Երևան, 18.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Հերթական կորսված տարին. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

2022 թվականը մոտենում է իր ավարտին, ու արդեն կարելի է ամփոփել տարվա արդյունքները և մոտավոր պատկերացում կազմել, թե ինչ է մեզ սպասում գալիք տարում։ Եթե 2020 թվականի Արցախյան պատերազմից հետո որևէ հույս կար, թե գոնե 2022 թվականը կարող է լինել ինչ-որ առումով վերականգնման տարի, ապա իրադարձությունները ցույց տվեցին, որ այդ հույսերը սին էին։ Չնայած Նիկոլ Փաշինյանը 2021 թվականին զարմանալիորեն վերընտրվեց, սակայն նրա տված նախընտրական խոստումները չիրագործվեցին նաև այս տարվա մասով։

Ընդ որում, քարոզարշավին նա մասնակցում էր «Ապագա կա» կարգախոսով, բայց իրադարձություններն ավելի շատ վկայում են ապագա չլինելու մասին։ Օրինակ՝ ՔՊ-ի նախընտրական ծրագրում հատուկ ընդգծվում էր տարածաշրջանում խաղաղ և փոխշահավետ գոյակցության մթնոլորտի ձևավորման անհրաժեշտությունը՝ տարածաշրջանային կայունության հաստատման և տարածաշրջանի ապաշրջափակման տեսանկյունից։ Բայց տարածաշրջանում առկա իրադրությունը ոչ միայն հեռու է կայունությունից, այլև մշտապես առկա է նոր էսկալացիայի վտանգը։ Անցնող տարվա ընթացքում Ադրբեջանն անընդհատ խախտել է հրադադարը, իսկ սեպտեմբերի 12-ին ագրեսիվ ներխուժում ձեռնարկել ու Հայաստանից նոր տարածքներ օկուպացրել։

Արցախը ևս անբաժան չմնաց ադրբեջանական ագրեսիայից, մասնավորապես մարտին հակառակորդն օկուպացրեց Ասկերանի շրջանի Փառուխ գյուղը, իսկ հիմա իրավիճակը հասել է այն աստիճանի, որ Արցախից մնացած տարածքին են ցանկանում ամբողջությամբ տիրանալ, դրա համար այնտեղ ապրող հայությանը շրջափակման են ենթարկում։ Ու այս պարագայում առնվազն միամտություն է խոսել «խաղաղության դարաշրջանի» և տարածաշրջանի հաղորդակցության ուղիների ապաշրջափակման մասին, քանի որ ճանապարհները ոչ միայն չեն ապաշրջափակվել, այլև Հայաստանի ու Արցախի նկատմամբ ագրեսիան չի նվազում, իսկ բլոկադան ավելի է սեղմվում։ Փաշինյանն ու իր թիմը խոստանում էին նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի ներքո բանակցային գործընթացի վերականգնում, սակայն անցնող տարվա զարգացումները ցույց տվեցին, որ Մինսկի խմբի համանախագահությանը փոխարինել են այլ միջնորդական ձևաչափեր, որոնք որևէ կապ չունեն Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի հետ։

Մյուս կողմից էլ՝ եթե ՔՊ-ի նախընտրական ծրագրում խոսվում էր արցախահայության ինքնորոշման իրավունքի իրացման կարևորության մասին, ապա անցնող տարվա ընթացքում Փաշինյանը լիովին խաչ քաշեց Արցախի ինքնորոշման իրավունքի թեմայի վրա՝ ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ հիմք ընդունելով 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագիրը և ՄԱԿ-ի կանոնադրությունը։ Ու դրա արդյունքում է, որ Ադրբեջանը հայտարարում է, թե Արցախյան հարց այլևս գոյություն չունի իր համար, իսկ Հայաստանից որևէ արձագանք չի հնչում այս կապակցությամբ։ Այլ կերպ ասած՝ իշխանությունները Արցախին թողել են միայնակ ադրբեջանական նկրտումներին դեմ հանդիման՝ իրենց դիրքորոշումն արդարացնելով նրանով, թե հենց Արցախը պետք է Ադրբեջանի հետ բանակցի ուղիղ ձևաչափով: Անցնող տարվա մեկնարկին իշխանությունները խոստանում էին զինված ուժերի բարեփոխումների լայնածավալ մեկնարկ, պրոֆեսիոնալ բանակի ստեղծում։

Սակայն այսօր ունենք մի վիճակ, որ բովանդակային առումով ոչինչ չի իրականացվել այս ուղղությամբ, և իշխանությունները նորից ու նորից կրկնում են զինված ուժերի բարեփոխումների մասին իրենց արդեն չարչրկված արտահայտությունները։ Իսկ ինչ փոփոխություն որ տեղի է ունեցել, ձևական միջոցառումներից այն կողմ չի անցել։ Օրինակ՝ տարվա սկզբից սկսած եռամսյա հավաքներ կազմակերպվեցին, իսկ հետո որոշվեց այդ հավաքների ժամկետը կրճատել 25 օրվա, ապա մեկնարկեցին հրաձգության դասեր, բայց այդպես էլ էական կառուցվածքային բարեփոխումներ չիրականացվեցին։ Տարվա ընթացքում էլ մի քանի հրապարակում եղավ որոշ սպառազինությունների ձեռքբերման մասին, և որոշ մարդիկ սկսեցին մտածել, թե այդ զենքերով հնարավոր է պաշտպանվել, սակայն ինչպե՞ս կարող ենք պաշտպանվել, եթե սովորական ՀՕՊ համակարգեր չունենք, իսկ Արցախյան պատերազմից հետո իշխանությունները «օդը փակելու» խնդիրը համարում էին առաջնային։

Ու մեր արտաքին քաղաքականությունն էլ այնքան խղճուկ վիճակում է, որ Փաշինյանն է անձամբ խոստովանում, թե անգամ մեր դաշնակիցներն են հրաժարվում սպառազինություններ տրամադրել այն պարագայում, երբ դրա համար գումարը փոխանցել ենք։ Մինչ մենք կրիայի քայլերով ժամավաճառությամբ ենք զբաղվում, թշնամին ամրապնդվում է իր կողմից օկուպացված դիրքերում, նոր սպառազինություններ է ձեռք բերում, իսկ ադրբեջանական բանակն աստիճանաբար համապատասխանեցվում է թուրքական զինված ուժերի կամ, այսպես ասած, ՆԱՏՕ-ի չափանիշներին։ Դա է պատճառը, որ Ալիևը շարունակում է անցնել հայկական կողմի բոլոր կարմիր գծերն ու կոնկրետ տարածքային հավակնություններ է ներկայացնում Հայաստանի նկատմամբ՝ այն անվանելով Արևմտյան Ադրբեջան։

Բայց պետք է նկատի ունենանք, որ այսպիսի իրադրությունը հայկական կողմի բացթողումների ու թերացումների կուլմինացիան է՝ առաջին հերթին 2018 թվականից սկսած, երբ հրապարակումներ եղան այն մասին, թե Նախիջևանում ադրբեջանական զինված ուժերն առաջ են եկել ու նոր դիրքեր կառուցել, իսկ իշխանությունները մինչ այդ էյֆորիայի մեջ էին, հերքում էին ու հանգստացնում ժողովրդին, թե անվտանգային որևէ խնդիր չկա։ Ու դրա արդյունքում է, որ հիմա արդեն ամփոփում ենք հերթական կորսված տարին: Ընդ որում, ցավալիորեն այդպիսին են եղել բոլոր տարիները 2018 թվականից սկսած: Եվ գործող իշխանությունների պաշտոնավարման շարունակության պարագայում գալիք տարվա ընթացքում ևս, կորուստներից բացի, այլևս ոչինչ հնարավոր չէ ակնկալել...

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ո՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը». «Փաստ»Երաշ­խիք, որ չի հանձն­վի ու գոր­ծը կհասց­նի մին­չև վերջ. «Փաստ»ՌԴ «Հյուսիս» բանակախումբը ազատագրել է Խարկովում` Վոլչանսկի մոտ գտնվող Ստարիցա բնակավայրըԿիրանցում գումար են առաջարկել, մարդիկ մերժել են՝ ասելով, որ հայրենիքը գումարով վաճառող չեն. Դանիելյան (տեսանյութ)Մխիթարյանը միջազգային հանրությանը հիշեցրել է՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը Բաքվի բանտում ապօրինի կալանքի տակ էՕդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերինԱյդ 25 հեկտար հողերը միշտ եղել են Հայաստանի վերահսկողության ներքո. Կիրանցի բնակիչ«Ներկայումս Խարկովը վերցնելու պլաններ չկան, իսկ Ռուսաստանի զինված ուժերն ամեն օր առաջընթաց են գրանցում այդ ուղղությամբ»․ Պուտին«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը դատապարտում է Լեռնային Ղարաբաղի բնակեցման ապօրինի գործընթացըԾնողները կտուգանվեն երեխաների ծխելու համարԲժիշկներն անվանել են ամենաառողջարար չիրը, որը պետք է ուտել ամեն օրԽաբել էի մայրիկիս, չէի ասել, որ չարորակ ուռուցք ունի, որ չհուսահատվի…Հասմիկ Խոջյանը`մայրիկի ծանր հիվանդության մասինՍանկտ Պետերբուրգի բուհերից մեկում պայթյուն է տեղի ունեցել, կան տուժածներՆշվաշ հասցեներում գազ չի լինելուՇուշիի՝ ոչնչացված «Ղազանչեցոցի» կnղքին Բաքվի վանդալները նախագծում են ամենամեծ մզկիթը կառուցելԿենտրոնի որոշ փողոցներ մայիսի 19-ին փակ կլինենԻրանում ջրհեղեղի հետևանքով 7 մարդ է մահացելՆշված հասցեներում լույս չի լինելուՍլովակիայի վարչապետը ևս մեկ վիրահատության է ենթարկվել Այս օրերին ակցիաների մասնակից 300-ից ավելի մարդկանց են բերման ենթարկել. իրավապաշտպանՄոսկվան կապ ունի՞ ներկայիս սահմանազատման հետՄայիսի 18-ին՝ Թանգարանների միջազգային օրը, կմեկնարկի «Թանգարանների գիշեր» ծրագիրը3 դիպլոմ ունեմ, ինձ ոչ ոք չի նվիրել. Սրբազան (տեսանյութ)Փաստաբանները բողոքի ակցիաներ կիրականացնենՏեխասում մոլեգնող փոթորիկը 4 մարդու կյանք է խլելՀարի Քեյնը վնասվածք է ստացելԱդրբեջանցին հարցրել է՝ ինչո՞ւ է մեքենան դատարկ․ Արցախցի Ալիսայի պատմությունըՀեղուկ գազի գինը կրկին նվազել էԼավ գիտեք՝ հիմա ինչ է կատարվում, ես էլ ի՞նչ ասեմ. Բերքաբերի գյուղապետԵթե դու ուզում ես` Կիրանցը լինի հայկական, դու պետք է Երևանը հայկական պահես․ Մաթևոսյան«Հայրս ասում է՝ առողջական վիճակը բավարար է, դեղեր է ընդունում». Վագիֆ Խաչատրյանի դուստր47-ամյա տղամարդու սպանության, նրա 38–ամյա ընկերոջ նկատմամբ սպանության փորձ կատարելու վարույթով նախաքննությունը ավարտվել էԵԽ նախարարների կոմիտեն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը՝ հիմնված 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի վրաԴեբեդ գետից դուրս են բերել որոնվող քաղաքացու մարմինըԵԽ նախարարների կոմիտեն ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը ՀՀ կառավարության ռազմավարությունը արտագաղթը խթանելն ու Արցախի էջը մեկընդմիշտ փակելն է. Արտակ Բեգլարյան Շահեն, ապա՝ Շահին. Ադրբեջանի փոխվարչապետի ջուջևանյան անցյալը Կասկադի ավարտուն տեսքին հասցնելու նախագիծը Փարիզում քննարկեցինք ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտի հետ. Ավինյան«Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեսակցել եմ Տավուշում իշխանության հրահրած սադրանքի հետևանքով կալանավորված 4 քաղաքացիների հետ․ Աբրահամյան Ասացին՝ մինչև հուլիսի 24-ը տնիցդ դուրս ես գալու. կիրանցեցի Մհերը մանրամասներ է հայտնումՈվքե՞ր էին դիմակավորված «ախռանայով» հյուրերը՝ Կիրանցի հացատանը«Փաշինյանի իշխանությունն օր առաջ պետք է հեռանա». Շանթ Հարությունյանն ու Բագրատ Սրբազանը հանդիպել են ԵՄ-ն կարևոր հանգրվանի է հասել արևային էներգիայի առումովՓաշինյանը մտահոգ է առաջիկա հանրահավաքից Վթարային ջրանջատում Երևանում, մարզերում Ամիօ Բանկը թողարկել է դրամային պարտատոմսեր«Պատրաստվեք»․ Բագրատ Սրբազանը՝ ԵՊՀ-ականներին Կոնվերս Բանկում ամփոփել են ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցության արդյունքները Կներեք, խնդրում եմ, մենք շուտով կհեռանանք. Պուտին Ցավում եմ տեղի ունեցածի համար. Գեղամ Նազարյանը` երեկվա միջադեպի մասին