Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Այս քաղաքական թիմը սպիտակ դրոշ է բարձրացնում». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ներկայումս ՀՀ իշխանություն հանդիսացող, այսպես կոչված, քաղաքական թիմին իրենց տերերն ասել են, որ Հայաստանը դիմադրության զրո օջախ պետք է ունենա, որևիցե ձևով չպետք է դիմադրի ո՛չ Ադրբեջանի, ո՛չ Թուրքիայի նախահարձակ գործողություններին և ուղղակի պետք է հանձնվի: Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանի դիտարկումն է, որը հենց նշված հանգամանքով է պայմանավորում ՀԱՊԿ զորավարժությունները ՀՀ-ում չանցկացնելու մասին հայտարարությունը, նաև ավելի վաղ ՀԱՊԿ-ի կողմից ՀՀ-ին աջակցելու՝ նաև ռազմական աջակցություն ենթադրող փաստաթուղթը չստորագրելը:

«2022-ի վերջին ՀԱՊԿ-ը հայտարարեց, որ 2023-ին Հայաստանում տեղի են ունենալու զորավարժություններ՝ խաղաղապահ առաքելության ուղղվածությամբ: Հիմա Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե 2023-ին ընդհանրապես զորավարժություն չի անցկացվելու: Առհասարակ, զորավարժությունները զորքերի մարտունակության բարձրացմանն են ուղղված, նաև դաշնակից երկրների հետ համատեղ զորախմբերի ընդհանուր կառավարումը, ԶՈւ ստորաբաժանումների հետ համագործակցությունն ուժեղացնելու նպատակ ունեն:

Մեծ հաշվով՝ զորավարժությունը մի խնդիր ունի՝ ուժեղացնել այն երկրի ԶՈւ-ի ստորաբաժանումների մարտունակությունը, որտեղ այն անցկացվում է:Փաշինյանը տրամագծորեն հակառակ գնահատականն ունի: Ըստ նրա, ցանկացած զորավարժություն սպառնալիք է: Այս դեպքում, ի պատասխան Ադրբեջանի ու Թուրքիայի՝ մեր սահմանի մոտ սպառնալիք հանդիսացող զորավարժությունների, այս քաղաքական թիմը սպիտակ դրոշ է բարձրացնում՝ ասելով, որ 2023-ին ընդհանրապես զորավարժություն չի լինելու: Սպիտակ դրոշի հետ նաև իրենց հոգեհարազատ վեցագույն դրոշն են բարձրացնում: Միայն անհայրենիք, վախվորած, պարտվողական, ստախոս, պղծությունների մեջ թաղված քաղաքական թիմը կարող է դեռևս կռիվ չտված հանձնվել»,-«Փաստի» հետ զրույցում ասաց փորձագետը:

Նրա խոսքով, այսօր պաշտոնական Երևանից առաջին հերթին Մեծ Բրիտանիային, հետո Թուրքիային բացահայտ ասվում է, որ Հայաստանը պատրաստ է ամբողջովին մտնել Թուրքիայի գերիշխանության տակ. «Այդ նպատակին խանգարող գործոնն այս պահին ՌԴ-ն է, իր զինված ներկայությունը տարածաշրջանում: Պատահական չէր, որ վերջին ասուլիսի ժամանակ Փաշինյանն ասում էր՝ ՌԴ զինված ներկայությունը սպառնալիք է: Փաշինյանի քաղաքական տերերի նպատակը ՀՀ-ից 102-րդ ռազմաբազան հանելն է, Արցախից էլ՝ խաղաղապահ ստորաբաժանումները հանելը: Դրանից հետո Հայաստանն ամբողջովին տրվելու է Թուրքիայի ու Ադրբեջանի ողորմածությանը, մինչդեռ գիտենք Ալիևի այն հայտարարությունների մասին, որ Երևանն էլ է վերցնելու: Սա ծրագիր է, որի իրագործմանը 2018-ից ամբողջովին լծվել է նաև Նիկոլ Փաշինյանը:

Այդ ժամանակ խանգարող մի քանի գործոն կար, որոնցից մի քանիսն արդեն դուրս է մղվել: Առաջին հերթին խանգարող գործոն էին ՀՀ ԶՈւ-ն, ԱՀ ՊԲ-ն: Երկրորդ խանգարող գործոնը պետական ինստիտուտների գոյությունն էր, որոնք Նիկոլ Փաշինյանը փայլուն կերպով ոչնչացնում է՝ ղեկավարներ նշանակելով ոչ մասնագետների: Այսօր պետական ինստիտուտներն իրենց գործառույթներն այլևս չեն կարողանում իրականացնել, իսկ ինստիտուտների բացակայությունը պետականության չգոյություն է նշանակում: Մնացել է չեզոքացնել երրորդ խանգարող գործոնը՝ Ռուսաստանի զինված ներկայությունը Հայաստանում: Իր ամբողջ գործողությունները, քարոզչությունը, նպատակները դրան են միտված: Փորձ է արվում Հայաստանն ամբողջովին դուրս մղել ռուսական ազդեցությունից՝ առաջին հերթին ռազմական, հետո, ինչու չէ, նաև տնտեսական առումով»:

Հայկ Նահապետյանի խոսքով, Ն. Փաշինյանին իր բնույթը հաշվի առնելով են բերել իշխանության. «Նա այսօր անում է այն գործը, որը մեր շահերի դեմ կաներ Ալիևը, եթե ՀՀ-ում վարչապետ լիներ: Իրավիճակը ճիշտ գնահատելու խնդիր կա: Մեր 120 հազար հայրենակիցներն այսօր շրջափակման մեջ են, գոյության կռիվ է գնում, Հայաստանում իշխանությունները ձեռքները լվացել են: Եթե ժողովուրդը և քաղաքական ուժերը համաձայն են այսօրվա, այսպես կոչված, քաղաքական թիմի վերոնշյալ քայլերին, նախանշված ծրագրերը կիրագործվեն»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՊԵԿ-ը ստուգումներ է սկսել Միհրան Պողոսյանի ընտանիքի հետ առնչություն ունեցող ընկերություններումԻդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակիցCrocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան Ինչպես է երեխայի ծննդյան ամսաթիվն ազդում նրա ողջ կյանքի վրա. տպավորիչ փաստեր Արամ Մելիքյանի հղի կնոջը հիվանդանոց են տեղափոխել. ի՞նչ է պատահել նրան Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանել Կզարմանաք երբ տեսնեք՝ ուր են մեկնել Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո Ղազախստանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվել ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ ՍտոլտենբերգԱննա Հակոբյանը Գյումրի մեկնող գնացքում (Տեսանյութ) Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները և Երևան-Էջմիածին ճանապարհը Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին․ նա հիվանդանոց է տեղափոխվել Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀրդեհ Գառնի գյուղում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը Հայաստանի շախմատիստուհիների արդյունքները 6-րդ տուրում․ ԵԱԱստղագուշակ ապրիլի 26-ի համարԱդրբեջանն իր նախընտրած քարտեզներով փորձում է «սահմանը ծռել» ու մխրճվել այն հատվածներում, որտեղ նպատակահարմար է համարում․ Տիգրան Աբրահամյան Ջուր չի լինի Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաները` արգելելով մուտք գործել Երևան (տեսանյութ) Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կոչով փակել են Ազատության պողոտանԹալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել ԱՄՆ-ն արդեն սկսել է օգնության վերջին փաթեթից Ուկրաինային ռшզմական օգնություն փոխանցելու գործընթացը, դրանց մի մասը կժամանի օրերի ընթացքում․ Պենտագոն Ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերինՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ Ստոլտենբերգ Օձն Ադրբեջանում ներխուժել է քաղաքային ավտոմեքենայի խցիկ (տեսանյութ)Ժամանակավորապես գազ չի լինի․ հասցեներԴերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ) Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելուՆարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել երկաթե սյանը Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Տավուշում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է․ Ոսկան Սարգսյան 2024 թվականին մենք վերապրում ենք 1915 թվականի ողբերգությունը․ Իտալիայի փոխվարչապետ (տեսանյութ) Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԿիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելՔաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըՎերջին երեք տարիներին տարեկան ամփոփ ցուցանիշով ԶՊՄԿ-ն զբաղեցրել է երկրի առաջին հարկատուի դիրքը