Ереван, 03.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Թալանն իր ծավալներով վտանգավոր ձևեր է ստացել. մեկ մարդու՝ մեկ աթոռի վրա պահելու գինն ենք մենք հիմա վճարում». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Երկրի առջև ծառացած անվտանգային, նաև տնտեսական խնդիրների ֆոնին իշխանությունները շարունակում են չհրաժարվել սեփական եկամուտներն ավելացնելու ցանկությունից: Բացի այդ, շարունակում ենք ականատես լինել չհիմնավորված ծախսերի, մինչդեռ այն ոլորտներն ու կարևորագույն ուղղությունները, որոնք իրապես ուշադրության կարիք ունեն, մնում են ստվերում: ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը նշվածը առկա իրականության համատեքստում է դիտարկում:

«Այո, առկա է դիլեմա: Հարց է՝ ինչպե՞ս կարելի է անվտանգային խնդիրները, պետության անվտանգության հարցերը, մեր գոյատևմանն առնչվող սպառնալիքները մեղմելու խնդիրները ստորադասել տոնածառներին, խնջույքներին, փարթիներին: Բայց պատասխանն իրականում պարզ է: Ամեն ինչ իր տեղը կընկնի, որևէ դիլեմա չենք արձանագրի, երբ գանք իրականություն: Երբ դիտարկենք, թե այսօրվա իշխանական խմբակն ինչ շահով է առաջնորդվում, և որն է գերնպատակը, ամեն ինչ իր տեղը կընկնի: Իրենց գերնպատակը և միակ շահն ամեն գնով իրենց կործանարար իշխանությունը պահելն է: Մեկ մարդու մեկ աթոռի վրա պահելու գինն ենք մենք հիմա վճարում: Ու այդ գերնպատակի համար իրենք ամեն քայլի են գնում՝ ստորադասելով անվտանգության խնդիրները, դիվանագիտական ասպարեզում ևս առաջ տանելով ոչ թե Հայաստանի, այլ նեղ խմբային շահերը: Սա է պատճառը, որ ունենք անսահման պոպուլիզմ, անընդհատ աճող սուտ, կեղծիք ու նաև խորացող անվտանգային ռիսկեր»,«Փաստի» հետ զրույցում ընդգծեց Թ. Ավետիսյանը:

Նրա խոսքով, ամեն օր սրտի դողով ենք կարդում լրահոսը. «Մեր երկրի անվտանգային բարձիթողի վիճակը կոնկրետ դեպքերով է արտացոլվում: Մենք նախորդ շաբաթ ԶՈւ-ում հերթական սահմռկեցուցիչ դեպքին ականատես եղանք: Եթե պատասխանատուներին հարցնենք, ասում են՝ բանակաշինության ուղղությամբ ծրագրեր ունենք, քայլեր ենք իրականացնում: Մեկ դրամի ծախսն անգամ կարող են ներկայացնել այնպես, թե «ժողովրդին սիրող» իշխանությունն օրնիբուն աշխատում է: Մյուս կողմից՝ ակնհայտ փաստ կա. ժամանակն անցնում է, անվտանգային խնդիրները խորանում են, ինչը քողարկելու, ժողովրդին մանիպուլացնելու համար ավելի մեծ ստերի մասին են խոսում: Ստի ոտքը, սակայն, կարճ է, ինչը ցավալի փաստերով ենք տեսնում: Օրինակ՝ «բանակաշինության աննախադեպ ծրագրերի, դիրքեր կահավորելու» մասին են հայտարարում, բայց անցնում է ժամանակ, տեսնում ենք իրական պատկերը, ցավոք, զոհերով, անվտանգային սպառնալիքների աճի արձանագրմամբ»:

Թադևոս Ավետիսյանը շեշտեց՝ ըստ տրամաբանության, իշխանությունը պետք է իրականացնի իր սահմանադրական պարտականությունները, որոնցից առաջինը երկրի, պետության անվտանգության ապահովումն է: «Մինչդեռ անվտանգության պահպանումը ու աթոռի պաշտպանությունը սկզբունքային խոր հակասության մեջ են: Մեկ մարդու աթոռի պաշտպանությունը մեր երկրի անվտանգային թիվ մեկ սպառնալիքն է դարձել: Իրենց բնույթով այս իշխանությունները որևէ պատասխանատվություն չեն վերցնում իրենց վրա: Իրենց քայլերն անում են՝ նախապես վստահ լինելով, որ ձախողելու են, արդյունք չեն տալու: Նաև մեղավորների ցանկ ունեն, որոնց միջոցով պետք է քողարկեն իրավիճակը: Հիշենք «հներ-նորեր»-ին, «սևեր-սպիտակներ»-ին: Հետո «շարիկ գլորող չինովնիկներն» էին մեղավոր, հետո էլ ժամանակն էր կարճ: Հիմա այդ ամբողջը չկա, ու նոր պատմություններ են հորինում: Այս ամենի հիմքում ևս իշխանությունը պահելն է»,-ասում է մեր զրուցակիցը:

Դիտարկելով այն հանգամանքը, որ ներկայիս իշխանությունը մշտապես խոսում էր այն մասին, թե նախկին իշխանությունները երկիրը «թալանել են», Թ. Ավետիսյանը շեշտեց. «Այսօր, իմ սուբյեկտիվ գնահատմամբ, թալանն իր ծավալներով ոչ միայն չի պակասել, այլ նոր՝ ավելի վտանգավոր ձևեր է ստացել: Իրենք թալանը սկսել են օրինականացնել: Շատ խնամքով այն թաքցնում են, օրինակ՝ պարգևատրումներով, իսկ «պարգևատրումներով թալանը» ոչ միայն անօրինական է, այլև անբարոյական: Արդեն նաև պետական գնումների մեջ են մխրճվել և փաստացի իրավակարգավորումները կամացկամաց հարմարեցնում են իրենց: Այսինքն, այսպես ասած, իրավակարգավորումները լոճում են, որ իրենց հարազատներն ու իրենց խմբակը իրենց իսկ թալանով տեղավորվեն նաև իրավական կարգավորումների մեջ: Մեծ հաշվով, պաշտոնը պահելու, սեփական բարեկեցությունը բարելավելու ու իրենց՝ մանկուց եկած նպատակները կյանքի կոչելու համար խելացի, գործունակ ու նպատակասլաց են: Ինչ վերաբերում է ազգային շահերի առաջ մղմանը, մեր պետության ողնաշարը վերականգնելուն, հայրենիքի պաշտպանությանը, նաև սոցիալական խնդիրների բևեռացվածության հարթեցմանը, ապա այս ուղղություններում ապիկար են, ձախողակ, ոչինչ չանող կամ ավելի վնասող են, որովհետև այստեղ իրենց իշխանությունը պահելու անմիջական շահը չկա»:

Մեր զրուցակիցն ընդգծեց, որ նշված ուղղությունները հետևողական աշխատանք են պահանջում: «Եվ եթե ազնիվ լինեն ու այդ ուղղությունների խնդիրները գնահատեն, օր առաջ պետք է հեռանան: Սա նախապայման է, բայց այն ծառը, որի վրա հեծնել են և սնվում են, չեն կտրի: Չակերտավոր ժողովրդավարները ստով, կեղծիքով և իրենց արածը ուրիշի վզին փաթաթելով, մեղավորներ կարգելով են հաշվետու ժողովրդին: Սա է իրավիճակը, որը նպաստում է պառակտման խորացմանը, բերում ոչ առաջնային օրակարգեր: Առհասարակ, ի՞նչ սոցիալական բևեռացվածության, կյանքի ի՞նչ որակի նվազման մասին կարող ենք խոսել, երբ մենք ամեն օր գոյատևման խնդիր ունենք: Մենք գոյաբանական խնդիրների առջև ենք կանգնած: Ամեն առավոտ մենք չգիտենք, թե մեր հայրենիքի որ մասը կզիջվի, որտեղ թուրք կմտնի, որտեղ զոհեր կունենանք: Այդ սպառնալիքներն իրական են, ու, ցավոք, պարբերաբար տեղի են տալիս, ինչի հետևանքները տեսնում ենք: Իրողությունը սա է: Այսինքն, լավ ապրելու օրակարգ մենք վաղուց արդեն չունենք: Մեր օրակարգը ապրելու օրակարգն է, մեր հայրենիքում գոյատևելու խնդիրը: Ինչքան էլ դաժան է հնչում, որքան էլ ցավալի է, փաստը սա է»,-նշեց պատգամավորը:

Միևնույն ժամանակ մեր զրուցակիցը հավելեց՝ տնտեսական ցուցանիշները ևս ապացուցում են այս իշխանությունների մանիպուլ յատիվ բնույթը: «Երբ 2020-ին՝ մինչև 44-օրյա պատերազմը, կորոնավիրուսով պայմանավորված տնտեսական անկում ունեինք, այն ամբողջությամբ բարդում էին քովիդի վրա: Ասում էին՝ աշխարհի տնտեսությունը կրճատվում է, բայց չէին ասում, որ, ի տարբերություն աշխարհի, Հայաստանի տնտեսությունը 2,5-3 անգամ ավելի արագ է կրճատվել: Ամբողջ աշխարհը փորձում էր կանխարգելել կորոնավիրուսը, իրենք իրենց չստացված ուղեղով մտածում էին, որ կարող են սպիրտով ու պինցետով դրա դեմ պայքարել, հեգնում էին երևույթները, փորձում մանիպուլացնել: Իրենք պատժվեցին, բայց շատ ավելի մեծ «պատիժ» ունեցավ մեր տնտեսությունը, սոցիալական, առողջապահական ոլորտը, ինչն արձանագրվեց տնտեսական բարձր անկմամբ, մահերով: Իսկ հիմա, երբ 2022-ին մեր երկնիշ տնտեսական աճը պայմանավորված է բացառապես ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակով, այն վերագրում են իրենց: Այդ աճի մեջ իրենց գործոնը կա՛մ զրոյական կլինի, կա՛մ բացասական: Այսինքն, եթե աշխատանքի չգնային, ոչինչ չանեին, միգուցե այդ աճը ավելի բարձր լիներ: Երբ դիտարկում ենք այս խմբակի ներկայացուցիչների բացատրությունները 2020-ին ու 2022-ին, տեսնում ենք, որ հաջողություններին ոչ միայն տեր են, այլ ամբողջը վերագրում են իրենց»,ասաց Թ. Ավետիսյանը՝ նկատելով, որ անհաջողությունների դեպքում ճիշտ հակառակն է:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Пашинян отправил в командировку в США группу членов «Гражданского договора»Происходящее в Киранце – урок для всехНе пытайтесь пересекать красные линии, иначе я вам напомню о своей профессии: Аршак КарапетянСила одного драма - благотворительной общественной организации «Дорога жизни»Соратник Пашиняна: Власти Армении обладают эффективными инструментариями противодействия вызовам «Ай Дат»: Изменения в Тавуше позволят Азербайджану осуществить новую агрессию с более выгодных позиций Италия готовит девятый пакет военной помощи Украине В Ереване обнаружено тело 17-летнего юноши В Турции заявили, что товарооборот с Израилем был прекращен Евросоюз планирует выделить Азербайджану дополнительно 2 миллиона евро на разминирование: Купман Курсы валют в Армении В первом квартале госбюджет Армении исполнен с дефицитом в 2,2 млн. долларов Министр экономики Армении принял посла Великобритании Депутат: У Армении нет повода для гордости по вопросам, связанным с защитой прав человека Омбудсмен Армении прокомментировала ограничение права жителей Киранца на перемещение Режим провоцирует РоссиюВ транспортный парк Еревана поступят 171 новый автобус и 15 новых троллейбусов Книжная серия ДИАЛОГ представляет первую книгу молодого поэта Константина Шакаряна «Новый день» Армения улучшила позицию по Индексу свободы прессы на 2024 год и является лидером в регионе Yonhap: военные Республики Корея сбили неопознанный аэростат в Желтом море Майкл Карпентер на встрече с армянскими парламентариями подтвердил поддержку США территориальной целостности Армении «Грапарак»: На дороге от Киранца в другие села уже видна вызванная Пашиняном катастрофа АМИО банк выпускает облигацииЦены на нефть завершают неделю существенным снижением Предварительное следствие по делу Нарека Самсоняна и Вазгена Сагателяна завершено В Ереване продолжается работа очередной парламентской четырехдневки Генеральный директор Ucom прочитал лекцию во Французском университете в Армении Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссийКоличество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»