Yerevan, 18.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հարմարավետության խորհրդանիշ՝ սանդալներից մերօրյա բոկոտիկներ․ «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ամառային օրերին ամենահարմար կոշիկները թեթև, անկշիռ բոկոտիկներն են՝ (босоножки)։ Ընդամենը մի քանի ժապավեն և ներբան, և տրամադրությունը փոխվում է միանգամից... Մոդելների և գույների բազմազանությունը հիանալի կերպով լրացնում է ցանկացած նորաձևության զգեստապահարան: Այդ կոշիկները հարմար են ցանկացած զգեստի համար՝ գործնական կոստյումից մինչև երեկոյան զգեստ։ Բոկոտիկներ գնելիս չարժե խնայել, քանի որ դա ոչ միայն գեղեցկություն է, այլ նաև հարմարավետություն ոտքերի համար։ Իսկ ինչպե՞ս է առաջացել այդ կոշիկը: Հայտնի ճշմարտություն է. ամեն նորը լավ մոռացված հինն է: Ըստ պատմաբանների, սանդալներն են դարձել ժամանակակից բոկոտիկների նախատիպերը. սանդալների հիմնական գործառույթը եղել է ոտքերը սուր քարերից, ավազից և կեղտից պաշտպանելը։

Հին Հռոմում մոտ 5500 տարի առաջ նման կոշիկներ պատրաստում էին արմավենու տերևներից և պապիրուսից, չափերը որոշելու համար օգտագործվում էին թաց ավազի վրայի ոտնահետքերը։ Ժամանակի ընթացքում եգիպտացիները կատարելագործել են հունական կոշիկները, ժապավեններն սկսել են զարդարել ոսկե թելերով, թանկարժեք քարերով և գծանկարներով: Սանդալներ կրում էին ինչպես կանայք, այնպես էլ տղամարդիկ: Աղքատները հագնում էին մեկ ժապավենով սանդալներ, իսկ ազնվական քաղաքացիները կարող էին իրենց թույլ տալ մինչև չորս ժապավեն։ Տղամարդիկ առօրյա կյանքում կրում էին միայն սև սանդալներ, իսկ կանայք՝ սպիտակ: Տոնական օրերին կարմիր սանդալներ էին հագնում։

Հին Իսրայելում ևս բաց կոշիկները շատ տարածված էին, դրանք պատրաստված էին բրդից, եղեգնից և փայտից։ Կոշկակարները շատ բարձր կարգի էին, ինչն, իհարկե, արտահայտվում էր արտադրանքի որակի վրա: Իսկ, ընդհանրապես, տարբեր երկրներում սանդալներ տարբեր նյութերից էին պատրաստում, օրինակ՝ Հնդկաստանում և Ճապոնիայում փայտ էին օգտագործում, իսկ Իսպանիայում՝ բազմագույն հաստ գործվածք: Սլավոնական ժողովուրդների մոտ հռոմեական սանդալների նման կոշիկներն ի հայտ են եկել ավելի ուշ և հիմնականում պատրաստվել են վուշից։ Միջնադարյան Եվրոպայում կլիմայի փոփոխության և սառեցման հետ մեկտեղ սանդալները գործնականում դադարեցին օգտագործվել, նրանց տեղը գրավեցին կոշիկները, քանի որ գուլպաների հետ կրելու համար ավելի հարմար և տաք են դրանք: Սանդալները նորից վերադարձան Եվրոպա միայն 20-րդ դարի սկզբին, իսկ 1960-ական թվականներին արդեն ձեռք բերեցին իրենց ժամանակակից տեսքը։

Զարգացումն իր գործն արեց, դիզայներները սկսեցին բոկոտիկներ պատրաստել տարբեր նյութերից։ Թերևս 20-րդ դարի սկզբի՝ այդ ոլորտում ամենահայտնի մոդելավորող կարելի է անվանել իտալացի Սալվատորե Ֆերրագամոյին. նա առաջին անգամ սկսեց մետաղյա ներբանով կոշիկներ պատրաստել՝ դրանց ամրացնելով սեպաձև փայտե կրունկներ, իսկ ժապավենների համար օգտագործեց նեյլոնե թելեր։ Նման բոկոտիկները անտեսանելի էին ոտքի վրա, և կինը կարծես սավառնում էր գետնից բարձր: Մոդելը մեծ տարածում էր գտել։ 20րդ դարի կեսերից բոկոտիկները չեն լքում պոդիումներն ու նորաձևության ցուցադրությունները։

Ժամանակի ընթացքում բոկոտիկների ժողովրդականությունը շարունակում է աճել, տեսականին ընդլայնվում է: Բարձր կայուն կամ բարակ մեխաձև կրունկով, հարթ կրունկով, սեպ կրունկով, տարբեր զարդանախշեր, ճարմանդներով և առանց դրանց, վառ դեկորատիվ տարրերով կամ ընդհանրապես առանց դեկորների... Բոկոտիկների ընտրությունը հսկայական է, ժամանակակից դիզայներները շարունակում են ստեղծել ավելի ու ավելի կատարյալ և յուրօրինակ տարբերակներ յուրաքանչյուր ճաշակի համար:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Amio Bank issued dram bonds Ucom Celebrates Telecommunication DayFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli