Երևան, 18.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (4 ՄԱՅԻՍԻ). Երևանում սկսել է գործել հեռախոսային ցանցը. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Զամբիա՝ Աշխատանքի օր, Չինաստան՝ Երիտասարդության օր, Լատվիա՝ Անկախության վերականգնման օր, Նիդերլանդներ՝ Հիշատակի օր, Ճապոնիա՝ Կանաչ բնության օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1934-ծնվել է հայ խորհրդային արվեստաբան–նկարիչ Եղիշե Մարտիկյանը։

1913-Երևանում սկսել է գործել հեռախոսային ցանցը։

1933-վախճանվել է կոմպոզիտոր, խմբավար Սպիրիդոն Մելիքյանը։

1940-ծնվել է խեցեգործ-ձևավորող Վլադիմիր Աթանյանը։

1975-ծնվել է ամերիկահայ ռոք-երաժիշտ, դիջեյ Էնդի Խաչատրյանը։

2005- տեղի է ունեցել «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի գործուն համակարգի ներդրումն ու կայացումը ՀՀ-ում» թեմայով միջազգային համաժողով:

2007 -Ախալքալակի ռազմակայանի՝ գույքով բեռնված շարասյունը հատել է վրաց-֊ հայկական սահմանը և օրվա երկրորդ կեսին հասել Գյումրի:

2011-մի քանի ժամ շարունակված թեժ քննարկումներից հետո Ֆրանսիայի Սենատն, ըստ էության, մերժել է Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար պատիժ սահմանող օրինագիծը։

2012-Երևանի Հանրապետության հրապարակում, որտեղ նախատեսված էր ՀՀԿ-ի եզրափակիչ հանրահավաքը, տեղի է ունեցել արտակարգ պատահար։ Հանրահավաքին նախորդած համերգի ընթացքում բռնկվել են հանրահավաքին մասնակցող երիտասարդների ձեռքերին գտնվող գազով լեցուն հարյուրավոր փուչիկները։ Եղել են բազմաթիվ տուժածներ։

2015- Վաշինգտոնում ստորագրվել է Հայաստանի և Միացյալ Նահանգների կառավարությունների միջև տարիներ շարունակ բանակցված «Առևտրի և ներդրումների մասին» համաձայնագիրը, որի նպատակն է նպաստել երկու երկրների միջև առևտրի և ներդրումների ընդլայնմանը:

2020- Հայաստանում տեղարշարժի թերթիկի անհրաժեշտությունը հանվել է, բազմաթիվ ոլորտների գործունեությունը թույլատրվել է, սակայն որոշ սահմանափակումներ մնացել են, մասնավորապես հասարակական տրանսպորտը:

ԱՇԽԱՐՀ

1655-ծնվել է իտալացի երաժշտական գործիքների վարպետ, դաշնամուրի ստեղծող Բարտոլոմեո Քրիստոֆորին։

1715-Փարիզում արտադրվել է առաջին ծալովի անձրևանոցը։

1772-ծնվել է գերմանացի հրատարակիչ, առաջին հանրագիտարանի ստեղծող Ֆրիդրիխ Առնոլդ Բրոկհաուզը։

1776- հայտարարվել է Ռոդ-Այլենդ կղզու անկախությունը, որը ներկայում ԱՄՆ-ի նահանգ է։

1807-Պարսկաստանի և Ֆրանսիայի միջև կնքվել է Ֆինկենշտեյնյան պայմանագիրը։

1838-մշակույթի գործիչները հետ են գնել Տարաս Շևչենկոյին ճորտությունից։

1848-բացվել է Ֆրանսիայի սահմանադիր ժողովը։

1878-օպերային թատրոնում Թոմաս Ալվա Էդիսոնը առաջին անգամ մասսայական ցուցադրել է իր հայտնագործությունը՝ ֆոնոգրաֆը։

1881-ծնվել է ռուս քաղաքական և հասարակական գործիչ, ժամանակավոր կառավարության նախագահ Ալեքսանդր Կերենսկին։

1899-ծնվել է գերմանացի գործարար և գյուտարար, հրթիռատեխնիկայի պիոներ Ֆրից ֆոն Օպելը։

1904-սկսվել է Պանամայի ջրանցքի կառուցումը։

1904-Անգլիայում Հենրի Ռոյսը և Չարլզ Ռոլլսը սկսել են «Ռոլլս-Ռոյս» ավտոմեքենաների արտադրությունը։

1927-ԱՄՆ-ում ստեղծվել է Կինոմշակույթի ակադեմիան, որը հետագայում սահմանել է «Օսկար» կինոմրցանակը։

1928-ծնվել է եգիպտացի ռազմական և քաղաքական գործիչ, Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը։

1961-ԽՍՀՄ-ում ընդունվել է օրենք պորտաբուծության դեմ պայքարի ուժեղացման նպատակով։

1966-Թուրինում իտալական «Ֆիատ» ընկերությունը համաձայնագիր է ստորագրել ԽՍՀՄ-ի Տոլ յատի քաղաքում մարդատար ավտոմեքենաներ արտադրելու վերաբերյալ։

1970-ամերիկյան Կենտ քաղաքի համալսարանում Ազգային գվարդիան կրակ է բացել ուսանողական ցույցի մասնակիցների ուղղությամբ, որոնք բողոքել են ԱՄՆ-ի բանակի՝ Կամբոջա ներխուժման դեմ, 4 ուսանող է զոհվել։

1979-Մեծ Բրիտանիայի վարչապետ է առաջին անգամ դարձել կին՝ Մարգարետ Թետչերը։

1980-վախճանվել է հարավսլավ քաղաքական գործիչ, երկրի նախկին նախագահ Իոսիպ Բրոզ Տիտոն։

1995-Էկվադորում ավիավթարի հետևանքով մահացել է Արգենտինայի ամենախոշոր նավթային ընկերության նախագահ Խոսե Էստենսսորոն։

2000-առաջին անգամ հայտնվել է «I love you» համակարգչային վիրուսը։

2008-վախճանվել է նորզելանդացի դեղագործ, միանգամյա օգտագործման ներարկիչի գյուտարար Կոլին Մյորդոկը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ավետիք Չալաբյանը մանրամասներ է հայտնում Կիրանց վերջին այցելությունիցՆրա հիմ­նա­րար նպա­տա­կը իշ­խա­նու­թյունն է, որի հա­մար կպայ­քա­րի մին­չև վերջ. «Փաստ»Ավտոմեքենան բախվել է քարերին, արմատից կոտրել ուռենին ու հայտնվել դաշտում. 16-ամյա ուղևորը մահացել է Տեղեկություններ կան, որ Փաշինյանը Կիրանց է գնացել` գյուղացիներին համոզելու. Բագրատ Սրբազան Բագրատ Սրբազանը չի բացառել, որ ՀՀ վարչապետի հնարավոր թեկնածուի անուն քննարկվի «Մա՛մ, ինձ համար շատ աղոթիր». Նվեր Չոբանյանն անմահացել է նոյեմբերի 8-ին Քարին տակում. «Փաստ»Ռոնալդուն արդյունավետության նոր ռեկորդ է գրանցել Հիմա. Սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Վերջին մեկ շաբաթվա ընթացքում տասնյակ հազարավոր վիրտուալ հարթակներ հերյուրանքների հեղեղ են ուղղում Բագրատ Սրբազանի անձի դեմ՝ շոշափելով նրա անձնական կյանքը. ԿամենդատյանՇքեղ ձևավորում և տորթ. պարուհի Մարիա Չանդիրյանի և փոքրիկի դուրս գրումը հիվանդանոցից Արևմուտքի երկակի ստանդարտների նոր շերտերը. «Փաստ»Այսօր նշվում է թանգարանների միջազգային օրը Կարգավիճակն ու ֆինանսական հոսքերը կորցնելու սարսափ. թե չէ՝ ի՞նչ հայրենիք, ի՞նչ պետություն, ի՞նչ ժողովուրդ. «Փաստ»Ի՞նչ փոխարժեք է սահմանվել մայիսի 18-ին Գետից դուրս է բերվել 2 օր որոնվող ռեստորանի աշխատակցուհու մարմինը «Իշխանությունն իրեն պահում է փակուղում հայտնված կենդանու պես. ունի վախեր, բայց նաև հասկանում է, որ նահանջելու տեղ չունի, դրա համար վախը վերածվում է ագրեսիվ գործողության». «Փաստ»29-ամյա կինը ամուսնուց գողացել է մոտ 2,5 միլիոն դրամ, ոսկյա զարդեր և խաղադրույք արել Մայիսի 19-ին մայրաքաղաքի փոքր կետրոնում կլինեն փակ փողոցներ Մեղավորն ակնհայտ է, այլ մեղավորներ փնտրելն՝ անիմաստություն. «Փաստ»Մայիսի 18-ի աստղագուշակՎթար Երևան-Գյnւմրի ճանապարհին. զnհ nւ վիրավnր կան (լուսանկարներ) Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով Մեղվաբուծության զարգացման ծրագրի համար պետբյուջեից կհատկացվի 320 միլիոն դրամ. «Փաստ»Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ»Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ»Ո՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը». «Փաստ»Երաշ­խիք, որ չի հանձն­վի ու գոր­ծը կհասց­նի մին­չև վերջ. «Փաստ»ՌԴ «Հյուսիս» բանակախումբը ազատագրել է Խարկովում` Վոլչանսկի մոտ գտնվող Ստարիցա բնակավայրըԿիրանցում գումար են առաջարկել, մարդիկ մերժել են՝ ասելով, որ հայրենիքը գումարով վաճառող չեն. Դանիելյան (տեսանյութ)Մխիթարյանը միջազգային հանրությանը հիշեցրել է՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը Բաքվի բանտում ապօրինի կալանքի տակ էՕդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերինԱյդ 25 հեկտար հողերը միշտ եղել են Հայաստանի վերահսկողության ներքո. Կիրանցի բնակիչ«Ներկայումս Խարկովը վերցնելու պլաններ չկան, իսկ Ռուսաստանի զինված ուժերն ամեն օր առաջընթաց են գրանցում այդ ուղղությամբ»․ Պուտին«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը դատապարտում է Լեռնային Ղարաբաղի բնակեցման ապօրինի գործընթացըԾնողները կտուգանվեն երեխաների ծխելու համարԲժիշկներն անվանել են ամենաառողջարար չիրը, որը պետք է ուտել ամեն օրԽաբել էի մայրիկիս, չէի ասել, որ չարորակ ուռուցք ունի, որ չհուսահատվի…Հասմիկ Խոջյանը`մայրիկի ծանր հիվանդության մասինՍանկտ Պետերբուրգի բուհերից մեկում պայթյուն է տեղի ունեցել, կան տուժածներՆշվաշ հասցեներում գազ չի լինելուՇուշիի՝ ոչնչացված «Ղազանչեցոցի» կnղքին Բաքվի վանդալները նախագծում են ամենամեծ մզկիթը կառուցելԿենտրոնի որոշ փողոցներ մայիսի 19-ին փակ կլինենԻրանում ջրհեղեղի հետևանքով 7 մարդ է մահացելՆշված հասցեներում լույս չի լինելուՍլովակիայի վարչապետը ևս մեկ վիրահատության է ենթարկվել Այս օրերին ակցիաների մասնակից 300-ից ավելի մարդկանց են բերման ենթարկել. իրավապաշտպանՄոսկվան կապ ունի՞ ներկայիս սահմանազատման հետՄայիսի 18-ին՝ Թանգարանների միջազգային օրը, կմեկնարկի «Թանգարանների գիշեր» ծրագիրը3 դիպլոմ ունեմ, ինձ ոչ ոք չի նվիրել. Սրբազան (տեսանյութ)Փաստաբանները բողոքի ակցիաներ կիրականացնենՏեխասում մոլեգնող փոթորիկը 4 մարդու կյանք է խլել