Երևան, 03.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Նրա բանաստեղծությունը հավերժ տեղ է ունենալու մեր պոեզիայի գանձարանում. բանաստեղծ Արմեն Մարտիրոսյանի ծննդյան 80-ամյակին

ՄՇԱԿՈՒՅԹ

Գրականագետ,  Համահայկական  գրողների  միության նախագահ Աբգար Ափինյանը Երևանի պետական համալսարանում սկսել է նոր դասընթաց` «Հայ մշակույթը ժամանակակից սեմիոտիկայի տեսանկյունից»: Գիտնականն իր հերթական դասախոսությունը նվիրում է հայ անվանի բանաստեղծ Արմեն Մարտիրոսյանի ծննդյան 80-ամյակին: Պարոն Ափինյանի համաձայնությամբ այդ դասախոսությունը ներկայացնում ենք ստորև:

Нет описания.

Գրականագիտական աշխատանքի ամենից դժվար տարբերակը արդի գրականության վերլուծությունն է,  քանի որ ուսումնասիրողն ստիպված է անցնել չտրորված ճանապարհով: Անդրադառնանք արդի պոեզիայի նշանավոր դեմքերից մեկին` Արմեն ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ, և նրա լավագույն գործերից մեկին` «ԵՍ ԳԻՏԵԻ, ՈՐ ՔԵԶ ՄԻ ՕՐ ԿԿԱՐՈՏԵՄ» տողով սկսվող բանաստեղծությանը: Ձեզ ծանոթ են, անշուշտ,  «գեղարվեստական կատարելություն», «բանաստեղծական գլուխգործոց» արտահայտությունները: Սա հենց այդ դեպքն է` Արմեն Մարտիրոսյանի բանաստեղծությունը հավերժ տեղ է ունենալու մեր պոեզիայի գանձարանում: Սակայն նախքան վերլուծությանն անցնելը մի կարևոր ճշտում պիտի անեմ:

ԳՐԱԿԱՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՁԵՎԻ  ՏԱՐՐԵՐԸ

Հատկապես երիտասարդ գրականագետները պետք է հստակ պատկերացում ունենան գրական ստեղծագործության բովանդակության և ձևի  տարրերի մասին, որոնք էլ կազմում են հետազոտության բուն առարկան: Ակադ. Էդ. Ջրբաշյանը առանձնացնում է հետևյալ տարրերը`  գրական ստեղծագործության թեմատիկ-գաղափարական բովանդակությունը, նրա կառուցվածքը, սյուժեն, ժանրային եւ լեզվաոճական առանձնահատկությունները, չափածո ստեղծագործության մեջ՝  նաեւ տաղաչափական հատկանիշները:

...Գրականագիտությունը չի կարող հրաժարվել վերլուծության հիշյալ որեւէ միավորից: Գրականության համակողմանի գիտական գնահատման տեսանկյունից դրանք բոլորն էլ անհրաժեշտ են:

...Իսկ բովանդակության և ձևի որևէ կողմի մասնավոր քննությունը հնարավոր է միայն ամբողջական ստեղծագործությունը սոսկ մտովի տրոհելու դեպքում: Իրականում գրական երկը միշտ ամբողջական է եւ անբաժան, այն ավարտուն միավոր է, որը չի կարող ոչ մասնատվել, ոչ էլ միացվել մի ուրիշ երկի»:

ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ՆՇԱՆՆԵՐԻ ԵՐԿԻՐԸ

Եթե սկսենք բանատեղծության բովանդակությունից, ապա այն անդրադարձն է մեր հոգու կարոտներին, որ սպասում են մեզ կյանքի ճանապարհին: Մարդ չի կարող կարոտ ու երազանք չունենալ` այլապես կդադարի մարդ լինել: Միևնույն ժամանակ այն հեղինակի ամենից բնորոշ մոտիվներից մեկն է` ՍԵՐ, ԿԱՐՈՏ, ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ՈՐՈՆՈՒՄ: Երբ այս պոետական աշխարհին նայենք նշանագիտության լույսի ներքո, ապա ակնհայտ կդառնա, որ գլխավոր մոտիվը ՍԵՐՆ է, որն սկսվում է ՈՐՈՆՈՒՄԻՑ: Հեղինակն անցել է իր կյանքի ուղին, որ եղել է ընդամենը կորած երազների «սառած դամբարան»:

Եվ ահա իր «քարքարոտ ճամփան» բերել-հասցրել է մի  հանկարծակի հանգրվանի` ԱՆԱԿՆԿԱԼ ՍԻՐՈ: Աստծո պարգևն է դա, որ միաժամանակ ծնունդն է ՊՈԵՏԻ երազների` այսինքն` Աստված տալիս է մեզ ԱՅՆ, ԻՆՉ ԵՐԱԶՈՒՄ ԵՆՔ: Սերը ծնվում է Կարոտից` «Ես գիտեի, որ քեզ մի օր կկարոտեմ»: Եվ ահա հանկարծակի բացահայտվում է նաև սիրո գաղտնիքը` «ես աղոթքի նման լուռ հալվեցի քո դեմ»: Այսպիսով` սիրել, նշանակում է վերանալ ես-ից, մաքրվել, դառնալ «աղոթք»: Անհատականությունների ձուլում` ահա սերը (սիրող հոգիները այլևս դադարում են կրել իրենց նախկին կարծր կերպարանքները, նրանք... հալվում են, ձուլվում միմյանց.

Ես գիտեի, որ քեզ մի օր կկարոտեմ,

իմ ցանկացած, սիրած, իմ միամիտ աղջիկ,

ես աղոթքի նման լուռ հալվեցի քո դեմ,

ինչպես հոգեվարքի ճառագայթը վերջին:

 Նա, ով չձուլվեց, նա պատրաստ չէ սիրո` միևնույն ժամանակ սերն այցելում է «միամիտ, սիրելի, ցանկալի», այսինքն` ազնիվ ու մաքուր հոգիներին:

Нет описания.

ՎԵՐՋԻՆ ՍԵՐ

Ուրեմն եկեք փորձենք ամփոփել բանաստեղծության բովանդակության խնդիրը` հաստատելով, որ այս ստեղծագործության թեման ՎԵՐՋԻՆ ՍԵՐՆ Է: Դա կարելի է հիմնավորել հենց պոետական տեքստից քաղված օրինակներով` դա ոչ թե պատանեկան, այլ վերջին սերն է` իբրև «վերջին ճառագայթ» «հոգեվարքի» ժամին:  Այդ մասին է խոսում նաև հեղինակի կյանքի նշանը` ՎՐԱՆ, որ խանձվել է, մաշվել հին սերերից և այժմ արթնացել իբրև «ջահելութան կարոտ».

Հարկավո՞ր էր արդյոք ճամփան այս քարքարոտ՝

հին սերերից խանձված, մաշված իմ վրանում,

որ արթնացավ իբրև ջահելության կարոտ՝

իմ ծերացած հոգու սառած դամբարանում:

Թեմայի հարցը հիմնական շեշտերով ճշտելուց հետո անդրադառնանք ստեղծագործության գաղափարին` դա ԱՅՐՈՂ, ԽԵՆԹ ՍԻՐՈ ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆՆ Է: Եվ բարձրանում է սերն իբրև մի ՄԵԾ ԽԱՐՈՒՅԿ, ԻԲՐև ՀՐԴԵՀ, որ այրում, լուսավորում է կյանքը: Այցելում է նրանց, ովքեր անթեղված կրակ ու կարոտ ունեն իրեն սրտում, ովքեր կյանքի ճանապարհի հարյուրավոր անցորդների մեջ կարողանում են ճանաչել-գտնել ԿՐԱԿ ԱՂՋԿԱՆ, ճանաչում են նրան` այրող բոցերից: Սերն, այսպիսով, ԾԵՍ է  և գուցե հենց առաջին հերթին ԾԵՍ է:

Ընդառաջ գնա նրան  համարձակ, ասում է բանաստեղծը, այրվիր նրա բոցերում, որ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ առնես.

Ախ, հրդեհներ դեռ կան քո աչքերում ծերուկ,

և կա, - ասում էիր, - լուռ անթեղված կարոտ»,

ինձ կմարես, աղջիկ, այրող քո բոցերում,

կհասցնես մահվան գերեզմանին քարոտ:

 

Դու գիտեիր, որ ես՝ և ծեր, խանձված, և ծեր,-

եթե վառեմ հոգիս սիրո հրդեհներում,

ուրեմն՝ վերջ: Զարթնող լուսաբացի գծեր

մարող մայրամուտիս էլ չեն հետևելու:

ԳՐԱԿԱՆԱԳԵՏ ՍՈՒՐԵՆ ԱՂԱԲԱԲՅԱՆԸ ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ՄԱՍԻՆ

 Արմեն Մարտիրոսյանն այսօր համարվում է մեր արդի գրականության խոշորագույն դեմքերից մեկը, ում տեղը դասականների կողքին է: Սակայն ընդհանուր գրական համապատկերը, անցյալի գրական քննադատության վերաբերմունքը համարժեք չեղան իր մեծ գրական վաստակին: Ինչու՞: Պատճառն այն էսթետիկական շփոթն է, որ առաջ բերեցին դեռ 70-ականներին որոշ գրողներ ու քննադատներ` և հատկապես Ալ. Թոփչյանը: 60-ական թվականների հայ գրականության նշանակակալից արժեքները գնահատելու, նոր անունների մասին լուրջ խոսակցութուն բացելու փոխարեն, Թոփչյանը փորձեց «երիտասարդներին» պարզապես... հակադրել «Դասականններին»:

60-ականները հայ գրականության մեծ վերելքի տարիներն էին` լույս տեսան Գուրգեն Մահարու «Այրվող այգեստանները» (1966), «Երիտասարդության սեմին» (1967), «Չարենց նամե» (1968), Հովհաննես Շիրազի «Քնար Հայաստանի» (1964), «Հայոց Դանթեականը» (1965), «Հուշարձան մայրիկիս» (1968), Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» (1959, 1966), «Մարդը ափի մեջ» (1963), «Սայաթ–Նովա (ուսումնասիրություն) (1969), «Եղիցի լույս» (1969), Սերո Խանզադյանի «Մխիթար սպարապետ» (1961), «Մատյան եղելությանց» (1966), Համո Սահյանի «Հայաստանը երգերի մեջ» (1962), «Մայրամուտից առաջ» (1964), «Բանաստեղծություններ, հատոր Ա» (1967), «Քարափների երգը» (1968), «Բանաստեղծություններ, հատոր Բ», (1969), Վահագն Դավթյանի «Թոնդրակեցիներ» (1961), «Գինու երգը» (1966), «Ծուխ ծխանի» (1969),  Հրաչյա Հովհաննիսյանի «Ծովի լռությունը» (1964), «Մոտիկն ու հեռուն» (1967), «Վայրի վարդ» (1968),  Մարո Մարգարյանի «Լիրիկա» (1962), «Ձնհալից հետո» (1965), Խաչիկ Դաշտենցի «Բայրոնը և հայերը» (1959), «Խոդեդան» (1960), «Լեռան ծաղիկներ» (1963), «Ֆայտոն Ալեքը» (1967), «Ըղձյալ այգաբացի երգիչը (խոսք և հուշեր Եղիշե Չարենցի մասին) (1967), Մուշեղ Գալշոյանի «Կռունկ» (1969), «Ձորի Միրոն» (1969), Ռազմիկ Դավոյանի «Իմ աշխարհը» (1963), «Ստվերների միջով» (1967), «Ռեքվիեմ» (1969) և բազում այլ արժեքավոր գրքեր։

 Թոփչյանի համար այս գրքերը հետաքրքիր չէին, ինքը 60-ական թվականների գրականություն էր համարում միայն մի խումբ «կանոնազանց» գրչակների հարձակումները հայ գրականության դասական արժեքների և ավանդույթների վրա: Ի՞նչ արժեքներ են ստեղծում սրանք` ոչ ոք չհետաքրքրվեց: Գիտեին միայն մեկ բան` նորերը «կանոնազանց» են, նորը պիտի միայն «կանոնազանց» լինի, պետք է «սկսել զրոյից»:

Արդյունքն աղետալի եղավ, իսկ տերմինն այնքան տարածվեց, որ անգամ անվանի գրականագետ Սուրեն Աղաբաբյանն Արմեն Մարտիրոսյանի պոեզիան քննում էր հենց այս խմբակի գեղագիտական տիրույթում. 

«Կանոնազանց» բանաստեղծների հետագա ճակատագիրը դասավորվեց միանգամայն տարբեր ձեւով: Այսպես, Արտեմ Հարությունյանը մնաց մթամածության, ստատիկ բնանկարի գեղագիտության դիրքերում. Հենրիկ Էդոյանը խորացրեց «գիտական պոեզիայի» խենթության եւ զգացմունքի օտարման դավանանքը, Արմեն Մարտիրոսյանը անմիջական խոստովանություններից անցավ արձակի:

Ավելի արդյունավետ եղավ Հովհ. Գրիգորյանի, Դ. Հովհաննեսի ուղին» ։

Սակայն ոչ Հ. Գրիգորյանի, ոչ էլ Դ. Հովհաննեսի ստեղծագործական ուղին ավելի արդյունավետ չեղավ, և Ա. Մարտիրոսյանն էլ միակողմանիորեն «չանցավ արձակի», այլ մեծ արժեքներ ստեղծեց և պոեզիայի և արձակի բնագավառում, որովհետև իսկական տաղանդ էր, որովհետև ոչ միայն «կանոնազանց» չէր, այլ ճիշտ հակառակը` մեր նոր գրականության ամենից երևելի դեմքն էր Արմեն Մարտիրոսյանը, ով իր ողջ գրական ճանապարհին լավագույն շարունակողը եղավ հայ գրականության դասական ավանդների, երկրպագուն մեծն ՆԱՐԵԿԱՑՈՒ, ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՀԱՅ ՀԱՆՃԱՐԵՂ ՏԱՂԵՐԳՈՒՆԵՐԻ, ԹՈՒՄԱՆՅԱՆԻ, ՉԱՐԵՆՑԻ գրական անմահ կոթողների:

Մեր ժողովրդի մեծ բարեկամ Վալերի Բրյուսովը 1916-ին մարգարեաբար կանխատեսում էր ՆՈՐ ՊՈԵՏԻ հայտնությունը, ով մեծ գործեր պիտի կերտի` ստեղծագործաբար յուրացնելով հայ միջնադարյան վարպետների անմահ պոետական ավանդները: Բրյուսովից ուղիղ 50 տարի անց  եկավ այդ ՆՈՐ ՊՈԵՏԸ` ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ...

Нет описания.

Վերադառնանք Արմեն Մարտիրոսյանի գլուխգործոցին` «ԵՍ ԳԻՏԵԻ, ՈՐ ՔԵԶ ՄԻ ՕՐ ԿԿԱՐՈՏԵՄ» տողով սկսվող բանաստեղծությանը, և փորձենք ամփոփել.

Բայց դու արի նորից, իմ ծերության աղջիկ,

քեզ կանչում եմ այրվող ոսկորներիս ճիչով,

թող մոխրանամ մեկից ճարճատյունով վերջին,

իսկ դուդեռ տաքքայլիր մոխիրներիս միջով:

 

Ես գիտեի, որ քեզ կկարոտեմ մի օր,

դու՝ ծերերին տրված երեխայի հասակ

և խավարս ցրող վերջին իմ աստնվոր

իմ ցուրտ գերեզմանին հալվող լուսապսակ:

 Աշխարհի մեծ գրողներից շատերն են փորձել ճանաչել ու հասկանալ սիրո առեղծվածը: Մեծ երազանք, խիզախ երազանք: Անգամ մեծ Պուշկինին դա չհաջողվեց «Այն ակնթարթն եմ հիշում ես պայծառ» հայտնի բանաստեղծության մեջ: Արմեն Մարտիրոսյանը կարողացավ կերտել անմահ պոետական կոթող, որ հավերժի գրանցում պիտի ստանա: Կարողացավ, հաջողվեց` քանի որ դա ճիչն էր ՍԻՐՈ ՄԵՋ ԱՅՐՎՈՂ ՀՈԳՈՒ, դա լուսապսակն էր ՀԱՎԵՐԺՈՒԹՅԱՆ, այդտեղ խոսում էր մեծ բանաստեղծը, ով միշտ մնաց ԵՐԵԽԱ` ազնիվ, մաքուր ու անարատ:

Դուք մի փնտրեք բանաստեղծին տպագրած գրքերի, պաշտոնի ու ստացած կոչումների մեջ: Դրանք հաճախ (գրեթե միշտ) խաբում են: Ճանաչեք նրա ՀՈԳԻՆ, փնտրեք նրան իր ՍՐՏԻ մեջ:

Իր մեծ սրտից, իր ազնիվ հոգուց էր բխում իր պոետական տաղանդը: Այդպես դարձավ  արդի գրականության շողշողուն անուն` մեկն այն գրական հսկաներից, ովքեր որոշում են ժամանակի ուղղությունը: Նորոգեց հայ պոեզիայի լեզուն, բացեց նոր ճանապարհ, կերտեց անմահ գրական կոթողներ, որոնց վիճակված է հավերժական կյանք մեր բազմադարյան գրականության մեջ: Հավասարապես մեծ եղավ և պոեզիայի և արձակի բնագավառում` գրականագետների նոր սերունդը դեռ գեղարվեստական հրաշքներ պիտի պեղի «Մազե կամուրջ» անզուգական վեպի էջերից:

Այդպես ստեղծվեց իր պոեզիան, որ արդի գրական ընթացքի մեջ անմահ գեղեցկությունների մի աշխարհ է բացում: Ոճի ներքին հետևողականությամբ, արդեն վարպետ գունագրումներով դեռ գնում է իր ճամփան դեպի ԵՐԿԻՐԸ ՍԻՐՈ` ինչպես մի անմար տեսիլքի մեջ: Դա իր ճակատագիրն է` բանաստեղծի իր կյանքը: Արմեն Մարտիրոսյանը արդի գրական շարժման մեջ ամենից լուսավոր դեմքն է, որ իր աշխարհն ունի` ՄԵՐ ՍԻՐՈ ԵՐԿԻՐԸ:         

Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստիՕդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՓրկարարներն օգնության են հասել քաղաքացիներինԶախարովան զգուշացրել է ԼոնդոնինՔեյթ Միդլթոնի դուստրը 45 հազար դոլար արժողությամբ նվեր է ստացելՈստիկանական 3 անցակետ Կիրանց մտնելու համարԻրանը պատժամիջոցներ է սահմանել ամերիկյան ու բրիտանական 10 կազմակերպությունների և 15 քաղաքացիների նկատմամբԼավ ենք արել, ֆիզիկական ուժ ենք կիրառել. փոխոստիկանապետը՝ լրագրողին. տեսանյութՄայիսի 3-ին լույս չի լինի նշված հասցեներում«Պարելու ժամանակ ձեռքը սրտի կողմը տարավ ու ընկավ»․ դպրոցի տնօրենը՝ 13-ամյա աղջկա մահվան մասինՉեք պատկերացնի, թե այս անձրևները մեզ ինչքան էին պետք․ Գագիկ ՍուրենյանԵրևանի տրանսպորտային հավաքակայանը կհամալրվի 15 նոր տրոլեյբուսով և 171 նոր ավտոբուսով (տեսանյութ)«Բավարիան» կդիտարկի Մոուրինյոյի թեկնածությունըԴոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 2-ինՎրաններն էլ չկան, 350 բնակիչ ունեցող գյուղում 3000 բերետավոր կա․ Կիրանցի բնակիչԱրհմիություններ՝ անցյալի մնացո՞ւկ, թե՞ աշխատողների իրավունքների պաշտպաններԼեո Նիկոլյանի համար շտապօգնություն են կանչելԲախվել են թիվ 18 երթուղին սպասարկող «Zhongtong» և թիվ 1 երթուղին սպասարկող «MAN» մակնիշի ավտոբուսները. կա վիրավոր Կիրանցի ճանապարհ են իջել սարիգյուղցի երեխաներ․ միանում են Տավուշի համար պայքարին. տեսանյութԲելառուսի հետ սահմանին հարձակվել են լեհ զինվորականների վրաԴանակահարություն՝ Երևանում․ հարազատ եղբայրները գումարային հարցի շուրջ վիճաբանել են 3 անձանց հետԻնչպես սև բերետավորները հարձակվեցին ձեռքերը վեր պարզած կիրանցեցու վրա. տեսանյութԱրծիվի թևեր կոչվող հատվածում արագաչափ է տեղադրվելԵրևան-Մոսկվա թռիչքի տոմսերը ռեկորդային էժան են. գները այս պահինSkynex ՀՕՊ համակարգ. նոր օգնություն՝ Գերմանիայից«Լադանիվա» խմբի երկրորդ բեմական փորձը (լուսանկարներ)Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». ԶատուլինԵրևանի դպրոցներից մեկում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնությունԵրևան-Սևան-Իջևան-Հայաստանի սահման միջպետական նշանակության ճանապարհին տեղադրվել են լուսանկարահանող տեխնիկական միջոցներՀանցագործների խմբակը, օգտագործելով ոստիկանին, տապալում է սահմանադրական կարգը. ՉալաբյանԱրարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ «Սահմանադրական կարգի դեմ գործողություններին չմասնակցել, չդառնալ հանցակից և հանցագործ»․ կոչ՝ ոստիկաններին«Մի՛ խախտեք Մայր օրենքը». «ՀայաՔվե»-ի բողոքի ակցիան՝ ՆԳՆ-ի դիմաց. ՈՒՂԻՂ ԵԹԵՐՀՀ ՊՆ-ն հայտարարություն տարածեց վթարի հետևանքով տուժած զինծառայողների մասինԻնչպես են սև բերետավորները ուրախանում կիրանցիների նկատմամբ բռնություն կիրառելու համար«ՀայաՔվե»-ն բողոքի ակցիա է իրականացնում ՆԳՆ-ի դիմացՏեսնես, ի՞նչ են մտածում ոստիկանի համազգեստ հագած ու հայացքները տեսախցիկներից թաքցնող այս հայորդիները. Արտակ ԶաքարյանՍև բերետավորների հերթական խմբաքանակը ժամանեց Կիրանց (տեսանյութ)Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել Առանց վարորդի բեռնատարը վրաերթի է ենթարկել 29 երեխայիԱդրբեջանում կարող են արտահերթ ընտրություններ անցկացվել Նախորդ տարի ՄԻՊ-ն արձանագրել է հավաքների ազատության իրավունքի խախտում Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի Կիրանցում դպրոցականներ են ծեծի ենթարկվել Սահմանազատումը, Կադաստրի բառախաղը և պետության թշնամիները Ուսուցչուհին՝ դպրոցի բեմի վրա մահացած աշակերտուհու մասին Դադարեցրե՛ք մեղադրել ժողովրդին՝ մարդկանց, ովքեր այս կամ այն կերպ փորձում են փախչել հայկական ծանր իրականությունից. Աննա ԿոստանյանՏանիքային արևային մոդուլները կարող են ամբողջությամբ բավարարել էլեկտրաէներգիայի համաշխարհային պահանջարկըՍա այն ոստիկաններն են, ովքեր սեփական ժողովրդից գրավել են Կիրանց գյուղի տարածքը՝ թշնամուն հանձնելու համար. ՉալաբյանՀայտնի է՝ երբ կնշվի Վարդավառն այս տարի