которых объединяет общая мечта о сильной и большой Армении! Национальное движение «Единство» “Amio Era”: образование – это возможность изменить жизньАрхиепископ Баграт Галстанян: Шествие объединило представителей всех парламентских и внепарламентских сил Погода в Армении Ученые заявили о возможности создать варп-двигатель из научной фантастики В апреле Армению посетили 163 970 туристов В Армении уточнен порядок выдачи уведомлений гражданам о явке в военные комиссариаты для сборов Пакистан и Иран достроят газопровод вопреки предупреждениям США МВФ: мировая экономика разделилась на три блока из-за политических разногласий Brent подешевела до $82,7 за баррель В Сюникской области Армении построят таможенный и логистический центр Al Jazeera: в Газе результате удара израильских ВВС погибли минимум семь человек Израиль открыл контрольно-пропускной пункт Керем-Шалом для ввоза гуманитарной помощи в сектор Газа Захарова: Москва приветствует встречу глав МИД Армении и Азербайджана Corriere della Sera: НАТО собирается прописать в декларации отказ от отправки войск в Украину ЕАЭС обеспечивает опережающее развитие странам-участницам: Дмитрий Песков Студенты Ереванского госуниверситета организовали акцию протеста у здания парламента Армении Архиепископ: Католикос всех армян благословил движение, а не возглавил его Захарова: Москва приветствует встречу глав МИД Армении и Азербайджана Против односторонних уступок: Автоколонна двинулась из Гюмри в Абовян, чтобы присоединиться к маршу на Ереван Архиепископа Аршака Хачатряна вновь вызвали в СНБ Обращение лидера движения и партии «Всеармянский Фронт» С нами разговаривают с ультиматумом: Аршак КарапетянФиксированная сеть Ucom уже действует в Арташате ФАСЕ предупреждает Пашиняна-в случае дальнейших попыток применения силы, соответствующие европейские органы строго осудят власти «Паст». Ажиотаж вокруг геополитической конференции в Москве. Какие радикальные оценки она получила на Западе?Гарник Даниелян: Народное шествие – против отуречивания Армении Архиепископ Баграт Галстанян: Шествие движется по графику, задача - создать широкую общественную консолидацию Вступило в силу соглашение о статусе миссии наблюдателей Евросоюза в Армении Гарник Даниелян: Народное шествие – против отуречивания Армении Арман Татоян отказался отвечать на вопрос о том, готов ли он стать кандидатом в премьер-министры Армении Погода в Армении: ночные заморозки в горах Курсы валют в Армении В первом квартале этого года в Армении зарегистрирован двузначный рост показателя экономической активности Глава Минэкономики Армении и представители туристической сферы обсудили пути преодоления вызовов ISW: ядерная угроза — часть российских операций рефлексивного контроля В Москве проходит пятая инаугурация президента России Владимира Путина Песков назвал вторичным или третичным отсутствие западных послов на инаугурации Шольц: В ЕС договорились использовать 90% доходов от замороженных активов России на военные нужды Украины Баграт Галстанян: Не создавайте кумира Brent подорожала до $83,48 за баррель Военно-Грузинская дорога временно закрыта для всех видов транспортных средств Ученые достигли дна Красного моря и были шокированы: Повсюду «бассейны смерти» ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 7 МАЯ «Мы рядом»: новая программа поддержки IDBank для вынужденных переселенцев из АрцахаРешение Трибунала Армянского национального достоинства подлежит исполнению: Аршак КарапетянСкрипач: Некоторые люди пытаются забыть или предать забвению нацию с точки зрения ее исторической культуры Лавров заявил о желании Запада «сломать сербов» Медведев пообещал ядерный удар по европейским столицам в случае отправки войск в Украину