Երևան, 04.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Հարմարավետության խորհրդանիշ՝ սանդալներից մերօրյա բոկոտիկներ․ «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ամառային օրերին ամենահարմար կոշիկները թեթև, անկշիռ բոկոտիկներն են՝ (босоножки)։ Ընդամենը մի քանի ժապավեն և ներբան, և տրամադրությունը փոխվում է միանգամից... Մոդելների և գույների բազմազանությունը հիանալի կերպով լրացնում է ցանկացած նորաձևության զգեստապահարան: Այդ կոշիկները հարմար են ցանկացած զգեստի համար՝ գործնական կոստյումից մինչև երեկոյան զգեստ։ Բոկոտիկներ գնելիս չարժե խնայել, քանի որ դա ոչ միայն գեղեցկություն է, այլ նաև հարմարավետություն ոտքերի համար։ Իսկ ինչպե՞ս է առաջացել այդ կոշիկը: Հայտնի ճշմարտություն է. ամեն նորը լավ մոռացված հինն է: Ըստ պատմաբանների, սանդալներն են դարձել ժամանակակից բոկոտիկների նախատիպերը. սանդալների հիմնական գործառույթը եղել է ոտքերը սուր քարերից, ավազից և կեղտից պաշտպանելը։

Հին Հռոմում մոտ 5500 տարի առաջ նման կոշիկներ պատրաստում էին արմավենու տերևներից և պապիրուսից, չափերը որոշելու համար օգտագործվում էին թաց ավազի վրայի ոտնահետքերը։ Ժամանակի ընթացքում եգիպտացիները կատարելագործել են հունական կոշիկները, ժապավեններն սկսել են զարդարել ոսկե թելերով, թանկարժեք քարերով և գծանկարներով: Սանդալներ կրում էին ինչպես կանայք, այնպես էլ տղամարդիկ: Աղքատները հագնում էին մեկ ժապավենով սանդալներ, իսկ ազնվական քաղաքացիները կարող էին իրենց թույլ տալ մինչև չորս ժապավեն։ Տղամարդիկ առօրյա կյանքում կրում էին միայն սև սանդալներ, իսկ կանայք՝ սպիտակ: Տոնական օրերին կարմիր սանդալներ էին հագնում։

Հին Իսրայելում ևս բաց կոշիկները շատ տարածված էին, դրանք պատրաստված էին բրդից, եղեգնից և փայտից։ Կոշկակարները շատ բարձր կարգի էին, ինչն, իհարկե, արտահայտվում էր արտադրանքի որակի վրա: Իսկ, ընդհանրապես, տարբեր երկրներում սանդալներ տարբեր նյութերից էին պատրաստում, օրինակ՝ Հնդկաստանում և Ճապոնիայում փայտ էին օգտագործում, իսկ Իսպանիայում՝ բազմագույն հաստ գործվածք: Սլավոնական ժողովուրդների մոտ հռոմեական սանդալների նման կոշիկներն ի հայտ են եկել ավելի ուշ և հիմնականում պատրաստվել են վուշից։ Միջնադարյան Եվրոպայում կլիմայի փոփոխության և սառեցման հետ մեկտեղ սանդալները գործնականում դադարեցին օգտագործվել, նրանց տեղը գրավեցին կոշիկները, քանի որ գուլպաների հետ կրելու համար ավելի հարմար և տաք են դրանք: Սանդալները նորից վերադարձան Եվրոպա միայն 20-րդ դարի սկզբին, իսկ 1960-ական թվականներին արդեն ձեռք բերեցին իրենց ժամանակակից տեսքը։

Զարգացումն իր գործն արեց, դիզայներները սկսեցին բոկոտիկներ պատրաստել տարբեր նյութերից։ Թերևս 20-րդ դարի սկզբի՝ այդ ոլորտում ամենահայտնի մոդելավորող կարելի է անվանել իտալացի Սալվատորե Ֆերրագամոյին. նա առաջին անգամ սկսեց մետաղյա ներբանով կոշիկներ պատրաստել՝ դրանց ամրացնելով սեպաձև փայտե կրունկներ, իսկ ժապավենների համար օգտագործեց նեյլոնե թելեր։ Նման բոկոտիկները անտեսանելի էին ոտքի վրա, և կինը կարծես սավառնում էր գետնից բարձր: Մոդելը մեծ տարածում էր գտել։ 20րդ դարի կեսերից բոկոտիկները չեն լքում պոդիումներն ու նորաձևության ցուցադրությունները։

Ժամանակի ընթացքում բոկոտիկների ժողովրդականությունը շարունակում է աճել, տեսականին ընդլայնվում է: Բարձր կայուն կամ բարակ մեխաձև կրունկով, հարթ կրունկով, սեպ կրունկով, տարբեր զարդանախշեր, ճարմանդներով և առանց դրանց, վառ դեկորատիվ տարրերով կամ ընդհանրապես առանց դեկորների... Բոկոտիկների ընտրությունը հսկայական է, ժամանակակից դիզայներները շարունակում են ստեղծել ավելի ու ավելի կատարյալ և յուրօրինակ տարբերակներ յուրաքանչյուր ճաշակի համար:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թայվանը պատկանում է Չինաստանին, դրանում կասկած չկա․ Վուչիչ Աճ տարադրամի շուկայում. փոխարժեքն՝ այս պահին Պետությունը պահու՞մ ենք, թե՞ ոչ. ընտրության պահը. Հարցազրույց Վահե Հովհաննիսյանի հետ Օբյեկտիվ ու ամբողջական լինելու դեպքում հաջորդ զեկույցներն անհամեմատ խիստ են լինելու. «Փաստ»Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան տուժածներ և մեկ զոհ «Եկեղեցին մեզ տանում է մեծ դարձի ճանապարհով, այսօր տեղի է ունենում արթնացում, բայց այն պետք է համակարգվածություն ունենա». «Փաստ»Հնդկաստանը Հայաստանի համար արդիականացնում է ATAGS հրետանային համակարգը Կանգնեք մեր կողքին, ուժեղացրեք քաղաքացիական ճնշումը ողջ իրավապահ համակարգի վրա, վաղ թե ուշ այն տեղի կտա. Ավետիք Չալաբյան ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ոսկյա իրերի վաճառքի գործարքների՝ ԱԱՀ-ով հարկման բազան կվերանայվի. «Փաստ»Ովքեր ում դեմ են դուրս եկել. «Փաստ»Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում. «Փաստ»Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ»Տեղեկությունները, թե իբր Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել, սուտ են․ ՊՆ Փաշինյանի երազած «թազա Հայաստանի» Վենետիկը․ Երևանի փողոցները հեղեղվել են (տեսանյութ) Վթար է․ ջուր չի լինելու Տիկին Վարդապետյա'ն, որ գալիս եք համալսարանում դաս եք տալիս, մեքենան բակում մի կայանեքՄի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռումԿամ դատախազությունը քրեական վարույթ կնախաձեռնի ոստիկանների նկատմամբ, կամ կդիմենք այլ միջոցների ՌԴ-ում Հաղթանակի օրը շքերթներ կանցկացվեն, կցուցադրվեն զինատեսակներն ու զինտեխնիկան Վիճաբանություն, ծեծկռտուք՝ Երևանում․ հնչել է կրակոցԳազ չի լինի մայիսի 6-ին, 7-ին և 8-ին՝ հարյուրավոր հասցեներում Ավտովթար՝ Արմավիրի մարզում. բախվել են «Kia»-ն ու «06»-ը. կան վիրավորներ Ադրբեջանը և Իրանը քննարկել են ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները Էրդողանը հայտարարել է, թե Արևմուտքը «հարձակվելու է» Թուրքիայի վրա Էրդողանը բացատրել է՝ ինչու է դադարեցրել առևտուրն Իսրայելի հետ Կիրանցում ճանապարհը բացել են. կարմիր բերետավորները հեռացել ենՊետական իշխանությունը բռնազավթել է նաև Դատախազությունը. Մենուա Սողոմոնյան Իրավիճակը Կիրանցում՝ ուղիղ միացմամբ Հանցագործության մասին հաղորդում ենք մուտք արել. «ՀայաՔվեն» դատախազության դիմաց է «Կիրանցում ուժային օպերացիա է տեղի ունեցել․մի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռում». Ավետիք Չալաբյան Ավետիք Չալաբյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազություն «ՀայաՔվեի» բողոքի ակցիան այս անգամ Գլխավոր դատախազության շենքի դիմաց էրԱրցախն Ադրբեջանի կազմում ճանաչած գոյականը կառավարության նիստ էր հրավիրել․ Հրայր Կամենդատյան«Հայաքվե»-ի անդամների բողոքի ակցիան՝ Գլխավոր դատախազության մոտ․ ՈւՂԻՂ«Եթե այս իշխանությունը մնա...»․ ակցիա Երևանում և մարզերում ՊՆ-ն հայտարարություն է տարածել Սիսիանում նռնակի պայթյունի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել «Mercedes»-ում ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով տեղյակ ենք՝ Հայաստանը որևէ նոր քայլ չի ձեռնարկել. Զախարովա Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանըԱվտովթար Դիլիջան-Հաղարծին ճանապարհին․ կան տուժածներ Չփորձե՛ք հատել կարմիր գծերը, այլապես կհիշեցնեմ ձեզ իմ մասնագիտությունը. Արշակ Կարապետյան Մինչև 20։00-ն ջուր չի լինի Ադրբեջանցիները տրամադրված էին հայ սպանելու․ Նաիրի Սարգսյան Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսերԶոհերի թիվն աճում է․ միջադեպ՝ ՊակիստանումՀրդեհ՝ Երևանի Արին Բերդի փողոցում