Երևան, 16.Հունիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Լորիկայից» մինչև ժամանակակից անթև վերնազգեստներ. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Նայելով արվեստի մի շարք հին գործերի՝ շատերի ուշադրությունը կարող է գրավել անթև վերնազգեստը: Օրինակ՝ մ.թ.ա. 20-ականներով թվագրվող Օգոստոս Օկտավիանոսի մարմարե քանդակը, որտեղ հագուստը կիպ ընդգծում է մարմինը, կամ էլ, օրինակ՝ Պոմպեյի «Երգիծանքի տանը» հայտնաբերված՝ Ալեքսանդր Մակեդոնացու քանդակը, որտեղ կայսրը անթև զինվորական կոստյումով է։ Սա նշանակում է, որ անթև հագուստի «նախահայրը» հայտնվել է դեռ հին աշխարհում։ Հին հռոմեական կայսրության ժամանակաշրջանի մարտիկի սպառազինությունը և պաշտպանությունը, բացի սաղավարտից, վահանից և սրից, ներառում էր նաև զրահ՝ «լորիկա»:

Լորիկայի պաշտպանությունը ծածկում էր մարտիկի մարմնի վերին հատվածը՝ կուրծքը, մեջքը և կողերը՝ մինչև գոտկատեղ: Այդ անթև զրահը պատրաստվում էր տարբեր նյութերից. այն, հարմարեցված լինելով կրողի կառուցվածքին, հիանալի պաշտպանում էր նրան մարտի ժամանակ: Մերօրյա պաշտպանական անթև հագուստներն են փրկարարական բաճկոնը, ազդանշանային ժիլետը և զրահաբաճկոնը: Անթև վերնազգեստը շատ դարեր շարունակ հայտնի է եղել մարդկանց: Նման հանդերձանք կրելու պատիվն առաջին անգամ բաժին է ընկել տղամարդկանց դասին, իսկ կանացի անթև հագուստներ հայտնվել են միայն քսաներորդ դարի կեսերին:

Ենթադրվում է, որ անթև բաճկոնը դեռ 12րդ դարում է հայտնվել ֆրանսիացի մոդայիկների զգեստապահարանում: Կա դրանց՝ Ֆրանսիայում տարածվելու երկու վարկած: Մեկը պնդում է, որ անթև բաճկոնի նմուշը Եվրոպա է բերվել Թուրքիայից, երկրորդ վարկածով՝ դրա հեղինակները եղել են ֆրանսիական շուկայական ծաղրածուները, որոնք անթև բաճկոններ էին կրում «աշխատելու համար»։ Պատմաբանների մեծ մասը համաձայն է, որ անթև վերնազգեստը լայնորեն օգտագործվել է Անգլիայի թագավոր Չարլզ 2-րդի օրոք՝ 1660-ականներին, և միայն դրանից հետո է այն սկսել տարածվել եվրոպական երկրներում: Հարկ է նշել, որ ոչ միայն անգլիական, այլ նաև Լյուդովիկոս 14-րդ թագավորի՝ ֆրանսիական արքունիքում տղամարդկանց անթև վերնազգեստները լայն տարածում են ունեցել։

Այնուամենայնիվ, այդ զգեստն իր ամենամեծ համբավը վաստակել է Ֆրանսիական հեղափոխության ժամանակ՝ դառնալով դրա խորհրդանիշը։ Չնայած եվրոպական մայրցամաքում այդ հագուստի ժողովրդականությանը, Պետրոս 1-ինը Ռուսաստանում արգելք է դրել անթև վերնազգեստներ կրելու վրա: Նա կարծում էր, որ այդ զգեստն է պատասխանատու Ֆրանսիական հեղափոխության սկզբի համար: Թագավորի մահից հետո այդ արգելքը հանվել է, և մարդիկ կրկին սկսել են կրել այդ արտասահմանյան մոդայիկ հագուստը։ 19-րդ դարի կեսերին անթև հագուստը հանրաճանաչ է դարձել հասարակության իգական կեսի շրջանում, տիկնայք սկսել են այն կրել այլ հանդերձանքների վրայից:

Կանանց այդ հանդերձանքի նյութը և մշակումը զգալիորեն տարբերվել են տղամարդկանց հագուստից: Անթև վերնազգեստն իրականում իսկապես անփոխարինելի հագուստ է։ Ներկայում այն պատրաստվում է տարբեր ոճերով և ձևերով։ Մարդիկ դրանք կրում են առօրյա կյանքում, այն նաև ունի նեղ կորպորատիվ կոստյումի հատկանիշ։ Անթև հագուստի արտադրության համար օգտագործվում են մի շարք նյութեր՝ կախված հագուստի նպատակից։ Կորպորատիվ անթև բաճկոնների համար ընտրված է թեթև, բարակ և գործնական կտորը։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նոան պայմանագիր է կնքել պորտուգալացի ֆուտբոլիստի հետ Քարկոփ բնակավայրում ամբողջությամբ վերականգնվել է բնակարանների խմելու ջրի մատակարարումը Հատիս-Կապուտան բնակավայրերի միջնամասի դժվարանցանելի հատվածում հրազենային վնասվածքով տղամարդու դի է հայտնաբերվել Սերն է պակասել բոլորին. Սիրուշո Գետամեջ գյուղում հրդեհ է բռնկվել Ճանապարհը զիջելու հարցի շուրջ առաջացած վեճի հետևանքով 19-ամյա երիտասարդ է դանակահարվել Կառավարության նախաձեռնությունը միտված է կիբեռհանցավորության դեմ պայքարում արդյունավետ գործիքակազմին. ՆԳՆ տեղակալ Շուռնուխ բնակավայրը հայտնվել է տրանսպորտային մեկուսացման մեջ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցում է «Ուկրաինայի խաղաղության բանաձև գագաթնաժողովին» Կանխատեսվու՞մ է ուժեղ գեոփոթորիկ․ ի՞նչ կզգան մարդիկ Շարունակում ենք սպորտային մշակույթը դարձնել մարդկանց առօրյա կյանքի անբաժանելի մասը․ Տիգրան ԱվինյանՄայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կարգը «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը Հայաստանում երկաթուղային հաղորդակցությունը վերականգնվել է ժամանակացույցից շուտ Լույս տղերքը գնում են ծառայելու, մեռնում են՝ առանց ժառանգներ ունենալու․ Ինչի՞ եք խլել էս լույս մարդու կյանքը Վրացական պատվիրակությունը ժամանել է Հայաստան՝ ներկայացնելու Վրաստանում պահվող հայկական ձեռագրերը Գլենդելի քաղաքապետն այցելել է Գյումրի Աղետի գոտում տուժածները դեռ փոխհատուցում չեն ստացելԲաղրամյան պողոտայում ոչ սթափ վարորդը Toyota-ով վրաերթի է ենթարկել փողոցը արգելված հատվածով անցնող կնոջն ու երեխային Ծնվել է երգիչ Տիգրան Ասատրյանի թոռը (լուսանկար) Խոշոր ավտովթար` Արմավիրի մարզում. 4 մարդ վիրավոր է Հրազդանն ու Մոնպելիեն հռչակվել են քույր քաղաքներ Առաջացել է GG ընկերությանն առնչվող 3 հասցեում խուզարկություններ իրականացնելու անհրաժեշտություն. ՔԿ ԱՄՆ-ն 1,5 մլրդ դոլար կհատկացնի Ուկրաինային Գազատարի վրա հրդեհ է բռնկվել, պայթյուն է որոտացել (տեսանյութ) «gg»-ի գրասենյակից առգրավվել է 26 համակարգիչ․ մանրամասներ ԱԱԾ-ն հրավիրում է արցախցիներին ծառայության շենք Վթար՝ Արարատում. Վեդիում «Mitsubishi»-ն վթարային իրավիճակ է ստեղծել «Վիլիս»-ի համար Հայաստանի և Վրաստանի միջև երկաթուղային կապը վերականգնվել է Ռուսաստանի օգնությամբ․Օվերչուկ Հավաքին մասնակցելու նպատակով այլ անձանց նյութապես շահագրգռելու համար մեկ անձ ձերբակալվել է, մեկին էլ ձերբակալելու որոշում է կայացվել. ՔԿ Ուկրաինայի հակամարտության կարգավորման վերաբերյալ Պուտինի առաջարկը լուրջ չէ․ Շոլց Մինչև հուլիսի 1-ը երեկոյան ժամերին նշված հատվածը փակ կլինի Երկար ժամանակով ջուր չի լինի Կոմիտասը հայկական ինքնության առանցքն է․ Ավինյան Գերասիմ Վարդանյանը ձերբակալվեց Քարկոփի հետիոտնային նոր, ժամանակավոր կամուրջ է կառուցվել. պատգամավոր (տեսանյութ) «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարները Մեր հոլդինգով սատարում ենք իշխանության թիրախավորած գործարարին և նվիրում 1 մլն դրամի փաթեթ. Արման Վարդանյան Իրազեկում՝ մինչև երկու տարեկան երեխայի նպաստի մասին Վեդիում «Mitsubishi»-ն վթարային իրավիճակ է ստեղծել «ՈՒԱԶ» համար, որը կողաշրջվել է Նորմայից ավել տեղումներ են կանխատեսվում Հրազդանը և Մոնպելիեն հռչակվել են քույր քաղաքներ Պուտինի թափանցիկ ակնարկը Կդադարեցվի Սյունիքի մարզի մի շարք տարածքների ջրամատակարարումը Վարչախումբը մտադիր է անվերադարձ վնասել Բելառուսի հետ հարաբերությունները Հունիսի 12-ին ոստիկանությանը բոլոր հրահանգները տրվել են ԱԺ ներսից, գլխավոր ստախոսի կողմից. Սրբազան Ինչո՞ւ է կեղծում Ադրբեջանը. հիմքեր են ստեղծում ԵՄ-ին Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության շուրջ բանակցությունները կսկսվեն հունիսի 25-ին Վարչախումբն անցել է լայնածավալ բռնաճնշումների Զինծառայող Արմեն Գասպարյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ սպանության հատկանիշներով․ ՔԿ