Երևան, 27.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Գիտեմ, որ շատ մարդկանց եմ պետք, նաև նրանց համար եմ ապրում». 44 օր պատերազմին մասնակցած Կառլենի ամենակարևոր ցանկությունը խաղաղությունն է. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Պատերազմի մասին խոսելը երբեք էլ սովորական մի զրույց չի դառնա, հատկապես, երբ, անկախ քո կամքից, սպիանալ փորձող վերքեր ես փորփրում: Չնայած ինչպե՞ս կսպիանան բոլոր նրանց վերքերը, ովքեր որդիներ, հայրեր ու եղբայրներ, ընկերներ թողեցին մարտադաշտում: Այսօր «Փաստի» զրուցակիցը Կառլեն Խաչատրյանն է: Նա ժամկետային զինծառայող է եղել, երբ սկսվել է պատերազմը, պատերազմից հետո էլ շարունակել է ծառայել: Ամեն ինչի մասին ամենասկզբից: Նախքան բանակ զորակոչվելը Կառլենն իր ապագան կապում էր սպորտի հետ:

«Տասը տարի՝ 7 տարեկանից զբաղվել եմ ըմբշամարտով, ուզում էի շարունակել այդ գծով: Բայց վնասվածքներ ստացա, ինչ-որ բան այնպես չգնաց»,-ասում է Կառլենը: Հետաքրքրվում եմ՝ իսկ ինչո՞ւ ըմբշամարտ: «Շատ ճարպիկ ու աշխույժ էի, ու բոլորը՝ ծնողներից սկսած մինչև հարևաններ, խորհուրդ էին տալիս սպորտով զբաղվել: Այդ ժամանակ շատ էի սիրում ֆուտբոլը: Բայց ընկերներիցս շատերը զբաղվում էին ըմբշամարտով, հայրիկս էլ ուզում էր ձյուդոյի տանել, քանի որ ինքը ևս զբաղվել է այդ սպորտաձևով: Վերջնական ընտրությունը կանգ առավ ըմբշամարտի վրա: Պարապմունքների եմ հաճախել Էջմիածնում, եղել եմ հավաքականի անդամ, մասնակցել հավաքների Ծաղկաձորում, արտասահմանում մրցումների: Ունեմ մրցանակներ, պատվոգրեր»,նշում է զրուցակիցս:

Нет описания.

Կառլենը բանակ է զորակոչվել 2019 թ. հունվարի 10-ին, ծառայել Մատաղիսում: Հարցնում եմ նախքան ծառայության մեկնելու զգացողությունների մասին: Կառլենն ասում է՝ շատ լավ էի տրամադրված: «Գիտեի, որ ծառայությունը տղու համար է, թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես պատրաստ էի: Որոշել էի ծառայությունս ավարտել, վերադառնալ ու սպորտային կարիերաս արտասահմանում շարունակել, լուրջ հաջողությունների հասնել»,նշում է նա:

Հավաստում է՝ սպորտն իրեն շատ է օգնել ծառայության ժամանակ, հատկապես պատերազմի օրերին. «Իմ ֆիզիկական տվյալների հաշվին կարողացա ոտքերիս վրա մնալ, շատ բարդ տեղերից եմ դուրս եկել, սպորտը փրկել է կյանքս»: Ծառայության ընթացքի, նաև դժվարությունների մասին խոսելիս ասում է՝ ցանկացած թեմայի անդրադառնալիս իր դեպքում սպորտն անպակաս է, և բացատրում, թե ինչու: «Երբ մարզական հավաքների էի մասնակցում, տանը շատ քիչ էի լինում, կարող էի տարվա մեջ, օրերն իրար միացրած, ընդամենը մեկ ամիս լինել տանը, այդ առումով ծառայության ընթացքում տնից հեռու լինելուն հեշտ հարմարվեցի: Բացի դա, շփվող մարդ եմ, կարողանում էի արագ ու հեշտությամբ զինվորների ու սպայական կազմի հետ լեզու գտնել: Այնպես որ, իմ ծառայության ընթացքը բավականին թեթև էր այդ առումով»:

Нет описания.

Նախքան պատերազմի մասին խոսելը սա կարծես յուրատեսակ նախաբան լիներ: Անկեղծորեն չգիտեի, թե ինչպես հարցերս ձևակերպեի, ինչ հարցնեի, որ մեր զրույցը չգնար հիշողությունները փորփրելու, ցավը վերապրելու ճանապարհով: Կառլենն ասում է՝ հարցրեք ինչ ուզում եք, ինչ պետք է, վայրկյան առ վայրկյան ամեն ինչ հիշում եմ: Ես էլ իմ հերթին ասում եմ՝ երևի մոռանալ չի էլ լինի: Կառլենի պատասխանը զարմացնում է, անգամ հանկարծակիի բերում. «Պետք էլ չի, որ մոռանամ, չեմ էլ ուզում մոռանալ: Չեմ ուզում անընդհատ խոսել դրա մասին, բայց իմ մեջ միշտ հիշում եմ»: Կառլենը դիրքերում է եղել, երբ սեպտեմբերի 27-ին պատերազմն սկսվել է: «Դիրքերն էինք կարգի բերում, մաքրում, երբ սկսեցին կրակել, ու պատերազմը սկսվեց»: Հարցնում եմ՝ որպես ռազմական գործողությունների մասնակցի, զինվորի, ինչպիսի՞ն էին զգացողությունները դեռ այն ժամանակ՝ պատերազմը շո՞ւտ էր ավարտվելու:

«Նման զգացողություն ունեի ամենասկզբում՝ առաջին 1-2 ժամը: Երբ կռիվն սկսվեց, Թալիշի կեսը վերցրեցին, հայտնվեցինք շրջափակման մեջ: Ես ՀԴԿ-ում եմ եղել, այն դիրքերից մի 100 մետր է հետ: Մեր դիմացը չպահվող դիրք կար, երկու ժամ հետո գնացինք այդ դիրքը: Երբ մեր X դիրքը տվեցինք, մտածեցի՝ սա վերջն է, պատրաստ էի անգամ մեռնելուն: Արդեն իմ մասին չէի էլ մտածում, մտածում էի ծնողներիս ու հարազատներիս մասին, թե ինչ կլինի ինձանից հետո: Դիրքից վերադարձան 3 հոգի, մնացածը զոհվել էին, զոհված տղերքին տեսա, հենց այդ պահին ամեն ինչի հետ համակերպվեցի ու գլխիցս հանեցի նաև միտքը, որ պատերազմը մի քանի օր կտևի: Վստահ էի, որ երկար է տևելու: Հենց այդ մտքերով էլ գնացել եմ առաջ: Մատաղիսում մեկ-երկու օր մեր դիրքում եմ եղել, հետո տեղափոխվել ենք մյուս՝ չպահվող դիրքը, գիտակցում էինք, թե ինչի համար ենք այդտեղ կանգնած: Իմ հետի տղաներից շատերն անգամ ասում էին՝ ինչ լավ է, որ մեր հետ ես: Թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես իրենց պատրաստում էի: Մի դիրքից մյուսն էի գնում, հաց ու ջուր տանում: Անընդհատ վազքի մեջ էի: Հետո մեր այդ դիրքից էլ նահանջ կատարեցինք, քանի որ մեծ քանակի մարդուժով ու զինտեխնիկայով առաջ էին գալիս, այլ տարբերակ չկար: Նահանջի ժամանակ զուտ ինտուիցիային, զգացողություններին հետևելով՝ ինչ-որ ճանապարհով գնացել եմ ու հանդիպել մեր զորքին: Այդ ճանապարհով, ձայնի հետքերով գնում էի դեպի փրկություն: Հոկտեմբերի 2-3ին շատ վատ վիճակ էր: Բոլոր դիրքերից նահանջել էին, մի քանի դիրք էր մնացել: Անճարությունից չգիտեի՝ ինչ անել: Մտածեցի՝ գնամ ճանապարհով, տեսնեմ, թե ուր է տանում: Գնացի ու մեր զորքին հանդիպեցի: Իրենք սպասել են, մինչև հետ եմ գնացել, իմ դիրքի անձնակազմին զինել ու եկել, միացել ենք տղերքին: Մեզ թվում էր, թե վերջացավ փորձությունը, բայց ամեն ինչ նոր էր սկսվում»,-ասում է Կառլենը:

Нет описания.

44 օր նա պատերազմի մեջ է եղել, պատերազմից հետո էլ շարունակել ծառայությունը, սա կրկնակի բարդ է: Զրուցակիցս, սակայն, ասում է. «Միայն ուզում էինք, որ պատերազմն ավարտվի, թե որքան կծառայեինք, արդեն մեկ էր: Իսկ զորացրվելուց հետո ամենաբարդն այն էր, որ չէի կարողանում անցած ճանապարհս մոռանալ, ընկերներին, որոնք էլ չկան: Չեմ էլ ուզում մոռանալ»,-շարունակում է նա, իսկ ես, համարձակությունս հավաքելով, հարցնում եմ՝ իսկ շատե՞րը չկան. «Մեր գնդի տղաների կեսից շատը չկա, զոհվել են: Բացի դա էլ, այս պատերազմում ընկերներ, հարազատներ ու բարեկամներ կորցրեցի»: Իսկ պատերազմի նման արդյունք սպասո՞ւմ էր:

Нет описания.

«Ոչ, չէի սպասում: Կարծում էի՝ ամեն ինչ համախմբված ու ճիշտ կլինի, բայց այդպես չեղավ»: Իսկ ի՞նչն օգնեց կյանք վերադառնալ, շարունակել ապրել. «Ներկա պահին ուղղակի ապրում եմ: Չասեմ, թե ուրախ ու հանգիստ եմ ապրում, չկա նման բան, ուղղակի ապրում եմ, «կյանքը շարունակվում է» խոսքերի վրա հիմնվելով՝ գնում եմ առաջ: Գիտեմ, որ շատ մարդկանց պետք եմ, նաև նրանց համար եմ ապրում»: Կառլենը հիմա աշխատում է, զուգահեռ նաև սպորտով է զբաղվում. «Սպորտը մարդուն միշտ պետք է՝ անկախ նրանից, թե նա որտեղ է»: Նպատակներ ևս ունի, ասում է՝ ամեն ինչ կանի դրանց հասնելու համար: Բայց մի կարևոր ցանկություն ունի՝ խաղաղությունն է: «Տղերքը, որոնք հիմա չկան, բազմաթիվ երազանքներ ու նպատակներ ունեին, բայց պատերազմ եղավ, ու ամեն ինչ փոխվեց, իրենք էլ չապրեցին: Աստծուց միայն խաղաղություն ու առողջություն եմ խնդրում, մնացածը երկրորդական, անգամ երրոդական է: Լավ ապրելը, փողը և շատ այլ բաներ անկարևոր են դառնում: Հիմա բոլորիս ցանկությունը խաղաղության մասին է, բայց մարդիկ մի տեսակ հույսները կորցրած են դրա մասին խոսում»,-եզրափակում է Կառլենը:

Լուսինե Առաքելյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
ՊՆ–ն անդրադարձել է Կիրանցում տեղի ունեցող ակցիային պայմանագրային զինծառայողների միանալուն 20 պայմանագրային զինծառայող Տավուշում վայր է դրել զենքերը և միացել շարժմանը (տեսանյութ) ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան Գեղարքունիքում և Կոտայքում հարկադիր քարաթափման աշխատանքներ են կատարել Հրմշտոց, ուժի կիրառում․ Կիրանցում բախումները շարունակվում են, Բագրատ Սրբազանը ևս այստեղ է Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները Լարված իրավիճակ` Կիրանցում (տեսանյութ) Կոտայքում՝ հյուրանոցում, հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Այս պահին փակ են Իջևան–Նոյեմբերյան և Երևան–Սևան միջպետական ճանապարհները Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Հայաստան–Ադրբեջան սահմանին ապրիլի 26-ի դրությամբ տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցիՀայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են. Ռուբեն Մելիքյան Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ռուսաստանը կարող է «տոնական» հարված հասցնել մայիսի 9-ին. Զելենսկու գրասենյակ Էրդողանը ծրագրում է մայիսի 9-ին հանդիպել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին․ Bloomberg Ալիևը Շոլցի հետ հանդիպմանը բարձր է գնահատել Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող բանակցությունները Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԵթե Պեկինը միջոցներ չձեռնարկի այս խնդիրը լուծելու համար, դա կանի Վաշինգտոնը. Բլինկենը Չինաստանին պատժամիջոցներով է սպառնացել ՌԴ-ին օգնելու համար Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի Սևանի հոգեկան առողջության կենտրոնում պացիենտների վերջույթները կապվել են սավաններով կամ հագուստով. ՄԻՊ Ստամբուլում քրեական դատարանը կնոջը դատապարտել է 1,794 տարվա ազատազրկման Պենտագոնը 6 միլիարդ դոլարի պայմանագրեր է պատրաստում Կիևի համար զենք արտադրելու նպատակով Հայաստանն ու Իտալիան քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության խաղաղ կարգավորման շանսերն առավել քան երբևէ մեծ են. Շոլցը՝ Ալիևի հետ ասուլիսում Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց- ստուդիան հանդես կգա Երևանում Տղամարդուն, որը խանդի պատճառով սպանել է հարսնացուին, գտել են նրա դիակը գրկած (տեսանյութ 18+) ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին Ազատման դիմում չի գրում, բայց պահանջում է ազատել աշխատանքից․ Վրացյանը չարիք է դարձել Մասիսի դպրոցում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովումՊԵԿ-ը ստուգումներ է սկսել Միհրան Պողոսյանի ընտանիքի հետ առնչություն ունեցող ընկերություններումԻդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակիցCrocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան Ինչպես է երեխայի ծննդյան ամսաթիվն ազդում նրա ողջ կյանքի վրա. տպավորիչ փաստեր Արամ Մելիքյանի հղի կնոջը հիվանդանոց են տեղափոխել. ի՞նչ է պատահել նրան Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանել Կզարմանաք երբ տեսնեք՝ ուր են մեկնել Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո Ղազախստանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվել ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ Ստոլտենբերգ