Երևան, 05.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ալպինիզմ. ի՞նչ բարձունքներ են հաղթահարվել պատմության ընթացքում. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ալպինիզմի ծննդյան օր է համարվում 1786 թվականի օգոստոսի 8-ը, երբ երկու կտրիճներ նվաճեցին Ալպերի ամենաբարձր գագաթը՝ Մոնբլանը։ Չնայած Մոնբլանը նվաճելու փորձեր նախկինում էլ էին արվել, բայց բոլորն էլ անհաջող էին եղել։ Կրթությամբ բժիշկ Միշել-Գաբրիել Պակարդը ուղեկցորդ Ժակ Բալմատի հետ բարձրացավ ծովի մակերևույթից 4810 մետր բարձրության վրա: Այդ նվաճումը սկիզբ դրեց ալպինիզմի՝ լեռնագնացության ծննդին` որպես սպորտաձև, իսկ այդ երկու անձանց հուշարձանը կանգնեցվեց լեռնագնացության համաշխարհային կենտրոնում՝ Ֆրանսիայի Շամոնի քաղաքում։ 18-րդ դարի վերջին և 19-րդ դարի սկզբին է վերջնականապես ձևավորվել լեռնագնացությունը՝ որպես սպորտային ուղղություններից մեկը։

Ստեղծվել են լեռնագնացների ակումբներ և ազգային ասոցիացիաներ, անցկացվել են նոր երթուղիներ, կառուցվել են կացարաններ մարզիկների գիշերակացի համար, հրատարակվել է հատուկ գրականություն։ Ռուսաստանում ալպինիզմի առաջացման սկիզբը համարվում է 1788 թվականը, երբ նավատորմի սպա Դանիիլ Գուսը և նրա ընկերները բարձրացել են Կամչատկայի հրաբուխ Կլ յուչևսկայա Սոպկա (4835 մ): Եվրոպայում 1800 թվականին գրավվել է Ավստրիական Ալպերը և նրա գագաթը՝ Գրոսգլոկները։ 1809 թվականին Մոնբլանը գրավել է առաջին կինը՝ Մարի Պարադին։ 1811 թվականին բարձրացել են Բեռնյան Ալպերի Յունգֆրաու գագաթը, Անդերը նվաճվել է 1835 թվականին, իսկ 1889 թվականին արշավանք է եղել դեպի Կիլիմանջարո: Կովկասի համար նման տարեթիվ է 1923 թվականը: Այդ տարվա օգոստոսին Թիֆլիսի համալսարանի դոցենտ Գ. Ն. Նիկոլաձեն իր ուսանողական թիմով բարձրացել է Կազբեկ լեռը:

1829 թվականի սեպտեմբերին առաջին անգամ Արարատի գագաթն են հասել Դորպատի համալսարանի պրոֆեսոր Ֆրիդրիխ Պարրոտը (նրա առաջին փորձը չէր հաջողվել. նա հասել էր 4365 մ բարձրության և հետ վերադարձել), Էջմիածնի վանքի դպիր Խաչատուր Աբովյանը և չորս հայ շինական: Ալպինիզմում խիստ կանոններ չկան, հաշվի են առնվում նվաճված բարձունքների քանակը և երթուղու դժվարության կատեգորիան։ 20-րդ դարի սկզբին երկրագնդի բոլոր ամենաբարձր գագաթները նվաճվել են։ Համարձակ լեռնագնացներն սկսել են ավելի ու ավելի դժվար երթուղիներ գծել։ Որքան դժվար է լինում հասնել լեռան գագաթին, այնքան ավելի հետաքրքիր է մրցակցությունը։ Մագլցման արահետները աստիճանաբար դարձել են ավելի զառիթափ և անանցանելի։ Հայտնվել է «պատային ալպինիզմ» ուղղությունը: Նման կարգի երթուղիներն անցնում էին լեռների ուղղահայաց պատերի երկայնքով։ Այժմ այդ սպորտաձևը կոչվում է ժայռամագլցում։ Արդյունաբերական կառույցների ուղղահայաց մակերեսներով մագլցելը կոչվում է արդյունաբերական լեռնագնացություն:

1907 թվականին Թոմ Լոնգստաֆը դարձել է բարձր լեռնագնացության հիմնադիրը՝ նվաճելով Հիմալայներում գտնվող Տրիսուփ գագաթը (7000 մ): Երկրագնդի ամենաբարձր կետը՝ Ջոմոլունգմա լեռը (8848 մ) նվաճվել է 1953 թվականի մայիսին Էդմունդ Հիլարի և Թենզինգ Նորգեյի կողմից։ Այս սպորտաձևի զարգացման սկզբում ալպինիստներն օգտագործում էին ամենապարզ սարքավորումները բարձրանալու համար։ Սարքավորումը կազմված էր ամուր և երկար ալպենշոկից (անդունդները և ճեղքվածքները հաղթահարելու համար), գամասեղներով կոշիկներից և կացնից։ Ճոպանները խիտ էին ու հաստ, դրանք օգտագործվում էին միայն սառցադաշտերը կամ լեռնանցքները հատելիս, լեռնագնացները դրանցով կապում էին միմյանց։ Զառիթափ ժայռեր մագլցելու համար օգտագործվում էին ճանկերի նմանվող կեռիկներ։ Բայց նրանք այնքան էլ պինդ չէին և միշտ չէ, որ դիմանում էին։

Նման տեխնիկայի օգնությամբ բարձրացել են Ալպերի հիմնական գագաթները։ Սպորտաձևի զարգացման հետ մեկտեղ բարելավվել են նաև մարզիկների սարքավորումները։ Հայտնվել են քնապարկերը, վրանները, մատանիներով կեռիկները, սեպերը, կարաբինները, կրամպոնները, ապահովագրվելու համար սկսել են օգտագործվել թեթև ու ամուր պարաններ: Ընդհանրապես, լեռնագնացությունը վտանգավոր մարզաձև է, պատմությունը բավականաչափ ողբերգական դեպքեր է պահպանել, որոնք պատահել են լեռները նվաճողների հետ։ Տեխնոլոգիաների զարգացումը և ժամանակակից սարքավորումների օգտագործումը կոչված են եղել կանխելու նման իրավիճակների առաջացումը։ Արդյո՞ք մարդկային կարողություններին սահման կա: Այդ հարցին պատասխան չկա, քանի որ կան լեռներ, և կան մարդիկ, որոնք պատրաստ են հասնել դրանց գագաթներին, ուստի լեռնագնացությունը կշարունակի զարգանալ։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Երթ՝ դեպի Երևան (ֆոտոշարք) Թուրքիայում բյուզանդական վանքը վերածել են մզկիթի Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին Հայը չի՛ կարող ճզմված լինել, ո՞ւր են մեր Ղազանչեցոցն ու Ամարասը. Բագրատ Սրբազանը` Հաղարծնի վանքում (տեսանյութ) Ինչպես են դիմավորում վարորդները երթի մասնակիցներին (տեսանյութ) Արարատում 2-ամյա աղջնակը տաք թեյը վրան լցնելու հետևանքով ստացել է այրվածքներ և տեղափոխվել հիվանդանոց Մենք իրավունք չունենք խեղճանալու․ Բագրատ Սրբազանի խոսքը Հաղարծինի վանքում (տեսանյութ) Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել Բաքվի թիրախում օկուպացված Արցախի Ս․ Ստեփանոս եկեղեցին է․ ներկայացնում են որպես մզկիթ ՀՀ ԱԺ պատգամավորները բարձր են գնահատել ԱՄՆ ՄԶԳ ներդրումը Հայաստանում Իջևանն անցանք, ուղղությունը` Հաղարծնի վանք․ «Տավուշը հանուն հայրենիքի» (տեսանյութ) Խոշոր վթար՝ Արագածոտնում. «Pathfinder»-ը բախվել է էլեկտրասյանը, տապալել այն և մի քանի պտույտ շրջվել, վիրավորներ կան Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը երթով գալիս է Երևան․ ուղիղ Առաջին կադրերը Կիրանցից մեկնարկած քայլերից, որն առաջնորդում է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը (տեսանյութ) Երևան քաղաքի մակերևութային ջրերի, հեղեղատար և անձրևաընդունիչ ցանցը սպասարկվում և շահագործվում է «Վեոլիա ջուր» ընկերության կողմից․ Հայկ Կոստանյան «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթին Բագրատ Սրբազանը ցույց տվեց Աշոտ Երկաթի տնկած ծառը, որը մատուռի է վերածվել Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել Նիկոլն ու Ալիևը ռազմական սադրա՞նք են պատրաստում Էջմիածնից քաղաքացիները միանում են դեպի Երևան քայլերթին Դիվանագետների համահայկական խորհուրդն իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանըՔայլերթ` հանուն հայրենիքի. պայքարը Տավուշից գալիս է ԵրևանՏեղատարափ անձրևի հետևանքով 15 րոպեում 2111 ահազանգ է ստացվել․ ՆԳՆ ՓԾ Ստացվում է, որ «առաջնորդություն» է կոչվում սեփական պետությունը, մեղմ ասած, ոչ ձեռնտու պայմաններին հարմարեցնելը. Իրանագետ Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարարը Փարիզում հեծանվորդի է վրաերթի ենթարկել «ՀայաՔվեն» իր անվերապահ աջակցությունն է հայտնում վճռական փուլ մտած ՇարժմանըՎերահաստատել եմ ԵՄ աջակցությունը վրացիներին, որոնք առաջնահերթություն են տալիս երկրի եվրոպական ապագային. Միշել Ինչպիսի՞ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Չեխիայի վարչապետը հայտարարել է Ուկրաինայի հետ հնարավոր խորհրդակցությունների մասին 2024 թվականին Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար ԱՄՆ-ում սկանդալ է ծագել ադրբեջանամետ կոնգրեսականի հետ Բագրատ Սրբազանը հայտարարեց ՝ տավուշցիների հետ գալիս են ԵրևանԵրեկվա հորդառատ անձրևի հետևանքով Երևանի Դավիթ Բեկ փողոցի բնակարանները ամբողջությամբ լցվել են ջրով (տեսանյութ) Կիրանցում խախտվում է մեր երկրի ինքնիշխանությունը, տապալվում սահմանադրական կարգը. Ավետիք ՉալաբյանԹուրքիայի ներկայացուցիչը ԱՄՆ կոնգրեսականների հետ քննարկել է Հայատանի և Ադրբեջանի հարաբերությունները 17-ամյա պատանին և նրա 41-ամյա հայրը ձերբակալվել են Կոչումներ ստանալը մայիսի 28-ին կտեսնենք. Արշակ Կարապետյան Նախարարը հրաժեշտ կտա պաշտոնին. չի բացառվում նաև ձերբակալումը Սփյուռքի մեծաթիվ կառույցներ միանում են Տավուշյան շարժմանը ՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ պոտենցիալ հшկամարտության է պատրաստվում․ ՌԴ ԱԳՆ Հնագույն սանրվածք, որ ժամանակ առ ժամանակ «մոդայիկ» է դառնում. «Փաստ»Երևանում տեղատարափ անձրևի հետևանքով տեղի են ունեցել հեղեղումներ, փլուզումներ և ջրալցումներ Մենք այսպիսի ելք չէինք սպասում՝ բռնի տեղահանում․ Արցախի թեմի առաջնորդ Միասին գծագրելու ենք այն ուղին, որը հնարավորություն կտա վերադառնալ Արցախ.Մետաքսե ՀակոբյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (4 ՄԱՅԻՍԻ). Երևանում սկսել է գործել հեռախոսային ցանցը. «Փաստ»Ինչպե՞ս ապականել դատական համակարգը. ձեռնարկ՝ Փաշինյանից Մեծ ֆուտբոլն ու աշխարհաքաղաքականությունը. ի՞նչ ճակատագիր կունենա Արցախի ֆուտբոլային թիմը. «Փաստ»Գիտնականները ստեղծել են անօդաչու թռչող սարք, որը թռչում է բացառապես արևային էներգիայով