Երևան, 04.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ինչո՞ւ 15 հազար կոճակ կարվեց մեկ հագուստի վրա. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Կոճակը հագուստն ամրացնելու, եզրերն ի մի բերելու համար նախատեսված մետաղից, սադափից, ոսկորից և այլ նյութերից պատրաստված՝ մեծ մասամբ գնդաձև իր է։ Ամենահասարակ կոճակն իրենից ներկայացնում է սկավառակ երկու անցքերով՝ կարելու միջոցով հագուստին ամրացնելու համար։ Կոճակի պատմությունը սկսվել է հին ժամանակներից: Դրանց ամենահին նմուշները հայտնաբերվել են Ինդոս գետի հովտում պեղումների ժամանակ, ինչը նշանակում է, որ դրանք օգտագործվել են դեռ հնդկական քաղաքակրթությունում (մ.թ.ա. 3-րդ հազարամյակ): Բացի այդ, հնագետները հաստատում են նաև, որ կոճակներն օգտագործել են հին հույները, սկյութները և հին հռոմեացիները: Գտնվել են գտածոներ, որոնք ցույց են տալիս, որ դրանք եղել են գոտիների վրա, որոնցով մարտիկները ամրացրել են իրենց զրահը: Այդ ժամանակների կոճակները տարբերվել են իրենց բազմաբնույթ ձևերով՝ եղել են կլորից մինչև նետաձև:

Նյութերը, որոնցից պատրաստվել են կոճակները, եղել են բազմազան՝ մետաղ, ապակի, փայտ, սաթ, մարգարիտ, ճենապակի և այլն։ Հին ժամանակներից սկսյալ՝ կոճակներն ունեցել են ոչ միայն պրակտիկ, այլ նաև դեկորատիվ նշանակություն, ինչպես նաև կապված են եղել սնահավատության հետ։ Այնուամենայնիվ, պետք է նշել, որ հնագույն ժամանակներում կոճակները այնքան լայնորեն չեն օգտագործվել, փոխարենը մեծ տարածում են գտել միջնադարում: Բանն այն է, որ հենց միջնադարում է մոդայիկ դարձել այնպիսի կիպ հագուստը, որը համապատասխան է եղել այն կրողի կազմվածքին: Ասենք, որ սկզբից նման հագուստը կարել են անմիջապես մարդու վրա, իսկ հետո հագուստը հանելու համար կարերը քանդել են: Ժամանակի ընթացքում այդ գործընթացը արագացնելու համար անգամ հորինվել է կար, որը քանդվում էր, երբ թելը մի ծայրից քաշվում էր: Այնուամենայնիվ, դա հարմարավետ չի եղել:

Արդյունքում, խնդիրը լուծվել է կոճակների շնորհիվ: Ճիշտ է, միայն շատ հարուստ մարդիկ կարող էին իրենց թույլ տալ նման հագուստ, քանի որ կոճակները այն ժամանակ պատրաստվել են թանկարժեք մետաղներից՝ ոսկուց կամ արծաթից: Համապատասխանաբար, մարդը ինչքան շատ կոճակ ուներ իր հագուստի վրա, այնքան բարձր էր նրա կարգավիճակը: Հայտնի է, որ Ֆրանսիայի թագավոր Ֆրանցիսկոս 1-ինը այնպիսի մի հագուստի տեր էր, որի վրա կարված էր ավելի քան տասնհինգ հազար կոճակ: Ժամանակի ընթացքում բնակչության մնացած մասը նույնպես հնարավորություն է ստացել օգտագործել կոճակներ, քանի որ դրանք սկսել են պատրաստվել ավելի էժան նյութերից: Հետաքրքիր է, որ կոճակներն անգամ դարձել են տարբերանշաններ:

Օրինակ՝ դրանց վրա եղել են շտամպավորված որոշակի պատկերներ, որոնք հաստատել են այն կրողի պատկանելիությունը որոշակի գերատեսչության աշխատակազմին: Կոճակների յուրահատուկ օգտագործման ձև է մտցրել Ռուսաստանում Պետրոս Մեծը, որը հրամանագիր է հրապարակել, ըստ որի, կոճակները պետք է կարվեն զինվորական համազգեստի թևերի վրա, որպեսզի զինվորները բերանը կամ քիթը չսրբեն համազգեստի թևերով: Դա հնարավորություն էր տալիս ավելի երկար պահպանել այն թանկարժեք կտորը, որից այն ժամանակ կարվում էին տարազները, բացի այդ, զինվորը ունենում էր կոկիկ և մաքուր համազգեստ:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Բաքվի թիրախում օկուպացված Արցախի Ս․ Ստեփանոս եկեղեցին է․ ներկայացնում են որպես մզկիթ ՀՀ ԱԺ պատգամավորները բարձր են գնահատել ԱՄՆ ՄԶԳ ներդրումը Հայաստանում Իջևանն անցանք, ուղղությունը` Հաղարծնի վանք․ «Տավուշը հանուն հայրենիքի» (տեսանյութ) Խոշոր վթար՝ Արագածոտնում. «Pathfinder»-ը բախվել է էլեկտրասյանը, տապալել այն և մի քանի պտույտ շրջվել, վիրավորներ կան Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը երթով գալիս է Երևան․ ուղիղ Առաջին կադրերը Կիրանցից մեկնարկած քայլերից, որն առաջնորդում է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը (տեսանյութ) Երևան քաղաքի մակերևութային ջրերի, հեղեղատար և անձրևաընդունիչ ցանցը սպասարկվում և շահագործվում է «Վեոլիա ջուր» ընկերության կողմից․ Հայկ Կոստանյան «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթին Բագրատ Սրբազանը ցույց տվեց Աշոտ Երկաթի տնկած ծառը, որը մատուռի է վերածվել Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել Նիկոլն ու Ալիևը ռազմական սադրա՞նք են պատրաստում Էջմիածնից քաղաքացիները միանում են դեպի Երևան քայլերթին Դիվանագետների համահայկական խորհուրդն իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանըՔայլերթ` հանուն հայրենիքի. պայքարը Տավուշից գալիս է ԵրևանՏեղատարափ անձրևի հետևանքով 15 րոպեում 2111 ահազանգ է ստացվել․ ՆԳՆ ՓԾ Ստացվում է, որ «առաջնորդություն» է կոչվում սեփական պետությունը, մեղմ ասած, ոչ ձեռնտու պայմաններին հարմարեցնելը. Իրանագետ Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարարը Փարիզում հեծանվորդի է վրաերթի ենթարկել «ՀայաՔվեն» իր անվերապահ աջակցությունն է հայտնում վճռական փուլ մտած ՇարժմանըՎերահաստատել եմ ԵՄ աջակցությունը վրացիներին, որոնք առաջնահերթություն են տալիս երկրի եվրոպական ապագային. Միշել Ինչպիսի՞ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Չեխիայի վարչապետը հայտարարել է Ուկրաինայի հետ հնարավոր խորհրդակցությունների մասին 2024 թվականին Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար ԱՄՆ-ում սկանդալ է ծագել ադրբեջանամետ կոնգրեսականի հետ Բագրատ Սրբազանը հայտարարեց ՝ տավուշցիների հետ գալիս են ԵրևանԵրեկվա հորդառատ անձրևի հետևանքով Երևանի Դավիթ Բեկ փողոցի բնակարանները ամբողջությամբ լցվել են ջրով (տեսանյութ) Կիրանցում խախտվում է մեր երկրի ինքնիշխանությունը, տապալվում սահմանադրական կարգը. Ավետիք ՉալաբյանԹուրքիայի ներկայացուցիչը ԱՄՆ կոնգրեսականների հետ քննարկել է Հայատանի և Ադրբեջանի հարաբերությունները 17-ամյա պատանին և նրա 41-ամյա հայրը ձերբակալվել են Կոչումներ ստանալը մայիսի 28-ին կտեսնենք. Արշակ Կարապետյան Նախարարը հրաժեշտ կտա պաշտոնին. չի բացառվում նաև ձերբակալումը Սփյուռքի մեծաթիվ կառույցներ միանում են Տավուշյան շարժմանը ՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ պոտենցիալ հшկամարտության է պատրաստվում․ ՌԴ ԱԳՆ Հնագույն սանրվածք, որ ժամանակ առ ժամանակ «մոդայիկ» է դառնում. «Փաստ»Երևանում տեղատարափ անձրևի հետևանքով տեղի են ունեցել հեղեղումներ, փլուզումներ և ջրալցումներ Մենք այսպիսի ելք չէինք սպասում՝ բռնի տեղահանում․ Արցախի թեմի առաջնորդ Միասին գծագրելու ենք այն ուղին, որը հնարավորություն կտա վերադառնալ Արցախ.Մետաքսե ՀակոբյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (4 ՄԱՅԻՍԻ). Երևանում սկսել է գործել հեռախոսային ցանցը. «Փաստ»Ինչպե՞ս ապականել դատական համակարգը. ձեռնարկ՝ Փաշինյանից Մեծ ֆուտբոլն ու աշխարհաքաղաքականությունը. ի՞նչ ճակատագիր կունենա Արցախի ֆուտբոլային թիմը. «Փաստ»Գիտնականները ստեղծել են անօդաչու թռչող սարք, որը թռչում է բացառապես արևային էներգիայովԱդրբեջանը քանդել է օկուպացված Ստեփանակերտի հերոսների պանթեnնը ԶՊՄԿ-ն ավելի քան 10 տարի առողջության ապահովագրություն է տրամադրում իր աշխատակիցներին և նրանց ընտանիքի անդամներին Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի՝ Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու հայտարարությունը լրջորեն մտահոգել է գործող իշխանություններին «Ադրբեջանը փորձում է խորամանկել». «Փաստ»Նշված հասցեներում ջրանջատումներ կլինեն «Մեծացրեցի, ուղարկեցի բանակ ու մի եռագույն դրոշ ստացա, ուրիշ ոչինչ. ամեն րոպե Արտյոմիս ծիծաղով, իր անուշ տեսքով եմ ապրում». Արտյոմ Հակոբյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Քարինտակում. «Փաստ»Գլխավոր դատախազն իրեն պահում է քաղաքականացված. Արամ ՊետրոսյանԴաժան ու ողբերգական դեպք՝ Շիրակի մարզում