Երևան, 14.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Աճող թվերի մեջ կազմակերպված զբոսաշրջությունը շատ չնչին տոկոս է կազմում». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ներքին զբոսաշրջությունը վերականգնվել է, զարգանում է, իսկ ցուցանիշներով գերազանցում է նույնիսկ մինչև կորոնավիրուսի համավարակը եղած ցուցանիշները։ «Փաստի» հետ զրույցում այս մասին հայտնել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը, որի հետ զրույցում խոսել ենք զբոսաշրջության միտումներից։

«Եթե թվերով նայենք, ապա ներքին զբոսաշրջությունն իր ցուցանիշներով գերազանցել է նաև 2019 թվականի ցուցանիշները. այս տարվա առաջին եռամսյակի տվյալներով զգալի աճ ունենք։ Կարծում եմ՝ առաջին վեց ամիսների տվյալներով նախորդ տարիների նույն ժամանակահատվածների համեմատ զգալի աճ կարձանագրվի։ Ինչ վերաբերում է ներգնա զբոսաշրջությանը, ապա այս ուղղությամբ ևս աճ է արձանագրվել։ Երբ դիտարկում ենք վիճակագրությունը, տեսնում ենք, որ նախորդ տարիների համեմատ թվերը գնալով աճում են։ Ներգնա զբոսաշրջության ցուցանիշները 2022-ին 2021-ի համեմատ զգալի՝ անգամ կրկնակիից ավելի աճել էին, բայց չէին հասել 2019-ի ցուցանիշին։ 2022-ին ունեցել ենք շուրջ 1 670 000 ներգնա զբոսաշրջային այցելություն, իսկ 2019-ին այդ ցուցանիշը եղել է 1 միլիոն 894 հազար։ 2023- ին բավականին աճ կա։ Կարող ենք կանխատեսել, որ եթե արհավիրքներ չլինեն, ապա այս տարի կարող ենք գերազանցել ներգնա զբոսաշրջության 2019-ի ցուցանիշը։ Չեմ բացառում, որ կգերազանցենք նաև 2 միլիոնի ցուցանիշը»,-ասաց Մեխակ Ապրեսյանը։

Մեր զրուցակիցը, սակայն, այլ հարցեր է կարևորում, որոնք, ըստ նրա, ավելի կարևոր են, քան թվերը։ «Մշտապես պետք է մտածենք, բացի թվային, քանակական աճից, իրականում օգտվո՞ւմ ենք զբոսաշրջության ընձեռած բոլոր հնարավորություններից, քանակական աճը նպաստո՞ւմ է մեր խնդիրների լուծմանը, այն դրական ազդեցություն ունենո՞ւմ է տնտեսական, սոցիալական, մշակութային, բնապահպանական, քաղաքական ուղղություններում։ Հարց է՝ քանակը որակ ապահովո՞ւմ է, զարգացումը կայո՞ւն է։ Հարցերը կարևոր են հատկապես այսօր, երբ անվտանգությունից խոսելիս շատ հաճախ մոռանում ենք նաև մշակութային, տեղեկատվական անվտանգության մասին։ Կարողանո՞ւմ ենք խնդիրները լուծել զբոսաշրջության միջոցով, թե՞ հակառակը՝ նշած ուղղություններով կարող ենք վնասներ կրել։ Կարծում եմ՝ առնվազն ոչ լիարժեք ենք կարողանում վերը նշված խնդիրները լուծել, քանի որ այսօր ունենք մշակութային, տեղեկատվական անվտանգության անպահովման խնդիր»,-ասաց նա՝ շեշտելով, որ, ամեն դեպքում, այս ուղղությամբ աշխատանքներ տարվում են, կա նաև օրենսդրական նախաձեռնություն։

«Կառավարությունում է զբոսաշրջության մասին նոր օրենքի նախագծի փաթեթը, որն ընդունելու դեպքում շատ հարցեր կկարողանանք լուծել, բայց եթե լիարժեք ենք ուզում լուծել, այլ միջոցառումների անհրաժեշտություն կա։ Այդուհանդերձ, պետք է անել ամեն ինչ, որ այդ նախագիծն օր առաջ գնա Ազգային ժողով, ընդունվի ու զուգահեռ մտածենք համալիր խնդիրները լուծելու ուղղությամբ։ Բնականաբար, թվերով ուրախալի պատկեր է, այնուամենայնիվ, վերականգնման գործընթացը երևում է, թվային ցուցանիշները դրական են նաև աճի առումով։ Միևնույն ժամանակ, արի ու տես, այդ թվերի մեջ կազմակերպված զբոսաշրջությունը շատ չնչին տոկոս է կազմում։ Այցելությունները հիմնականում անհատական են, մինչդեռ առավել պատասխանատու ճյուղը հենց կազմակերպված զբոսաշրջությունն է։ Հենց այս ուղղությունն է կայուն զարգացում ապահովում և առավել վերահսկելի է։ Պետք է ամեն ինչ անել, որ կազմակերպված զբոսաշրջությունը կայուն զարգանա»,-ընդգծեց Ապրեսյանը՝ շեշտելով, որ հենց նշված ուղղությամբ է հնարավոր լուծել իր մատնանշած խնդիրները։

Անդրադառնալով դեպի Հայաստան տուրիստական փաթեթների գներին՝ Մ. Ապրեսյանը նշեց, որ գնահատականը պետք է տալ ժամանակի ու համեմատության մեջ։ «Ժամանակի մեջ համեմատություն անելու դեպքում նախորդ տարիների համեմատ մեզ մոտ գները բարձրացել են, ինչը հիմնականում պայմանավորված է նաև մեր երկրում արձանագրված գնաճով։ Այդ գործոնին գումարվել է արտարժույթի նկատմամբ հայկական դրամի խիստ արժևորումը։ Սա բերել է ծառայությունների և ապրանքների գների բարձրացմանը։ Մեծ հաշվով, թե՛ 2022-ի, թե՛ նախորդ տարիների համեմատ գները բարձրացել են։ Իսկ եթե մրցակից, նաև հարևան երկրների հետ համեմատության մեջ դիտարկենք, գնային տարբերություն, իհարկե, կա, բայց այն այդքան խիստ արտահայտված չէ։ Գնային տարբերությունն այնքան մեծ չէ, որ մենք ասենք, թե մեզ մոտ թանկ է։ Այս առումով պետք է խոսենք ոչ թե բարձր ու ցածր, այլ մրցունակ գների մասին։ Մրցունակության առումով մենք խիստ չենք զիջում մեր հարևաններին։ Դրամի արժևորումը ավելի ցայտուն է հենց մեզ մոտ, մյուս երկրներում տեղական տարադրամները հիմնականում արժեզրկվել են։ Ու անգամ այս պայմաններում մեր երկրի նկատմամբ հետաքրքրություն կա, զբոսաշրջային այցելություններն ավելանում են»,-ասաց ոլորտի ներկայացուցիչը՝ ընդգծելով, որ նշվածը պայմանավորված է բազմաթիվ գործոններով։

«Այն, որ նույնիսկ այս պայմաններում հետաքրքրությունը չի կորել, առաջին հերթին պայմանավորված է նրանով, որ զբոսաշրջիկները Հայաստանում իրենց ընդունված են զգում։ Բացի այդ, մեր ժողովուրդը կարողանում է պահպանել ամենակարևոր առավելությունները՝ հյուրընկալությունը և հյուրասիրությունը։ Մյուս գործոնն այն է, որ մասնավոր հատվածը շատ ստեղծագործ և պատասխանատու է, ինչը պետք է պահպանել։ Եթե այս կարևոր գործոնները կորցնենք, ամեն ինչ ենք կորցնելու։ Այսօր թե՛ պետական, թե՛ մասնավոր հատվածում երկրի գրավչությունը պահպանելու աշխատանքներ են տարվում, ինչը բավարար չէ։ Ինստիտուցիոնալ բարեփոխումներ, համալիր միջոցառումներ պետք է անել, որ պահպանենք եղածը, կարողանանք դիմակայել մարտահրավերներին, որ առկա քանակական աճը որակական լինի»,-եզրափակեց Մ. Ապրեսյանը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իմ վահանն ուրիշ տեղից է, ոչ մի բանից չեմ վախենում. ստի մասին տեսանյութը շատ տարածեք. Բագրատ սրբազան Արևմուտքն էլ է շահագրգիռ՝ ազատվել Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»ՀԺՄ նախագահ Սաթիկ Սեյրանյանը մուտքի մոտ դիմավորում է Բագրատ սրբազանին Սրբազանը կատակեց Շարժման ֆինանսավորման մասինԻ՞նչ է քննարկել Սուրեն Պետրոսյանը արտերկրում.մանրամասներ «Բարի օր, լա՞վ եք». Բագրատ Սրբազանը մոտեցավ ոստիկանական մեքենային, օրհնեց վարորդին (տեսանյութ) Այդ մարդիկ չեն հասկանում հայրենիքն ինչ է. Արշակ Կարապետյան Պատրանքներ լինել չեն կարող. ի՞նչ «դարպասներ» է ուզում բացել Ղազախստանը և ո՞ւմ համար. «Փաստ»Ավարտվեց «Հայաստան-Արցախ» համահայկական երիտասարդական առաջին եռօրյա ֆորումը, որին մասնակցում էր շուրջ 200 երիտասարդ Արցախից և Հայաստանից. Գագիկ Ծառուկյան«Աշխույժ, կենսուրախ, բոլորին միավորող». Արտյոմ Պողոսյանն անմահացել է 2023 թ. ապրիլի 23-ին դիպուկահարի կրակոցից. «Փաստ»Եթե չէիք հավատում, ուրեմն պետք է չասեիք, շատ բարկացած եմ․ ԵՊՀ պրոռեկտորն իջավ Սրբազանի մոտ ու հայտարարեց, որ ինքը ուսանողներին չի սպառնացել Միանում եմ դասադուլին և գործադուլին, այսօր մեր դասը չի կայանա․ Շարմազանով Լեգենդար Համբիկ Սասունյանը փնտրում է իրեն բռունցքով հարվածած «պիդբուլ» բերետավորինԱտելությունն ատելություն է ծնում, բայց հաղթահարելի է, եթե նպատակներն ազնիվ են ու արդար. Աննա ԿոստանյանԻշխանությունը վերածվել է սպառված, ամորֆ, բայց երկրի ու ժողովրդի համար վտանգավոր մարմնի. «Փաստ»Ուսանողներին առիթ ու պատճառ տվեք, որ այս ընթացքը շարունակենք. Բագրատ Սրբազանի Շարժումը՝ ՀՊՄՀ-ում ԵՊՀ դասախոս Մենուա Սողոմոնյանը հայտարարեց գործադուլ , որպեսզի իր դասերին բացակա ուսանողների բացակաները չհաշվեն Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածո՞ւ. նա պատրաստ է ստանձնել ցանկացած պատասխանատվություն «Հայոց Ազգային հպարտության տրիբունալը» կդառնա աշխարհի երկրների համար նախադեպային իրավունքի մեխանիզմ․ Արշակ Կարապետյան Արդեն մեծ մասը միացած է․ Բագրատ Սրբազանը՝ ոստիկանների մասինԱլիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահին Առաջին անգամ Հայաստանի ղեկավարին մեղադրում են Հայոց ցեղասպանության ժխտման արշավին աջակցելու մեջ. «Փաստ»Թումանյան-Խանջյան խաչմերուկը այս պահին (տեսանյութ) Ջուր չի լինի բազմաթիվ հասցեներում ԱՄՆ պետքարտուղարությունը կշարունակի աջակցել ԼՂ տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացին. Վեդանտ Պատել Ակցիաներից բերման ենթարկվածների թիվն այս պահի դրությամբ«Պետության կործանումը կանխելու համար առաջին կարևոր քայլը պետք լինի իշխանափոխությունը. իրապարակում հնչած ուղերձները շատ կարևոր ու հստակ էին». «Փաստ»ՀՀ ԶՈւ-ում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը Զգուշացնում ենք` ճանապարհ չփակե'ք, հակառակ դեպքում բերման ենք ենթարկելու Անձրև, ամպրոպ. եղանակը՝ Հայաստանում Բերման ենթարկվեց Համբիկ Սասունյանը Տնտեսվարողներին աջակցություն կտրամադրվի. նախագիծ. «Փաստ»Այսօր Բագրատ Սրբազանը կայցելի ԵՊՀ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ, Դիլիջանի ոլորաններում մառախուղ է Անհամեմատելի մթնոլորտ ու բովանդակություն. «Փաստ»Հիմա էլ է «արյան գետեր» պահանջե՞լ. «Փաստ»«ՀայաՔվեն» հանցագործության մասին հաղորդում կներկայացնի դատախազություն՝ կապված տավուշյան «սահմանազատման» հետ. «Փաստ»Խաչիկ Ասրյանն էլ առաջարկում է Արշակ Կարապետյանի թեկնածությունը. «Փաստ»Նիկոլ Փաշինյանի անվան խմբակցության պատգամավորները՝ երեք «քարի» արանքում. «Փաստ»Նեպալի պատվիրակությունն ԱԺ-ում էր․ «Ակադեմիական քաղաքն» են քննարկել Ջուր չի լինելու․ հասցեներ Նոր կառուցվող էլիտար թաղամասի շենքի բակում հայտնաբերվել է տղամարդու մարմին Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Բագրատ Սրբազան «Զվարթնոց»-ում հացադուլ անող Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի վիճակը ծայրահեղ ծանր է Առանց զոհաբերության ոչինչ չի նվաճվում, սա այսպես է անձնական և հավաքական առումներով. Սրբազան (տեսանյութ) Կրթական դասադուլը կշարունակվի նաև վաղը Օրվա ամփոփիչ հավաքը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ․ ՈՒՂԻՂ Սահմանվել է ավարտական քննությունների ժամանակացույցը Սարի թաղում աշխատանքներ կատարելիս տրակտորը շրջվել է. փլուզվել է ճանապարհի հենապատը