Երևան, 27.Մարտ.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Հայաստանին պետք է նոր իշխանություն. չի բացառվում, որ այդ ճանապարհին առաջին պարտադիր քայլը առկա ընդդիմադիր ձևաչափերի լուծարումն է. Վահե Հովհաննիսյան

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Սեղմեք  ԱՅՍՏԵՂլրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Tert.am-ը հրապարաում է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանի »Հայաստանն ունի շատ կարճ ժամանակ որոշումներ կայացնելու համար» հոդվածաշարի երկրորդ մասը:

Ինքնիշխանություն և միջանցք

«Հայաստանի ինքնիշխանություն» ձևակերպումը իշխանությունը դարձնում է իր նոր բրենդը, ինչը «Արցախը Հայաստան է և վերջ»-ի նման բերելու է նոր աղետի։ Սրան պետք է շատ լուրջ վերաբերվել, որովհետև դա գալիք  աղետի արդարացման նարատիվն է։

Գործող իշխանության տրամաբանությամբ՝ Ուկրաինան, Սիրիան փայլուն ինքնիշխան պետություններ են։ Մենք դրան ենք գնում։ Նիկոլը Հայաստանը սարքել է Ռուսաստան-Արևմուտք սուր հակամարտության 29 800 կմ մարտադաշտ։ Որպես զուգահեռ բրենդ՝  շրջանառվում է միջանցքի նարատիվը՝ ժողովրդին պատրաստելով սուրբ նահատակության։ Եվ ոչ ոք հարց չի տալիս՝ ի՞նչ ասել է միջանցք, ի՞նչ լուծումներ կան, ի՞նչ տարբերակներ, կարո՞ղ է Հայաստանը ունենալ դրանից շահ, ո՞րը կարող է լինել մեր այսօրվա անայլընտրանք  դիրքորոշման գինը։ Նիկոլը միջանցքը սարքել է իբր վերջին «վիրտուալ խրամատ», որտեղ ինքն իբր կենաց ու մահու կռիվ է տալիս։

Մեր ժողովուրդն այսօր գտնվում է  գաղափարական դիվերսիայի թակարդում, ու նույնիսկ կրթված շերտերն են վիրտուալ «միջանցք»-ի ու «Միութենական պետության» դարդն անում։

Շրջափակված իրական Արցախը, հայ-ռուսական հարաբերությունների իրական վատացումը, նոր պատերազմի ու իրական նոր զոհերի իրական վտանգը ստորադասվում է տեսական միջանցքին (որը կարող է լինել ընդամենը սովորական ճանապարհ), և գոյություն չունեցող «Միութենական պետության» գաղափարներին։

Նման բան հնարավոր է միայն առաջնորդության սուր ճգնաժամի դեպքում, երբ

հասարակությանը չի ասվում այլ բան և ցույց չի տրվում այլ ճանապարհ։ Իներցիոն  կամ բացակա լիդերություն չի լինում։ Ոչ ոք չի ներկայացնում այս ժողովրդին իրականությունը և չի ասում հնարավոր լուծումները։

Իշխանությունն ասում է՝ չենք կարող ապահովել ո´չ Արցախի, ո´չ Հայաստանի անվտանգությունը, իսկ ռուսական ներկայությունը սպառնալիք է։ Ու մի ողջ հասարակություն սա լսում է՝ հորթի հնազանդությամբ սպասելով իր մորթվելուն։

Հետևություն. Հայաստանին պետք է նոր իշխանություն՝ անվտանգային նոր լուծումներով և պետության նոր տեսլականով։ Չի բացառվում, որ դրա ճանապարհին առաջին պարտադիր քայլը առկա  ընդդիմադիր ձևաչափերի պաշտոնական լուծարումն է՝ ՆՈՐ-ի հնարավորության համար։ Սա շատ կարևոր է՝ այսօր առկա ձևաչափերի բազմաթիվ գրագետ գործիչների՝ ճիշտ ձևաչափերում արդյունավետ աշխատելու, հանրային լայն կոնսոլիդացիայի,  պետությանը նոր բովանդակություն հաղորդելու և հասարակությանը նոր առաջարկներ տալու համար։

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Սա նոր ճանապարհ է բացում շատ ավելի խոշոր էսկալացիայի համար. Աբրահամյան Սերյոժա Բարսեղյանը դարձել է երիտասարդների աշխարհի չեմպիոն ՃՏՊ Արշակունյաց պողոտայում. բախվել են ավտոմեքենաներ Անհայտ անձը փորձել է ներխուժել Շոլցի բնակարան Մարտունու շրջանում հրադադարի ռեժիմը խախտվել է. ՌԴ ՊՆ Լևոն Դավիդյանը նշանակվել է ԶՈւ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ Բացահայտվել են Երևանում կատարված բնակարանային գողության և գողության փորձի բազմաթիվ դեպքեր. ՔԿ Հանցանքը թաքցնելու նպատակով դիակները թաղել են տան բակում․ ահասարսուռ դեպք՝ Նախիջևանիկ գյուղում ԱՀ պետնախարարի գլխավորությամբ քննարկվել են քաղպաշտպանությանն առնչվող հարցեր Արդեն ժամանակն է, որ կանանց դերը տեսանելի լինի մեր իրականությունում. Մանե Թանդիլյանը հանդիպել է ՀԱՀ ուսանողների հետ Հայտնի է Գեղարքունիքի մարզում մահացած պարեկի մահվան պատճառը Ոսկու գինը նվազում է Հրդեհ՝ «Մանուշակ» մանկապարտեզում․ հայտարարվել է բարդության «Թիվ 2» կանչ Տելեգրամով մարիխուանա իրացրած երիտասարդը կալանավորվել է 36 ժամ ջուր չի լինիԱդրբեջանի սադրանքները չեն նպաստում տարածաշրջանում կայունության հաստատմանն ուղղված ջանքերին. Արարատ Միրզոյանը՝ Չեխիայի ԱԳՆ պաշտոնյային Երևանում պետք է իշխանափոխություն լինի. Մանե Թանդիլյան Վիկտոր Սողոմոնյանը նոր լրատվամիջոց է ստեղծում«Զվարթնոց»-ում հայտնաբերվել է վճարումից խուսափելու համար հետախուզվողը Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Թատրոնի միջազգային օրվա առթիվ Դոլարն ու եվրոն թանկացել են Ֆորում․ «Նորարարական ֆինանսական գործիքների դերը կանաչ բիզնեսի զարգացման գործում» Քաբուլում` ԱԳՆ շենքի մոտ պայթյուն է տեղի ունեցել․ կան զոհեր«Խոսեք ձեր նախագահի հետ». Դավիթ Խաժակյանը պատասխանել է ադրբեջանցի պատվիրակի կեղծ քարոզչական թեզերին Ռուսաստանն ունի բացառիկ զենք, որը կարող է ոչնչացնել ցանկացած հակառակորդի, այդ թվում՝ ԱՄՆ-ին. Պատրուշև Արևմուտքի արձագանքը չի փոխի Բելառուսում մարտավարական միջուկային զենքի հարցով ծրագրերը․ Դմիտրի Պեսկով Հայաստանը կունենա տարածաշրջանի ամենամեծ արևային կայանը Ադրբեջանի կառավարությունը եզրակացություններ չի անում հաշվետվություններից. Պետդեպ Փաշինյանը երեկ ծաղրածուի նման 20 մեքենայով գնացել էր Դիլիջան, ծխախոտի 2 բիչոկ էր հավաքում Քաբուլում պայթյունի հետեւանքով 6 մարդ է զոհվել Երևանը՝ աշխարհի ամենաանվտանգ քաղաքներից մեկը Ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են նռան այգում աշխատող քաղաքացիական անձանց ուղղությամբՀամացանցում են հայտնվել դատավոր Լիլիթ Կատվալյանի գեղեցկուհի դստեր լուսանկարները ՀՀ հավաքականի մի քանի ֆուտբոլիստ չի մասնակցի Կիպրոսի դեմ խաղին Մարտի 27-ին նշվում է Թատրոնի միջազգային օրը Տոյվո Կլաարը ապրիլի 3-ին այցելի Ադրբեջան. լրատվամիջոցներ Ողբերգական դեպք Գեղարքունիքում․ նշանդրեքից 1 օր անց 31-ամյա պարեկը հանկարծամահ է եղել Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2 ամսում աճել է 10.9 տոկոսով Ես, հավանաբար, ԱՄՆ-ի պատմության մեջ ամենաանմեղ մարդն եմ. Թրամփ Պուտինը կմեկնի Թուրքիա Արդբեջանն Արցախի ներկայացուցիչներին կրկին առաջարկել է հանդիպել Բաքվում Խոշոր վթար. մահացել է 4 մարդ Պղնձի գինը նվազել է ՊԵԿ-ը կանխել է ոչ համապատասխան հայտարարագրով ձկնկիթի արտահանումը (տեսանյութ) Ստեփանակերտում կենցաղային գազի արտահոսքից տանը հրդեհ է բռնկվել Թշնամին փորձել է առաջխաղացում կատարել․ ՊԲ-ն մանրամասներ է հայտնում Մահացել է Երվանդ ԱզատյանըՅոթ օրվա ընթացքում ադրբեջանական զինուժը մարտական դիրքերից 2 անգամ կրակ է բացել Արցախի խաղաղ բնակիչների ուղղությամբ Մի շարք հասցեներում ջուր չի լինի Ո՞րն է ելքը. Շատ համառոտ. Վարդան Ոսկանյան