Երևան, 05.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ի՞նչ է իրենից ներկայացնում շների գարեջուրը. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ինչպիսի հրաշք ըմպելիք ասես գոյություն ունի աշխարհում, իսկ ալկոհոլային ոլորտը հատկապես բազմազան է: Այնուամենայնիվ, անգամ հիմա հայտնվում են գյուտարարներ, որոնք առաջարկում են նոր բաղադրություններով և նշանակության խմիչքներ: Այս ամենից անմասն չեն մնացել նաև մեր փոքրիկ ընտանի բարեկամները: Օրինակ՝ ստեղծվել է անսովոր գարեջուր շների համար: Ո՞վ կմտածեր, որ մի օր կենդանիների խանութներում շների համար գարեջուր կվաճառվի: Բայց այդպիսի անսովոր խմիչք ստեղծել հաջողվել է: Տարօրինակ է, բայց այդ ապրանքը պահանջարկ ունի, և որոշ ընտանի կենդանիների տերեր իրենց շների համար գարեջուր են գնում. ըստ երևույթին, այս կերպ նրանք ցանկանում են իրենց ամենամոտ ընկերոջ հետ գարեջուր խմել:

Սկզբից կենդանիների խանութների սեփականատերերը հրաժարվել են շների գարեջուր վաճառել, բայց հետո, տեսնելով, որ այն պահանջարկ ունի, հաշտվել են այդ մտքի հետ և սկսել վաճառել: Շատերն են նշում, որ իրենց շները մեկ անգամ փորձելով գարեջուր՝ սիրում են այն: Արտաքին տեսքով և տարողությամբ շների գարեջուրը չի տարբերվում սովորական գարեջրից, սակայն շան գարեջրի պատրաստման համար օգտագործվում է տավարի մսի, իսկ ավելի հաճախ՝ հավի մսի արգանակ: Քանի որ սպիրտը տոքսիկ է շների համար՝ շան գարեջուրն իրականում ոչ ալկոհոլային ըմպելիք է: Բացի դա, այդ գարեջուրը չի պարունակում գազի պղպջակներ, ուստի շները չեն ունենում միզուղիների խնդիրներ: Ըմպելիքն անվանել են գարեջուր միայն այն պատճառով, որ նրա բաղադրության մեջ մտնում է նաև գարու ածիկ, որը շների մազերին փայլ է հաղորդում:

Ընդ որում, հնարավոր չի եղել շրջանցել հավելանյութերը և կոնսերվանտները. գարեջուրը պարունակում է լիմոնաթթու, նատրիումի բենզոատ և կալիումի սորբենտ: Սակայն շնատերերին այդ ամենը չի անհանգստացնում. նրանք, գնելով այս գարեջուրը, պարզապես վայելում են ուրբաթ երեկոն մի գավաթ գարեջրով՝ իրենց սիրելի կենդանիների հետ «գավաթ գավաթի տալով»: Որոշ շնատերեր նշում են, որ երբ կենդանին հիվանդության կամ այլ պատճառով հրաժարվում է սննդից, գարեջուրը շատ է օգնում, քանի որ նրա մեջ մսային արգանակ է: Այնուամենայնիվ, չնայած նրան, որ այդ ըմպելիքը արգանակի համ ունի, որոշ շներ հրաժարվում են այն խմել և անգամ աշխատում են չմոտենալ դրան: Մասնագետները խորհուրդ են տալիս շնատերերին՝ տնային պայմաններում պատրաստել գարեջուր, քանի որ խանութներում վաճառվողները շատ թանկ են:

Ներկայում շների գարեջուր արտադրվում է ԱՄՆ-ում, Ճապոնիայում, Հոլանդիայում, Բելգիայում, Ավստրալիայում և անգամ Ռուսաստանում, չնայած հետխորհրդային երկրներում շան գարեջուրն այնքան էլ պահանջարկ վայելող ապրանք չէ, ի տարբերություն ԱՄՆ-ի և Եվրոպայի: Ամերիկյան Bowser Beer ընկերությունն առաջինն է աշխարհում 2010 թվականին արտադրել գարեջուր շների համար: Այդ կապակցությամբ էլ ընկերությունը ստացել է World Records Academy հատուկ մրցանակ:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Որտեղ են գիշերելու քայլերթի մասնակիցները (տեսանյութ) Երթ՝ դեպի Երևան (ֆոտոշարք) Թուրքիայում բյուզանդական վանքը վերածել են մզկիթի Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին Հայը չի՛ կարող ճզմված լինել, ո՞ւր են մեր Ղազանչեցոցն ու Ամարասը. Բագրատ Սրբազանը` Հաղարծնի վանքում (տեսանյութ) Ինչպես են դիմավորում վարորդները երթի մասնակիցներին (տեսանյութ) Արարատում 2-ամյա աղջնակը տաք թեյը վրան լցնելու հետևանքով ստացել է այրվածքներ և տեղափոխվել հիվանդանոց Մենք իրավունք չունենք խեղճանալու․ Բագրատ Սրբազանի խոսքը Հաղարծինի վանքում (տեսանյութ) Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել Բաքվի թիրախում օկուպացված Արցախի Ս․ Ստեփանոս եկեղեցին է․ ներկայացնում են որպես մզկիթ ՀՀ ԱԺ պատգամավորները բարձր են գնահատել ԱՄՆ ՄԶԳ ներդրումը Հայաստանում Իջևանն անցանք, ուղղությունը` Հաղարծնի վանք․ «Տավուշը հանուն հայրենիքի» (տեսանյութ) Խոշոր վթար՝ Արագածոտնում. «Pathfinder»-ը բախվել է էլեկտրասյանը, տապալել այն և մի քանի պտույտ շրջվել, վիրավորներ կան Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը երթով գալիս է Երևան․ ուղիղ Առաջին կադրերը Կիրանցից մեկնարկած քայլերից, որն առաջնորդում է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը (տեսանյութ) Երևան քաղաքի մակերևութային ջրերի, հեղեղատար և անձրևաընդունիչ ցանցը սպասարկվում և շահագործվում է «Վեոլիա ջուր» ընկերության կողմից․ Հայկ Կոստանյան «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթին Բագրատ Սրբազանը ցույց տվեց Աշոտ Երկաթի տնկած ծառը, որը մատուռի է վերածվել Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել Նիկոլն ու Ալիևը ռազմական սադրա՞նք են պատրաստում Էջմիածնից քաղաքացիները միանում են դեպի Երևան քայլերթին Դիվանագետների համահայկական խորհուրդն իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանըՔայլերթ` հանուն հայրենիքի. պայքարը Տավուշից գալիս է ԵրևանՏեղատարափ անձրևի հետևանքով 15 րոպեում 2111 ահազանգ է ստացվել․ ՆԳՆ ՓԾ Ստացվում է, որ «առաջնորդություն» է կոչվում սեփական պետությունը, մեղմ ասած, ոչ ձեռնտու պայմաններին հարմարեցնելը. Իրանագետ Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարարը Փարիզում հեծանվորդի է վրաերթի ենթարկել «ՀայաՔվեն» իր անվերապահ աջակցությունն է հայտնում վճռական փուլ մտած ՇարժմանըՎերահաստատել եմ ԵՄ աջակցությունը վրացիներին, որոնք առաջնահերթություն են տալիս երկրի եվրոպական ապագային. Միշել Ինչպիսի՞ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Չեխիայի վարչապետը հայտարարել է Ուկրաինայի հետ հնարավոր խորհրդակցությունների մասին 2024 թվականին Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար ԱՄՆ-ում սկանդալ է ծագել ադրբեջանամետ կոնգրեսականի հետ Բագրատ Սրբազանը հայտարարեց ՝ տավուշցիների հետ գալիս են ԵրևանԵրեկվա հորդառատ անձրևի հետևանքով Երևանի Դավիթ Բեկ փողոցի բնակարանները ամբողջությամբ լցվել են ջրով (տեսանյութ) Կիրանցում խախտվում է մեր երկրի ինքնիշխանությունը, տապալվում սահմանադրական կարգը. Ավետիք ՉալաբյանԹուրքիայի ներկայացուցիչը ԱՄՆ կոնգրեսականների հետ քննարկել է Հայատանի և Ադրբեջանի հարաբերությունները 17-ամյա պատանին և նրա 41-ամյա հայրը ձերբակալվել են Կոչումներ ստանալը մայիսի 28-ին կտեսնենք. Արշակ Կարապետյան Նախարարը հրաժեշտ կտա պաշտոնին. չի բացառվում նաև ձերբակալումը Սփյուռքի մեծաթիվ կառույցներ միանում են Տավուշյան շարժմանը ՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ պոտենցիալ հшկամարտության է պատրաստվում․ ՌԴ ԱԳՆ Հնագույն սանրվածք, որ ժամանակ առ ժամանակ «մոդայիկ» է դառնում. «Փաստ»Երևանում տեղատարափ անձրևի հետևանքով տեղի են ունեցել հեղեղումներ, փլուզումներ և ջրալցումներ Մենք այսպիսի ելք չէինք սպասում՝ բռնի տեղահանում․ Արցախի թեմի առաջնորդ Միասին գծագրելու ենք այն ուղին, որը հնարավորություն կտա վերադառնալ Արցախ.Մետաքսե ՀակոբյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (4 ՄԱՅԻՍԻ). Երևանում սկսել է գործել հեռախոսային ցանցը. «Փաստ»Ինչպե՞ս ապականել դատական համակարգը. ձեռնարկ՝ Փաշինյանից Մեծ ֆուտբոլն ու աշխարհաքաղաքականությունը. ի՞նչ ճակատագիր կունենա Արցախի ֆուտբոլային թիմը. «Փաստ»