Երևան, 14.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Ալիևն օգտվում է Փաշինյանի տված հաղթաթղթից. պարզ է, որ ՀՀ այս իշխանություններից որևէ ակնկալիք չկա». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ադրբեջանը սադրանքների մի ամբողջ շարք սկսելուց հետո կրկին փակեց Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղու Լաչինի միջանցք կոչվող հատվածը: Ադրբեջանը շարունակում է նաև հումանիտար աղետը խորացնելու իր քաղաքականությունը: Ադրբեջանի քայլերի, ինչպես նաև առկա ճգնաժամից դուրս գալու հնարավորությունների մասին զրուցել ենք քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի հետ:

«Ադրբեջանի հիմնական նպատակը մեկն է թե՛ այս, թե՛ նախորդած և թե՛ հաջորդող փուլերում՝ լիովին տիրանալ Արցախին, նվազագույնը՝ ազդեցության ուժեղ լծակներ ունենալ Հայաստանի վրա, առավելագույնը՝ Հայաստանի տարածքի մի մասը ևս բռնակցելով՝ ապահովել կապը Թուրքիայի հետ ու ստեղծել իրենց պանթուրանական աշխարհը:Սրանք Ադրբեջանի ու Թուրքիայի հիմնական նպատակներն են, որոնց հետամուտ են լինում: Բոլոր քայլերը, ենթանպատակները ծառայում են հենց նշված երկու՝ Արցախին լիովին տիրանալու և Թուրքիայի հետ կապ ստեղծելու կարևոր գաղափարներին, որոնց շուրջ և աշխատում է Ադրբեջանը: Հիմա Արցախի ճանապարհին սադրանք իրականացնելով՝ պարզ է, որ զուգահեռաբար մի քանի ենթանպատակ են լուծում: Առաջինը՝ փորձում են ապալեգիտիմացնել ռուսական խաղաղապահ զորքերի ներկայությունն Արցախում ու հասնել նրան, որ այդ զորքերը հեռացվեն այնտեղից: Սա Ադրբեջանին պետք է մեկ պարզ պատճառով. իրենք գիտակցում են, որ Արցախը լիովին նվաճելու այս պահին առկա միակ խոչընդոտը հենց խաղաղապահ զորախումբն է, որին պետք է հեռացնել, որ կարողանան առաջին խնդիրը լուծել»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Ադրբեջանը, նրա խոսքով, զուգահեռաբար նաև մեկ այլ հարց է լուծում. «Արցախահայության մեջ անվստահություն է ներշնչում ապագայի հանդեպ և ամեն ինչ անում, որ մարդիկ ինքնակամ դուրս գան Արցախից և այլևս չբնակվեն այնտեղ: Կա նաև երրորդ խնդիրը. ինչ-որ «ֆինանսական փոխհատուցումներ» պահանջելու հարց կարող է առաջանալ՝ կապված ադրբեջանցիների կողմից հնչեցվող այն մեղադրանքների հետ, թե մենք, իբրև, ապօրինի շահագործում ենք Արցախի հանքավայրերը և այլն: Այսինքն, ենթախնդիրները շատ են, բայց բոլորը ծառայում են վերոնշյալ երկու հիմնական նպատակներին»:

Անդրադառնալով ստեղծված իրավիճակում ՀՀ իշխանությունների քայլերին, հայտարարություններին՝ նա նշեց. «Եթե խոսենք համարժեքության մասին, պետք է նախ այլ հարցի պատասխան տանք. ո՞ւմ համար են համարժեք այդ քայլերը: Եթե դիտարկում ենք Հայաստանի և Արցախի խնդիրները լուծելու տեսակետից համարժեք լինելու հանգամանքը, ապա կարող եմ վստահ պնդել, որ իշխանությունների քայլերը 180 աստիճանով հակառակ տրամաբանությամբ են: Եթե Ադրբեջանի և Թուրքիայի երկու հիմնական նպատակները լուծելու տեսանկյունից նայենք իշխանությունների քայլերին, ապա դրանք լիարժեք համարժեք են այդ նպատակների իրագործմանը: Ավելին՝ իրենք բոլոր հիմքերը տալիս են, որ Թուրքիան ու Ադրբեջանը կարողանան այդ հարցերը լուծել: Ընդ որում, վերջին սադրանքի հիմքերը այս իշխանությունները դրել են Պրահայում ստորագրված, այսպես կոչված, համատեղ հայտարարությամբ, որով ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և վերջնականապես հրաժարվել Արցախից: Այսինքն, այդ թուղթն իր ձեռքն ունենալով՝ Ադրբեջանի նախագահը կարողանում է հանգիստ բանակցել ապաշրջափակում պահանջող ցանկացած երկրի ղեկավարի հետ՝ ասելով, որ «սա մեր տարածքն է, Հայաստանը ճանաչում է այն, ահա՝ թուղթը, ուրեմն՝ ձեր ի՞նչ գործն է»: Ասում են նաև, որ «ոչ մի հումանիտար ճգնաժամ չի լինելու, պետք է՝ անհրաժեշտը կմատակարարենք»: Սա է այն հաղթաթուղթը, որը Փաշինյանը տվել է Ալիևին, ու որից Ալիևը լիարժեք օգտվում է»:

Ինչ վերաբերում է միջազգային կառույցներին ուղղված կոչերին, նամակներին՝ Հրանտ Մելիք-Շահնազարյանը մի քանի հանգամանք առանձնացրեց: «Ավելի քան համոզված եմ, որ միջազգային հանրություն կոչվածից արցախահայությունը որևէ օգնություն չի ստանալու:Նրանք արդեն իսկ իրենց մտահոգությունները հայտնել են, որոնք Ադրբեջանին չեն հուզել: Հետևաբար, հաջորդ քայլը, որը, օրինակ՝ որոշակի պատժամիջոցների գործադրում է ենթադրում, չի արվելու մի պարզ պատճառով. նույն միջազգային հանրությունը հետաքրքրված է այս իրավիճակի զարգացմամբ: Եկեք չմոռանանք, թե խնդիրը որտեղից ծագեց: Խնդիրը ծագեց այն պահից, երբ Ադրբեջանի իշխանությունները որոշեցին Արցախի հանքերը շահագործելու լիցենզիա տրամադրել բրիտանական ընկերությանը: Ընդ որում, բրիտանական դիվանագիտությունն այդ խնդրով սկսել է զբաղվել հենց պատերազմի օրերին: Արցախում արյուն էր թափվում, իրական կոտորած էր, իսկ իրենք, ըստ իրենց իսկ կողմից հրապարակված նամակների, այդ նույն պահին զբաղվում էին Արցախի ռեսուրսները միմյանց մեջ բաշխելու գործով: Հետևաբար, ի՞նչ ակնկալել այս միջազգային հանրությունից: Ոչինչ»,շեշտեց մեր զրուցակիցը:

Խոսելով հնարավոր իրական լուծումների մասին՝ նա ընդգծեց. «Խնդիրը մեկ լուծում ունի, և այդ լուծումը Երևանում է: Ավելի ճիշտ՝ մեր ժողովրդի քայլերի մեջ պետք է լինի լուծումը, որոնք ուղղված կլինեն դավաճան իշխանությունների հեռացմանը և սեփական ճակատագիրը տնօրինելու պատասխանատվությունը ստանձնելուն: Մենք այսօր պետականությունը կորցնելու իրական և լուրջ խնդրի առջև ենք կանգնած: Բացի այդ, այս պահին, որպես ժողովուրդ, ազգ, պետություն, կանգնած ենք որոշում կայացնելու անհրաժեշտության խնդրի առջև: Պարզ է, որ ՀՀ այս իշխանություններից որևէ ակնկալիք չկա: Պարզ է նաև, որ եթե անգամ միջազգային հանրությունը որոշակի լուծումներ է տալիս, ելակետը բացառապես իր շահն է, և հաճախ այդ լուծումները պարզապես կարելի է չակերտների մեջ առնել: Մենք հիմա նմանատիպ սպառնալիքի առջև ենք կանգնած: Վաղը կարող է այդ ճանապարհը բացվել, ինչը լուծում կհամարվի: Բայց ո՞րն է լինելու այն գինը, որը պետք է վճարի մեր ժողովուրդը, նաև Արցախը այդ բաց ճանապարհի համար: Եթե գինն այնպիսինն է, որ հաջորդ քայլով այդ ճանապարհը կարող է նորից փակվել, նորից այլ պահանջներ դրվեն, ապա նման լուծումը չի կարելի լուծում համարել»:

Քաղաքագետի խոսքով, ցավոք, միջազգային հանրությունը միայն նման լուծումներ է կարողանում առաջարկել հայկական կողմին, ինչը պետք է հստակ գիտակցել և իմանալ. «Դրա համար, իմ խորին համոզմամբ, միակ լուծումը սեփական ուժերը կենտրոնացնելով, պայքարի միջոցով խնդիրներին լուծում տալն է: Սա կարող է շատ պրոբլեմատիկ լինել, ինչը հասկանալի է, բայց ստեղծված իրավիճակից դուրս գալու այլ տարբերակ ես չեմ տեսնում»: Իրավիճակը դիտարկելով բանակցային գործընթացի համատեքստում, երբ այլևս ՀՀ իշխանությունները նույն ոգևորությամբ չեն խոսում «խաղաղության պայմանագրի» ստորագրման հավանականության մասին, քաղաքագետը նշեց.

«Այն, որ, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի ստորագրումը հետաձգվելու է, դեռ ավելի վաղ էի ասել: Կար տպավորություն, որ կողմերը փոխհամաձայնեցված են այդ քայլին գնում. Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները չշտապելու համատեղ որոշում էին կայացրել: Ասել էի նաև, որ փաստաթուղթն իսկապես շատ է պետք Ադրբեջանին, բայց եթե նրանք պատրաստ են չեղարկել կամ հետաձգել ստորագրումը, նշանակում է՝ ինչ-որ նոր բաներ ստանալու ակնկալիքներ ունեն, ուզում են դրանք ևս ստանալ ու հետո նոր ունենալ այդ փաստաթուղթը: Ադրբեջանն իր հանգստության համար միջանկյալ փաստաթուղթ է ստացել Փաշինյանից: Պրահայի հայտարարության մասին է խոսքը, որը հետագայում ամրապնդվել է Սոչիում: Ստանալով այդ միջանկյալ փաստաթուղթը՝ Ալիևը գնում է հաջորդ պահանջների կատարմանը, ինչին մենք ականատես ենք լինում հենց Շուշիում: Ինչ վերաբերում է այս իշխանությունների՝ «խաղաղության պայմանագիր» ստորագրելու շուրջ ոգևորության, ակտիվության պակասին, ապա այդ վարքագիծը բացառապես մեկ բացատրություն ունի. Ադրբեջանից այդ հրահանգն են ստացել՝ դեռ չխոսել այդ մասին, «կոնֆլիկտ խաղալ», որ այդ կոնֆլիկտի մեջ Ադրբեջանը կարողանա ստանալ այն, ինչի համար պայքարում է»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Պուտինի թափանցիկ ակնարկը. Հարևանների հետ նոր հարաբերություններ Կոչս մեր լուսավոր երեխաներին մեկն է՝ միայն Հայաստանում, իրենց մայր հողի վրա են իրենց հզոր զգալու, ամենակարևորը՝ հավատն է սեփական ուժերի հանդեպ. Գագիկ ԾառուկյանՀուսով ենք, որ շուտով Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք կբերվի համապարփակ և կայուն խաղաղության համաձայնություն. Բայրամով ՊՆ հայտարարությունը Սրբազան շարժումը դատապարտված է հաջողության հասնելու, հակառակ դեպքում 1915 թվականի կրկնությունը ուրվագծվելու է մեր աչքի առաջ ու լինելու է էլ ավելի դաժան. Արմեն Մանվելյան«ՀայաՔվեն» հանցագործության մասին հաղորդում է ներկայացնում գլխավոր դատախազությունՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Բագրատ սրբազանին Գարեգին Նժդեհ հրապարակում դիմավորեցին ծափահարություններով ու երգով Սրբազանը փուռ մտավ և հյուրասիրեց շարժման մասնակիցներին Ալեն Սիմոնյանը Ժնևում կհանդիպի Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հետ Գ. Զաքարյան. Կապիտալի շուկայի զարգացումը կարևորագույն նշանակություն ունի տնտեսության զարգացման համար Ucom-ի գլխավոր տնօրենը մասնակցել է Բարձր տեխնոլոգիաների զարգացմանը նվիրված միջոցառմանը Ոստիկանությանը հրահանգվել է կոշտ արձագանքել ցուցարարներին Ինչո՞ւ են մարդիկ որոշել հալեցնել պանիրը. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 ՄԱՅԻՍԻ). Ստեղծվել է Վարշավայի պայմանագրի երկրների դաշինքը. «Փաստ»Երևանում կտեղադրվի Երվանդ Մանարյանի բրոնզե արձանը Կրակոցներ՝ Արարատի մարզումԻմ վահանն ուրիշ տեղից է, ոչ մի բանից չեմ վախենում. ստի մասին տեսանյութը շատ տարածեք. Բագրատ սրբազան Արևմուտքն էլ է շահագրգիռ՝ ազատվել Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»ՀԺՄ նախագահ Սաթիկ Սեյրանյանը մուտքի մոտ դիմավորում է Բագրատ սրբազանին Սրբազանը կատակեց Շարժման ֆինանսավորման մասինԻ՞նչ է քննարկել Սուրեն Պետրոսյանը արտերկրում.մանրամասներ «Բարի օր, լա՞վ եք». Բագրատ Սրբազանը մոտեցավ ոստիկանական մեքենային, օրհնեց վարորդին (տեսանյութ) Այդ մարդիկ չեն հասկանում հայրենիքն ինչ է. Արշակ Կարապետյան Պատրանքներ լինել չեն կարող. ի՞նչ «դարպասներ» է ուզում բացել Ղազախստանը և ո՞ւմ համար. «Փաստ»Ավարտվեց «Հայաստան-Արցախ» համահայկական երիտասարդական առաջին եռօրյա ֆորումը, որին մասնակցում էր շուրջ 200 երիտասարդ Արցախից և Հայաստանից. Գագիկ Ծառուկյան«Աշխույժ, կենսուրախ, բոլորին միավորող». Արտյոմ Պողոսյանն անմահացել է 2023 թ. ապրիլի 23-ին դիպուկահարի կրակոցից. «Փաստ»Եթե չէիք հավատում, ուրեմն պետք է չասեիք, շատ բարկացած եմ․ ԵՊՀ պրոռեկտորն իջավ Սրբազանի մոտ ու հայտարարեց, որ ինքը ուսանողներին չի սպառնացել Միանում եմ դասադուլին և գործադուլին, այսօր մեր դասը չի կայանա․ Շարմազանով Լեգենդար Համբիկ Սասունյանը փնտրում է իրեն բռունցքով հարվածած «պիդբուլ» բերետավորինԱտելությունն ատելություն է ծնում, բայց հաղթահարելի է, եթե նպատակներն ազնիվ են ու արդար. Աննա ԿոստանյանԻշխանությունը վերածվել է սպառված, ամորֆ, բայց երկրի ու ժողովրդի համար վտանգավոր մարմնի. «Փաստ»Ուսանողներին առիթ ու պատճառ տվեք, որ այս ընթացքը շարունակենք. Բագրատ Սրբազանի Շարժումը՝ ՀՊՄՀ-ում ԵՊՀ դասախոս Մենուա Սողոմոնյանը հայտարարեց գործադուլ , որպեսզի իր դասերին բացակա ուսանողների բացակաները չհաշվեն Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածո՞ւ. նա պատրաստ է ստանձնել ցանկացած պատասխանատվություն «Հայոց Ազգային հպարտության տրիբունալը» կդառնա աշխարհի երկրների համար նախադեպային իրավունքի մեխանիզմ․ Արշակ Կարապետյան Արդեն մեծ մասը միացած է․ Բագրատ Սրբազանը՝ ոստիկանների մասինԱլիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահին Առաջին անգամ Հայաստանի ղեկավարին մեղադրում են Հայոց ցեղասպանության ժխտման արշավին աջակցելու մեջ. «Փաստ»Թումանյան-Խանջյան խաչմերուկը այս պահին (տեսանյութ) Ջուր չի լինի բազմաթիվ հասցեներում ԱՄՆ պետքարտուղարությունը կշարունակի աջակցել ԼՂ տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացին. Վեդանտ Պատել Ակցիաներից բերման ենթարկվածների թիվն այս պահի դրությամբ«Պետության կործանումը կանխելու համար առաջին կարևոր քայլը պետք լինի իշխանափոխությունը. իրապարակում հնչած ուղերձները շատ կարևոր ու հստակ էին». «Փաստ»ՀՀ ԶՈւ-ում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը Զգուշացնում ենք` ճանապարհ չփակե'ք, հակառակ դեպքում բերման ենք ենթարկելու Անձրև, ամպրոպ. եղանակը՝ Հայաստանում Բերման ենթարկվեց Համբիկ Սասունյանը Տնտեսվարողներին աջակցություն կտրամադրվի. նախագիծ. «Փաստ»Այսօր Բագրատ Սրբազանը կայցելի ԵՊՀ