Երևան, 10.Հունիս.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Լորիկայից» մինչև ժամանակակից անթև վերնազգեստներ. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Նայելով արվեստի մի շարք հին գործերի՝ շատերի ուշադրությունը կարող է գրավել անթև վերնազգեստը: Օրինակ՝ մ.թ.ա. 20-ականներով թվագրվող Օգոստոս Օկտավիանոսի մարմարե քանդակը, որտեղ հագուստը կիպ ընդգծում է մարմինը, կամ էլ, օրինակ՝ Պոմպեյի «Երգիծանքի տանը» հայտնաբերված՝ Ալեքսանդր Մակեդոնացու քանդակը, որտեղ կայսրը անթև զինվորական կոստյումով է։ Սա նշանակում է, որ անթև հագուստի «նախահայրը» հայտնվել է դեռ հին աշխարհում։ Հին հռոմեական կայսրության ժամանակաշրջանի մարտիկի սպառազինությունը և պաշտպանությունը, բացի սաղավարտից, վահանից և սրից, ներառում էր նաև զրահ՝ «լորիկա»:

Լորիկայի պաշտպանությունը ծածկում էր մարտիկի մարմնի վերին հատվածը՝ կուրծքը, մեջքը և կողերը՝ մինչև գոտկատեղ: Այդ անթև զրահը պատրաստվում էր տարբեր նյութերից. այն, հարմարեցված լինելով կրողի կառուցվածքին, հիանալի պաշտպանում էր նրան մարտի ժամանակ: Մերօրյա պաշտպանական անթև հագուստներն են փրկարարական բաճկոնը, ազդանշանային ժիլետը և զրահաբաճկոնը: Անթև վերնազգեստը շատ դարեր շարունակ հայտնի է եղել մարդկանց: Նման հանդերձանք կրելու պատիվն առաջին անգամ բաժին է ընկել տղամարդկանց դասին, իսկ կանացի անթև հագուստներ հայտնվել են միայն քսաներորդ դարի կեսերին:

Ենթադրվում է, որ անթև բաճկոնը դեռ 12րդ դարում է հայտնվել ֆրանսիացի մոդայիկների զգեստապահարանում: Կա դրանց՝ Ֆրանսիայում տարածվելու երկու վարկած: Մեկը պնդում է, որ անթև բաճկոնի նմուշը Եվրոպա է բերվել Թուրքիայից, երկրորդ վարկածով՝ դրա հեղինակները եղել են ֆրանսիական շուկայական ծաղրածուները, որոնք անթև բաճկոններ էին կրում «աշխատելու համար»։ Պատմաբանների մեծ մասը համաձայն է, որ անթև վերնազգեստը լայնորեն օգտագործվել է Անգլիայի թագավոր Չարլզ 2-րդի օրոք՝ 1660-ականներին, և միայն դրանից հետո է այն սկսել տարածվել եվրոպական երկրներում: Հարկ է նշել, որ ոչ միայն անգլիական, այլ նաև Լյուդովիկոս 14-րդ թագավորի՝ ֆրանսիական արքունիքում տղամարդկանց անթև վերնազգեստները լայն տարածում են ունեցել։

Այնուամենայնիվ, այդ զգեստն իր ամենամեծ համբավը վաստակել է Ֆրանսիական հեղափոխության ժամանակ՝ դառնալով դրա խորհրդանիշը։ Չնայած եվրոպական մայրցամաքում այդ հագուստի ժողովրդականությանը, Պետրոս 1-ինը Ռուսաստանում արգելք է դրել անթև վերնազգեստներ կրելու վրա: Նա կարծում էր, որ այդ զգեստն է պատասխանատու Ֆրանսիական հեղափոխության սկզբի համար: Թագավորի մահից հետո այդ արգելքը հանվել է, և մարդիկ կրկին սկսել են կրել այդ արտասահմանյան մոդայիկ հագուստը։ 19-րդ դարի կեսերին անթև հագուստը հանրաճանաչ է դարձել հասարակության իգական կեսի շրջանում, տիկնայք սկսել են այն կրել այլ հանդերձանքների վրայից:

Կանանց այդ հանդերձանքի նյութը և մշակումը զգալիորեն տարբերվել են տղամարդկանց հագուստից: Անթև վերնազգեստն իրականում իսկապես անփոխարինելի հագուստ է։ Ներկայում այն պատրաստվում է տարբեր ոճերով և ձևերով։ Մարդիկ դրանք կրում են առօրյա կյանքում, այն նաև ունի նեղ կորպորատիվ կոստյումի հատկանիշ։ Անթև հագուստի արտադրության համար օգտագործվում են մի շարք նյութեր՝ կախված հագուստի նպատակից։ Կորպորատիվ անթև բաճկոնների համար ընտրված է թեթև, բարակ և գործնական կտորը։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հող են նախապատրաստում իրենց հակաարցախյան ծրագրերն ամբողջությամբ կյանքի կոչելու համար․ «Փաստ»Կհաջողվի՞ սկսել Արցախն այլ պետության մաս ճանաչող ցանկացած գործողություն քրեականացնելու նախաձեռնության ստորագրահավաքը․ «Փաստ»«Սորոսականները» խիստ նեղված են․ «Փաստ»Կարմիրի վերափոխվող դեղին քարտ են ցույց տալիս «դրսից»․ «Փաստ»ՌԴ-ն տարածաշրջանը աշխարհաքաղաքական դիմակայության մեջ ներքաշելու փորձեր է տեսնում. ԿոպիրկինԱդրբեջանի ԶՈւ–ն կրակ է բացել ՀՀ ԶՈՒ զինծառայողներին տեղափոխող մեքենայի վրա․ ՊՆ Արցախից 15 բուժառու ուղեկցողների հետ տեղափոխվել է Հայաստան Պուտինը հայտարարել է, որ ուկրաինական հարձակումն սկսվել էՀայտնաբերվել է մոլորված քաղաքացին Ստեփանակերտում նկատելիորեն աճել է տեղում լցոնվող պաղպաղակների իրացման կետերի թիվը Գարեգին Բ-ն անդրադարձել է Եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա տարաձայնություններին Բաքվի հայտարարությունն անհիմն է, մետալուրգիական գործարանը կառուցվելու է բոլոր բնապահպանական նորմերին համապատասխան․ ՇՄՆ Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է Շրջափակման ընթացքում Արցախի տնտեսությանը հասցվել է շուրջ 342 մլն դոլարի վնաս Գրիգորյանը արձագանքել է՝ հնարավո՞ր է բացվող հաղորդակցությունների վերահսկողությունն իրականացնի ՌԴ ԱԴԾ «ՀայաՔվե» -ի հանրային հանդիպումն անցավ մարդաշատ և տեղեկատվական առումով՝ խիստ հագեցած Որոնվում է տեսագրության մեջ երևացող անձը Հայաստանի փոխվարչապետը խոսել է Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպման արդյունքների մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Երևանի տրանսպորտային գլխավոր ռեֆորմը պետք է դառնա ճոպանուղու ցանցը. Մանե Թանդիլյան Գոհ եմ, անձնապես ուրախ եմ դատարանի վճռից. Աշոտ Փաշինյան Կայացավ «Սյունյաց Երկիր» ամսագրի` «ԶՊՄԿ» ՓԲ ընկերության 70-ամյակին նվիրված շնորհանդեսը 15 բուժառու Կարմիր խաչի ուղեկցությամբ Արցախից տեղափոխվել է Հայաստանի բուժկենտրոններ Հայաստանը կարող է դառնալ էլեկտրաէներգիայի տարածաշրջանային հանգույց. Նիկոլ Փաշինյան Սոչիում մեկնարկել է Պուտին-Լուկաշենկո հանդիպումը ոչ պաշտոնական միջավայրում (լուսանկար) «Ինստիգեյթ» ՓԲԸ-ն համալրել է հայկական նավատորմը 22-րդ նավովԵրևանի նախկին քաղաքապետը դատարանում պարտվել է Իշխան Սաղաթելյանին Ոսկու արժեքը կայուն է Մեկնարկել են միասնական քննությունները ԱՄՆ-ն դեֆոլտի շեմին է, ի՞նչ կարող է սպառնալ ՀՀ ֆինանսական շուկային. պարզաբանում է փոխնախարարը Թուրքիայի ԱԽ նիստում անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին Պուտինը հանդիպում կունենա Փաշինյանի հետ. Պեսկով Կալիֆորնիայի գիտնականները տիեզերքից էլեկտրաէներգիա են փոխանցել Գայանե Հակոբյանն ընդունե՞լ է մեղադրանքը. փաստաբանները ոչ հերքում, ոչ հաստատում են Գլուխ եմ խոնարհում հերոսների մայրերի առաջ, այդ թվում` տիկին Գայանեի, բայց ամեն դեպք պետք է իրավական գնահատական ստանա․ Աշոտ Փաշինյան Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են երկրների միջև առկա թյուրիմացությունները Մարդկային անգործությունը լուրջ հետևանքների է բերում․ Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ-ի Գործադիր տնօրենի ելույթը Լոնդոնում Գայանե Հակոբյանը հրաժարվել է պաշտպաններից Ադրբեջանը ռազմատրանսպորտային ինքնաթիռներ է գնում Իտալիայից Մենք հավատում ենք, որ միջազգային գործընկերների ճնշումը կարող են կանխել Ադրբեջանի հետագա ագրեսիան. Ալեն Սիմոնյան Մինչև 10 ժամ ջուր չի լինի Արցախի ընդդիմադիր ճակատը լուրջ գլխացավանք է դարձել ապիկար իշխանությունների համար Մենք տրամադրված ենք Երևանում վստահ հաղթանակի. Մանե Թանդիլյան Կամչատկայի ափերի մոտ 1 օրում 3 երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանը հրաձգային զենք է կիրառել. նոր հաղորդագրություն Արցախի ինքնորոշման իրավունքը սակարկության նյութ չի կարող դառնալ․ Արամ Ա Ընտրությունների հաղթանակի մեր հաջորդ հանգրվանը Երևանն է լինելու. Մեսրոպ Առաքելյան (տեսանյութ) «Քրեականացնել ՀՀ անունից Արցախն այլ պետության մաս ճանաչող ցանկացած գործողություն». «ՀայաՔվեն» ստորագրահավաք կսկսի և համապատասխան օրինագիծը կներկայացնի ԱԺՀայաստանի ու Ադրբեջանի միջև հետագա բանակցությունների ժամկետները դեռևս անորոշ են. ԱՄՆ պետքարտուղարություն (տեսանյութ) Կանցկացվեն երթեր և հանրահավաքներ. «Ազատ Արցախ-Հայերի ձայն» նախաձեռնությունն ընդլայնում է համագործակցությունը