Ереван, 29.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Փաշինյանին պոտենցիալ Սահակաշվիլի են դիտարկում». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հունիսի 1-ին Քիշնևում Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի մասնակցությամբ հնգակողմ հանդիպումը քաղաքագետ Երվանդ Բոզոյանը մի մեծ շղթայի մաս է համարում, որը սկիզբ է առել 2022-ի հոկտեմբերին՝ Պրահայում։

«Նախորդ տարվա հոկտեմբերի 6-ից սկսած՝ «խնդիրները լուծելու» համար Փաշինյանն ընտրել էր Արևմտյան հարթակը։ Այնտեղ իրենից պահանջել էին ընդունել, որ Արցախը պետք է մնա Ադրբեջանի կազմում, և այդ բանաձևով «խաղաղության պայմանագիր» կնքել Ադրբեջանի հետ։ Փաշինյանն այդ որոշումը կայացրեց, իսկ Ադրբեջանի նախագահը հայտարարեց, որ նոյեմբերի 9-ի համաձայնագիրը վերախմբագրված է, որովհետև «Հայաստանն Արցախը պաշտոնապես Ադրբեջանի մաս է ճանաչել»։ 2022 թ. հոկտեմբերի վերջին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Փաշինյանի ու Ալիևի հանդիպման միջոցով փորձեց վերադարձնել նոյեմբերի 9-ի համաձայնագիրը՝ հայտարարելով նաև, որ եթե «հայերը համաձայն են, որ Արցախն Ադրբեջանի կազմում լինի, ես դեմ չեմ», ըստ էության, ակնարկելով, թե «հայերն ինչպե՞ս կարող են համաձայն լինել Արցախի՝ Ադրբեջանի կազմում լինելու հետ»։ Այդ ժամանակ Արցախում մեծ հանրահավաք եղավ, ՀՀ-ում հանրահավաքը փոքր էր, ինչն ազդակն էր նրա, որ ՀՀ-ում հասարակությունն այդ պահին դիմադրության նշաններ ցույց չտվեց»,-ասաց քաղաքագետը՝ շեշտելով, որ այնուհետ, հիմք ընդունելով Փաշինյանի վերոնշյալ որոշումը, Ադրբեջանը փուլային ձևով՝ սկզբից «էկոակտիվիստների», հետո անցակետի միջոցով փակեց Լաչինի միջանցքը։

«Երբ Հայաստանի ղեկավարը փաստացի համաձայնել է, որ Արցախը պետք է Ադրբեջանի կազմում մնա, ռուսները հայերից ավելի հայ լինել չեն կարող։ Հասկանալի է, որ ռուսները ֆորմալ տեսանկյունից միջնորդ են։ Եթե Փաշինյանը մոտակա ժամանակներս չհեռացվի իշխանությունից, ապա Արցախի՝ Ադրբեջանի կազմում մնալն անդառնալի է լինելու, որին հաջորդելու է մասսայական արտագաղթը։ Այսինքն, այն թեզը, թե Փաշինյանը բանակցում է «ԼՂ հայերի իրավունքների ու անվտանգության երաշխիքների համար», ձևական թատրոն է։ Եթե վերջնականապես բոլորի կողմից հաստատվի, որ Արցախն Ադրբեջանի կազմում է մնալու, ացախահայության ճնշող մեծամասնությունն Արցախում չի մնալու։ Արևմուտքի կողմից երաշխիքների մասին բոլոր խոսակցություններն անբարո ձևակերպումներ են. նպատակը հայաստանցիների գլխի տակ փափուկ բարձ դնելն է, որ ՀՀ-ում ընդվզում չլինի, ՀՀ-ում մտովի համաձայնեն, որ Արցախն արդեն չկա»,-շեշտեց Երվանդ Բոզոյանն՝ ընդգծելով, որ թեպետ Հայաստանում նշվածի շուրջ «աղմուկ» կա, բայց Փաշինյանին կանխելու համար ժողովրդին փողոցներ դուրս բերելու խնդիր կա։

«Ի դեպ, Արևմուտքը Փաշինյանից պահանջում է ոչ միայն Արցախը հանձնել, այլ Հայաստանին ընդհանրապես դուրս բերել ՌԴ ազդեցության գոտուց, մտցնել Թուրքիայի ու Ադրբեջանի ազդեցության գոտու տակ։ Այս երկրորդ պահանջն ուղղված է այդ երկու երկրների գործոնի մեծացմանը տարածաշրջանում, որ Արևմուտքը կարողանա լուրջ դիմակայել Իրանի և ՌԴ-ի ազդեցությանը։ Նման սցենարի դեպքում Փաշինյանը Հայաստանի գոյության երաշխիքը Թուրքիայից ու Ադրբեջանից է ուզում ստանալ. երբ ասում էր «կադաստրի թուղթ չունենք», հենց դա էր նշանակում։ Արևմուտքը ֆորմալ իմաստով հասկանում է նշվածի անհնարինությունը, բայց ձևական ասում է՝ «ամեն ինչ կանենք, որ Թուրքիան ձեզ վատ աչքով չնայի»։ Իրականում Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանի Հանրապետության խնդիրն արագ լուծելու մեծ շանս են տեսել։ Ինչպե՞ս, շատ պարզ. Ալիևն արդեն հայտարարել է, որ հարյուրհազարներով ադրբեջանցիներ պետք է վերադառնան Հայաստան, իսկ «Զանգեզուրն էլ պատմականորեն պետք է Ադրբեջանի կազմում լինի»։

Հայաստանի, ՌԴ-ի և Իրանի ազդեցությունը վերացնելուց հետո երկրորդ փուլով նշված խնդիրն են փորձելու լուծել։ Հիմա մենք մի փուլում ենք, երբ Փաշինյանը պետք է, այսպես կոչված, խաղաղության պայմանագիր ստորագրի Հայաստանի և Ադրբեջանի միջև, որի երաշխիքը պետք է տան Արևմուտքն ու Թուրքիան։ Սա զավեշտալի է։ Փաշինյանը հասկանում է, որ սա Հայաստանի ոչնչացմանն է բերելու։ Լավ գիտի, որ երաշխիք գոյություն չունի, լավ գիտի, որ Հայաստանին կործանման է տանում, պարզապես ուզում է քնեցնել հայ ժողովրդին։ Իր խունտայի հետ նա ապագա չի տեսնում, բայց այլ տարբերակ էլ չունի, քանի որ եթե որոշի վերադառնալ ՌԴ հարթակ ու այնտեղ խնդիրներ լուծել, այդ պարագայում իրեն միանգամից իշխանությունից կհեռացնեն։ Լավ հասկանում է, որ Ռուսաստանի համար persona non grata է. Արցախը վերացնելով՝ փորձում է նաև Հայաստանը դուրս բերել Ռուսաստանի գոտուց։ Իրեն, մեծ հաշվով, արդեն պոտենցիալ Սահակաշվիլի են դիտարկում»,-ասաց քաղաքագետը՝ ընդգծելով, որ, ամեն դեպքում, ամեն ինչ անելու են, որ ՌԴ-ն այստեղ ներկայություն չունենա, ինչը, ըստ քաղաքագետի, Հայաստանի չգոյություն է նշանակում։

«Եթե Հայաստանի գոյության երաշխիքները Թուրքիան ու Ադրբեջանը պետք է տան, ապա մենք իրենց պայմանները լավ գիտենք. Արևմուտքը գուցե կարող է ձևական դիմադրել, բայց իրենց համար կարևորն այն է, որ Ադրբեջանն ու Թուրքիան միասնական սահման ունենան։ Այդ նպատակն իրագործելուց հետո Հայաստանից մնացած մասը կհայտնվի թուրքական պարկի մեջ, իսկ մեր սահմանակիցները կլինեն Թուրքիան, Ադրբեջանը, Վրաստանը։ Այդ սցենարի դեպքում, բնականաբար, ռուսական 102-րդ ռազմաբազան դուրս կգա՝ անկախ նրանից՝ հայ ժողովուրդը կցանկանա, թե ոչ։ Հետո այստեղ կմտնի թուրքական բանակը, և Գյումրու, Վանաձորի, ինչպես նաև Երևանի բնակիչների էվակուացիայի խնդիրը ժամանակի հարց կլինի։ 21-րդ դարում ոչ թե ցեղասպանություն, այլ տարհանման ուղղությամբ կաշխատեն։ 3 միլիոնի տարհանումը, միգուցե, արտաքուստ վատ երևույթ կդիտարկվի, բայց բոլորն էլ կհասկանան, որ Հայաստանի ոչնչացմամբ ՌԴ-ն կկորցնի տարածաշրջանը, Իրանն ընդմիշտ կթուլանա, իսկ թուրք-ադրբեջանական միասնական երկիրը ռուս-արևմտյան հակամարտության մեջ և Իրանին ճնշելու հարցում լուրջ գործոն կդառնա»,-շեշտեց նա։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Акции протеста в Тавуше постепенно расширяютсяIdram и IDBank на фестивале Career City FestМастер-класс беспринципности от Никола ПашинянаПолитолог: Правильная альтернатива политике властей Армении по границе не представлена Священнослужитель: Все усилия властей Армении были направлены на создание хаоса в стране «Армения»: Посредники никогда не называли Армию обороны Карабаха «террористической организацией» Курсы валют в Армении Глава «Светлой Армении»: Против меня ведется кампания со стороны агентурной сети Турции и Азербайджана В Армению прибыл кардинал Жан-Марк Авелин, архиепископ Марселя В Дубае выделят почти $35 млрд на проект по расширению аэропорта Аль-Мактум Нефть снижается после роста по итогам прошлой недели Мировое производство вина достигло худшего уровня за последние 62 года Экс-омбудсмен: Баку первоначально планирует заселить в Армении 300 тысяч азербайджанцев Министр ИД Армении и председатель Консультативного совета Катара коснулись вызовов в условиях геополитических развитий «Армения»: Признание Нагорного Карабаха частью Азербайджана еще будет приносить горькие плоды США купили у Казахстана более 80 списанных военных самолетов советского образца Израильские ВВС нанесли удары по городам сектора Газа и Рафа Погода в Армении Казахстан на встрече глав МИД Армении и Азербайджана не будет выступать посредником Байрамов тоже едет в Катар СМИ: Пашинян не поедет на инаугурацию Владимира Путина Блинкен призвал страны Персидского залива противостоять «растущей угрозе» со стороны Ирана Армянский эксперт: Это не диверсификация, а азербайджанизация нашей энергосистемы Оппозиционный депутат: Возле церкви Воскепара вчера появились азербайджанцы Экономика Армении растет, но за счет реэкспортаСоздание Трибунала Армянского национального достоинства является необходимостью։ Аршак КарапетянАкции протеста в Армении против односторонних уступок: Перекрыта трасса Ереван – Армавир Парламент Ирака принял закон, предусматривающий до 15 лет тюремного заключения за однополые отношения «Джоконде» Да Винчи планируют предоставить отдельное помещение в Лувре Состоялся телефонный разговор Никола Пашиняна и Энтони Блинкена Группа молодежи развернула на Площади Республики гигантский триколор Арцаха в поддержку жителей Тавуша Жители Тавушской области перекрыли трассу Ереван-Дилижан Министр экономики Армении встретился в Котайке с представителями ОО «Вина Армении» Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на Пашиняна