Ереван, 29.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Արևային կայանների օգտագործման նոր հնարավորություններ են դիտարկվում». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Արևային էներգիայի պոտենցիալի, զարգացման ու առկա խնդիրների մասին զրուցել ենք ՏԿԵ նախարարության էներգետիկայի վարչության վերականգնվող էներգետիկայի բաժնի պետ Վիկտորյա Քեշիշյանի հետ: Նրա խոսքով, վերջին տարիներին արևային էներգիայի սարքավորումները բավականին էժանացել են, ինչը նպաստել է, որ դրանք մեծ տարածում գտնեն աշխարհում:

«Հայաստանը բավականին հարուստ է արևային էներգիայի պոտենցիալով: Մատչելի սարքավորումների առկայության դեպքում մեր արևը չօգտագործելը խելամիտ չի լինի: Երբ անցած տարի հաստատվեց մինչև 2040 թվականի մեր ռազմավարությունը, ամենակարևոր ուղղություններից մեկը վերականգնվող էներգետիկայի զարգացումն էր: Նախ՝ այն սեփական ռեսուրս է համարվում և էներգետիկ անկախության տեսակետից մեզ կախվածությունից զերծ կարող է պահել, երկրորդ՝ մեր արևը բավականին շատ է, ինչն ինքնին կարևոր բաղադրիչ է: Ռազմավարությունում ունենք թիրախ, ըստ որի, նախատեսվում է 2030-ին արևային էներգիայի մասնաբաժինը էլեկտրաէներգիայի ընդհանուր արտադրանքի մեջ հասցնել 15 տոկոսի»,-ասաց նա՝ նշելով, որ նախանշված թիրախին հասնելու նպատակով այս պահի դրությամբ կառուցման փուլում արդյունաբերական նշանակության երկու՝ միջին և խոշոր կայան ունենք:

Վիկտորյա Քեշիշյանի դիտարկմամբ, 2024 թվականի ավարտին կայանները պատրաստ կլինեն. «Խոսքը Գեղարքունիքում գտնվող 55 ՄՎտ հզորությամբ «Մասրիկ-1» և Արագածոտնի մարզում կառուցվող 200 ՄՎտ հզորությամբ «Այգ 1» արևային կայանների մասին է: Բացի այդ, այսօր արդեն ցանցին միացված 369 ՄՎտ հզորությամբ կայաններ ունենք: Դրանք մինչև 5 ՄՎտ հզորություն ունեցող կայաններն են: Գումարած՝ ինքնավար կայանները, որոնք մեզ մոտ բավականին լայն թափով են զարգանում՝ հաշվի առնելով առաջին հերթին բարենպաստ իրավական դաշտը: Խոսքը սեփական կարիքների համար արևային արտադրություն տեղադրողների մասին է, և այդ իմաստով նրանցից ո՛չ լիցենզիա, ո՛չ էլ որևէ իրավական կարգավորում չէր պահանջվում: Ցանկացած ֆիզիկական անձ կարող էր տեղադրել մինչև 150 կՎտ հզորությամբ կայան: Իրավաբանական անձանց համար այդ սահմանաչափը մինչև 500 կՎտ էր, որը շուկայի ազատականացումից հետո նորից 150 կՎտ դարձավ: Միևնույն ժամանակ, օրենսդրության մեջ փոփոխություն է կատարվել. երբ նշված 500 ԿՎտ-ն իջեցվեց մինչև 150-ի, ստեղծվեց նոր հնարավորություն, ըստ որի, մի քանի արտադրողներ կարող են միանալ, շուկայում հանդես գալ որպես միկոարտադրող կայան՝ մինչև 1050 կՎտ հզորությամբ և մասնակցել էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկային՝ հրաժարվելով ինքնավարի կարգավիճակից»:

Մեր զրուցակիցը արևային կայանների վերաբերյալ նաև որոշ պաշտոնական թվեր հայտնեց. «2022թ. նոյեմբերի 1-ի դրությամբ մենք արդեն արևային էներգիայի 9505 ինքնավար արտադրողներ ունենք, որոնք ընդհանուր մոտ 190 ՄՎտ հզորություն են ապահովում: Խոսքը բնակիչների, նաև փոքր ձեռնարկություններ ունեցողների մասին է»: Հարցին, թե ի՞նչ փուլում են այսօր հատկապես «Մասրիկ-1» կայանի կառուցման աշխատանքները՝ հաշվի առնելով, որ դրանք պարալիզացված էին թշնամու ագրեսիայի, պատերազմական գործողությունների պատճառով, Վ. Քեշիշյանը պատասխանեց. ««Մասրիկ-1»-ի ծրագիրն սկսվել է դեռևս 2018-ին: Ծրագրի զարգացմանը նախ խանգարեց 2020-ի պատերազմը, նաև Covid-ի համավարակը, որի ժամանակ սարքավորումների տեղափոխման, ճանապարհների փակման, գների փոփոխության պատճառով ծրագիրը մի քիչ դանդաղեց:

Բայց ծրագրի վերջնաժամկետի երկարացումից հետո ներդրողը բավականին ակտիվ աշխատանքներ էր սկսել: Նախատեսված էր, որ կառուցման աշխատանքները պետք է ավարտվեին 2023-ի սեպտեմբերին: Եվ թեպետ անհրաժեշտ սարքավորումները 2022-ի սեպտեմբերին ստացել էին, բայց արդեն այս տարվա սեպտեմբերյան պատերազմական գործողությունների ընթացքում չինական կապալառու ընկերության ներկայացուցիչները, սահմանին շատ մոտ լինելով, վախեցել էին կրակոցներից և որոշ ժամանակ լքել էին տարածքը: Վերադառնալուց հետո էլ չէին կարողացել անձնակազմին ամբողջությամբ հավաքել, վախեցել էին նաև սարքավորումները բերել սահմանամերձ գոտում գտնվող տարածք, ուր դեռ կրակոցներ էին լսվում»:

Նա հայտնեց, որ այդ ընթացքում կառուցման համար նպաստավոր եղանակային պայմանների ընձեռած հնարավորությունները ևս կորցրին. «Մինչ այդ կառուցման բավականին աշխատանքներ էին կատարել: Այս առումով, սակայն, ընդհանուր առմամբ, ծրագրի ընթացքը դանդաղել է: Հիմա, այնուամենայնիվ, կապալառու ընկերությունը հակված է մոտակա օրերին տարածք տեղափոխել իրենց ստացած սարքավորումները: Իրենք շահագրգռված են և ուզում են ծրագիրն ամեն կերպ ավարտել, մնում է՝ նոր խոչընդոտներ չունենան: Ինչ վերաբերում է «ԱՅԳ» նախագծին, այդ առումով մի քիչ ուշացումներ եղան ՏԻՄ ընտրությունների՝ մասնավորապես համայնքների խոշորացման մասով, բայց կարծում եմ, որ նախատեսված ժամկետում «ԱՅԳ» ծրագիրը բարեհաջող կավարտվի»:

Ամփոփելով ու խոսելով ընդհանուր զարգացման հեռանկարներից՝ Վ. Քեշիշյանը նշեց, որ արևային էներգիայի պոտենցիալը մեզ մոտ բավականին մեծ է, պարզապես ցանցին ինտեգրվելու մասով հնարավորությունները սահմանափակ են. «Քանի որ համակարգը դեռ փոքր է, էներգակուտակիչների զարգացման հարցեր, նաև նոր տեխնոլոգիաների, տեխնիկական հնարավորությունների հետ կապված խնդիրներ կան: Եթե կարողանանք տարածաշրջանային մեր ծրագրերն ավարտել ու նոր գծերով սկսել աշխատել հարևան երկրների հետ, ցանցի հնարավորությունները կմեծանան, և ցանցն ավելի շատ արևային կայաններ կարող է ինտեգրել իր մեջ: Բացի այդ, արևային կայանների օգտագործման նոր հնարավորություններ են դիտարկվում. օրինակ՝ կապված ավտոմեքենաների լցակայանների հետ, հնարավոր է նաև կանաչ ջրածնի արտադրության մասով: Թվարկվածները նորություններ են, որոնք ժամանակի ընթացքում հետազոտվելու կարիք ունեն, և հնարավոր է դրական արդյունքներ ունենանք»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Акции протеста в Тавуше постепенно расширяютсяIdram и IDBank на фестивале Career City FestМастер-класс беспринципности от Никола ПашинянаПолитолог: Правильная альтернатива политике властей Армении по границе не представлена Священнослужитель: Все усилия властей Армении были направлены на создание хаоса в стране «Армения»: Посредники никогда не называли Армию обороны Карабаха «террористической организацией» Курсы валют в Армении Глава «Светлой Армении»: Против меня ведется кампания со стороны агентурной сети Турции и Азербайджана В Армению прибыл кардинал Жан-Марк Авелин, архиепископ Марселя В Дубае выделят почти $35 млрд на проект по расширению аэропорта Аль-Мактум Нефть снижается после роста по итогам прошлой недели Мировое производство вина достигло худшего уровня за последние 62 года Экс-омбудсмен: Баку первоначально планирует заселить в Армении 300 тысяч азербайджанцев Министр ИД Армении и председатель Консультативного совета Катара коснулись вызовов в условиях геополитических развитий «Армения»: Признание Нагорного Карабаха частью Азербайджана еще будет приносить горькие плоды США купили у Казахстана более 80 списанных военных самолетов советского образца Израильские ВВС нанесли удары по городам сектора Газа и Рафа Погода в Армении Казахстан на встрече глав МИД Армении и Азербайджана не будет выступать посредником Байрамов тоже едет в Катар СМИ: Пашинян не поедет на инаугурацию Владимира Путина Блинкен призвал страны Персидского залива противостоять «растущей угрозе» со стороны Ирана Армянский эксперт: Это не диверсификация, а азербайджанизация нашей энергосистемы Оппозиционный депутат: Возле церкви Воскепара вчера появились азербайджанцы Экономика Армении растет, но за счет реэкспортаСоздание Трибунала Армянского национального достоинства является необходимостью։ Аршак КарапетянАкции протеста в Армении против односторонних уступок: Перекрыта трасса Ереван – Армавир Парламент Ирака принял закон, предусматривающий до 15 лет тюремного заключения за однополые отношения «Джоконде» Да Винчи планируют предоставить отдельное помещение в Лувре Состоялся телефонный разговор Никола Пашиняна и Энтони Блинкена Группа молодежи развернула на Площади Республики гигантский триколор Арцаха в поддержку жителей Тавуша Жители Тавушской области перекрыли трассу Ереван-Дилижан Министр экономики Армении встретился в Котайке с представителями ОО «Вина Армении» Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на Пашиняна