Երևան, 04.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Կինոյի տանը կայացել է «Ես բացեցի թևերս» ֆիլմի պրեմիերան` նվիրված օլիմպիական խաղերի չեմպիոն Ալբերտ Ազարյանին

ՄՇԱԿՈՒՅԹ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Երևանի Կինոյի տան մեծ դահլիճում կայացավ «Ես բացեցի թևերս» վավերագրական ֆիլմի պրեմիերան՝ նվիրված հայ լեգենդար մարզիկ, օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանին։ Կարճամետրաժ ֆիլմն ամբողջությամբ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողների աշխատանքն է։

Ռեժիսորը Սոնա Սարիբեկյանն է, գլխավոր օպերատորը՝ Ռոբերտ Պողոսյանը, պրոդյուսերը Դավիթ Ջինանյանը։

Ստեղծագործական թիմը փորձել էր նորովի ներկայացնել օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի քառակի, Եվրոպայի կրկնակի ու ԽՍՀՄ 11-ակի չեմպիոն Ալբերտ Ազարյանի անցած սպորտային ճանապարհն ու կյանքը՝ սկսած Վանաձորում դարբնի աշխատանքից մինչև սպորտային ամենաբարձր կոչումների նվաճումը։

018A0564.JPG (10.09 MB)

«Մեծագույն պատիվ, հպարտություն և էլ ավելի մեծ պատասխանատվություն էր Ալբերտ Ազարյանի հետ աշխատելը։ Կարծում եմ, որ լեգենդար անձնավորության մասին ֆիլմ նկարած լինելու փաստը մեր երիտասարդ թիմի համար հետագայում ուղենշային կդառնա»,- նշել է ֆիլմի ռեժիսոր Սոնա Սարիբեկյանը։

Նրա խոսքով՝ ֆիլմում օգտագործված են արխիվային կադրեր լեգենդար մարզիկի հաղթական ելույթներից, «Փառքի օղակներ» գեղարվեստական ֆիլմից, որտեղ Ալբերտ Ազարյանը մարմնավորել է իր իսկ կերպարը

Օգտագործվել են նաև կադրեր Հանրային հեռուստաընկերության և Բուն ԹՎ-ի պահոցներից։

Ռեժիսորի կարծիքով՝ 2024 թվականին Փարիզում կայանալիք օլիմպիական խաղերում Հայաստանի համար հաղթանակներ գրանցելը չափազանց կարևոր է․

«Նոր հաղթանակներ կերտելու ճանապարհին նախկինում մեծ հաղթանակներ կերտած անհատներին վերստին գնահատելը, նրանց կատարած փառավոր աշխատանքը հանրահռչակելը կարևոր նախադրյալներ են, որովհետև մեր երկրին և հատկապես երիտասարդ սերնդին հաղթանակներ են պետք»։

Ֆիլմի պրոդյուսեր Դավիթ Ջինանյանի խոսքով՝ աշխատանքն իրականացրել են հավատով․

 «Մենք փորձել ենք մեր տեսանկյունից նայել կենդանի լեգենդի անցած ճանապարհին և այսօրվա կյանքին։ Կարծում եմ, որ սա կարևոր ֆիլմ է։ Մենք պետք է մեր սերունդներին ցույց տանք, թե ինչ տեսակ է հայը, ինչ համառություն ունի իր ընտրած ճանապարհը հաղթանակելու համար» ։

Կինոդիտման համար մուտքն ազատ էր։ Ֆիլմի պրեմիերային ներկա են եղել ԵԹԿՊԻ ռեկտոր Սառա Նալբանդյանը, կինոյի ֆակուլտետի դեկան Անետա Երզնկյանը, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը, Մարմնամարզության աշխարհի գավաթի 2023 թվականի հաղթող Վահագն Դավթյանը, Եվրոպայի կրկնակի չեմպիոններ Հարություն Մերդինյանը և Էրիկ Բաղդասարյանը, նրանց մարզիչները, մարզիկներ, մարզասերներ և պարզապես սպորտն ու կինոն գնահատող մարդիկ։

Ֆիլմի ստեղծմանն աջակցել են Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը, Երևանի քաղաքապետարանը, Կինոյի տունը։

02.JPG (12.49 MB)

06.JPG (4.01 MB)

«Հայաստանի իշխանությունների տրամաբանությամբ, քանի իրենք զիջում են, նախորդ զիջումները հետին պլան են մղվում». «Փաստ»Թայվանը պատկանում է Չինաստանին, դրանում կասկած չկա․ Վուչիչ Աճ տարադրամի շուկայում. փոխարժեքն՝ այս պահին Պետությունը պահու՞մ ենք, թե՞ ոչ. ընտրության պահը. Հարցազրույց Վահե Հովհաննիսյանի հետ Օբյեկտիվ ու ամբողջական լինելու դեպքում հաջորդ զեկույցներն անհամեմատ խիստ են լինելու. «Փաստ»Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան տուժածներ և մեկ զոհ «Եկեղեցին մեզ տանում է մեծ դարձի ճանապարհով, այսօր տեղի է ունենում արթնացում, բայց այն պետք է համակարգվածություն ունենա». «Փաստ»Հնդկաստանը Հայաստանի համար արդիականացնում է ATAGS հրետանային համակարգը Կանգնեք մեր կողքին, ուժեղացրեք քաղաքացիական ճնշումը ողջ իրավապահ համակարգի վրա, վաղ թե ուշ այն տեղի կտա. Ավետիք Չալաբյան ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ոսկյա իրերի վաճառքի գործարքների՝ ԱԱՀ-ով հարկման բազան կվերանայվի. «Փաստ»Ովքեր ում դեմ են դուրս եկել. «Փաստ»Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում. «Փաստ»Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ»Տեղեկությունները, թե իբր Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել, սուտ են․ ՊՆ Փաշինյանի երազած «թազա Հայաստանի» Վենետիկը․ Երևանի փողոցները հեղեղվել են (տեսանյութ) Վթար է․ ջուր չի լինելու Տիկին Վարդապետյա'ն, որ գալիս եք համալսարանում դաս եք տալիս, մեքենան բակում մի կայանեքՄի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռումԿամ դատախազությունը քրեական վարույթ կնախաձեռնի ոստիկանների նկատմամբ, կամ կդիմենք այլ միջոցների ՌԴ-ում Հաղթանակի օրը շքերթներ կանցկացվեն, կցուցադրվեն զինատեսակներն ու զինտեխնիկան Վիճաբանություն, ծեծկռտուք՝ Երևանում․ հնչել է կրակոցԳազ չի լինի մայիսի 6-ին, 7-ին և 8-ին՝ հարյուրավոր հասցեներում Ավտովթար՝ Արմավիրի մարզում. բախվել են «Kia»-ն ու «06»-ը. կան վիրավորներ Ադրբեջանը և Իրանը քննարկել են ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները Էրդողանը հայտարարել է, թե Արևմուտքը «հարձակվելու է» Թուրքիայի վրա Էրդողանը բացատրել է՝ ինչու է դադարեցրել առևտուրն Իսրայելի հետ Կիրանցում ճանապարհը բացել են. կարմիր բերետավորները հեռացել ենՊետական իշխանությունը բռնազավթել է նաև Դատախազությունը. Մենուա Սողոմոնյան Իրավիճակը Կիրանցում՝ ուղիղ միացմամբ Հանցագործության մասին հաղորդում ենք մուտք արել. «ՀայաՔվեն» դատախազության դիմաց է «Կիրանցում ուժային օպերացիա է տեղի ունեցել․մի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռում». Ավետիք Չալաբյան Ավետիք Չալաբյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազություն «ՀայաՔվեի» բողոքի ակցիան այս անգամ Գլխավոր դատախազության շենքի դիմաց էրԱրցախն Ադրբեջանի կազմում ճանաչած գոյականը կառավարության նիստ էր հրավիրել․ Հրայր Կամենդատյան«Հայաքվե»-ի անդամների բողոքի ակցիան՝ Գլխավոր դատախազության մոտ․ ՈւՂԻՂ«Եթե այս իշխանությունը մնա...»․ ակցիա Երևանում և մարզերում ՊՆ-ն հայտարարություն է տարածել Սիսիանում նռնակի պայթյունի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել «Mercedes»-ում ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով տեղյակ ենք՝ Հայաստանը որևէ նոր քայլ չի ձեռնարկել. Զախարովա Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանըԱվտովթար Դիլիջան-Հաղարծին ճանապարհին․ կան տուժածներ Չփորձե՛ք հատել կարմիր գծերը, այլապես կհիշեցնեմ ձեզ իմ մասնագիտությունը. Արշակ Կարապետյան Մինչև 20։00-ն ջուր չի լինի Ադրբեջանցիները տրամադրված էին հայ սպանելու․ Նաիրի Սարգսյան Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսերԶոհերի թիվն աճում է․ միջադեպ՝ Պակիստանում