Երևան, 23.Մարտ.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ո՞ւր են «հարյուրհազարավորները», որ պիտի փողոց դուրս գային. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Անցած ու ընթացիկ քաղաքական իրադարձությունների վերլուծությունը թույլ է տալիս որոշակի հետևություններ անել ներկա պահին կողմնորոշվելու տեսանկյունից ու վեր հանել էական օրինաչափություններ։ Այս առումով հետաքրքրական դիտարկման առարկա են հատկապես Արցախյան պատերազմից հետո Հայաստանում ստեղծված ներքաղաքական ճգնաժամի արդյունքում տեղի ունեցած զարգացումները։ Պատերազմի խայտառակ արդյունքներին հաջորդեց Հայաստանում ներքաղաքական կյանքում բողոքի պոռթկումը։ Նախ՝ ձևավորվեց «Հայրենիքի փրկության շարժումը», ապա մշտական ցույցեր սկսվեցին՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։

2021 թվականի ապրիլին Փաշինյանը ձևական հրաժարական տվեց, ու հունիսին տեղի ունեցան արտահերթ ընտրություններ։ Ընտրություններին մասնակցում էին նախկին երեք նախագահները։ Իշխանություններին հակազդելու տեսանկյունից հատկապես նկատելի էր երկրորդ և երրորդ նախագահների ակտիվությունը։ Դրա համար էլ քարոզարշավի ընթացքում Փաշինյանը առանձնահատուկ փորձում էր հակադրվել կոնկրետ երկու նախկին նախագահներին։ Հիմնական ընդդիմադիր ուժի դերակատարությունն իր վրա վերցրեց «Հայաստան դաշինքը»՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ՝ ընդդիմադիր ուժերից ստանալով ամենաշատ ձայները։ Այնուամենայնիվ, ընտրությունների արդյունքում Փաշինյանին հաջողվեց վերարտադրվել։

Դրանից հետո սկսեցին մեղադրանքներ հնչել այն մասին, որ Հայաստանի նախկին ղեկավարները՝ մասնավորապես երկրորդ ու երրորդ նախագահները ընդդիմադիր դաշտն իրենցով են արել, դրա արդյունքում էլ Փաշինյանը հնարավորություն ստացավ վերարտադրվելու։ Այլ կերպ ասած՝ հիմնական թեզն այն էր, թե «նախկինները» նպաստեցին Փաշինյանի վերընտրվելուն։ Որպես հիմնավորում ներկայացվում էր այն փաստարկը, թե ժողովուրդը չէր ցանկանում նախկինների վերադարձը, դրա համար էլ նորից ձայն տվեց պարտված, կապիտուլ յացիոն ակտ ստորագրած Փաշինյանին։ Այսինքն, եթե նախկին նախագահները չմտնեին քաղաքական պայքարի մեջ, միգուցե ժողովուրդը հեռացներ Փաշինյանին։ Նույն թեզը հետագայում ևս դարձավ առանձին շրջանակների «սիրելին»: Քանզի Հայաստանում իշխանափոխություն տեղի չունեցավ, հակառակորդն առավել համարձակ քայլերի անցավ, և Հայաստանը շարունակեց նոր հարվածների ենթարկվել, ուստի, հաշվի առնելով անվտանգային ծայրահեղ իրավիճակը, անցյալ տարվա մայիսից ընդդիմությունը սկսեց հանրահավաքային պայքարը՝ սկզբնավորելով «Դիմադրություն» շարժումը։

Տևական ցույցերին ու հավաքներին իրենց մասնակցությունն էին բերում երկրորդ և երրորդ նախագահները։ Եվ այդ ֆոնին կրկին հրապարակ էին նետվում դատողություններ, թե «նախկինների» ներկայությունն է խանգարում, որ ժողովուրդը «հարյուրհազարներով» դուրս գա փողոց ու տապալի Փաշինյանի իշխանությունը։ Ցանկացած կարծիք կյանքի իրավունք ունի: Համարենք, որ վերոնշյալ կարծիքն ունեցողներն իրենց փաստարկներն ունեն, և Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի ակտիվությունն էր խանգարում ձերբազատվել, առաջին նախագահի որակմամբ, «ազգակործան պատուհասից»։ Բայց... արդեն բավական ժամանակ է, ինչ խորհրդարանական ընդդիմությունը ակցիաներ չի կազմակերպում, իսկ մասնավորաբար Ռոբերտ Քոչարյանը բավականին պասիվ է։ Ինչ պատճառներով կամ ինչ հանգամանքներից ելնելով՝ այլ խոսակցության նյութ է: Այս պահին փաստը մնում է փաստ, որ փողոցն ազատ է:

Բայց... Անվտանգային խնդիրները շարունակում են սրվել, Լաչինի միջանցքի փակման արդյունքում Արցախում հումանիտար աղետը շարունակվում է, գործող իշխանությունները շարունակում են կործանարար ուղին, ու հարց է առաջանում՝ իսկ ինչո՞ւ ժողովուրդը փողոց դուրս չի գալիս «հարյուր հազարներով»: Ավելին, կարելի է ասել՝ ընդհանրապես փողոց դուրս չի գալիս, որ «սրբի ու տանի» Փաշինյանի իշխանությանը։ Ընդ որում, կարևոր չէ, թե մարդիկ ում հետևից կգնան, ինչ նոր ուժեր կառաջնորդեն հասարակությանը: Փաստն այն է, որ «հացից կտրվելու» վտանգի առաջ կանգնած «տոնավաճառցիները» հարյուրներով այսօր փողոց են դուրս գալիս, իսկ Արցախի ու Հայաստանի անվտանգության հարցերով շարժ չի նկատվում:

Ինչո՞ւ: Այս հարցի պատասխանը երևի թե այսօր ամենակարևորներից է: Այս ամենն իրականում շատ ավելի խորքային պատճառներ ունի և վաղուց որևէ կերպ չի տեղավորվում «նախկիններ-ներկաներ»-ի տիրույթում: Ավելին, շատ հետաքրքիր է, որ նրանք, ովքեր ժամանակին պնդում էին, թե ժողովուրդը դուրս չի գալիս փողոց նախկին նախագահների պատճառով, թե Նիկոլ Փաշինյանը վերարտադրվում է նույն պատճառով, այսօր մեղադրում են նույն «նախկիններին» պասիվության ու ժողովրդին փողոց չհանելու մեջ:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լույսերի մեջ մնաս, իմ մանկությունԱրցախը կշարունակի ինքնորոշման իրականացված իրավունքի միջազգային ճանաչման պայքարը. արտգործնախարար Լավրովն ու Աբդոլլահիանը Մոսկվայում կքննարկեն իրավիճակը Հարավային Կովկասում. Զախարովա Ինչպե՞ս և ի՞նչ միջոցներով է լրագրող Նիկոլ Փաշինյանը ժամանակին գնել պետնախարար Գագիկ Մարտիրոսյանի բնակարանը. Կարեն Քոչարյան Գազ չի լինելուՄեծաքանակ թմրամիջոցներ և թմրանյութեր պատրաստելու իրեր են հայտնաբերվել. 2 անձ կալանավորվել է. ՔԿ Ռուս խաղաղապահների զգուշավորությունը տեղին է. Արցախի պետնախարարը՝ Լաչինի միջանցքը բացելու մասին (տեսանյութ) «Անիվ» հիմնադրամը և «Մատենա» միջազգային բիզնես դպրոցը հայտարարում են համագործակցության մասին Երբ սպասել չեք ցանկանում. թերմոպոտ՝ և՛ թեյնիկ, և՛ թերմոս․ «Փաստ»Մեր ջանքերը պետք է ավելի ակտիվացնենք, որպեսզի Ադրբեջանի վրա միջազգային լուրջ ճնշում գործադրվի. Արցախի ԱԳ նախարար Ցանկացած ժամանակ կարող է բախում լինել. Սեյրան Օհանյան Կրկին երկրաշարժ է գրանցվել Թուրքիայում «Բայրաքթար»-ը, որի մասին շատ խոսվեց, իրականում այդքան էլ լավը չէ. Մեդվեդև Պենտագոնը Հայաստանի ԱԱԾ-ին տրամադրում է ամենագնաց մեքենաներ. մանրամասներ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ՄԱՐՏԻ)․ Երևանում կայացել է «Մոսկվայի տան» բացումը․ «Փաստ»Լաչինի միջանցքի շրջափակում․ օր 100-րդ, միջազգային արձագանքԱրցախում ապրող հայերը եւ ադրբեջանցիները երբեք ինտեգրված չեն եղել. ԱՀ պետնախարար Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան Սպասվում են տեղումներ, հնարավոր է նաև ամպրոպ Նոր աշխարհակարգի կազմաձևման հայտ․ «Փաստ»Մաքսային ծառայողները կատարելագործել են հետբացթողումային հսկողության հմտությունները. ՊԵԿ Թուրքիայի հավաքականը վաղը կժամանի Հայաստան Դառը հետհամ. ի՞նչով է հիշվելու Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը․ «Փաստ»Եթե անկեղծ խոսենք՝ Ուկրաինան Ռուսաստանի մի մասն է. Մեդվեդև Իրանը տարածաշրջանում խաղաղության և կայունության մշտական հիմքն է. Բաղերի Թեհրանի «տրոյական ձին» Փաշինյանի համար․ «Փաստ»Վարժական հավաքների կանչված քաղաքացիների աշխատավարձը կպահպանվի. նոր նախագիծ Ի՞նչ է կատարվում Սոթքի տարածքումՈսկին թանկանում է Կիլոգրամներով թմրամիջոցներ, հրազեններ, 51900 դոլար և 187700 եվրո․Քրեական ոստիկանության բացահայտումը Առաջարկվում է արտոնյալ ժամկետը սահմանել առավելագույնը 24 ամիս․ «Փաստ»Նիկոլ Փաշինյանը ուղերձով դիմել է ժողովրդին․ «Խաղաղության պայմանագիր լինելու է» Զոհվածներից մեկը կապիտան էր․ մանրամասներ Մակրոնը չի առաջադրվի հաջորդ նախագահական ընտրություններում Ադրբեջանի դեսպանը կանչվել է Նիդերլանդների ԱԳՆ՝ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը չկատարելու համար «Մեր ամենաթանկին ենք կորցրել, բայց ուժ է տալիս այն, որ իր բոլոր զինվորները եկել ու իրենց ծնողներին են հասել». հրամանատար Արմեն Գրիգորյանն անմահացել է Ջրականում․ «Փաստ»Խուճապի չմատնվել. հաղորդագրություն Սյունիքից Թուրքիան հակամարտությունների կողմ չի լինի. Էրդողանը Ի՞նչ աժիոտաժի մեջ են․ «Փաստ»Նավթի գինն իջնում է Գործող վարչակարգը վերջին շրջանում հուսահատ ճիգեր է գործադրում՝ վարկաբեկելու մեր բանակը և զինվորականներին. Ավետիք Չալաբյան Փակուղային շղթա. հազիվ թե չի գիտակցում իր արածի հետևանքները․ «Փաստ»Ո՞վ և ինչպե՞ս հանձնեց Շուշին. ուշագրավ փաստեր Տաջիկստանում կրկին հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Վարժական հավաքներ երկու ամսով․ հարցը Կառավարության նիստի օրակարգում է36 ժամ ջուր չի լինելուԱԽ քարտուղարն աշխատանքային այցով կմեկնի Մերձբալթյան երկրներ «Արևմուտքի կողմից Հայաստանի իշխանություններին խիստ հրահանգ է իջեցվել»․ «Փաստ»Հակառակորդի կրակոցից զոհված Արշակ Սարգսյանը Սյունիքից էր․ նախորդ տարի էր զորակոչվել բանակ«Մենք չենք զարմանում Հայաստանի իշխանությունների վարքագծից, որովհետև գիտենք իշխանության գալու նպատակը»․ «Փաստ»