Ереван, 19.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Մեր թև ու թիկունքն էր, մեր ամեն ինչը, մեզ ոչինչ չի սփոփում». Վահան Գրիգորյանը զոհվել է Վարանդայի ճանապարհին հոկտեմբերի 23-ին. «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Տղաների մասին զրույցները սկսելիս մշտապես ձգտում եմ հարցեր տալ նախ նրանց մանկությունից ու պատանեկությունից, երազանքներից և նպատակներից, իսկ հետո խոսել պատերազմի մասին: Որովհետև մեկ բառ պատերազմական օրերից, և ծնողները չեն կարողանում զսպել հուզմունքը: Տիկին Սոնայի հետ զրույցում, սակայն, բավարար էր միայն որդու անունը տալ, և նա չկարողացավ զսպել արցունքները՝ «մեր թև ու թիկունքն էր, մեր ամեն ինչը»: Վահանի մայրիկի հետ տեղափոխվում ենք նրա մանկություն: Պատմում է՝ շատ խելոք երեխա էր, այնքան հանգիստ, որ չէիր զգում, թե տանը փոքր երեխա կա, դպրոցում լավ էր սովորում:

«Շատ էր սիրում մաթեմատիկան, ֆիզիկան: Մեր պատմությունն էր ուսումնասիրում: Իմ հորեղբոր տղան Արցախյան առաջին պատերազմի մասնակից է, մինչ օրս համարվում է անհետ կորած: Միշտ ասում էր՝ մամա՛, մի քիչ Վարդանի մասին պատմի: Հետաքրքրվում էր մեր հերոսներով՝ Մոնթեով և մյուսներով: Սիրում էր մեր ազգը, հպարտանում մեր ազգի մեծերով»: Վահանը զորակոչվել էր ծառայության 2019 թ. հունվարի 29-ին: Ծառայում էր Մարտունի 2-ում: «Երբ հարցնում էինք, թե ի՞նչ է իրեն պետք, ի՞նչ տանենք մեզ հետ, երբ գնում ենք իր մոտ, ասում էր՝ ոչինչ պետք չի, միայն ռուսերենով գրքեր էր խնդրում, «կարդամ, ռուսերենս մի քիչ լավացնեմ»: Մենք էլ ուղարկում էինք գրքերը»:

Գ. Էմինի անվան թիվ 182 դպրոցն ավարտելուց հետո Վահանն ընդունվել էր Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի շինարարության ֆակուլտետ: «Առաջին կուրսում անվճար սովորեց, երկրորդում փոխադրվել էր վճարովի համակարգ, սովորեց մեկ կիսամյակ, հանձնեց քննությունները և զորակոչվեց ծառայության, ասաց՝ բոլոր քննությունները հանձնեմ, որ վերադառնալուց շարունակեմ ուսումս: Շատ լավ ուսանող էր: Ծրագրավորում էր ուսումնասիրում, բայց այդ ֆակուլտետ ընդունվել չստացվեց, մրցույթը բավականին մեծ էր, ընդունվել էր շինարարության ֆակուլտետ, սիրով էր սովորում, միշտ ինքնակրթությամբ զբաղվում: Երբ փետրվարի 15-ին գնացինք իր երդմնակալության արարողությանը մասնակցելու, մեզ ժամացույց տվեց, այն հիմա տուփով մեզ մոտ է, վրան գրված է. «Լավագույն զինվոր Վահան Գրիգորյան»:

12-րդ դասարանում էր սովորում, ասում էի՝ ո՞նց եմ դիմանալու, որ տանը չլինես, Վահա՛ն ջան: Արձագանքում էր՝ մա՛մ, պետք է բանակ գնամ, պետք է ծառայեմ: Շատ էր ուզում ծառայել: Երբ իրեն ծառայության ընթացքից էինք հարցնում, շատ բան չէր պատմում, կարելի է ասել, որ ոչինչ չէր պատմում, միայն ասում էր, որ ամեն ինչ կարգին է, ծառայակից ընկերների մասին էլ միշտ դրական խոսքեր է ասել՝ լավ տղաներ են, գոհ էր նաև հրամանատարությունից: Միայն ուտելիքից էր իր դժգոհությունը, ասում էր՝ մա՛մ, որ գամ, գրեչկա ու պյուրե չպատրաստես, հիմա արդեն ես չեմ կարողանում դրանք ուտել»: Իսկ հետո զրույցը պատերազմի մասին է:

«2020 թ. հունիսից Վահրամին բարձրացրել էին դիրքեր: Իրենց զորամասը կարանտինի ընթացքում եղել է բոլոր նորակոչիկների հավաքատեղին, տղաներին տանում էին իրենց մոտ, հետո արդեն ուղարկում տարբեր զորամասեր: Մինչև սեպտեմբերի 25-ը իմ տղան եղել է դիրքերում: Դիրքերը սիրում էր, չէր դժգոհում, ուղղակի ասում էր՝ մա՛մ, արդեն ձանձրանում ենք: Այդքան երկար ժամանակ դիրքերում չէր մնացել: Սեպտեմբերի 25-ին դիրքերից իջել էին, զրուցեցինք, հետո ասաց՝ ոնց որ մի քիչ խառն է, մի տեսակ աշխուժություն է այստեղ, գնում են, գալիս: Սեպտեմբերի 26-ի երեկոյան զրուցում էինք՝ լավ, մա՛մ, խառն է, հետո կզանգեմ: Ի՞նչ պետք է իմանայինք, թե «խառն է» ինչ է նշանակում, ո՞ւմ մտքով կանցներ, որ պատերազմ է սկսվելու:

Սեպտեմբերի 27-ի առավոտյան աղջիկս զանգեց՝ մա՛մ, Արցախում պատերազմ է, բոլոր լուրերն այդ մասին են: Սկսվեցին մեր տանջալի օրերը:Ճիշտ է, Վահանս ամեն օր, օրը երկու անգամ զանգահարել է՝ մա՛մ ջան, լավ ենք, պատերազմի մեջ չենք: Մեզ ոչինչ չի ասել: Մի մտերիմ ու լավ ընկեր ուներ, Վայքում էր ծառայում: Արդեն հոկտեմբեր ամիսն էր, Վահանս զանգահարեց ինձ՝ մա՛մ, զանգում եմ Տիկոյին, չի պատասխանում, գնա իրենց տուն, տես՝ հո բան չի պատահել: Գնացի, իմացա, որ ընտանիքը մի քանի օր է, ինչ տղայից լուր չունի: Իր այդ ընկերն էլ է զոհվել, բայց Վահանին այդ մասին չէի ասում, միայն ասել էի, որ հիվանդանոցում է, վիճակը լավ չէ: Ինքն էլ՝ ո՞նց չի կարողանում հեռախոսին պատասխանել, գոնե Տիկոյի մամային ու պապային ասա, որ զանգեն, տեսնեմ՝ ոնց է: Պատասխանում էի, որ իրենց հարմար չէ, ես քեզ տեղեկությունները կասեմ, այդպես էլ չասացի, որ ընկերը զոհվել է»:

Հոկտեմբերի 22-ին առավոտյան և երեկոյան Վահանը, ըստ սովորության, խոսել է ընտանիքի անդամների հետ, բայց այս անգամ ավելի երկար: «Այդ օրը նաև իր հորեղբոր տղային էր զանգահարել՝ մեզ ուրիշ տեղ են տանում, մամայիս չասեք: Ու այդպես էլ տարան ու տարան»: Հոկտեմբերի 23-ի առավոտյան Վահանը զոհվում է Վարանդայի (Ֆիզուլի) ճանապարհին՝ ԱԹՍ-ի հարվածից: Իսկ հետո արդեն, ինչպես շատ պատմություններում, ընտանիքն անցնում է դժվար ու երկար ճանապարհ, մինչև որդին «վերադառնում» է տուն: «Իրենից տեղեկություն չունեինք, չէինք մտածում, որ վատ բան կարող է պատահել իր հետ: Զանգում էինք բոլոր հնարավոր հեռախոսահամարներով, նաև իր հրամանատարներին: Մեր բարեկամները փնտրում էին իրեն, կարծում եմ, որ ընթացքում իմացել էին, որ Վահանս զոհվել է, ուղղակի մեզ չէին ասում, հույս էին տալիս՝ կգտնենք Վահանին: Իրենց էլ եմ հասկանում, ինչպե՞ս ծնողին ասել, որ որդին զոհվել է: Այդպես չգտանք իրեն, Նոր տարին անցավ, փետրվարի 10-ին լուր ստացանք, Վեդիում էր: ԴՆԹ փորձաքննությունը փաստեց, որ Վահանն է: Հիմա էլ Եռաբլուրը դարձել է մեր տունը, գնում ենք այնտեղ, լացում, տուն ենք վերադառնում, լացում: Մեր ապրելն էլ ապրել չի: Ոչ մի բան մեզ չի սփոփում: Ես ու Վահանս այնքան կապված էինք իրար հետ, իր ամենակարևոր գաղտնիքները վստահել է ինձ, ես էլ իր հետ եմ կիսվել: Ես իրեն եմ խորհուրդներ տվել, ինքն ինձ: Այսպես էլ ապրում եմ՝ ամեն մեռնողի երանի տալով: Միայն հանուն մեր աղջկա սթափվում ենք ու շարունակում ապրել, Վահանի մասին հուշերով ու նկարներով ենք ապրում»:

Վահանի մայրիկին ապրելու ուժ է տալիս նաև այն միտքը, որ կարողանա վառ պահել որդու անունը, որ հանկարծ այն չկորի: «Գնում ես Եռաբլուր, տեսնում մեր երեխեքին, բոլոր-բոլորին: Խելագարվելու բան է: Սկզբի օրերին, երբ Եռաբլուրից վերադառնում էի տուն, տեղս չէի գտնում: Իրենց դպրոցում ավանդույթ կար, որ ավարտական դասարանների աշակերտներին տանում էին Եռաբլուր: Միշտ ցանկացել էի գնալ այնտեղ՝ անհետ կորած զինվորի հուշակոթողին հատկապես: Բայց չէի կարողանում գնալ, հոգեպես չէի տրամադրվում: Այդ օրն էլ չկարողացա իր հետ գնալ: Վահանս վերադարձավ՝ մա՛մ, ինչ լավ է, որ չեկար: Այնքան էր ազդվել, այցելել էին Ապրիլ յան պատերազմի տղաներին: Երեխես ի՞նչ իմանար, որ ինքն էլ է գնալու այնտեղ: Չէր սիրում նկարվել: Երբ խնդրում էինք նկարներ ուղարկել, ասում էր՝ հեռախոսիս մեջ այնքան նկարներ ունեմ, որ վերադառնամ, բոլորը ցույց կտամ: Բայց իրենից որևէ իր մեզ չհասավ: Կամավորներն են մի քանի լուսանկար փոխանցել պատերազմական օրերից: Ամենացավալին՝ իր ընկերները չկան, որ կարողանանք զրուցել, որ ինչոր մի բան մեզ պատմեն, բոլորը զոհվել են»:

Հ. Գ. - Վահան Գրիգորյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորված է Եռաբլուրում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Подробности։ партию Аршака Карапетяна не регистрируютКак бессмысленно повысить значимость Азербайджана?Архиепископ Баграт Галстанян собирает всех оппозиционеров в один котелКто вы, господин или госпожа премьер-министр? Аршак КарапетянАдминистрация боится реагировать на антиармянские выступления ЛукашенкоУченые выяснили, как возбужденное состояние влияет на зрительное восприятие В республике ожидается переменчивая погода Армянская Апостольская Церковь в это воскресенье отметит праздник Пятидесятницы В «Гражданском договоре» запуганы: ищут мостыКто вы, заявите о своей вере, чтобы мы понимали, христиане вы или нет, скажите, вы господин или госпожа? Аршак КарапетянЗа что ведется борьба? «Паст»Отказавшись от церкви, Конституции, истории, кем мы становимся, на что похож глава государства, который хочет создать новый народ? Аршак КарапетянПытаются найти «альтернативы» и мобилизовать сателлитов: «Паст»Кто взял на себя «покровительство» за агрессивное поведение полиции? «Паст»Стилист Зверев заверил, что Пугачева вернется в Россию Пашинян обеспокоен предстоящим митингомНовое посольство Азербайджана в Иране откроется в «более безопасном месте» Глава МИД Германии призвала передать Украине дальнобойное оружие, чтобы защитить Харьков Члены движения «Во имя Родины» во главе с предстоятелем Тавушской епархии шествием отправились к ЕГУ Цена нефти Brent превысила $83,5 за баррель Архиепископ Баграт: Здесь проблема 2-3 домов или государства? Погода в Армении: снег и заморозки в горах Архиепископ: С представителями Армянского национального конгресса обсудили текущие процессы и их позицию Курсы валют в Армении Для администрации действовать в тайне от общественности превратили в заветную ценностьГаджиев обсудил с чиновниками Госдепа отношения Еревана и Баку Баграт Србазан: Делается попытка переложить ответственность на жителей села, это проблема 2-3 домов или проблема государства? Алиев и Лукашенко посетили район Варанды оккупированного Арцаха Баграт Србазан: Мы встретились с АНК и поговорили о процессах и их позиции (Видео) Губернатор Тавуша проводит встречу с жителями села Киранц Нарек Малян: Вся агентская резидентура Южного Кавказа будет перенесена на территорию Армении Дорога, ведущая в село Киранц, перекрыта полицией, жители перекрыли межгосударственную дорогу АМИО Банк выпустил драмовые облигации Давид Ананян: Пришло время нам под председательством Баграта Србазана проявить решительность и радикальность в наших действиях и решениях Въезд в село Киранц все еще закрыт: жители ночью оставались на трассе Баграт Србазан: Я не отступлю от этой борьбы Администрация разозлилась от слова «просьба»Компания Ucom поздравляет всех с днем телекоммуникаций Имеем дело с марионеточным правительством, управляемым иностранцами, целью которого является идентичность армянского народа: Аршак КарапетянПервый звонок для Мгера ГригорянаУченые обнаружили неожиданную причину глухоты и других заболеваний Бетховена Баграт Галстанян: Либо сегодня, либо никогда «Паст». Труфальдино из Армении или Пашинян «кинет» стороны, либо они «кинут» его Беззубое поведение США по отношению к Азербайджану еще больше обостряет аппетит АлиеваВ Армении семьи без вести пропавших военнослужащих продолжат получать финансовую поддержку еще два месяца Армения утвердила программу обеспечения жильем семей, насильственно перемещенных из Арцаха В Бюраканской школе забастовка: Учителя, ученики и их родители проводят акцию протеста Жители села Киранц не хотят встречаться с правительственным чиновником в Иджеване – пусть сам едет в село Жители села Киранц вновь перекрыли межгосударственную автодорогу Армения-Грузия Шант Арутюнян: Я хочу, чтобы движение «Во имя Родины» увенчалось успехом