Yerevan, 20.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Սպասում եմ, խոստացել է, որ դուռը բացելու է ու ներս գա». Տիգրան Նագուլ յանն անմահացել է Շուշիում. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

«Ուզում եմ Տիգրանիս մասին բոլորն իմանան: Գիտեն, բայց ուզում եմ՝ բոլորն իմանան, որ ինքը հերոս է»,-այսպես է սկսվում տիկին Անահիտի հետ իմ զրույցը: Հորաքույրն է պատմում եղբոր որդու մասին՝ «իմ երեխաներն են, ի՞նչ տարբերություն»:

Տիգրանը գրեթե հասակակիցս է, ծնվել է 1992 թ.-ին Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում: 2009 թ.-ին ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան, ավարտել 2013 թ.-ին: Նույն թվականի սեպտեմբերի մեկից որպես սպա ծառայությունը սկսել է Արցախի Հանրապետությունում՝ Հադրութում: 2016 թ.-ին մասնակցել է Ապրիլ յան քառօրյա պատերազմին: «Զգալով, որ շրջափակման մեջ է ընկնելու, չսպասելով հրամանի՝ որոշել է նահանջ կատարել՝ այդ կերպ փրկելով իր դասակի տղաների կյանքը: Նրա այս որոշումը միանշանակ չի ընդունվել հրամանատարության կողմից, սակայն մեկ տարի անց՝ 2017 թ.-ի ապրիլի 2-ին՝ հենց իր ծննդյան օրը, կանչել են, մեդալ տվել, չի վերցրել: Մի տեսակ վիրավորանք կար իր մեջ, բայց չէր զորացրվում, շարունակում էր ծառայել այդ զորամասում: Ծառայեց մինչև վերջին շունչը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Անահիտը:

44-օրյա պատերազմի օրերին էլ Տիգրանը Հադրութում էր: «Շատ իրադարձություններ կնոջ խոսքերով եմ պատմում: Կինն ու աղջիկն էլ իր հետ էին: Բալիկը դեռ վեց ամսական էլ չկար: Երկար պայքարեցին, որ իրենց աղջիկը ծնվեր: Իր հպարտությունն էր իր աղջիկը: Այնքան պլաններ ուներ, ասում էր՝ յոթ երեխա պետք է ունենամ, բոլորն՝ աղջիկ, վերջինը նոր տղա: Ինձ էր ասում՝ աղջիկներն ուրիշ են»,-ոչ այնքան հեռու անցյալի երջանիկ օրերից դրվագներ է վերհիշում Տիգրանի հորաքույրը:

Նախքան պատերազմը Տիգրանը երեք օրով եկել էր Հայաստան: «ՊՆ էին կանչել՝ հարցազրույցի, պետք է տեղափոխեին Հադրութից, անգամ խոսակցություն կար, որ կարող է խաղաղապահ ուժեր տեղափոխվել: Բալահովիտում կլինեին, ինձ ավելի մոտ: Երբ արդեն վերադառնում էր Արցախ, պատուհանն իջեցրեց՝ «հորքուր ջա՛ն, րոպե առաջ ուզում եմ Հադրութ հասնել, ընտանիքիս մոտ լինել: Խոստացել են դեկտեմբերին տեղափոխել»: Իրեն այդ օրն եմ վերջին անգամ տեսել: Իսկ պատերազմի օրերին հեռախոսով մինչև նոյեմբերի 5-ը ինձ հետ խոսել է»,-նշում է զրուցակիցս:

Պատերազմը սկսվելուն պես Տիգրանը կնոջն ու դստերը տեղավորում է ապաստարանում և գնում զորամաս. «Հետո զանգել էր հորն ու ասել՝ պա՛պ, արի՛, ընտանիքիս տար: Սեպտեմբերի 29-ին կինն ու աղջիկն արդեն մեզ հետ էին, Տիգրանս ասում էր՝ հորքուր ջա՛ն, ուրիշ բան չեմ ուզում, մենակ ընտանիքիս լավ նայի, մինչև գամ, հասնեմ ձեզ»: Տիգրանը նոյեմբերի 7-ին է զոհվել՝ Շուշիում: «42 օր կռվել է թշնամու դեմ: Անընդհատ հարցնում էր՝ ե՞րբ է վերջանալու: Բայց մենք ի՞նչ գիտեինք: Հետո էլ ասաց՝ երկու օրից ամեն ինչ կավարտվի: Ուրախությունից չգիտեի, թե ինչ անեի: Ի՞նչ իմանայի, որ շրջափակման մեջ է իր տղաների հետ: Հետո են արդեն շատ մանրամասներ մեզ պատմել: Օգնության է սպասել, չի ցանկացել Քառօրյայի պես նահանջի որոշում կայացնել: Բայց հետո, հասկանալով, որ վտանգը մեծանում է, իր դասակի տղաներին երեք խմբի է բաժանել: Այդպես մեկ խումբը նահանջել է, մյուսները պաշտպանել են: Իր խումբն անձնազոհության է գնացել, դիպուկահարների կրակի տակ են հայտնվել: Թուրքերը նկարել էին, հպարտացել, թե այդքան լավ կռվողների դեմ են դուրս եկել: Անձնազոհության է գնացել, վիրավոր սերժանտին մենակ չի թողել, չնայած սերժանտն էլ է արյունաքամ եղել ու մահացել: Ահավոր պահեր են ապրել, երկու օրը մի ամբողջ դար է դարձել իրենց համար»:

Տիկին Անահիտը վստահ է՝ եթե անգամ Հայաստան տեղափոխված լիներ, և պատերազմն սկսվեր, առանց մեկ րոպե մտածելու կմեկներ Արցախ: «Կասկած անգամ չունեմ: Չէր համակերպվում Ցեղասպանության պատմության հետ: Գարեգին Նժդեհ էր սիրում կարդալ: Իսկական հայ մարդ էր: Որպես իսկական հայ ապրեց և նույն կերպ էլ զոհվեց: Հնարավորություն ուներ կյանքն այլ երկրում շարունակելու, մերժեց՝ ամեն ինչ ինքս պետք է անեմ, իմը ստեղծեմ, բայց ամենակարևորը՝ հայրենիքիս համար եմ ծնվել, ոնց թողնեմ, հեռանամ»: Տիգրանին շատերի նման ևս ուշ են «գտել»:

«Նոյեմբերի 7-ին զոհվել է, փետրվարի 23-ին հողին հանձնեցինք: Դուռ չկա, որ թակած չլինենք այդ ընթացքում, ամեն տեղ իրեն էինք փնտրում: 100 օրից ավելի մեր տանը սուգ էր, անզորություն: Պատերազմի օրերին Տիգրանիս հարազատ եղբայրն էլ կամավոր Քարվաճառ էր գնացել: Վերադարձավ, հիմա Ռուսաստանում է, աշխատում է, հիասթափված է, իր համար էլ հեշտ չէ: Մայրիկին ու քրոջը կորցրել էր, հիմա էլ եղբայրը չկա»: Հարազատ դպրոցում Տիգրանի անունով դասասենյակ է բացվել. «Երբ երեք օրով եկել էր տուն, գնացել էր դպրոց, մտել իր դասարան, տնօրենին ասել՝ ամռանը դասընկերներիս հետ կվերանորոգենք այս սենյակը: Հիմա այն համակարգչային դասասենյակ են դարձրել ու կոչել Տիգրանի անունով: Մեր տղաներին ամեն առիթով հիշում են: Բալահովիտում հուշարձան կանգնեցվեց, զոհված վեց տղաների անունների մեջ նաև Տիգրանիս անունն է: Ստեփանակերտում էլ հուշատախտակ կա, որտեղ իր անունն է նշված»: Հիմա Տիգրանի ընտանիքը նրա փոքրիկ աղջկանով է ապրում: «Դեռ մանկության տարիներից զուսպ էր ու բանիմաց: Հիմա իր 2,5 տարեկան աղջկա մեջ հայրիկի բնավորության գծերն ենք տեսնում»: Զ

ինվորական դառնալով՝ Տիգրանը մայրիկի երազանքն էր կյանքի կոչել: «Ութերորդ դասարանն ավարտելուց հետո մայրիկն ուզում էր, որ Մոնթե Մել քոնյանի անվան վարժարան ընդունվի: Չցանկացավ: 10-րդ դասարանը դեռ չէր ավարտել, երբ մայրը մահացավ, իր երազանքը որոշեց կյանքի կոչել՝ թող մամայիս հոգին հանգիստ լինի: Մամայից հետո քույրիկին կորցրեց, իսկ հիմա էլ ինքը չկա: Իր ցավի սփոփանքն իր աղջիկն էր, բոլորին ասում էր՝ աղջիկ եմ ունեցել: Հիմա հեքիաթի պես ենք հիշում այդ օրերը, երբ իր աղջիկը ծնվեց, արձակուրդ եկավ, մեկ քայլ անգամ չէր հեռանում երեխայից: Որոշ ժամանակ հետո կինն ու աղջիկն իր հետ էին: Իսկ հետո սուգը եկավ ու նստեց Հայաստանի վրա: Փնտրում էինք իրեն ամենուր՝ դիահերձարաններում ու հիվանդանոցներում:

Հայրը հիվանդանոցներում իր զինվորներից էլ էր հանդիպել, ասել էին՝ Նագուլ յանը չլիներ, հիմա ողջ չէինք լինի: Բայց հիմա ամեն մարդ իր ցավով ապրում է, ոմանք չեն էլ ուզում ուրիշի ցավի մասին լսել: Շատերն էլ գլուխները մտցրել են ավազի մեջ ու ապրում են: Հայրենիքն էլ ահավոր վիճակում է, մարդիկ էլ կան, որ պարում ու երգում են: Փորձում եմ որևէ մեկի հանդեպ չչարանալ, որ իմ հոգում նստվածք չմնա: Կորուստ ունեցող մարդիկ են համախմբվել իրար շուրջ, հիմա այդ մարդիկ են ամենալավն իրար հասկանում: Գոնե հիմա ամեն ինչ հանդարտվեր: Ամեն ինչ ներելի է, բացի մարդկային կորստից: Մարդը ցանկացած դժվարության կդիմանա, ամեն բեռ կտանի, բայց մարդկային կորուստն անդառնալի է»: Տիգրանի ընտանիքը նրա զոհվելուց հետո բազում դժվարություններ է հաղթահարել, հիմա դրանք անցյալում են, ամենամեծ փորձությունն է մնացել՝ ապրել առանց Տիգրանի:ԴՆԹ-ով ու դաջվածքով է հաստատվել նրա ինքնությունը, բայց հորաքույրը շարունակում է սպասել իր Տիգրանին, չի հավատում, որ իր տղան չկա. «Ինքն ինձ խոստացել է, որ դուռը բացելու է ու ներս գա»:

Հ. Գ. - Ավագ լեյտենանտ Տիգրան Նագուլ յանը հետմահու պարգևատրվել է «Արիություն» մեդալով: Եռաբլուրում հուղարկավորվելու առաջարկն ընտանիքը մերժել է, հայրիկը որոշել է՝ թող իր մայրիկի ու քույրիկի կողքին լինի, ընտանեկան գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Amio Bank issued dram bonds Ucom Celebrates Telecommunication DayFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli