Ереван, 04.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Այնքան երազանքներ ուներ, մինչև խոր ծերություն պլանավորել էր, թե ինչ է անելու». Արթուրը զոհվել է պատերազմի առաջին օրը ու տուն «վերադարձել» 100 օր անց. «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Արթուրս շատ համեստ, խելոք երեխա էր, միևնույն ժամանակ՝ ակտիվ, կատակասեր: Երբ դպրոց գնաց, մայրենիի ու անգլերենի այբուբենը գիտեր: Մինչև չորրորդ դասարանը գերազանց սովորեց, հետո մի փոքր թերացավ ուսման հարցում. ամուսինս վթարի ենթարկվեց, անընդհատ հիվանդանոցում էի, և տան հոգսը մնաց Արթուրի ուսերին: Երկուերեք տարի հետո առաջադիմությունը վերականգնեց»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Արթուրի մայրիկը՝ տիկին Տաթևիկը: Հավելում է՝ նրա համար չեմ գովում, որ իր որդին է, ցանկացած մեկին եթե հարցնենք Արթուրի մասին, լավագույն հատկանիշներով կնկարագրի նրան:

Որդին նաև ազգագրական պարեր էր պարում, բազմաթիվ փառատոնների է մասնակցել, մեդալների ու պատվոգրերի արժանացել, Վրաստանում փառատոնի ժամանակ 75 երկրի մեջ իրենց խումբը երրորդ տեղն է գրավել: Տարիքային երկու խմբում էր պարում, փոքրերի դեպքում առաջինն էր շարքում, իսկ մեծերի հետ պարելիս՝ վերջինը. «Շատ սիրուն էր պարում, ոտքերը գետնին չէին դիպչում, կարծես օդի մեջ պարեր: Շարժումները յուրահատուկ էին: Միշտ ասում էի՝ Արթուրիս աստղն ամեն տեղ փայլում է, ամեն տեղ աչքի է ընկնում»: Ծնողները շատ էին ցանկանում, որ Արթուրի համար պարը նաև մասնագիտություն դառնա, բարձրագույն կրթություն ստանա:

Բայց Արթուրն այլ պլաններ ուներ. «11-րդ դասարանում էր սովորում, երբ ասաց՝ ուզում եմ ընդունվել Տնտեսագիտական համալսարանի «Կառավարում ըստ ոլորտի» բաժին: Երբ իրեն հարցնում էին՝ Արթո՛ւր ջան, բա վերջում ի՞նչ ես դառնալու, պատասխանում էր՝ բանկի կառավարիչ, կգաք մոտս, ձեզ կօգնեմ: Ինչ նպատակ իր առջև դնում էր, պետք է իրագործեր: Սկսեց դպրոցին զուգահեռ անգլերեն, հայոց լեզու և մաթեմատիկա պարապել: Ամբողջ օրը կարդում ու գրում էր: Ուզում էր զուգահեռ նաև Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարան ընդունվել «Պատիվ ունեմ» ծրագրով: Այդ տարի մեկ քննությամբ էին բուհ ընդունվում, իր ընտրած բաժնում կարևորը մաթեմատիկայի քննությունն էր: Քննությունը հանձնեց, 14 միավոր հավաքեց, այն բավարար չէր «Պատիվ ունեմ» ծրագրին մասնակցելու համար»: Արթուրը կարող էր տարկետում ստանալ, սակայն չի համաձայնել. «Շուտ գնամ, շուտ կգամ, հետո կսովորեմ:

Ուզում էր նաև ԴՕՍԱԱՖ-ում սովորել, վարորդական իրավունք ունենալ, հայրիկն ասաց՝ բայց կհասցնե՞ս: Պատասխանեց՝ միայն քո համաձայնությունը տո՛ւր, կանեմ: Ընդամենը հինգ օրվա մեջ վարորդական իրավունքը ձեռքին եկավ տուն… Այնքան երազանքներ ուներ, մինչև խոր ծերություն պլանավորել էր, թե ինչ է անելու: Փոքր եղբոր համար էլ ասում էր՝ թող պարապի, բանակից կվերադառնամ, հետս քաղաք կտանեմ: Հավատում եմ, որ տղաներս կհասնեն իրենց երազանքներին»: Արթուրը բանակ է զորակոչվել 2020 թ. հուլիսի 29-ին, ծառայությունն անցնում էր Մարտակերտում՝ որպես վարորդ: «Շատ ուրախ է մեկնել ծառայության, միշտ ասում էր՝ տղեն պետք է ծառայի, դժվարությունների միջով անցնի»: Իսկ հետո սկսվեց պատերազմը: «Մինչ այդ ամեն օր զանգում էր մեզ: Սեպտեմբերի 26-ի երեկոյան զանգեց, երկար խոսեց բոլորի հետ: Ինձ հետ առանձին էլ խոսեց ու անընդհատ կրկնում էր՝ մա՛մ ջան, հնարավոր է, մի 4-5 օր չզանգեմ, չանհանգստանաս, ամեն ինչ նորմալ է: Հետո էլ՝ կանչում են շարվելու, գնացի, բարի գիշեր, մա՛մ ջան: Ու անջատեց հեռախոսը:

Սիրտս մի տեսակ ճմլվեց, ուզում էի լաց լինել, բայց ոչինչ չբարձրաձայնեցի: Դա եղավ մեր վերջին զրույցը: Արթուրս պատերազմի առաջին զոհերից է: Սեպտեմբերի 27-ի առավոտյան արթնացանք, պատերազմ էր սկսվել, դեռ չգիտեի, որ այդ պատերազմն իմ տուն է մտել, իմ երեխեն արդեն չկա: Ժամը 7:25-ին՝ ռմբակոծության ժամանակ, Մարտակերտի 5-րդ պաշտպանականում երեխեքին ասել էին մտեք նկուղները, վազել էին, բայց նկուղների դռներին կողպեքներ են եղել: Հետո ասել են՝ վազեք դեպի շելերը (հողին հավասար գետնափոս՝ գերաններով ծածկված, երկու կողմից մուտք ու ելքով-խմբ.): Զորամասի դիմաց 11 շել է եղել, դրանցից մեկին անօդաչուն հարվածել է, և այն պայթել է: 29 զինվոր է ներսում եղել, 28-ը տեղում զոհվել են: Երեխեքը զոհվում էին, բայց ոչ մի անուն ու տվյալ չէր հրապարակվում:

Ամեն տեղ զանգում էինք, բայց Արթուրի անունը ոչ մի ցուցակում չկար: Ասում էին՝ եթե զոհվածների ցուցակում անունը չկա, հանգիստ եղեք, շատերն անտառներում են, բունկերներում, կապի չեն կարողանում դուրս գալ: Մեզ հույս էինք տալիս, իսկ ես էլ ասում էի՝ Արթուրիս աստղը փայլում է, Արթուրիս չի կարող բան պատահել: Բայց հոգուս ամենախորքում երևի զգում էի մի բան, ուղղակի չէի ուզում հավատալ»: Արթուրի տուն «վերադարձի» մասին կար ե լի է ֆիլմ նկա րել՝ ան վեր ջ ա ն ա լ ի փնտրտուքների, սպասման, կարոտի ու ցավի մասին մի երկարամետրաժ ֆիլմ կստացվի, որը չեն կարողանա դիտել թույլ նյարդեր ունեցողները: Մեր ծավալուն զրույցի ընթացքում մոտ 40 րոպե Արթուրի մայրիկը միայն այդ մասին խոսեց՝ վերապրելով հետպատերազմական օրերը, պատմելով ու դիահերձարաններում ու հիվանդանոցներում որդուն մտովի փնտրելով, պատմեց, թե ինչպես է ինքը 100-օրյա փնտրտուքներից հետո դիահերձարանում որդու մարմինը ճանաչել: Եվ ինչպես են 2021 թ. հունվարի 9-ին Աստղաձորում հուղարկավորել Արթուրին:

Պատմության շատ մանրամասներ ինձ կպահեմ, բայց որոշների մասին էլ ձեզ կպատմեմ, որ երկրի վրա դժոխքի առկայությունը չբացառենք: «Մինչև պատերազմի ավարտը մեզ շատ սուտ և խառը տեղեկություններով հույս տվեցին, ասացին՝ սպասեք: Այդ ընթացքում ամեն հնա ր ա վոր տար բ ե րակ ն ե ր ո վ փնտրում էինք Արթուրին, մեր նախաձեռնությամբ հոկտեմբերի 27-ին ԴՆԹ անալիզ հանձնեցինք: Բայց համընկնումներ չեղան, ուրախացանք՝ ուրեմն Արթուրը ողջ է: Նոյեմբերի 10-ին ամուսինս գնաց Ղարաբաղ, այնտեղ, որտեղ ծառայում էր Արթուրը: Ամեն տեղ շրջել էր, վերջում տարել էին այդ պայթեցված շելի մոտ, հրամանատարն ասել էր՝ եթե երեխուց որևէ տեղից լուր չունես, ուրեմն այստեղ է զոհվել: Ամուսինս վերադարձավ տուն այդ լուրով: Բայց անգամ դրանից հետո մեզ համոզում էին, որ երեխան ողջ է: Հաջորդ առավոտյան սկսեցինք շրջել Հայաստանով մեկ, բոլոր դիահերձարաններով: Ահավոր տեսարան էր ամենուրեք, անգամ երեխեքի նկարներին նայելիս սարսռում էիր: Ամեն տեղից դուրս գալիս խորը շունչ էինք քաշում՝ Արթուրին չգտանք: Ամեն օր Հերացի էինք գալիս, հետո իմացանք, որ հենց առաջին օրը երեխուս բերել էին այդտեղ: Թղթի վրա գրված է, որ Արթուրի դիահերձումը տեղի է ունեցել սեպտեմբերի 28-ի առավոտյան: 100 օր եկել ենք այդտեղ ու գնացել, բայց մեր երեխուն չենք գտել»:

Ծնողները նաև այն քննիչներին են հանդիպել, որոնք քննչական գործողություններ են իրականացրել այդտեղ. «Ասացին՝ տղաների նկարներն ունենք, որոնց այդ շելից են դուրս բերել, կարող եք նայել, կա՛մ կհաստատեք, կա՛մ կբացառեք Արթուրի զոհվելու փաստը: Հանդիպեցինք իրենց, նկարներն էինք նայում, Արթուրիս ճանաչեցի, բայց ամուսինս չհավատաց: Այդ նկարով էլ իրեն չկարողացանք գտնել»: Էլի անդադար որոնումներ: «Դեկտեմբերի 25-ին հայրիկն էլ ԴՆԹ անալիզ հանձնեց: Սպասում էինք պատասխանի, որևէ մեկը մեր զանգերին չէր պատասխանում:

Հունվարի 6-ին եկանք Երևան: Հերացիում ասացին՝ ինչի՞ եք խառնվել իրար, մոտեցեք քննիչին, թող ձեր երեխային տա, տարեք տուն: Իրեն այդքան ուշ գտնելու պատճառներից մեկն էլ երևի այն էր, որ Արթուրին չէին նկարել, ու բազայում իր նկարը չկար: Ես ճանաչեցի իր մարմինը Հերացիում և հետո միայն տուն տարանք»: Արթուրը երկու կրտսեր եղբայր ունի՝ Արան և Արսենը: «Իրենք մեզ ուժ տվեցին, որ Արթուրիցս հետո շարունակենք ապրել: Ճիշտ է, շատ դժվար է, բայց հիմա իրենք են լցնում մեր տունը»:

Հ. Գ. Արթուր Գևորգյանը Արցախի նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Заявление генерал-майора Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства серьезно обеспокоило действующие властиПашинян отправил в командировку в США группу членов «Гражданского договора»Происходящее в Киранце – урок для всехНе пытайтесь пересекать красные линии, иначе я вам напомню о своей профессии: Аршак КарапетянСила одного драма - благотворительной общественной организации «Дорога жизни»Соратник Пашиняна: Власти Армении обладают эффективными инструментариями противодействия вызовам «Ай Дат»: Изменения в Тавуше позволят Азербайджану осуществить новую агрессию с более выгодных позиций Италия готовит девятый пакет военной помощи Украине В Ереване обнаружено тело 17-летнего юноши В Турции заявили, что товарооборот с Израилем был прекращен Евросоюз планирует выделить Азербайджану дополнительно 2 миллиона евро на разминирование: Купман Курсы валют в Армении В первом квартале госбюджет Армении исполнен с дефицитом в 2,2 млн. долларов Министр экономики Армении принял посла Великобритании Депутат: У Армении нет повода для гордости по вопросам, связанным с защитой прав человека Омбудсмен Армении прокомментировала ограничение права жителей Киранца на перемещение Режим провоцирует РоссиюВ транспортный парк Еревана поступят 171 новый автобус и 15 новых троллейбусов Книжная серия ДИАЛОГ представляет первую книгу молодого поэта Константина Шакаряна «Новый день» Армения улучшила позицию по Индексу свободы прессы на 2024 год и является лидером в регионе Yonhap: военные Республики Корея сбили неопознанный аэростат в Желтом море Майкл Карпентер на встрече с армянскими парламентариями подтвердил поддержку США территориальной целостности Армении «Грапарак»: На дороге от Киранца в другие села уже видна вызванная Пашиняном катастрофа АМИО банк выпускает облигацииЦены на нефть завершают неделю существенным снижением Предварительное следствие по делу Нарека Самсоняна и Вазгена Сагателяна завершено В Ереване продолжается работа очередной парламентской четырехдневки Генеральный директор Ucom прочитал лекцию во Французском университете в Армении Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссийКоличество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»