Երևան, 08.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Սպասում եմ, խոստացել է, որ դուռը բացելու է ու ներս գա». Տիգրան Նագուլ յանն անմահացել է Շուշիում. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Ուզում եմ Տիգրանիս մասին բոլորն իմանան: Գիտեն, բայց ուզում եմ՝ բոլորն իմանան, որ ինքը հերոս է»,-այսպես է սկսվում տիկին Անահիտի հետ իմ զրույցը: Հորաքույրն է պատմում եղբոր որդու մասին՝ «իմ երեխաներն են, ի՞նչ տարբերություն»:

Տիգրանը գրեթե հասակակիցս է, ծնվել է 1992 թ.-ին Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում: 2009 թ.-ին ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան, ավարտել 2013 թ.-ին: Նույն թվականի սեպտեմբերի մեկից որպես սպա ծառայությունը սկսել է Արցախի Հանրապետությունում՝ Հադրութում: 2016 թ.-ին մասնակցել է Ապրիլ յան քառօրյա պատերազմին: «Զգալով, որ շրջափակման մեջ է ընկնելու, չսպասելով հրամանի՝ որոշել է նահանջ կատարել՝ այդ կերպ փրկելով իր դասակի տղաների կյանքը: Նրա այս որոշումը միանշանակ չի ընդունվել հրամանատարության կողմից, սակայն մեկ տարի անց՝ 2017 թ.-ի ապրիլի 2-ին՝ հենց իր ծննդյան օրը, կանչել են, մեդալ տվել, չի վերցրել: Մի տեսակ վիրավորանք կար իր մեջ, բայց չէր զորացրվում, շարունակում էր ծառայել այդ զորամասում: Ծառայեց մինչև վերջին շունչը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Անահիտը:

44-օրյա պատերազմի օրերին էլ Տիգրանը Հադրութում էր: «Շատ իրադարձություններ կնոջ խոսքերով եմ պատմում: Կինն ու աղջիկն էլ իր հետ էին: Բալիկը դեռ վեց ամսական էլ չկար: Երկար պայքարեցին, որ իրենց աղջիկը ծնվեր: Իր հպարտությունն էր իր աղջիկը: Այնքան պլաններ ուներ, ասում էր՝ յոթ երեխա պետք է ունենամ, բոլորն՝ աղջիկ, վերջինը նոր տղա: Ինձ էր ասում՝ աղջիկներն ուրիշ են»,-ոչ այնքան հեռու անցյալի երջանիկ օրերից դրվագներ է վերհիշում Տիգրանի հորաքույրը:

Նախքան պատերազմը Տիգրանը երեք օրով եկել էր Հայաստան: «ՊՆ էին կանչել՝ հարցազրույցի, պետք է տեղափոխեին Հադրութից, անգամ խոսակցություն կար, որ կարող է խաղաղապահ ուժեր տեղափոխվել: Բալահովիտում կլինեին, ինձ ավելի մոտ: Երբ արդեն վերադառնում էր Արցախ, պատուհանն իջեցրեց՝ «հորքուր ջա՛ն, րոպե առաջ ուզում եմ Հադրութ հասնել, ընտանիքիս մոտ լինել: Խոստացել են դեկտեմբերին տեղափոխել»: Իրեն այդ օրն եմ վերջին անգամ տեսել: Իսկ պատերազմի օրերին հեռախոսով մինչև նոյեմբերի 5-ը ինձ հետ խոսել է»,-նշում է զրուցակիցս:

Պատերազմը սկսվելուն պես Տիգրանը կնոջն ու դստերը տեղավորում է ապաստարանում և գնում զորամաս. «Հետո զանգել էր հորն ու ասել՝ պա՛պ, արի՛, ընտանիքիս տար: Սեպտեմբերի 29-ին կինն ու աղջիկն արդեն մեզ հետ էին, Տիգրանս ասում էր՝ հորքուր ջա՛ն, ուրիշ բան չեմ ուզում, մենակ ընտանիքիս լավ նայի, մինչև գամ, հասնեմ ձեզ»: Տիգրանը նոյեմբերի 7-ին է զոհվել՝ Շուշիում: «42 օր կռվել է թշնամու դեմ: Անընդհատ հարցնում էր՝ ե՞րբ է վերջանալու: Բայց մենք ի՞նչ գիտեինք: Հետո էլ ասաց՝ երկու օրից ամեն ինչ կավարտվի: Ուրախությունից չգիտեի, թե ինչ անեի: Ի՞նչ իմանայի, որ շրջափակման մեջ է իր տղաների հետ: Հետո են արդեն շատ մանրամասներ մեզ պատմել: Օգնության է սպասել, չի ցանկացել Քառօրյայի պես նահանջի որոշում կայացնել: Բայց հետո, հասկանալով, որ վտանգը մեծանում է, իր դասակի տղաներին երեք խմբի է բաժանել: Այդպես մեկ խումբը նահանջել է, մյուսները պաշտպանել են: Իր խումբն անձնազոհության է գնացել, դիպուկահարների կրակի տակ են հայտնվել: Թուրքերը նկարել էին, հպարտացել, թե այդքան լավ կռվողների դեմ են դուրս եկել: Անձնազոհության է գնացել, վիրավոր սերժանտին մենակ չի թողել, չնայած սերժանտն էլ է արյունաքամ եղել ու մահացել: Ահավոր պահեր են ապրել, երկու օրը մի ամբողջ դար է դարձել իրենց համար»:

Տիկին Անահիտը վստահ է՝ եթե անգամ Հայաստան տեղափոխված լիներ, և պատերազմն սկսվեր, առանց մեկ րոպե մտածելու կմեկներ Արցախ: «Կասկած անգամ չունեմ: Չէր համակերպվում Ցեղասպանության պատմության հետ: Գարեգին Նժդեհ էր սիրում կարդալ: Իսկական հայ մարդ էր: Որպես իսկական հայ ապրեց և նույն կերպ էլ զոհվեց: Հնարավորություն ուներ կյանքն այլ երկրում շարունակելու, մերժեց՝ ամեն ինչ ինքս պետք է անեմ, իմը ստեղծեմ, բայց ամենակարևորը՝ հայրենիքիս համար եմ ծնվել, ոնց թողնեմ, հեռանամ»: Տիգրանին շատերի նման ևս ուշ են «գտել»:

«Նոյեմբերի 7-ին զոհվել է, փետրվարի 23-ին հողին հանձնեցինք: Դուռ չկա, որ թակած չլինենք այդ ընթացքում, ամեն տեղ իրեն էինք փնտրում: 100 օրից ավելի մեր տանը սուգ էր, անզորություն: Պատերազմի օրերին Տիգրանիս հարազատ եղբայրն էլ կամավոր Քարվաճառ էր գնացել: Վերադարձավ, հիմա Ռուսաստանում է, աշխատում է, հիասթափված է, իր համար էլ հեշտ չէ: Մայրիկին ու քրոջը կորցրել էր, հիմա էլ եղբայրը չկա»: Հարազատ դպրոցում Տիգրանի անունով դասասենյակ է բացվել. «Երբ երեք օրով եկել էր տուն, գնացել էր դպրոց, մտել իր դասարան, տնօրենին ասել՝ ամռանը դասընկերներիս հետ կվերանորոգենք այս սենյակը: Հիմա այն համակարգչային դասասենյակ են դարձրել ու կոչել Տիգրանի անունով: Մեր տղաներին ամեն առիթով հիշում են: Բալահովիտում հուշարձան կանգնեցվեց, զոհված վեց տղաների անունների մեջ նաև Տիգրանիս անունն է: Ստեփանակերտում էլ հուշատախտակ կա, որտեղ իր անունն է նշված»: Հիմա Տիգրանի ընտանիքը նրա փոքրիկ աղջկանով է ապրում: «Դեռ մանկության տարիներից զուսպ էր ու բանիմաց: Հիմա իր 2,5 տարեկան աղջկա մեջ հայրիկի բնավորության գծերն ենք տեսնում»: Զ

ինվորական դառնալով՝ Տիգրանը մայրիկի երազանքն էր կյանքի կոչել: «Ութերորդ դասարանն ավարտելուց հետո մայրիկն ուզում էր, որ Մոնթե Մել քոնյանի անվան վարժարան ընդունվի: Չցանկացավ: 10-րդ դասարանը դեռ չէր ավարտել, երբ մայրը մահացավ, իր երազանքը որոշեց կյանքի կոչել՝ թող մամայիս հոգին հանգիստ լինի: Մամայից հետո քույրիկին կորցրեց, իսկ հիմա էլ ինքը չկա: Իր ցավի սփոփանքն իր աղջիկն էր, բոլորին ասում էր՝ աղջիկ եմ ունեցել: Հիմա հեքիաթի պես ենք հիշում այդ օրերը, երբ իր աղջիկը ծնվեց, արձակուրդ եկավ, մեկ քայլ անգամ չէր հեռանում երեխայից: Որոշ ժամանակ հետո կինն ու աղջիկն իր հետ էին: Իսկ հետո սուգը եկավ ու նստեց Հայաստանի վրա: Փնտրում էինք իրեն ամենուր՝ դիահերձարաններում ու հիվանդանոցներում:

Հայրը հիվանդանոցներում իր զինվորներից էլ էր հանդիպել, ասել էին՝ Նագուլ յանը չլիներ, հիմա ողջ չէինք լինի: Բայց հիմա ամեն մարդ իր ցավով ապրում է, ոմանք չեն էլ ուզում ուրիշի ցավի մասին լսել: Շատերն էլ գլուխները մտցրել են ավազի մեջ ու ապրում են: Հայրենիքն էլ ահավոր վիճակում է, մարդիկ էլ կան, որ պարում ու երգում են: Փորձում եմ որևէ մեկի հանդեպ չչարանալ, որ իմ հոգում նստվածք չմնա: Կորուստ ունեցող մարդիկ են համախմբվել իրար շուրջ, հիմա այդ մարդիկ են ամենալավն իրար հասկանում: Գոնե հիմա ամեն ինչ հանդարտվեր: Ամեն ինչ ներելի է, բացի մարդկային կորստից: Մարդը ցանկացած դժվարության կդիմանա, ամեն բեռ կտանի, բայց մարդկային կորուստն անդառնալի է»: Տիգրանի ընտանիքը նրա զոհվելուց հետո բազում դժվարություններ է հաղթահարել, հիմա դրանք անցյալում են, ամենամեծ փորձությունն է մնացել՝ ապրել առանց Տիգրանի:ԴՆԹ-ով ու դաջվածքով է հաստատվել նրա ինքնությունը, բայց հորաքույրը շարունակում է սպասել իր Տիգրանին, չի հավատում, որ իր տղան չկա. «Ինքն ինձ խոստացել է, որ դուռը բացելու է ու ներս գա»:

Հ. Գ. - Ավագ լեյտենանտ Տիգրան Նագուլ յանը հետմահու պարգևատրվել է «Արիություն» մեդալով: Եռաբլուրում հուղարկավորվելու առաջարկն ընտանիքը մերժել է, հայրիկը որոշել է՝ թող իր մայրիկի ու քույրիկի կողքին լինի, ընտանեկան գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Տաք հարիսա Չարենցավանում․ Քաղաքացիների հյուրասիրությունը՝ երթի մասնակիցներին (տեսանյութ) Մի շարք հասցեներում ջուր չի լինելու Սահմանային փոփոխություններից հետո Տեղի «Շոռ ջուր» աղբյուրը հայտնվեց սահմանից 1 կմ հեռավորության վրա ԱՄՆ–ն պատրաստ է աջակցել Իսրայելին՝ չնայած տարաձայնություններին․ Բայդեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի Մայիսի 8-ին երթը կմեկնարկի Չարենցավանի Վերածնունդի հրապարակից․ «Տավուշը հանուն հայրենիքի» Սպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերին Սահմանային փոփոխություններից հետո Տեղի «Շոռ ջուր» աղբյուրը հայտնվեց սահմանից 1 կմ հեռավորության վրա Առաջին անգամ Լոռու մարզում սև արագիլի բույն է հայտնաբերվել Այսօր մահացած պայմանագրային զինծառայողը Ազատամուտ գյուղից էրՂրղզստանի սահմանապահների և Տաջիկստանի բնակիչների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցելՎաղարշակ Հարությունյանը դեսպանների հետ մասնակցել է Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը ԱԳ փոխնախարարը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունները Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՀՀ ՊՆ Երկրաշարժ՝ Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս 4 գյուղերը հանձնելով չենք ավարտում․ Նաիրի Սարգսյան Իշխանությունները քարոզչական արշավ են սկսել Բագրատ սրբազանի առաջնորդած շարժման դեմ. Մեսրոպ Առաքելյան Եկեղեցին զանգերն է հնչեցնում, վտանգի մեջ է Հայրենիքը, պարտավոր ենք գնալ Եկեղեցու կանչով Աշխարհն, ավելի քան երբևէ, մոտ է միջուկային պատերազմին․ Լուկաշենկո Ալիևը չի ուզում էս «գանձին» կորցնի, զգացել է` ազգը ոտքի է կանգնում. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Լարսը փակ է բեռնատարների համար Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 2006 թ. ծնված աղջիկը ԵԽ պատգամավորները պահանջում են չեղարկել Վրաստանի՝ ԵՄ թեկնածուի կարգավիճակը Այրվել է MAN մակնիշի ավտոբուս Խոշոր վթար՝ Շիրակում. բախվել են «Nissan»-ը, «Volkswagen Passat»-ն ու «ՎԱԶ 2107»-ը, 6 վիրավոր կաԻրազեկման ավտոերթ՝ Գյումրիում (տեսանյութ) Եվրոպական 11 երկներում տեղի կունենան ցույցեր՝ հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանՈղբերգական դեպք՝ ՎանաձորումՀայտնի են դպրոցների ավարտական քննությունների օրերը Ժողովուրդ, վաղը ժամը 1-ին էստեղից շարժվում ենք, հիմա գնացեք, մալինայով տաք թեյ խմեք. Սրբազան (տեսանյութ) Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի պատմական պատասխանատվության գիտակցությամբ ջանքեր ներդնել հանուն հայրենիքի և պետականության զորացման. Գերագույն հոգևոր խորհուրդ Կոչ ենք անում նաև իշխանություններին` անսալ ժողովրդի հիմնավոր պահանջներին․ Գերագույն հոգևոր խորհուրդ«Մեզանից 400 մետր անցնում է իրենց, իրենցից 3 հեկտար մնում է մեզ, մինչեւ էս պահը ինչ եղել է՝ ես գոհ եմ». Կիրանցի համայնքապետՆիկոլը որևէ փաստ, առիթ կամ պատճառ չունի, իր ձախողումները նախկին իշխանութունների վարած քաղաքականության հետ կապելու համար. ԶաքարյանԵթե Կիևը բրիտանական զենքով հարվածի Ռուսաստանին, մենք կթիրախավորենք բրիտանացիների օբյեկտները. Զախարովա Նիկոլի՝ իմ հասցեին այսօր հնչեցրած հորինվածքները բժշկության կոնկրետ ճյուղի ներկայացուցիչների եզրահանգման լավ նյութ են. Վանեցյանը պատասխանել է Փաշինյանին Ողբերգական ավտովթարի զոհ է դարձել երիտասարդ մայրը, ով գնացել էր երեխաներին մանկապարտեզից տուն տանելու Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրել Նիկոլը չի հոգնում մանիպուլյանել արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը․ Զաքարյան 18-ամյա աղջիկը հայտնաբերվել է Չեմ կարծում, որ սա որևէ պատասխան քայլի պատճառ է․ Պեսկովը՝ Պուտինի երդմնակալության արարողությանը որոշ երկրների ներկայացուցիչների բացակայության մասինCrocus City Hall-ում տեղի ունեցածի կազմակերպիչն արտասահմանում է. ՌԴ ԱԴԾ տնօրեն Ոչ անձրև եք նայում, ոչ կարկուտ. հավաքվել, եկել եք. Բագրատ սրբազանը՝ չարենցավանցիներին Այս տարվա մարտին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը գերազանցել է 307 հազար դրամը Մահափորձ՝ Զելենսկու և մյուս ղեկավարների դեմ․ ձերբակալվածներ կան (լուսանկար)20-ամյա ծննդկանն ու չծնված 6 ամսական երեխան մահացել են. պատճառը եղել է սխալ բուժումը Այս ամիս անպայման պետք է վերցնել Օդեսան և Խարկովը. Կադիրով Որոնվում է լուսանկարում պատկերված անձը Նիկոլ Փաշինյանի արածը եթե կյանքի կոչվի, այդ դեպքում պատերազմի սպառնալիք կլինի. Գեղամ Մանուկյան