Yerevan, 07.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Գիտեմ, որ շատ մարդկանց եմ պետք, նաև նրանց համար եմ ապրում». 44 օր պատերազմին մասնակցած Կառլենի ամենակարևոր ցանկությունը խաղաղությունն է. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Պատերազմի մասին խոսելը երբեք էլ սովորական մի զրույց չի դառնա, հատկապես, երբ, անկախ քո կամքից, սպիանալ փորձող վերքեր ես փորփրում: Չնայած ինչպե՞ս կսպիանան բոլոր նրանց վերքերը, ովքեր որդիներ, հայրեր ու եղբայրներ, ընկերներ թողեցին մարտադաշտում: Այսօր «Փաստի» զրուցակիցը Կառլեն Խաչատրյանն է: Նա ժամկետային զինծառայող է եղել, երբ սկսվել է պատերազմը, պատերազմից հետո էլ շարունակել է ծառայել: Ամեն ինչի մասին ամենասկզբից: Նախքան բանակ զորակոչվելը Կառլենն իր ապագան կապում էր սպորտի հետ:

«Տասը տարի՝ 7 տարեկանից զբաղվել եմ ըմբշամարտով, ուզում էի շարունակել այդ գծով: Բայց վնասվածքներ ստացա, ինչ-որ բան այնպես չգնաց»,-ասում է Կառլենը: Հետաքրքրվում եմ՝ իսկ ինչո՞ւ ըմբշամարտ: «Շատ ճարպիկ ու աշխույժ էի, ու բոլորը՝ ծնողներից սկսած մինչև հարևաններ, խորհուրդ էին տալիս սպորտով զբաղվել: Այդ ժամանակ շատ էի սիրում ֆուտբոլը: Բայց ընկերներիցս շատերը զբաղվում էին ըմբշամարտով, հայրիկս էլ ուզում էր ձյուդոյի տանել, քանի որ ինքը ևս զբաղվել է այդ սպորտաձևով: Վերջնական ընտրությունը կանգ առավ ըմբշամարտի վրա: Պարապմունքների եմ հաճախել Էջմիածնում, եղել եմ հավաքականի անդամ, մասնակցել հավաքների Ծաղկաձորում, արտասահմանում մրցումների: Ունեմ մրցանակներ, պատվոգրեր»,նշում է զրուցակիցս:

Нет описания.

Կառլենը բանակ է զորակոչվել 2019 թ. հունվարի 10-ին, ծառայել Մատաղիսում: Հարցնում եմ նախքան ծառայության մեկնելու զգացողությունների մասին: Կառլենն ասում է՝ շատ լավ էի տրամադրված: «Գիտեի, որ ծառայությունը տղու համար է, թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես պատրաստ էի: Որոշել էի ծառայությունս ավարտել, վերադառնալ ու սպորտային կարիերաս արտասահմանում շարունակել, լուրջ հաջողությունների հասնել»,նշում է նա:

Հավաստում է՝ սպորտն իրեն շատ է օգնել ծառայության ժամանակ, հատկապես պատերազմի օրերին. «Իմ ֆիզիկական տվյալների հաշվին կարողացա ոտքերիս վրա մնալ, շատ բարդ տեղերից եմ դուրս եկել, սպորտը փրկել է կյանքս»: Ծառայության ընթացքի, նաև դժվարությունների մասին խոսելիս ասում է՝ ցանկացած թեմայի անդրադառնալիս իր դեպքում սպորտն անպակաս է, և բացատրում, թե ինչու: «Երբ մարզական հավաքների էի մասնակցում, տանը շատ քիչ էի լինում, կարող էի տարվա մեջ, օրերն իրար միացրած, ընդամենը մեկ ամիս լինել տանը, այդ առումով ծառայության ընթացքում տնից հեռու լինելուն հեշտ հարմարվեցի: Բացի դա, շփվող մարդ եմ, կարողանում էի արագ ու հեշտությամբ զինվորների ու սպայական կազմի հետ լեզու գտնել: Այնպես որ, իմ ծառայության ընթացքը բավականին թեթև էր այդ առումով»:

Нет описания.

Նախքան պատերազմի մասին խոսելը սա կարծես յուրատեսակ նախաբան լիներ: Անկեղծորեն չգիտեի, թե ինչպես հարցերս ձևակերպեի, ինչ հարցնեի, որ մեր զրույցը չգնար հիշողությունները փորփրելու, ցավը վերապրելու ճանապարհով: Կառլենն ասում է՝ հարցրեք ինչ ուզում եք, ինչ պետք է, վայրկյան առ վայրկյան ամեն ինչ հիշում եմ: Ես էլ իմ հերթին ասում եմ՝ երևի մոռանալ չի էլ լինի: Կառլենի պատասխանը զարմացնում է, անգամ հանկարծակիի բերում. «Պետք էլ չի, որ մոռանամ, չեմ էլ ուզում մոռանալ: Չեմ ուզում անընդհատ խոսել դրա մասին, բայց իմ մեջ միշտ հիշում եմ»: Կառլենը դիրքերում է եղել, երբ սեպտեմբերի 27-ին պատերազմն սկսվել է: «Դիրքերն էինք կարգի բերում, մաքրում, երբ սկսեցին կրակել, ու պատերազմը սկսվեց»: Հարցնում եմ՝ որպես ռազմական գործողությունների մասնակցի, զինվորի, ինչպիսի՞ն էին զգացողությունները դեռ այն ժամանակ՝ պատերազմը շո՞ւտ էր ավարտվելու:

«Նման զգացողություն ունեի ամենասկզբում՝ առաջին 1-2 ժամը: Երբ կռիվն սկսվեց, Թալիշի կեսը վերցրեցին, հայտնվեցինք շրջափակման մեջ: Ես ՀԴԿ-ում եմ եղել, այն դիրքերից մի 100 մետր է հետ: Մեր դիմացը չպահվող դիրք կար, երկու ժամ հետո գնացինք այդ դիրքը: Երբ մեր X դիրքը տվեցինք, մտածեցի՝ սա վերջն է, պատրաստ էի անգամ մեռնելուն: Արդեն իմ մասին չէի էլ մտածում, մտածում էի ծնողներիս ու հարազատներիս մասին, թե ինչ կլինի ինձանից հետո: Դիրքից վերադարձան 3 հոգի, մնացածը զոհվել էին, զոհված տղերքին տեսա, հենց այդ պահին ամեն ինչի հետ համակերպվեցի ու գլխիցս հանեցի նաև միտքը, որ պատերազմը մի քանի օր կտևի: Վստահ էի, որ երկար է տևելու: Հենց այդ մտքերով էլ գնացել եմ առաջ: Մատաղիսում մեկ-երկու օր մեր դիրքում եմ եղել, հետո տեղափոխվել ենք մյուս՝ չպահվող դիրքը, գիտակցում էինք, թե ինչի համար ենք այդտեղ կանգնած: Իմ հետի տղաներից շատերն անգամ ասում էին՝ ինչ լավ է, որ մեր հետ ես: Թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես իրենց պատրաստում էի: Մի դիրքից մյուսն էի գնում, հաց ու ջուր տանում: Անընդհատ վազքի մեջ էի: Հետո մեր այդ դիրքից էլ նահանջ կատարեցինք, քանի որ մեծ քանակի մարդուժով ու զինտեխնիկայով առաջ էին գալիս, այլ տարբերակ չկար: Նահանջի ժամանակ զուտ ինտուիցիային, զգացողություններին հետևելով՝ ինչ-որ ճանապարհով գնացել եմ ու հանդիպել մեր զորքին: Այդ ճանապարհով, ձայնի հետքերով գնում էի դեպի փրկություն: Հոկտեմբերի 2-3ին շատ վատ վիճակ էր: Բոլոր դիրքերից նահանջել էին, մի քանի դիրք էր մնացել: Անճարությունից չգիտեի՝ ինչ անել: Մտածեցի՝ գնամ ճանապարհով, տեսնեմ, թե ուր է տանում: Գնացի ու մեր զորքին հանդիպեցի: Իրենք սպասել են, մինչև հետ եմ գնացել, իմ դիրքի անձնակազմին զինել ու եկել, միացել ենք տղերքին: Մեզ թվում էր, թե վերջացավ փորձությունը, բայց ամեն ինչ նոր էր սկսվում»,-ասում է Կառլենը:

Нет описания.

44 օր նա պատերազմի մեջ է եղել, պատերազմից հետո էլ շարունակել ծառայությունը, սա կրկնակի բարդ է: Զրուցակիցս, սակայն, ասում է. «Միայն ուզում էինք, որ պատերազմն ավարտվի, թե որքան կծառայեինք, արդեն մեկ էր: Իսկ զորացրվելուց հետո ամենաբարդն այն էր, որ չէի կարողանում անցած ճանապարհս մոռանալ, ընկերներին, որոնք էլ չկան: Չեմ էլ ուզում մոռանալ»,-շարունակում է նա, իսկ ես, համարձակությունս հավաքելով, հարցնում եմ՝ իսկ շատե՞րը չկան. «Մեր գնդի տղաների կեսից շատը չկա, զոհվել են: Բացի դա էլ, այս պատերազմում ընկերներ, հարազատներ ու բարեկամներ կորցրեցի»: Իսկ պատերազմի նման արդյունք սպասո՞ւմ էր:

Нет описания.

«Ոչ, չէի սպասում: Կարծում էի՝ ամեն ինչ համախմբված ու ճիշտ կլինի, բայց այդպես չեղավ»: Իսկ ի՞նչն օգնեց կյանք վերադառնալ, շարունակել ապրել. «Ներկա պահին ուղղակի ապրում եմ: Չասեմ, թե ուրախ ու հանգիստ եմ ապրում, չկա նման բան, ուղղակի ապրում եմ, «կյանքը շարունակվում է» խոսքերի վրա հիմնվելով՝ գնում եմ առաջ: Գիտեմ, որ շատ մարդկանց պետք եմ, նաև նրանց համար եմ ապրում»: Կառլենը հիմա աշխատում է, զուգահեռ նաև սպորտով է զբաղվում. «Սպորտը մարդուն միշտ պետք է՝ անկախ նրանից, թե նա որտեղ է»: Նպատակներ ևս ունի, ասում է՝ ամեն ինչ կանի դրանց հասնելու համար: Բայց մի կարևոր ցանկություն ունի՝ խաղաղությունն է: «Տղերքը, որոնք հիմա չկան, բազմաթիվ երազանքներ ու նպատակներ ունեին, բայց պատերազմ եղավ, ու ամեն ինչ փոխվեց, իրենք էլ չապրեցին: Աստծուց միայն խաղաղություն ու առողջություն եմ խնդրում, մնացածը երկրորդական, անգամ երրոդական է: Լավ ապրելը, փողը և շատ այլ բաներ անկարևոր են դառնում: Հիմա բոլորիս ցանկությունը խաղաղության մասին է, բայց մարդիկ մի տեսակ հույսները կորցրած են դրա մասին խոսում»,-եզրափակում է Կառլենը:

Լուսինե Առաքելյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
“By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia