Yerevan, 10.September.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Լորիկայից» մինչև ժամանակակից անթև վերնազգեստներ. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Նայելով արվեստի մի շարք հին գործերի՝ շատերի ուշադրությունը կարող է գրավել անթև վերնազգեստը: Օրինակ՝ մ.թ.ա. 20-ականներով թվագրվող Օգոստոս Օկտավիանոսի մարմարե քանդակը, որտեղ հագուստը կիպ ընդգծում է մարմինը, կամ էլ, օրինակ՝ Պոմպեյի «Երգիծանքի տանը» հայտնաբերված՝ Ալեքսանդր Մակեդոնացու քանդակը, որտեղ կայսրը անթև զինվորական կոստյումով է։ Սա նշանակում է, որ անթև հագուստի «նախահայրը» հայտնվել է դեռ հին աշխարհում։ Հին հռոմեական կայսրության ժամանակաշրջանի մարտիկի սպառազինությունը և պաշտպանությունը, բացի սաղավարտից, վահանից և սրից, ներառում էր նաև զրահ՝ «լորիկա»:

Լորիկայի պաշտպանությունը ծածկում էր մարտիկի մարմնի վերին հատվածը՝ կուրծքը, մեջքը և կողերը՝ մինչև գոտկատեղ: Այդ անթև զրահը պատրաստվում էր տարբեր նյութերից. այն, հարմարեցված լինելով կրողի կառուցվածքին, հիանալի պաշտպանում էր նրան մարտի ժամանակ: Մերօրյա պաշտպանական անթև հագուստներն են փրկարարական բաճկոնը, ազդանշանային ժիլետը և զրահաբաճկոնը: Անթև վերնազգեստը շատ դարեր շարունակ հայտնի է եղել մարդկանց: Նման հանդերձանք կրելու պատիվն առաջին անգամ բաժին է ընկել տղամարդկանց դասին, իսկ կանացի անթև հագուստներ հայտնվել են միայն քսաներորդ դարի կեսերին:

Ենթադրվում է, որ անթև բաճկոնը դեռ 12րդ դարում է հայտնվել ֆրանսիացի մոդայիկների զգեստապահարանում: Կա դրանց՝ Ֆրանսիայում տարածվելու երկու վարկած: Մեկը պնդում է, որ անթև բաճկոնի նմուշը Եվրոպա է բերվել Թուրքիայից, երկրորդ վարկածով՝ դրա հեղինակները եղել են ֆրանսիական շուկայական ծաղրածուները, որոնք անթև բաճկոններ էին կրում «աշխատելու համար»։ Պատմաբանների մեծ մասը համաձայն է, որ անթև վերնազգեստը լայնորեն օգտագործվել է Անգլիայի թագավոր Չարլզ 2-րդի օրոք՝ 1660-ականներին, և միայն դրանից հետո է այն սկսել տարածվել եվրոպական երկրներում: Հարկ է նշել, որ ոչ միայն անգլիական, այլ նաև Լյուդովիկոս 14-րդ թագավորի՝ ֆրանսիական արքունիքում տղամարդկանց անթև վերնազգեստները լայն տարածում են ունեցել։

Այնուամենայնիվ, այդ զգեստն իր ամենամեծ համբավը վաստակել է Ֆրանսիական հեղափոխության ժամանակ՝ դառնալով դրա խորհրդանիշը։ Չնայած եվրոպական մայրցամաքում այդ հագուստի ժողովրդականությանը, Պետրոս 1-ինը Ռուսաստանում արգելք է դրել անթև վերնազգեստներ կրելու վրա: Նա կարծում էր, որ այդ զգեստն է պատասխանատու Ֆրանսիական հեղափոխության սկզբի համար: Թագավորի մահից հետո այդ արգելքը հանվել է, և մարդիկ կրկին սկսել են կրել այդ արտասահմանյան մոդայիկ հագուստը։ 19-րդ դարի կեսերին անթև հագուստը հանրաճանաչ է դարձել հասարակության իգական կեսի շրջանում, տիկնայք սկսել են այն կրել այլ հանդերձանքների վրայից:

Կանանց այդ հանդերձանքի նյութը և մշակումը զգալիորեն տարբերվել են տղամարդկանց հագուստից: Անթև վերնազգեստն իրականում իսկապես անփոխարինելի հագուստ է։ Ներկայում այն պատրաստվում է տարբեր ոճերով և ձևերով։ Մարդիկ դրանք կրում են առօրյա կյանքում, այն նաև ունի նեղ կորպորատիվ կոստյումի հատկանիշ։ Անթև հագուստի արտադրության համար օգտագործվում են մի շարք նյութեր՝ կախված հագուստի նպատակից։ Կորպորատիվ անթև բաճկոնների համար ընտրված է թեթև, բարակ և գործնական կտորը։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Nokia and Team Telecom Armenia bring 25G PON commercial services to customers across Armenia The Power of One Dram to "Moonk" technoschool Ucom and SunChild NGO Bring Renewable Energy to Syunik's Borderline Regions Incredibly long: Rocket Line 0% now for 12 months Junius: A Financial Literacy Game in the Idram Junior App Around 100,000 households are making use of Team's Internet; 2nd quarter indicators New IDBank Branch in the City of HrazdanUcom Successfully Concludes uGeneration Summer Internship Program IDBank and Idram at the "Horizon" Camp: The Power of One Dram Converse Bank has joined the UN Global Compact Initiative Ucom Launches Special Promotion for Students Ahead of Academic Year IDBank, Idram and Impact Hub Launch the SIA Armenia Incubation Program Ucom General Director Ralph Yirikian Becomes First Guest Speaker at "Skills Lab" AMD 4 165 643 to SIA Armenia program: Aren Mehrabyan Foundation is the august beneficiary of The Power of One Dram Ucom, in Cooperation with SunChild NGO, Installs Solar Panels in Tsaghkavan AraratBank once again completes the bond placement ahead of scheduleEIB Global signs first direct loan agreement with an Armenian commercial bank Ucom Launches New Phase of Network Modernization in Armenia’s Regions Free statements and references from IDBankUcom and Sunchild Launch New Phase of Joint Environmental Project Ameriabank Receives 3 Awards for Excellence by Euromoney: the Best Bank, the Best Digital Bank, and the Best Bank for SMEs in Armenia for 2024 Unibank and Visa are gifting a trip to Tunisia for two How to cut costs? 5 tips from IDBank and Idram The Renovated Ucom Sales and Service Center Opened at Komitas 60 Choosing the seats: new feature in Idram&IDBank app"Past" (Fact in Armenian) Armenians bought real estate in Dubai worth about $60 million in two days Ucom and Impact Hub Yerevan jointly announces the launch of the Ucom Fellowship Incubation Program EBRD and Ameriabank to support Armenian businesses through stable trade finance fundingIDBank continues the "By Your Side" ProgramUnibank placed bonds ahead of scheduleUcom’s fixed network has reached Byureghavan How is the largest solar power plant in Armenia built? AMD 4․046․161 to the Strong Mind NGO. July's beneficiary is the SIA Armenia programUcom is the main sponsor of the Armenian team at the Summer Olympic Games Get 3000 idcoins by synchronizing your Idram and IDBank accountsNo payment via Idram? More than 21,000 points of sale accept payment via IdramUcom Offers New Affordable Bundle for Subscribers Traveling This Summer Ucom’s General Director Participated in The Silicon Mountains Shirak Technology Forum Ameriabank and COAF Pool Efforts to Develop Beekeeping in Lori Region Araratbank allocates $10 million in funding to women entrepreneursMoody's Ratings affirms ratings of Unibank with positive outlook on the long-term deposit ratings AraratBank convenes Annual General Meeting of Shareholders The Silicon Mountains Shirak Technology Forum will take place with Ucom’s support Renowned Pianist Hayk Melikyan in South America: A Tribute to Armenian Classics The CB RA has granted permission for the cooperation of UBPAY Armenian and KWIKPAY international transfer systems Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Ucom Hosts a Student Program during the Summer HolidaysSaving on Wildberries with IDBankAmio Era. Memorandum was signed with the Armenian National Agrarian University IDBank issues the 3rd tranche of dollar bonds of 2024