Ереван, 26.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Զոհվելուց հետո անգամ ամեն րոպե տան մեջ իրեն զգացել ենք, ցույց է տալիս, որ մեր կողքին է». ամեն տեղ արդարություն փնտրող Էլվիսն անմահացել է Շուշիում. «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Այսօրվա պատումի հերոսի մայրիկի՝ տիկին Քլարիսի հետ զրույցի ընթացքում նա ասաց, որ Էլվիսի մասին շատ բան կարող եմ իմանալ նաև տարիներ առաջ «Շողակաթ» հեռուստաընկերության՝ 7 տարի առաջ պատրաստած «Բարու զինվորիկ» տեսանյութը դիտելով:

«Աստված է ինձ պահում, Աստծուն չեմ կարող դավաճանել, որովհետև ես նրա զինվորիկն եմ փոքրիկ: Շատ եմ սիրում եկեղեցին և մայրիկին եմ շատ սիրում: Ցանկանում եմ, որ եկեղեցիներն ավելի շատանան, որ մարդիկ ձգտեն դեպի լավը, դեպի բարին»,-սրանք Էլվիսի խոսքերն են, երբ նա խոսում է Աստծո ու եկեղեցու մասին: Էլվիսը ռեժիսոր էր, դերասան, սովորել էր Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջում, սովորելուն զուգընթաց աշխատում էր, այդ թվում՝ նաև «Բումբումիկում»: Փոքրուց երգել է, մասնավորաբար՝ Սուրբ Կարմրավոր եկեղեցու հոգևոր երգչախմբում:

«Հիմա էլ եկեղեցում՝ վարագույրի հետևում, որպես մասունք, իր հագուստը պահում են, այն որևէ մեկը չի հագնում,- «Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Քլարիսը:- Դեռ մանկությունից կրակ էր: Դպրոցական տարիներին գերակտիվ երեխա էր: Անգամ այդ տարիքից արդար էր, ամեն տեղ արդարություն էր փնտրում: Դերասանական ու ձայնային տվյալներ ուներ, կազմակերպչական ձիրք: Դպրոցում երբեմն բարկանում էր, երբ անտեսվում էր, իր ունակությունները չէին նկատում: Ու նաև այդ պատճառով եկավ մի տարիք, երբ լավ չսովորեց: Հետո, իհարկե, փոշմանել էր, ասում էր՝ ինչո՞ւ չէի սովորում»: Զրույցների ժամանակ ուսուցիչները հաճախ են ասել՝ Էլվիսը երբեմն այնպիսի հարցեր էր տալիս, իր տարիքին ոչ համապատասխան, որ չգիտեինք, թե ինչպես պատասխանենք, որ նախ՝ բոլոր երեխաներին հասկանալի լինի, հետո էլ պատասխանը Էլվիսին բավարարի:

Մայրիկի խոսքով, իր տարիքից ավելի հասուն մտքեր ուներ. «Միշտ ասում էր՝ հայտնի մարդ եմ դառնալու: Ուզում էր ֆիլմեր նկարահանել, բայց որակյալ, ճաշակով: Ասում էր՝ դերասանն էլ պետք է իր տեղում լինի, լուրջ դերեր խաղա»: Տիկին Քլարիսն ասում է՝ որդու առաջին բառերը երգերն էին. «Պետք է օրորոցայիններ երգեի կամ էլ ուղղակի դասական երաժշտություն միացնեի, որ քներ: Սիրում էր որակյալ երաժշտություն ու ֆիլմեր: Քոլեջ ընդունվելիս իրեն հարցրել էին՝ գիտե՞ս, թե ում անունն ես կրում, ասել էր՝ այո, ռոքնռոլի արքայի՝ Էլվիս Փրեսլիի: Հարցրել էին՝ իսկ կարո՞ղ ես ինչ-որ բան երգել, դրական պատասխան էր տվել ու «Ով սիրուն, սիրուն» երգն էր կատարել: Քոլեջում մինչև հիմա այդ քննությունը հիշում են»: Էլվիսի ժամկետային զինծառայությունն անցել է Եղնիկներում՝ 2017-2019 թվականներին: «Մի օր մի տրտունջ չեմ լսել, մի օր ախ չի ասել: Հակառակը՝ իր ցանկացած պատմություն լի էր հումորով: Անգամ պատերազմի օրերին, երբ արդեն կռվի դաշտում էր, հումորներ էր անում: Երբեմն մոռանում էի, որ կռվի դաշտում գտնվող երեխու հետ էի խոսում»:

Մայրիկն ասում է՝ երբ պատերազմը սկսվեց, վստահ էր, որ Էլվիսը կմեկնի Արցախ: «Մեծ եղբորը չթողեց, ինչպես ասում են, «տեղից շարժվել»՝ դու մամայի մոտ մնա: Ինձ սկզբում խաբեց, ասաց, որ իրեն կանչել են զինկոմիսարիատից, որ իր զինվորական գրքույկը տամ, աշխատանքի տեղն էլ էր նույնն ասել: Երբեք ոչ մի հարցում չի խաբել, բացի այդ մեկ դեպքը: Երբ արդեն գնացինք իրեն ճանապարհելու, այդ ժամանակ նոր միայն ասաց՝ մա՛մ, կամավոր եմ գնում: Սկզբում Ստեփանակերտից հասել են Ակնա: Ամբողջ ճանապարհին հայրենասիրական երգեր երգելով հասել են Արցախ, բազմաթիվ տեսանյութեր ու լուսանկարներ ունենք»: Պատերազմի ողջ ընթացքում Էլվիսը զանգահարել է մայրիկին, բայց երբ տեղափոխել են Շուշի, զանգերը դադարել են, այն էլ՝ այն պատճառով, որ մայրիկը հանկարծ պատերազմի ձայները չլսի:

«Բոլոր կողմերից պայթյունների ձայներ էին լսվում, Շուշիից չի զանգահարել, որ այդ ձայները չլսեմ: Նոյեմբերի 6-ի առավոտյան գրել էր՝ մա՛մ, ձեզ շատ սիրում եմ, կներեք, որ չզանգեմ, ուղղակի կապ չկա: Այդ գիշերն իրենց արթնացրել ու Շուշի էին տարել: Վերջին նամակից հետո որքան զանգահարեցի, արդեն հեռախոսն անջատված էր... 70 հոգու տանում են Շուշի, այնտեղ առաջինն իրենց հրամանատարն է զոհվում՝ Արմենը: Չէին ասել, որ Շուշի են գնում, ընդամենն ասել էին, որ առաջադրանք ունեն, ու դրանից հետո արդեն շատերին տուն կուղարկեն, կամ էլ կիջնեն հանգստանալու: Ինքը հրամանատարի հետ առաջ է գնում, հետո, երբ հրամանատարը զոհվում է, մյուս տղաները նահանջ են կատարում, զանգում են Էլվիսին, թե՝ հետ արի, ասում է՝ էլ չեմ կարող, բոլոր կողմերից կրակում են: Փոխանցում են, որ տղաներից երկուսն էլ, երբ հրամանատարին օգնության են գնացել, վիրավորվել են, իրենց օգնի, ասում է՝ իրենցից արդեն ահագին հեռու եմ»:

Որպես Էլվիսի մահվան օր նշվում է նոյեմբերի 11-ը՝ հիմնվելով նոյեմբերի 9-ին և 10ին գործընկերներից մեկին կատարած զանգերի վրա: «Մահվան թղթում էլ նշվել է նոյեմբերի 11-ը: Գուցե նոյեմբերի 10-ին է զոհվել: Ամբողջ աբսուրդն այն է, որ հրադադարից հետո է զոհվել, մինչ դա ողջ է եղել: Թշնամու պատրաստած մի ռեպորտաժից կադրեր էին ուղարկել, մեծ տղաս է նայել, ինձ ցույց չտվեց, Էլվիսին ճանաչել էին այդ կադրերում: Ասում են, որ ալիքն է հարվածել, վիրավոր է եղել, հետո խփել են, բայց դե շատ մանրամասներ այդպես էլ չենք իմանա: Գուցե ինքը մի օր որևէ տարբերակով ասի, թե ինչ է պատահել»: Էլվիսը շուտ է տուն «հասել»՝ զոհվելուց մի քանի օր անց, ընկերները փնտրել են ուրիշ տղայի, սակայն Էլվիսին են «գտել»: Մայրիկն ասում է՝ որդուն վերջին անգամ չի տեսել: «Իմ բարեկամները չթողեցին, որ բաց հուղարկավորենք, բայց երեխուս դեմքին ոչինչ չէր եղել, ինչո՞ւ պիտի նրան չտեսնեի, մատներին չկպնեի: Բայց այդ ժամանակ չառարկեցի, որ բացեն, դեմքը տեսնեմ: Էլվիսիս նման համեստ տարա ցավս»:

Մայրիկի զգացողությամբ, կրտսեր որդին իր համար բացակա չէ. «Զոհվելուց հետո անգամ ամեն րոպե իրեն տան մեջ զգացել ենք, անընդհատ նշաններ է ուղարկում մեզ, ցույց տալիս, որ մեր կողքին է: Չի ուզում, որ լացենք: Սիրում էր, երբ մազերս հարդարում էի, ամեն ինչ տեղը տեղին էր, հիմա նույնն անում եմ, որովհետև գիտեմ՝ իրեն դուր չի գա, եթե անխնամ լինեմ: Միշտ ասում էր՝ իմ գլամուր մաման ես: Հիմա էլ, երբ իր մասնակցությամբ տեսանյութերն եմ դիտում, ինձ թվում է՝ ողջ է, մի ժամից կամ էլ երեկոյան տուն կգա»: Մեր զրույցը եզրափակում ենք, երևի թե, բոլոր տղաների հետ կապված ընդհանուր մի մտքով՝ որքան էլ պատմենք, որքան էլ խոսենք, քիչ կլինի, ասելիքը կիսատ կմնա, ինչպես հազարավոր տղաների կյանքը կիսատ մնաց, քանի որ նրանք գնացին գիտակցված անձնազոհության՝ հանուն գաղափարի, հանուն հայրենիքի:

Հ. Գ. - Էլվիս Իսրայել յանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն», «Տիգրան Մեծ» մեդալներով: Հուղարկավորված է Եռաբլուրում, մայրիկի խոսքով՝ իր մյուս եղբայրների կողքին:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

В Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию КНР призвала США прекратить вооружать Тайвань Режим перешел к репрессиям и насилию в ТавушеГарегин II обратился к властям Армении: Не путайте смелость с трусостьюВВС Израиля за сутки нанесли удары по 50 целям в секторе Газа Эрдоган вновь сравнил Нетаньяху с Гитлером Аршак Карапетян заявил о начале акций неповиновенияБайден подпишет пакет законопроектов о помощи Украине 24 апреля Единственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак КарапетянВ селе Норатус взрывом убит мужчина 109 лет спустя: День памяти жертв Геноцида армян Пашинян портит отношения с ИраномАдминистрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспорыАзербайджан улучшает отношения с Россией за счет АрменииКурсы валют в Армении Пашинян опубликовал фото первого пограничного столба на армяно-азербайджанской границе в Тавуше Жители Тавуша недовольны встречей с вице-премьеромНовые подробности о романе Мэрилин Монро с братьями Кеннеди и последнем дне ее жизни Баку согласился на предложение Казахстана принять у себя встречу глав МИД Армении и Азербайджана Губернатор Стамбула запретил проведение мероприятия в память жертв Геноцида армян В аварии в Арагацотнской области пострадали 7 человек