Ереван, 05.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Սպասում եմ իրեն ու շարունակելու եմ սպասել, հավատս չի գալիս, որ Ստեփանս չկա». պատերազմին կամավորագրված Ստեփան Դանոյանը նահատակվել է Մատաղիսում. «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ժամկետային զինծառայությունը երբեմն այսպես են բնորոշում՝ պարտք հայրենիքին: Բայց պատերազմները ցույց են տալիս զուգահեռ իրականություններ, երբ տղաները, որոնք վաղուց արդեն իրենց պարտքը տվել են հայրենիքին, նետվում են մարտի, կամավոր մեկնում են ռազմի դաշտ, առանց վարանելու կամ երկմտելու, առանց մտածելու՝ բայց ինչո՞ւ գնամ, չէ որ ես իմ երկու տարին ծառայել եմ: Այս առումով իրարից բնավ չեն տարբերվում Արցախյան պատերազմները: Բացի այն, որ դրանք նախ և առաջ հայրենիքը պահպանելու ու պաշտպանելու համար են մղվել, բոլոր պատերազմներին բազմաթիվ կամավորականներ են մասնակցել, ահել թե ջահել հետևյալ սկզբունքով են առաջնորդվել՝ եթե ոչ ես, ապա էլ ո՞վ: Այսօր պատմելու ենք 44-օրյա պատերազմի մասնակից Ստեփան Դանոյանի մասին, նա պատերազմ կամավոր է մեկնել: Ստեփանի մասին մայրիկն է պատմում՝ տիկին Կարինեն:

«Աշխույժ էր, ամեն հարցում աչքի ընկնող, բնականաբար՝ լավ իմաստով, ինքն ուներ իր ներքին սահմանները, որոնցից երբեք դուրս չէր գալիս: Դրա համար էլ բոլորն իրեն շատ սիրում և հարգում են, դպրոցից սկսած մինչև աշխատավայր ու ընկերական շրջապատ: Նվիրվում էր բոլորին: Շատախոսել չէր սիրում, ինքնամփոփ էր, իր ապրումները, մտքերն իր մեջ էր պահում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Կարինեն:

Դպրոցական տարիների մասին խոսելիս Ստեփանի մայրիկը նշում է՝ չի կարող ասել, որ որդին շատ լավ է սովորել կամ շատ վատ: «Նորմալ սովորել է: Մաթեմատիկա ու ֆիզիկա առարկաները շատ էր սիրում, բնագիտական առարկաներն իրեն ավելի հոգեհարազատ էին, մասնագիտական ուղղությունն էլ պատահական չէր: Մտքում արագ-արագ գումարում ու բազմապատկում էր թվերը»,- հավելում է զրուցակիցս:

Դպրոցն ավարտելուց հետո Ստեփանը զորակոչվել է բանակ: «Այնպես ստացվեց, որ մասնակցեց նաև Քառօրյա պատերազմին: Նույն տարվա հունվարին զորակոչվել էր ծառայության: Ժամկետային զինծառայության առաջին վեց ամիսն անցավ Էջմիածնում, հետո տեղափոխվեց Զինավան: Հետախույզսակրավոր էր: Ծառայության ընթացքում երբեք չի դժգոհել, սիրում էր զինվորականի կյանքը, սիրով է ծառայել: Ընկերներն են պատմում՝ հումորով էր, կատակասեր, անգամ չէր թողնում, որ ծխեինք: Ընկերներն են իրեն այդպիսին հիշում: Ինքն էլ, երբ արդեն զորացրվել էր, մեծ սիրով էր հիշում ծառայության տարիները: Պատմում էր ընկերներից, ամեն հիշողության մեջ մի տեսակ ջերմություն կար: Բավականին հետաքրքիր են անցել ծառայության տարիները»,-ասում է տիկին Կարինեն:

Արդեն զորացրվելուց և քաղաքացիական կյանք վերադառնալուց հետո Ստեփանը BAC ընկերությունում վեց ամիս հաշվապահության դասերի է հաճախել, հետո աշխատել իր մասնագիտությամբ. «Ապագայի հետ կապված ծրագրեր ուներ, ընկերոջ հետ որոշել էին ֆոտոսեսիաներ կազմակերպող ընկերություն բացել, բայց այդ և մյուս նպատակները մնացին անկատար»: Իսկ երազանքներն անկատար մնացին, քանի որ Ստեփանը զոհվեց մարտի դաշտում: «Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը, գնում էր աշխատանքի, գալիս, հետևում լուրերին: Արդեն որոշել էր, որ պետք է կամավոր մեկնի: Զինկոմիսարիատ է գնացել, ասել, որ պատրաստ է մեկնել առաջնագիծ: Սեպտեմբերի 29-ին մեկնեց, սկզբում Մարտակերտում էր, հետո տեղափոխել են Մատաղիս: Մեզ հետ կապ հաստատեց հոկտեմբերի 1-ին: Զանգեց, խոսեցինք, ասաց՝ ամեն ինչ լավ է, ինձ համար չանհանգստանաք, հենց պատերազմն ավարտվի, կգամ: Անգամ ընկերներն ասել էին՝ մի գնա, ինչի՞ ես գնում, արձագանքել էր՝ որ ես չգնամ, մյուսը չգնա, ո՞նց կլինի, տղերքին օգնել է պետք, բացի դա էլ՝ Քառօրյային մասնակցել եմ, մի քանի օր է, կգնանք ու հետ կգանք»,- պատմում է տիկին Կարինեն, հետո հավաստում, որ որդին էլ շատերի պես գուցե չի պատկերացրել պատերազմի ծավալները, որ այն այնքան էլ շուտ չի ավարտվի. «Ստեփանն էլ թերևս կարծում էր, որ մի քանի օրից կվերադառնան, ամեն ինչ կավարտվի: Ուղղակի ուզում էր նաև ծառայող տղաների կողքին լինել, քաջալերել, օգնել»:

Հետաքրքիր էր նաև այն, որ Ստեփանը, կարծես թե, յուրօրինակ նշաններ է ստացել, համենայն դեպս մայրիկի հետ զրույցում ինքս ինձ համար նման եզրահանգման եկա: «Գնում էր զինկոմիսարիատ, մի օր անունն էր սխալ, հետ եկավ, մի օր գրած չէր ընդհանրապես: Բայց կարծես պայքարեց, իր անունը վերջին պահին գրել տվեց, բարձրացան ավտոբուս ու շարժվեցին: Մենք, իհարկե, չէինք ուզում, որ գնար, բայց ինքն իր որոշումից հետ չկանգնեց: Ավելին ասեմ՝ իր գնալու օրը լուսադեմին իր հայրիկին ստենդավորեցին, բայց անգամ դա իրեն հետ չպահեց իր որոշումից: Ընկերներին էլ խաբել էր ու ասել, որ իրեն կանչել են զինկոմիսարիատից, որպեսզի, այսպես ասենք, իրեն չխանգարեն, չհամոզեն, ու հասնի Արցախ»:

Ինչպես տղաներից շատերի դեպքում, Ստեփանի զոհվելու հանգամանքներում ևս հարցեր կան. «Չգիտենք, թե երբ է զոհվել, բայց որպես մահվան օր նշվել է հոկտեմբերի 7-ը: Իրեն մինչև հոկտեմբերի 5-6-ը տեսել են, դրանից հետո արդեն չեն տեսել, տեղեկությունների ու լուրերի թելն այդ օրերից հետո կտրվում է: Բայց գիտենք, որ զոհվել է անօդաչուի հարվածից՝ Մատաղիսում»: Ստեփանը շատ տղաների նման ևս տուն մի քանի ամիս անց է «վերադարձել». «Ամեն տեղ դիմել ենք, ամեն տեղ փնտրել, բայց ոչ մի նորություն չունեինք: 2021 թ. փետրվարի վերջին Հերացիից զանգահարեցին: Այդ ժամանակ կրկնակի ԴՆԹ հետազոտություն անցկացվեց, որպեսզի համոզվեինք՝ Ստեփա՞նն է, թե՞ ոչ: Բնականաբար, ես չէի հավատում, հիմա էլ չեմ հավատում: Սպասում եմ իրեն ու շարունակելու եմ սպասել, հավատս չի գալիս, որ Ստեփանս չկա: Հիմա էլ ուղղակի գոյատևում ենք: Չեմ էլ կարող նկարագրել, թե ինչպես ենք ապրում: Մեր մյուս երեխաներն ասում են՝ մի քիչ էլ մեր մասին մտածեք, եթե ձեզ մի բան լինի, մեզ ո՞վ պիտի պահի, մեր մասին հոգ տանի: Իրենք են մեզ սթափեցնում, հակառակ դեպքում՝ չգիտեմ էլ, թե մեզ հետ հիմա ինչ էր եղել»:

Ստեփանը տիկին Կարինեի ավագ որդին է: Նա նաև կրտսեր քույր ու եղբայր ունի. «Քույրիկը շատ կապված էր իր հետ, միասին տեղ էին գնում, ընդհանուր ընկերներ ունեին: Փոքր եղբորն ասում էր՝ դու մի քիչ էլ կմեծանաս, նոր քեզ կծանոթացնեմ բոլորի հետ: Բայց արի ու տես, որ լրիվ այլ հանգամանքներում ծանոթացավ Ստեփանի ընկերների հետ»:Որդու մասին մայրիկի ու իմ զրույցը ևս ժպիտով էր ուղեկցվում, մայրիկն ասում է՝ այլ կերպ չի էլ ստացվում: «Այսպես դրվագներով հիշում ես իր ապրած կյանքը, մի պահ սկսում ես ժպտալ հաճելի հիշողություններից, բայց հետո կրկին վերադառնում ես իրական կյանք: Մեր հետ պատահածը մոռանալ ուղղակի անհնար է»,-եզրափակում է տիկին Կարինեն:

Հ. Գ. - Ստեփան Դանոյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորված է Եռաբլուրում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Сурен Петросян о борьбе против делимитации: Это требование должно получить намного более массовый характер 55-летняя Дженнифер Энистон показала фигуру топлес Минюст США обвинил конгрессмена в получении взятки от азербайджанской нефтяной компании Ученые доказали правдивость некоторых важных событий из Библии В США возник скандал с проазербайджанским конгрессменом«Паст»: В конце концов, как были похищены руководители Арцаха, кто был замешан в этой историиМинистр попрощается с должностью: арест также не исключенКак осквернить судебную систему? Инструкция от ПашинянаПолучение званий увидим 28 мая: Аршак КарапетянЗаявление генерал-майора Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства серьезно обеспокоило действующие властиПашинян отправил в командировку в США группу членов «Гражданского договора»Происходящее в Киранце – урок для всехНе пытайтесь пересекать красные линии, иначе я вам напомню о своей профессии: Аршак КарапетянСила одного драма - благотворительной общественной организации «Дорога жизни»Соратник Пашиняна: Власти Армении обладают эффективными инструментариями противодействия вызовам «Ай Дат»: Изменения в Тавуше позволят Азербайджану осуществить новую агрессию с более выгодных позиций Италия готовит девятый пакет военной помощи Украине В Ереване обнаружено тело 17-летнего юноши В Турции заявили, что товарооборот с Израилем был прекращен Евросоюз планирует выделить Азербайджану дополнительно 2 миллиона евро на разминирование: Купман Курсы валют в Армении В первом квартале госбюджет Армении исполнен с дефицитом в 2,2 млн. долларов Министр экономики Армении принял посла Великобритании Депутат: У Армении нет повода для гордости по вопросам, связанным с защитой прав человека Омбудсмен Армении прокомментировала ограничение права жителей Киранца на перемещение Режим провоцирует РоссиюВ транспортный парк Еревана поступят 171 новый автобус и 15 новых троллейбусов Книжная серия ДИАЛОГ представляет первую книгу молодого поэта Константина Шакаряна «Новый день» Армения улучшила позицию по Индексу свободы прессы на 2024 год и является лидером в регионе Yonhap: военные Республики Корея сбили неопознанный аэростат в Желтом море Майкл Карпентер на встрече с армянскими парламентариями подтвердил поддержку США территориальной целостности Армении «Грапарак»: На дороге от Киранца в другие села уже видна вызванная Пашиняном катастрофа АМИО банк выпускает облигацииЦены на нефть завершают неделю существенным снижением Предварительное следствие по делу Нарека Самсоняна и Вазгена Сагателяна завершено В Ереване продолжается работа очередной парламентской четырехдневки Генеральный директор Ucom прочитал лекцию во Французском университете в Армении Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссийКоличество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель