Ереван, 29.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Միլիարդատեր Վարդանյանը պատմել է Ռուսաստանի քաղաքացությունից հրաժարվելու, պատժամիջոցների և բարեգործության մասին

АНАЛИТИКА

Spletnik.ru-ն գրում է, որ միլիարդատեր, «Տրոյկա Դիալոգ» ներդրումային ընկերության նախկին սեփականատեր, «Սկոլկովո» բիզնես դպրոցի հիմնադիր և չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայիս վարչապետ Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել Meduza-ին։ Spltnk-ը հավաքել է հարցազրույցի ամենավառ մեջբերումները։

Հարցազրույցի հիմնական մասը նվիրված է եղել չճանաչված ԼՂՀ-ի տրանսպորտային շրջափակմանը։ Դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի իշխանությունները փակել են Լաչինի միջանցքը, որը ինքնահռչակ ԼՂՀ-ն Հայաստանի, այսինքն արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհն է։ Բացի դա, ադրբեջանական կողմը պարբերաբար փակում է Հայաստանից Ղարաբաղ գազատարը։ Վարդանյանի խոսքով՝ Ղարաբաղում սննդամթերքի և դեղորայքի սուր դեֆիցիտ է առաջացել։ 

Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարվելու մասին Վարդանյանն ասել է, որ յուրաքանչյուրն ունի իր անհատական ​​պատմությունը, իսկ իր համար ամեն ինչ սկսվել էր դեռ 2020 թվականի ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ, որը  շատ ավելի վաղ էր, քան «հատուկ օպերացիան»։ Այն ժամանակ ինքը հայտարարություն է արել, որը ավելի քան 10 միլիոն մարդ է դիտել. դուրս է եկել սև վերնաշապիկով և ասել, որ պետք է ամեն գնով դադարեցնել պատերազմը Լեռնային Ղարաբաղում և դրա համար դիմել է վերնախավերին՝ ադրբեջանցի, վրացի, հայ և ռուս: Այսինքն, իր դիրքորոշումը Վարդանյանը արտահայտել է 2022 թվականի փետրվարի 24-ից շատ ավելի շուտ, քանի որ «Արցախում կարմիր գծերը հատվել էին դեռ 2020 թվականին»։ 

«Մինչ այդ չէի մտածում, որ երբևէ հանրային պաշտոն կզբաղեցնեմ, կտեղափոխվեմ ինչ որ տեղ՝ հասարակական-քաղաքական գործունեությամբ զբաղվելու։ Բայց դա գիտակցված որոշում էր, որը ես ընդունեցի 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո (ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտի օրը, որտեղ Հայաստանը պարտվեց), ինձ համար շատ դժվար էր ապրել, այդ պարտությունը հսկայական վերք է, որը ես կրում եմ իմ մեջ։ Պարզապես հասկացա, որ դրսից Արցախին օգնելու շանսերն ավելի քիչ են։ Եվ այս իրավիճակը, երբ ես Արցախում եմ, այն է, երբ դու ստանձնում ես ժողովրդիդ հետ մնալու պատասխանատվությունը։ Գալիս է ընտրության պահը, և յուրաքանչյուրը պետք է դա անի պարզ, հանգիստ, խաղաղ լինելով իր հետ, առանց պաթոսի և առանց հերոսության: Ես ինձ իրավասու չէի համարում քաղաքականապես գործել Արցախի համար որպես Արցախ եկած օտար, և դրանով իսկ վնասել Ռուսաստանին: Երկրորդ հերթին արցախցիները պետք է վստահ լինեին, որ ես մինչև վերջ իրենց հետ եմ լինելու»,- Վարդանյանը բացատրել է իր՝ Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարվելու որոշումը։

Հիշեցնենք, որ 2022 թվականի սեպտեմբերին Ռուբեն Վարդանյանը հրաժարվեց Ռուսաստանի քաղաքացիությունից և իր ողջ կարողությունը հանձնեց գործընկերների կառավարմանը, ընտանեկան հիմնադրամին և տեղափոխվեց չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն։

Վարդանյանը խոսել է նաև բարեգործության մասին:

«2008 թվականին ես ու կինս հայտարարեցինք, որ մեր ողջ ժառանգությունը թողնելու ենք ոչ թե երեխաներին, այլ այն ծախսելու ենք բարեգործության վրա։ Ավելին, 2012 թվականին ես վաճառել եմ իմ բիզնեսները, և այժմ գործող բիզնեսներ չունեմ։ Եվ ստացած գումարների մեծ մասն արդեն իսկ ծախսել ենք իմ հիմնադրած «Ավրորա» բարեգործական մրցանակին, մնացած բոլոր նախագծերին նվիրաբերվել են հարյուր միլիոնավոր դոլարներ։ Եվ դա շատ ավելի վաղ էր, քան սկսվել են ուկրաինական իրադարձությունները, և այն ժամանակ դեռ ոչ մի պատժամիջոց չկար։ Ես կմտածեի պատժամիջոցների մասին, եթե ունենայի աշխատող գործարաններ։ Բայց ես վաղուց էի որոշել, որ ինձ, կնոջս և մեր երեխաներին բավարար են փոքր պաշարները, որպեսզի ապրենք այնպես, ինչպես ապրում ենք՝ առանց ինքնաթիռների և առանց զբոսանավերի…»,- ասել է Վարդանյանը։

Forbes-ը Վարդանյանի կարողությունը գնահատել է միլիարդ դոլար, նա ռուս միլիարդատերերի վարկանիշում 116-րդ տեղում էր։ Մինչև Ղարաբաղ տեղափոխվելը նա Ռուսաստանում իր ողջ ունեցվածքը փոխանցել է գործընկերների կառավարմանը։ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ստեղծում և աջակցում է այնպիսի ծրագրեր, որոնք կարող են բարձրացնել իրազեկվածությունը աշխարհի ամենահրատապ հումանիտար խնդիրների վերաբերյալ և դրանց տալիս է լուծումներ:

«Պատժամիջոցներից խուսափելու փորձերն անհաջող են եղել շատ հայտնի գործարարների համար։ Դա պարզապես չի աշխատում: Ավելին, դեռ 2019 թվականի սկանդալից հետո, որը ծագեց OCCRP-ի (Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության ուսումնասիրության կենտրոն) հետաքննությունից հետո, ես բավական շանսեր ունեի պատժամիջոցների տակ ընկնելու, բայց ինչ-ինչ պատճառներով մնացի տարբեր միջազգային կազմակերպությունների տնօրենների խորհուրդներում: Չգիտես ինչու, այդ մարդիկ, չնայած այդ ողջ սկանդալին, իմ հանդեպ վստահությունը պահպանեցին։ Այդ սկանդալից անցել է չորս տարի, և ոչ մի իրավական,  քրեական գործ չկա։ Այդ առումով ես լիովին հանգիստ եմ։ Ես արդեն ասել եմ Financial Times-ին, որ եթե փախչեի պատժամիջոցներից, կգնայի Ուրուգվայ, որտեղ լավ եղանակ է, լավ միս, միրգ կա, հայերին շատ լավ են վերաբերվում, կլիման հիանալի է։ Ես հանգիստ կապրեի ռանչոյում: Եվ հետո, գիտեք, շատ տարօրինակ է պատժամիջոցներից փախչել մի տեղ, որտեղ քեզ կարող են սպանել միայն այն պատճառով, որ դու հայ ես»,- այսպես է Վարդանյանը հերքել, Ղարաբաղ տեղափոխվելով, իր պատժամիջոցներից փախչելու մասին հնչող մեղադրանքներին։

Հիշեցնենք, որ 2019 թվականի մարտին հրապարակվեց միջազգային հետաքննություն այն մասին, որ Վարդանյանը ղեկավարել է օֆշորային ընկերությունների ցանց, որոնց միջոցով միլիարդավոր դոլարներ են դուրս բերվել Ռուսաստանից։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

Парламент Ирака принял закон, предусматривающий до 15 лет тюремного заключения за однополые отношения «Джоконде» Да Винчи планируют предоставить отдельное помещение в Лувре Состоялся телефонный разговор Никола Пашиняна и Энтони Блинкена Группа молодежи развернула на Площади Республики гигантский триколор Арцаха в поддержку жителей Тавуша Жители Тавушской области перекрыли трассу Ереван-Дилижан Министр экономики Армении встретился в Котайке с представителями ОО «Вина Армении» Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ