Երևան, 04.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ապխտած լինում է ոչ միայն պանիրն ու մսամթերքը...․ «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Պարզվում է՝ կա նաև ապխտած գարեջուր: Անսովոր է հնչում, բայց մի ժամանակ գրեթե բոլոր գարեջրերն այդպիսին են եղել։ Բանն այն է, որ հին ժամանակներում ածիկը չորացնում էին վառարաններում բաց կրակով, ինչի շնորհիվ այն ձեռք էր բերում բնորոշ բուրմունք, որը պահպանվում էր նաև վերջնական արտադրանքի մեջ։ Այսօր գարեջուր ստանալու համար լայնորեն կիրառվում է այն ածիկը, որը չունի կողմնակի բույրեր, իսկ ապխտած գարեջուրը դարձել է իսկական գուրմանների հետաքրքրասիրության առարկան։ «Ռաուհբիր» գարեջրերի մեծ մասը գարու ածիկի եփած լագ է: Որպես կանոն, այն մուգ սաթագույն է և բավականին թունդ, ունենում է 4,8-ից 6,5 % ալկոհոլի պարունակություն։

Այն «Ռաուհբիրը», որն եփում են այսօր, նույն միջնադարյան ապխտած գարեջրի դարավոր զարգացման արդյունքն է, որն այս ամբողջ ընթացքում կատարելագործվել է Բամբերգ քաղաքում և նրա շրջակայքում՝ հյուսիսային Բավարիայում: Իրականում այդ տարածաշրջանը նման տեսակ գարեջրերի հիմնական արտադրողն է։ Այնտեղ դեռ կան գարեջրի այնպիսի գործարաններ, որտեղ այդ ըմպելիքը եփվում է հնագույն տեխնոլոգիաներով։ Այնուամենայնիվ, թերևս «Ռաուհբիր» ապխտած գարեջրի միակ արտադրողը, որի արտադրանքը կարելի է գտնել Գերմանիայից դուրս, Heller-Breu գարեջրի գործարանն է: Նրա գարեջուրը կարելի է հանդիպել նույնիսկ ԱՄՆ-ում, էլ չխոսենք Եվրոպայի մասին։

Այս գարեջուրը պատրաստվում է բացառապես ծխեցրած ածիկի միջոցով։ Բուն գարեջրի գործարանը և նկուղները, որտեղ խմորվում է խմիչքը, գտնվում են Բամբերգի պատմական թաղամասում, և հասարակ մահկանացուներին արգելված է մտնել այնտեղ: Իսկական «Ռաուհբիր» կարելի է համտեսել մոտակայքում՝ Դոմինակեներշտրասսեն- 6 հասցեում, որտեղ գտնվում է Schlenkerla հին գարեջրատունը։ Այդ հաստատությունը բացվել է միջնադարում, դրա մասին առաջին հիշատակումը վերաբերում է 1405 թվականին։ Այնտեղ յուրաքանչյուր այցելու հազվագյուտ հնարավորություն ունի համապատասխան միջավայրում համտեսելու միջնադարյան բաղադրատոմսերով պատրաստված գարեջուր: Բավարիայի մյուս գարեջրագործական գործարաններից՝ որպես «ապխտած» գարեջրի մեջ մասնագիտացած, հարկ է նշել Spezial-ը։

Նրանք օգտագործում են իրենց սեփական բաղադրատոմսը՝ ծխեցրած ածիկը խառնում են սովորական ածիկի հետ բուրմունքի անհրաժեշտ ինտենսիվությունը զարգացնելու համար։ Ծխեցնում են ածիկը բացառապես հաճարենու փայտով։ Ի դեպ, ածիկի չորացման այդ մեթոդը շատ նման է շոտլանդական վիսկիի արտադրության ժամանակ օգտագործվողին։ Բայց Շոտլանդիայում այդ նպատակով միայն տորֆ է օգտագործվում։ «Ռաուհբիրին», որպես կանոն, ավելի շատ ածիկ չեն ավելացնում, քան ավանդական բավարական գարեջրերի դեպքում։ Դա այնպես են անում, որ ապխտած մսի բույրը հետին պլանում լինի՝ առանց շատ արտահայտվելու։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մենք իրավունք չունենք խեղճանալու․ Բագրատ Սրբազանի խոսքը Հաղարծինի վանքում (տեսանյութ) Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել Բաքվի թիրախում օկուպացված Արցախի Ս․ Ստեփանոս եկեղեցին է․ ներկայացնում են որպես մզկիթ ՀՀ ԱԺ պատգամավորները բարձր են գնահատել ԱՄՆ ՄԶԳ ներդրումը Հայաստանում Իջևանն անցանք, ուղղությունը` Հաղարծնի վանք․ «Տավուշը հանուն հայրենիքի» (տեսանյութ) Խոշոր վթար՝ Արագածոտնում. «Pathfinder»-ը բախվել է էլեկտրասյանը, տապալել այն և մի քանի պտույտ շրջվել, վիրավորներ կան Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը երթով գալիս է Երևան․ ուղիղ Առաջին կադրերը Կիրանցից մեկնարկած քայլերից, որն առաջնորդում է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը (տեսանյութ) Երևան քաղաքի մակերևութային ջրերի, հեղեղատար և անձրևաընդունիչ ցանցը սպասարկվում և շահագործվում է «Վեոլիա ջուր» ընկերության կողմից․ Հայկ Կոստանյան «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթին Բագրատ Սրբազանը ցույց տվեց Աշոտ Երկաթի տնկած ծառը, որը մատուռի է վերածվել Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել Նիկոլն ու Ալիևը ռազմական սադրա՞նք են պատրաստում Էջմիածնից քաղաքացիները միանում են դեպի Երևան քայլերթին Դիվանագետների համահայկական խորհուրդն իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանըՔայլերթ` հանուն հայրենիքի. պայքարը Տավուշից գալիս է ԵրևանՏեղատարափ անձրևի հետևանքով 15 րոպեում 2111 ահազանգ է ստացվել․ ՆԳՆ ՓԾ Ստացվում է, որ «առաջնորդություն» է կոչվում սեփական պետությունը, մեղմ ասած, ոչ ձեռնտու պայմաններին հարմարեցնելը. Իրանագետ Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարարը Փարիզում հեծանվորդի է վրաերթի ենթարկել «ՀայաՔվեն» իր անվերապահ աջակցությունն է հայտնում վճռական փուլ մտած ՇարժմանըՎերահաստատել եմ ԵՄ աջակցությունը վրացիներին, որոնք առաջնահերթություն են տալիս երկրի եվրոպական ապագային. Միշել Ինչպիսի՞ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Չեխիայի վարչապետը հայտարարել է Ուկրաինայի հետ հնարավոր խորհրդակցությունների մասին 2024 թվականին Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար ԱՄՆ-ում սկանդալ է ծագել ադրբեջանամետ կոնգրեսականի հետ Բագրատ Սրբազանը հայտարարեց ՝ տավուշցիների հետ գալիս են ԵրևանԵրեկվա հորդառատ անձրևի հետևանքով Երևանի Դավիթ Բեկ փողոցի բնակարանները ամբողջությամբ լցվել են ջրով (տեսանյութ) Կիրանցում խախտվում է մեր երկրի ինքնիշխանությունը, տապալվում սահմանադրական կարգը. Ավետիք ՉալաբյանԹուրքիայի ներկայացուցիչը ԱՄՆ կոնգրեսականների հետ քննարկել է Հայատանի և Ադրբեջանի հարաբերությունները 17-ամյա պատանին և նրա 41-ամյա հայրը ձերբակալվել են Կոչումներ ստանալը մայիսի 28-ին կտեսնենք. Արշակ Կարապետյան Նախարարը հրաժեշտ կտա պաշտոնին. չի բացառվում նաև ձերբակալումը Սփյուռքի մեծաթիվ կառույցներ միանում են Տավուշյան շարժմանը ՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ պոտենցիալ հшկամարտության է պատրաստվում․ ՌԴ ԱԳՆ Հնագույն սանրվածք, որ ժամանակ առ ժամանակ «մոդայիկ» է դառնում. «Փաստ»Երևանում տեղատարափ անձրևի հետևանքով տեղի են ունեցել հեղեղումներ, փլուզումներ և ջրալցումներ Մենք այսպիսի ելք չէինք սպասում՝ բռնի տեղահանում․ Արցախի թեմի առաջնորդ Միասին գծագրելու ենք այն ուղին, որը հնարավորություն կտա վերադառնալ Արցախ.Մետաքսե ՀակոբյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (4 ՄԱՅԻՍԻ). Երևանում սկսել է գործել հեռախոսային ցանցը. «Փաստ»Ինչպե՞ս ապականել դատական համակարգը. ձեռնարկ՝ Փաշինյանից Մեծ ֆուտբոլն ու աշխարհաքաղաքականությունը. ի՞նչ ճակատագիր կունենա Արցախի ֆուտբոլային թիմը. «Փաստ»Գիտնականները ստեղծել են անօդաչու թռչող սարք, որը թռչում է բացառապես արևային էներգիայովԱդրբեջանը քանդել է օկուպացված Ստեփանակերտի հերոսների պանթեnնը ԶՊՄԿ-ն ավելի քան 10 տարի առողջության ապահովագրություն է տրամադրում իր աշխատակիցներին և նրանց ընտանիքի անդամներին Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի՝ Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու հայտարարությունը լրջորեն մտահոգել է գործող իշխանություններին «Ադրբեջանը փորձում է խորամանկել». «Փաստ»Նշված հասցեներում ջրանջատումներ կլինեն «Մեծացրեցի, ուղարկեցի բանակ ու մի եռագույն դրոշ ստացա, ուրիշ ոչինչ. ամեն րոպե Արտյոմիս ծիծաղով, իր անուշ տեսքով եմ ապրում». Արտյոմ Հակոբյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Քարինտակում. «Փաստ»