Երևան, 08.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Ամենավտանգավոր և վերջակետ դնող քայլերից մեկը Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու դիրքորոշումն էր». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Արցախի դեմ հակահայկական գործողություններ են իրականացվում, որոնց պարագլուխը Նիկոլ Փաշինյանն է, «Փաստի» հետ զրույցում նշել է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը, որն այս փուլում Արցախի շուրջ այսօր տեղի ունեցողը դիտարկում է դեռևս շրջափակումից առաջ եղած իրողություններով։

«Եղան մի շարք դիրքորոշումներ, որոշումներ, որոնք և հանգեցրին Ադրբեջանի այսօրվա լկտի վարքագծին ու անպատժելիությանը։ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանն Ադրբեջանի նկատմամբ միջազգային ճնշումներ գործադրելու հարցում հետամուտ չեղավ։ Խոսքը մի շարք ռազմական հանցագործությունների մասին է, մասնավորապես՝ պատերազմի ժամանակ վարձկանների ներգրավումը, Թուրքիայի՝ պատերազմում ներգրավված կողմ լինելու փաստը, քաղաքացիական անձանց, գերի զինծառայողներին կտտանքների ենթարկելը։ Բացի այդ, 2021-ի խորհրդարանական ընտրություններին Արցախի մասով եղան կեղծ, ստահոդ խոստումներ, որոնց շատ մարդիկ հավատացին ու ընտրեցին Նիկոլին, արդյունքում նա խաբեց բոլորին։ Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու հիմնական գործընթացն սկսվեց 2021 թվականից։ Եթե մինչ այդ կային նախապատրաստական գործընթացներ, ապա 2021-ից սկսվեց հիմնականը։ Հանձնվեցին Սուսը, Բերձորը, Աղավնոն։ Բերձորի միջանցքը փոխակերպվեց այլընտրանքային ճանապարհով, որը պետք է անցներ Հագարի գետի վրայով։ Սա նշանակում է, որ հայկական կողմը տեղի է տալիս ադրբեջանական կողմի քաղաքական պահանջներին։

Մասնավորապես, բանակցային հիմք հանդիսացող կետերից մեկը 40 կմ երկայնքով միջանցք ասվածն է, որը փոխակերպվում է ուղղակի ճանապարհով։ Սա այն պարագայում, երբ նոյեմբերի 9-ի փաստաթղթում գրված է, որ պետք է 3 տարում նոր նախագիծ ներկայացվեր, մինչդեռ մեկուկես տարվա ընթացքում Ադրբեջանը ոչ միայն նախագիծ ներկայացրեց, այլև ադրբեջանական կողմից ամբողջ ճանապարհը կառուցեց։Իսկ, ընդհանուր առմամբ, հակահայկական ամենավտանգավոր և վերջակետ դնող քայլերից մեկը Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու դիրքորոշումն էր։ Այս ամենի հետևանքով ունենք այն, ինչ ունենք, որի մեղավորը ոչ թե միջազգային հանրությունն է կամ այլ մարդիկ, այլմոլորակայինները, այլ հենց Հայաստանի Հանրապետության այսօրվա ոչ հայկական իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ»,-ասաց Գ. Դավթյանը։

Նա շեշտեց՝ յուրաքանչյուր պետության ղեկավար պատասխանատու է իր պետության թե՛ ապագայի, թե՛ ներկայի, թե՛ նաև անցյալի համար։ «Հետևաբար, եթե յուրաքանչյուր գործողություն չի բխում և հակասում է մեր շահերին, խնդիրը պետք է տեսնենք ներսում։ Այս դեպքում Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը տոտալ առումով սպասարկում է թուրք-ադրբեջանական տանդեմի արտաքին ու տարածաշրջանային քաղաքականության շահերը։ Ռեալ քաղաքականությամբ առաջնորդվելով՝ չեմ տրվի էմոցիաներին ու չեմ քննադատի ռուսներին, Արևմուտքին և այլոց, չնայած յուրաքանչյուրն այս իրականության համար իր բաժին մեղքն ունի։ Ըստ իս, ամենակարևոր և ամենամեծ մեղավորն այստեղ Նիկոլ Փաշինյանն է՝ իր խունտայով։ Իրենց վարած քաղաքականությամբ ու հասարակությանն աղճատելով՝ մինչ օրս տուրք են տալիս Թուրքիայի և Ադրբեջանի պահանջների իրականացմանը։ Ես չեմ զարմացել, չեմ զարմանում նաև հիմա, երբ տեսնում եմ, թե հատկապես 44-օրյա պատերազմից հետո ինչպես է միջազգային հանրությունը որպես պրոադրբեջանական կողմ դիրքավորվել։

Իրենք առաջին հերթին շարժվում են տնտեսական շահերով, երկրորդ՝ Ռուսաստանի Դաշնությանը Հարավային Կովկասից դուրս մղելու շահով։Միջազգային հանրության համար Հայաստանի ոչ հայկական իշխանությունների դիրքորոշումը ևս կարևոր հենակետ է։ Նրանք հայտնի դիրքորոշումը որպես հայկական կողմի քաղաքականություն ու պատրաստակամություն են դիտարկում։ Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին հայկական կողմն ասել է՝ պետք է այսպես լինի, ու այդ տրամաբանությամբ էլ շարունակվել են բանակցությունները, ինչ-որ թղթեր են ստորագրվել, ինչ-որ գործընթաց, ամեն դեպքում, եղել է։ Եթե այն ժամանակ էլ արվեին այնպիսի հայտարարություններ, ինչպիսիք անում է Նիկոլը, Հայաստանը 2023-ին երևի արդեն գոյություն չէր ունենա։ Նիկոլն ունի իր հստակ ընկալումները Արցախի ու հայերի նկատմամբ»,-ասաց մեր զրուցակիցը։

Խոսելով Ստեփանակերտ-Բաքու երկխոսության թեզն առաջ տանելու մասին՝ Գառնիկ Դավթյանը նշեց, որ փորձում են իմիտացիա ստեղծել, թե իբր բանակցություններ են ցանկանում։ «Բայց հասկանում են, որ դա հնարավոր չէ։ Այդ երկխոսությամբ չեն պաշտպանվելու արցախահայության իրավունքները, հաստատ լինելու են տասնյակից կամ հարյուրից ավելի ձերբակալված արցախահայեր։ Եթե այդ երկխոսությունը տեղի ունենա, Ադրբեջանը 2025 թվականին ռուսների՝ Արցախից հեռանալու պահանջի բարձր լեգիտիմություն է ունենալու։ Եթե նման երկխոսություն, անցուդարձ լինի, ադրբեջանցիները գան Արցախ, դա հայաթափման, արցախահայերի ջարդին է հանգեցնելու։ Հիմա ազդող ուժերին տարածաշրջանից դուրս մղելու փորձ է արվում, որ թուրքերն ու ադրբեջանցիները կարողանան հանգիստ իրենց խնդիրը կատարել։ Միջազգային հարաբերություններից հասկացող յուրաքանչյուր անձ չի կարող այդ կապն ու երկխոսությունը հայերի համար խելամիտ համարել։ Դա միայն Բաքվին ու Թուրքիային է ձեռնտու»,-հավելեց մեր զրուցակիցը։

Նրա խոսքով, այս փուլում Ադրբեջանն իրականացնում է ահաբեկում արցախահայերի նկատմամբ, խնդիրը Հակարի կամրջի վերահսկողությունը վերցնելն է.«Երբ նոր էին անցակետ տեղադրում, ասել եմ, որ արցախահայերի նկատմամբ վերահսկողություն ու հավաքագրում է լինելու։ Բայց դրանք վերոնշյալ ավելի գլոբալ նպատակների ավելի մանր դրսևորումներն են»։ Ըստ Գառնիկ Դավթյանի, նման ընթացքը հնարավորինս կասեցնելու միակ տարբերակը իշխանափոխությունն է։

«Այս իշխանության հետ բացառված են ընտրությունները, դիալոգները, համատեղ աշխատանքը։ Իրենք օկուպացիոն ռեժիմ են, որևէ մեկի հետ չեն համագործակցի, համագործակցելուց էլ վերջում «քցելու» են։ Իրավիճակն ինձ մի սցենար է հիշեցնում, երբ մարդասպանը մարդ է սպանում, հետքերը թաքցնում է, իսկ հետո, որպեսզի կասկածի տեղիք չտա, փորձում է ոստիկանների հետ գալ դեպքի վայր, ներկայացնել իր վարկածը։ Փաշինյանը նույնն է անում. արցախահայերին նետում է Ադրբեջանի երախը, հեռվից նայում է, թե երբ են հոշոտելու, կամ ասում է՝ «տեսե՛ք, հոշոտում են արցախահայերին»։ Բազմաթիվ ֆիլմեր կան, երբ մարդասպանը նույն ոստիկանն է, որը հետքերը թաքցնում է, գալիս դեպքի վայր՝ հասկանալու գործընթացը։ Հիմա Փաշինյանը կազմակերպում է արցախահայերի շրջափակումը, որը տանելու է էթնիկ զտման։ Ու հեռվից դիտելով՝ փորձում է միջազգային հանրությանն ապացուցել, որ ինքն այդ ամենի հետ կապ չունի»,-եզրափակեց Գ. Դավթյանը։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերին Սահմանային փոփոխություններից հետո Տեղի «Շոռ ջուր» աղբյուրը հայտնվեց սահմանից 1 կմ հեռավորության վրա Առաջին անգամ Լոռու մարզում սև արագիլի բույն է հայտնաբերվել Այսօր մահացած պայմանագրային զինծառայողը Ազատամուտ գյուղից էրՂրղզստանի սահմանապահների և Տաջիկստանի բնակիչների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցելՎաղարշակ Հարությունյանը դեսպանների հետ մասնակցել է Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը ԱԳ փոխնախարարը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունները Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՀՀ ՊՆ Երկրաշարժ՝ Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս 4 գյուղերը հանձնելով չենք ավարտում․ Նաիրի Սարգսյան Իշխանությունները քարոզչական արշավ են սկսել Բագրատ սրբազանի առաջնորդած շարժման դեմ. Մեսրոպ Առաքելյան Եկեղեցին զանգերն է հնչեցնում, վտանգի մեջ է Հայրենիքը, պարտավոր ենք գնալ Եկեղեցու կանչով Աշխարհն, ավելի քան երբևէ, մոտ է միջուկային պատերազմին․ Լուկաշենկո Ալիևը չի ուզում էս «գանձին» կորցնի, զգացել է` ազգը ոտքի է կանգնում. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Լարսը փակ է բեռնատարների համար Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 2006 թ. ծնված աղջիկը ԵԽ պատգամավորները պահանջում են չեղարկել Վրաստանի՝ ԵՄ թեկնածուի կարգավիճակը Այրվել է MAN մակնիշի ավտոբուս Խոշոր վթար՝ Շիրակում. բախվել են «Nissan»-ը, «Volkswagen Passat»-ն ու «ՎԱԶ 2107»-ը, 6 վիրավոր կաԻրազեկման ավտոերթ՝ Գյումրիում (տեսանյութ) Եվրոպական 11 երկներում տեղի կունենան ցույցեր՝ հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանՈղբերգական դեպք՝ ՎանաձորումՀայտնի են դպրոցների ավարտական քննությունների օրերը Ժողովուրդ, վաղը ժամը 1-ին էստեղից շարժվում ենք, հիմա գնացեք, մալինայով տաք թեյ խմեք. Սրբազան (տեսանյութ) Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի պատմական պատասխանատվության գիտակցությամբ ջանքեր ներդնել հանուն հայրենիքի և պետականության զորացման. Գերագույն հոգևոր խորհուրդ Կոչ ենք անում նաև իշխանություններին` անսալ ժողովրդի հիմնավոր պահանջներին․ Գերագույն հոգևոր խորհուրդ«Մեզանից 400 մետր անցնում է իրենց, իրենցից 3 հեկտար մնում է մեզ, մինչեւ էս պահը ինչ եղել է՝ ես գոհ եմ». Կիրանցի համայնքապետՆիկոլը որևէ փաստ, առիթ կամ պատճառ չունի, իր ձախողումները նախկին իշխանութունների վարած քաղաքականության հետ կապելու համար. ԶաքարյանԵթե Կիևը բրիտանական զենքով հարվածի Ռուսաստանին, մենք կթիրախավորենք բրիտանացիների օբյեկտները. Զախարովա Նիկոլի՝ իմ հասցեին այսօր հնչեցրած հորինվածքները բժշկության կոնկրետ ճյուղի ներկայացուցիչների եզրահանգման լավ նյութ են. Վանեցյանը պատասխանել է Փաշինյանին Ողբերգական ավտովթարի զոհ է դարձել երիտասարդ մայրը, ով գնացել էր երեխաներին մանկապարտեզից տուն տանելու Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրել Նիկոլը չի հոգնում մանիպուլյանել արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը․ Զաքարյան 18-ամյա աղջիկը հայտնաբերվել է Չեմ կարծում, որ սա որևէ պատասխան քայլի պատճառ է․ Պեսկովը՝ Պուտինի երդմնակալության արարողությանը որոշ երկրների ներկայացուցիչների բացակայության մասինCrocus City Hall-ում տեղի ունեցածի կազմակերպիչն արտասահմանում է. ՌԴ ԱԴԾ տնօրեն Ոչ անձրև եք նայում, ոչ կարկուտ. հավաքվել, եկել եք. Բագրատ սրբազանը՝ չարենցավանցիներին Այս տարվա մարտին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը գերազանցել է 307 հազար դրամը Մահափորձ՝ Զելենսկու և մյուս ղեկավարների դեմ․ ձերբակալվածներ կան (լուսանկար)20-ամյա ծննդկանն ու չծնված 6 ամսական երեխան մահացել են. պատճառը եղել է սխալ բուժումը Այս ամիս անպայման պետք է վերցնել Օդեսան և Խարկովը. Կադիրով Որոնվում է լուսանկարում պատկերված անձը Նիկոլ Փաշինյանի արածը եթե կյանքի կոչվի, այդ դեպքում պատերազմի սպառնալիք կլինի. Գեղամ Մանուկյան Նիկոսիայի տարածքում կկառուցվի լայնածավալ ֆոտովոլտային պարկYouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկը ԶՊՄԿ-ի հարկերն իրականում ու բացարձակ թվերով զգալիորեն աճել են՝ հակառակ պնդումների Չեմ եկել իմ վարչապետ լինելու հարցը քննարկեմ, եկել եմ Բագրատ Սրբազանին և ժողովրդին աջակցելու. Արման Թաթոյան Սպասվում է մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ Հորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման կազմակերպած երթին․ Արցախի թեմ