Ереван, 27.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Քաշով մեկ ոսկու արժեք ունեցող համեմունք՝ վանիլին. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Վանիլինը համեմունք է, որը ձեռք է բերվում Vanilla բույսի մի քանի տեսակների չհասունացած պտուղներից, առաջին հերթին՝ vanilla planifolia- ից, որից ստացվում են լավագույն որակի վանիլինի 20-25 սանտիմետրանոց երկար պատիճներ: Վանիլինի մասին առաջին հիշատակումն արվել է իսպանացի քահանայի կողմից 1529 թվականին Մեքսիկայում, երբ նա լեգենդ է պատմել Կենտրոնական Ամերիկայի հնդիկների մասին. «Շատ վաղուց թագավորից ծնվել է զարմանալի գեղեցկության դուստր: Նրան անվանել են Առավոտյան աստղ: Թագավորը չի ցանկացել ամուսնացնել նրան սովորական մահկանացուի հետ, ուստի նրան դարձրել են պտղաբերության աստվածուհու քրմուհի։ Քայլելով անտառներով՝ աղջիկը հանդիպել է մի գեղեցիկ իշխանի, որի անունը եղել է Երիտասարդ եղջերու:

Նրանք սիրահարվել են, բայց պտղաբերության աստվածուհին սպանել է նրանց: Եվ շուտով նրանց մահվան վայրում աճել է մի փարթամ շյուղ, որը դարձել է զմրուխտե կանաչ ցողուն, որը վեր է բարձրացել իր բեղիկներով: Շուտով ցողունի վրա ծաղկել են նուրբ դեղնավուն կանաչ խոլորձները, իսկ հետո նրանց տեղում պատիճներ են առաջացել, որոնք արտանետել են նուրբ բույր: Նման կեպ էլ հայտնվել է վանիլը»: Շատ լեզուներում կան ասացվածքներ, որոնք նման են «Տղամարդու սրտի ճանապարհը անցնում է ստամոքսով» ասույթին: Հավանաբար, մայա ցեղի հնդկացիներն առաջինն են հասկացել այդ պարզ ճշմարտությունը: Նրանց հայտնի «շոկոլատլ» ըմպելիքը (որը եղել է շոկոլադի նախատիպը) բաղկացած է եղել փոշիացված կակաոյի հատիկներից, վանիլինից, մեխակից, չիլի պղպեղից և այլ համեմունքներից: Հնդկացիները բարձր են գնահատել վանիլը և դրա պատիճներն անգամ օգտագործել են որպես վճարամիջոց: Շոկոլատլը վայելել են միայն առաջնորդները, ազնվականները և ռազմիկները: Այն մատուցել են խնջույքներից հետո:

Բացի այդ, հնդկացիները հավատացած էին, որ շոկոլատլ խմող տղամարդը հաջողակ կլինի կանանց հետ: Ամերիկա ժամանած իսպանացիներն ընդունել են այդ ավանդույթը և Եվրոպա են բերել մի հրաշք սիրային ըմպելիք՝ վանիլինով շոկոլադ։ 18-րդ և 19-րդ դարերում բուժակները խորհուրդ էին տալիս տղամարդկային ուժը բարձրացնելու համար օգտագործել վանիլային արգանակ: Վանիլինը հարգի է եղել ոչ միայն այդ հավատալիքի, այլ նաև իր բույրի շնորհիվ: Կենտրոնական Ամերիկայի հնդկացիները գլխարկներին վանիլի պատիճներ են կրել: Հնում վանիլինը բառացիորեն ոսկու արժեք է ունեցել, Մեքսիկայում նույնիսկ վանիլինի գողերի կաստա է եղել, իսկ ֆերմերները յուրաքանչյուր պատիճ նշել են հատուկ նշանով, որպեսզի գողանալու դեպքում այն նույնականացվի: Հին աշխարհում վանիլինը եղել է դասական համեմունքներից ամենաերիտասարդը: Առաջին եվրոպացին, ով համտեսել է ացտեկների վանիլային շոկոլադը, եղել է Կոլումբոսը:

Այդ ժամանակից ի վեր այդ էկզոտիկ համեմունքը դարձել է իսպանացիների կողմից ացտեկներից և Հարավային Ամերիկայի այլ բնիկ ժողովուրդներից հավաքված տուրքի կարևոր մասը: Իսպանացիները, իմանալով այդ համեմունքի ուշագրավ հատկությունները, 16-րդ դարի սկզբից գրեթե 300 տարի պահել են Մեքսիկայից դրա ներմուծման մենաշնորհը: Վանիլինի ժամանակակից անվանումը գալիս է իսպաներեն «փոքր պատիճ» բառից: Եվրոպացիները, հատկապես ֆրանսիացիները, վանիլինից սկսել են պատրաստել ոչ միայն օծանելիք, այլ նաև այն խառնել են քթախոտերին և լիկյորներին: Երբ 19-րդ դարում հայտնվել է վանիլի յուղը, շատ խելացի կանայք սկսել են մի քանի կաթիլ քսել իրենց ականջներին և դաստակներին՝ այդպիսով հնարելով կատարյալ օծանելիք, որը և՛ զգայական է, և՛ միևնույն ժամանակ տան հարմարավետություն է հիշեցնում: Այնուամենայնիվ, 18-19 դարերում վանիլինի հիմնական արժեքն այն էր, որ այն համարվում էր ուժեղ աֆրոդիզիակ:

Գերմանացի հետազոտող Բիզար Զիմերմանը, ուսումնասիրելով հարավամերիկյան ժողովուրդների սովորույթները, պարզել է, որ նրանց ավանդական վանիլային շոկոլադը օգտագործվում է որպես աֆրոդիզիակ և խթանող միջոց: Եվրոպացի գիտնականները վանիլինին վերագրել են եզակի բուժիչ հատկություններ, որը և խթանել է այդ թանկ համեմունքի պահանջարկը: Այսօր աշխարհում սպառվում է շուրջ 2000 տոննա բնական վանիլին: Այս պահանջը բավարարելու համար Կարիբյան, Հարավային Ամերիկայի և Ասիայի արևադարձային շատ երկրներ վանիլ են աճեցնում արտահանման համար: Մադագասկարն այդ համեմունքի ամենամեծ արտադրողն է: Վանիլային տնկարկներում հիմնականում ձեռքի աշխատանք է օգտագործվում:

Վանիլային լավագույն պատիճները փափուկ, յուղոտ, մի փոքր գանգուր, մուգ, գրեթե սև գույնի են: Նման վանիլը ընդգծված հոտ ունի, որը պահպանվում է մինչև 40 տարի: Վանիլինը համատեղում է արևել յան խնկերի էկզոտիկությունն ու առեղծվածը, ծաղկեփնջերի «սիրավեպը», ժամանակակից բարդ և համարձակ բույրերն ու հանգստացնող քաղցր նոտաները: Դատելով այն փաստից, որ այն ավելացվում է կոսմետիկայի, մոմերի և օդը թարմացնող միջոցների վրա, վանիլինն ունի ինչ-որ առանձնահատուկ գաղտնիք: Չնայած վանիլը այնքան մեծ ուշադրության չի արժանացել, որքան այլ ժողովրդական միջոցները (ինչպես, օրինակ՝ նարդոսը, անանուխը և երիցուկը), այն հարյուրամյակներ շարունակ օգտագործվել է որպես բուժիչ, ցավը ամոքող և հանգստացնող միջոց:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию КНР призвала США прекратить вооружать Тайвань Режим перешел к репрессиям и насилию в ТавушеГарегин II обратился к властям Армении: Не путайте смелость с трусостьюВВС Израиля за сутки нанесли удары по 50 целям в секторе Газа Эрдоган вновь сравнил Нетаньяху с Гитлером Аршак Карапетян заявил о начале акций неповиновенияБайден подпишет пакет законопроектов о помощи Украине 24 апреля Единственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак КарапетянВ селе Норатус взрывом убит мужчина 109 лет спустя: День памяти жертв Геноцида армян Пашинян портит отношения с ИраномАдминистрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспоры