Երևան, 08.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Մեր թև ու թիկունքն էր, մեր ամեն ինչը, մեզ ոչինչ չի սփոփում». Վահան Գրիգորյանը զոհվել է Վարանդայի ճանապարհին հոկտեմբերի 23-ին. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Տղաների մասին զրույցները սկսելիս մշտապես ձգտում եմ հարցեր տալ նախ նրանց մանկությունից ու պատանեկությունից, երազանքներից և նպատակներից, իսկ հետո խոսել պատերազմի մասին: Որովհետև մեկ բառ պատերազմական օրերից, և ծնողները չեն կարողանում զսպել հուզմունքը: Տիկին Սոնայի հետ զրույցում, սակայն, բավարար էր միայն որդու անունը տալ, և նա չկարողացավ զսպել արցունքները՝ «մեր թև ու թիկունքն էր, մեր ամեն ինչը»: Վահանի մայրիկի հետ տեղափոխվում ենք նրա մանկություն: Պատմում է՝ շատ խելոք երեխա էր, այնքան հանգիստ, որ չէիր զգում, թե տանը փոքր երեխա կա, դպրոցում լավ էր սովորում:

«Շատ էր սիրում մաթեմատիկան, ֆիզիկան: Մեր պատմությունն էր ուսումնասիրում: Իմ հորեղբոր տղան Արցախյան առաջին պատերազմի մասնակից է, մինչ օրս համարվում է անհետ կորած: Միշտ ասում էր՝ մամա՛, մի քիչ Վարդանի մասին պատմի: Հետաքրքրվում էր մեր հերոսներով՝ Մոնթեով և մյուսներով: Սիրում էր մեր ազգը, հպարտանում մեր ազգի մեծերով»: Վահանը զորակոչվել էր ծառայության 2019 թ. հունվարի 29-ին: Ծառայում էր Մարտունի 2-ում: «Երբ հարցնում էինք, թե ի՞նչ է իրեն պետք, ի՞նչ տանենք մեզ հետ, երբ գնում ենք իր մոտ, ասում էր՝ ոչինչ պետք չի, միայն ռուսերենով գրքեր էր խնդրում, «կարդամ, ռուսերենս մի քիչ լավացնեմ»: Մենք էլ ուղարկում էինք գրքերը»:

Գ. Էմինի անվան թիվ 182 դպրոցն ավարտելուց հետո Վահանն ընդունվել էր Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի շինարարության ֆակուլտետ: «Առաջին կուրսում անվճար սովորեց, երկրորդում փոխադրվել էր վճարովի համակարգ, սովորեց մեկ կիսամյակ, հանձնեց քննությունները և զորակոչվեց ծառայության, ասաց՝ բոլոր քննությունները հանձնեմ, որ վերադառնալուց շարունակեմ ուսումս: Շատ լավ ուսանող էր: Ծրագրավորում էր ուսումնասիրում, բայց այդ ֆակուլտետ ընդունվել չստացվեց, մրցույթը բավականին մեծ էր, ընդունվել էր շինարարության ֆակուլտետ, սիրով էր սովորում, միշտ ինքնակրթությամբ զբաղվում: Երբ փետրվարի 15-ին գնացինք իր երդմնակալության արարողությանը մասնակցելու, մեզ ժամացույց տվեց, այն հիմա տուփով մեզ մոտ է, վրան գրված է. «Լավագույն զինվոր Վահան Գրիգորյան»:

12-րդ դասարանում էր սովորում, ասում էի՝ ո՞նց եմ դիմանալու, որ տանը չլինես, Վահա՛ն ջան: Արձագանքում էր՝ մա՛մ, պետք է բանակ գնամ, պետք է ծառայեմ: Շատ էր ուզում ծառայել: Երբ իրեն ծառայության ընթացքից էինք հարցնում, շատ բան չէր պատմում, կարելի է ասել, որ ոչինչ չէր պատմում, միայն ասում էր, որ ամեն ինչ կարգին է, ծառայակից ընկերների մասին էլ միշտ դրական խոսքեր է ասել՝ լավ տղաներ են, գոհ էր նաև հրամանատարությունից: Միայն ուտելիքից էր իր դժգոհությունը, ասում էր՝ մա՛մ, որ գամ, գրեչկա ու պյուրե չպատրաստես, հիմա արդեն ես չեմ կարողանում դրանք ուտել»: Իսկ հետո զրույցը պատերազմի մասին է:

«2020 թ. հունիսից Վահրամին բարձրացրել էին դիրքեր: Իրենց զորամասը կարանտինի ընթացքում եղել է բոլոր նորակոչիկների հավաքատեղին, տղաներին տանում էին իրենց մոտ, հետո արդեն ուղարկում տարբեր զորամասեր: Մինչև սեպտեմբերի 25-ը իմ տղան եղել է դիրքերում: Դիրքերը սիրում էր, չէր դժգոհում, ուղղակի ասում էր՝ մա՛մ, արդեն ձանձրանում ենք: Այդքան երկար ժամանակ դիրքերում չէր մնացել: Սեպտեմբերի 25-ին դիրքերից իջել էին, զրուցեցինք, հետո ասաց՝ ոնց որ մի քիչ խառն է, մի տեսակ աշխուժություն է այստեղ, գնում են, գալիս: Սեպտեմբերի 26-ի երեկոյան զրուցում էինք՝ լավ, մա՛մ, խառն է, հետո կզանգեմ: Ի՞նչ պետք է իմանայինք, թե «խառն է» ինչ է նշանակում, ո՞ւմ մտքով կանցներ, որ պատերազմ է սկսվելու:

Սեպտեմբերի 27-ի առավոտյան աղջիկս զանգեց՝ մա՛մ, Արցախում պատերազմ է, բոլոր լուրերն այդ մասին են: Սկսվեցին մեր տանջալի օրերը:Ճիշտ է, Վահանս ամեն օր, օրը երկու անգամ զանգահարել է՝ մա՛մ ջան, լավ ենք, պատերազմի մեջ չենք: Մեզ ոչինչ չի ասել: Մի մտերիմ ու լավ ընկեր ուներ, Վայքում էր ծառայում: Արդեն հոկտեմբեր ամիսն էր, Վահանս զանգահարեց ինձ՝ մա՛մ, զանգում եմ Տիկոյին, չի պատասխանում, գնա իրենց տուն, տես՝ հո բան չի պատահել: Գնացի, իմացա, որ ընտանիքը մի քանի օր է, ինչ տղայից լուր չունի: Իր այդ ընկերն էլ է զոհվել, բայց Վահանին այդ մասին չէի ասում, միայն ասել էի, որ հիվանդանոցում է, վիճակը լավ չէ: Ինքն էլ՝ ո՞նց չի կարողանում հեռախոսին պատասխանել, գոնե Տիկոյի մամային ու պապային ասա, որ զանգեն, տեսնեմ՝ ոնց է: Պատասխանում էի, որ իրենց հարմար չէ, ես քեզ տեղեկությունները կասեմ, այդպես էլ չասացի, որ ընկերը զոհվել է»:

Հոկտեմբերի 22-ին առավոտյան և երեկոյան Վահանը, ըստ սովորության, խոսել է ընտանիքի անդամների հետ, բայց այս անգամ ավելի երկար: «Այդ օրը նաև իր հորեղբոր տղային էր զանգահարել՝ մեզ ուրիշ տեղ են տանում, մամայիս չասեք: Ու այդպես էլ տարան ու տարան»: Հոկտեմբերի 23-ի առավոտյան Վահանը զոհվում է Վարանդայի (Ֆիզուլի) ճանապարհին՝ ԱԹՍ-ի հարվածից: Իսկ հետո արդեն, ինչպես շատ պատմություններում, ընտանիքն անցնում է դժվար ու երկար ճանապարհ, մինչև որդին «վերադառնում» է տուն: «Իրենից տեղեկություն չունեինք, չէինք մտածում, որ վատ բան կարող է պատահել իր հետ: Զանգում էինք բոլոր հնարավոր հեռախոսահամարներով, նաև իր հրամանատարներին: Մեր բարեկամները փնտրում էին իրեն, կարծում եմ, որ ընթացքում իմացել էին, որ Վահանս զոհվել է, ուղղակի մեզ չէին ասում, հույս էին տալիս՝ կգտնենք Վահանին: Իրենց էլ եմ հասկանում, ինչպե՞ս ծնողին ասել, որ որդին զոհվել է: Այդպես չգտանք իրեն, Նոր տարին անցավ, փետրվարի 10-ին լուր ստացանք, Վեդիում էր: ԴՆԹ փորձաքննությունը փաստեց, որ Վահանն է: Հիմա էլ Եռաբլուրը դարձել է մեր տունը, գնում ենք այնտեղ, լացում, տուն ենք վերադառնում, լացում: Մեր ապրելն էլ ապրել չի: Ոչ մի բան մեզ չի սփոփում: Ես ու Վահանս այնքան կապված էինք իրար հետ, իր ամենակարևոր գաղտնիքները վստահել է ինձ, ես էլ իր հետ եմ կիսվել: Ես իրեն եմ խորհուրդներ տվել, ինքն ինձ: Այսպես էլ ապրում եմ՝ ամեն մեռնողի երանի տալով: Միայն հանուն մեր աղջկա սթափվում ենք ու շարունակում ապրել, Վահանի մասին հուշերով ու նկարներով ենք ապրում»:

Վահանի մայրիկին ապրելու ուժ է տալիս նաև այն միտքը, որ կարողանա վառ պահել որդու անունը, որ հանկարծ այն չկորի: «Գնում ես Եռաբլուր, տեսնում մեր երեխեքին, բոլոր-բոլորին: Խելագարվելու բան է: Սկզբի օրերին, երբ Եռաբլուրից վերադառնում էի տուն, տեղս չէի գտնում: Իրենց դպրոցում ավանդույթ կար, որ ավարտական դասարանների աշակերտներին տանում էին Եռաբլուր: Միշտ ցանկացել էի գնալ այնտեղ՝ անհետ կորած զինվորի հուշակոթողին հատկապես: Բայց չէի կարողանում գնալ, հոգեպես չէի տրամադրվում: Այդ օրն էլ չկարողացա իր հետ գնալ: Վահանս վերադարձավ՝ մա՛մ, ինչ լավ է, որ չեկար: Այնքան էր ազդվել, այցելել էին Ապրիլ յան պատերազմի տղաներին: Երեխես ի՞նչ իմանար, որ ինքն էլ է գնալու այնտեղ: Չէր սիրում նկարվել: Երբ խնդրում էինք նկարներ ուղարկել, ասում էր՝ հեռախոսիս մեջ այնքան նկարներ ունեմ, որ վերադառնամ, բոլորը ցույց կտամ: Բայց իրենից որևէ իր մեզ չհասավ: Կամավորներն են մի քանի լուսանկար փոխանցել պատերազմական օրերից: Ամենացավալին՝ իր ընկերները չկան, որ կարողանանք զրուցել, որ ինչոր մի բան մեզ պատմեն, բոլորը զոհվել են»:

Հ. Գ. - Վահան Գրիգորյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորված է Եռաբլուրում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մայիսի 8-ին երթը կմեկնարկի Չարենցավանի Վերածնունդի հրապարակից․ «Տավուշը հանուն հայրենիքի» Սպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերին Սահմանային փոփոխություններից հետո Տեղի «Շոռ ջուր» աղբյուրը հայտնվեց սահմանից 1 կմ հեռավորության վրա Առաջին անգամ Լոռու մարզում սև արագիլի բույն է հայտնաբերվել Այսօր մահացած պայմանագրային զինծառայողը Ազատամուտ գյուղից էրՂրղզստանի սահմանապահների և Տաջիկստանի բնակիչների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցելՎաղարշակ Հարությունյանը դեսպանների հետ մասնակցել է Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը ԱԳ փոխնախարարը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունները Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՀՀ ՊՆ Երկրաշարժ՝ Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս 4 գյուղերը հանձնելով չենք ավարտում․ Նաիրի Սարգսյան Իշխանությունները քարոզչական արշավ են սկսել Բագրատ սրբազանի առաջնորդած շարժման դեմ. Մեսրոպ Առաքելյան Եկեղեցին զանգերն է հնչեցնում, վտանգի մեջ է Հայրենիքը, պարտավոր ենք գնալ Եկեղեցու կանչով Աշխարհն, ավելի քան երբևէ, մոտ է միջուկային պատերազմին․ Լուկաշենկո Ալիևը չի ուզում էս «գանձին» կորցնի, զգացել է` ազգը ոտքի է կանգնում. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Լարսը փակ է բեռնատարների համար Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 2006 թ. ծնված աղջիկը ԵԽ պատգամավորները պահանջում են չեղարկել Վրաստանի՝ ԵՄ թեկնածուի կարգավիճակը Այրվել է MAN մակնիշի ավտոբուս Խոշոր վթար՝ Շիրակում. բախվել են «Nissan»-ը, «Volkswagen Passat»-ն ու «ՎԱԶ 2107»-ը, 6 վիրավոր կաԻրազեկման ավտոերթ՝ Գյումրիում (տեսանյութ) Եվրոպական 11 երկներում տեղի կունենան ցույցեր՝ հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանՈղբերգական դեպք՝ ՎանաձորումՀայտնի են դպրոցների ավարտական քննությունների օրերը Ժողովուրդ, վաղը ժամը 1-ին էստեղից շարժվում ենք, հիմա գնացեք, մալինայով տաք թեյ խմեք. Սրբազան (տեսանյութ) Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի պատմական պատասխանատվության գիտակցությամբ ջանքեր ներդնել հանուն հայրենիքի և պետականության զորացման. Գերագույն հոգևոր խորհուրդ Կոչ ենք անում նաև իշխանություններին` անսալ ժողովրդի հիմնավոր պահանջներին․ Գերագույն հոգևոր խորհուրդ«Մեզանից 400 մետր անցնում է իրենց, իրենցից 3 հեկտար մնում է մեզ, մինչեւ էս պահը ինչ եղել է՝ ես գոհ եմ». Կիրանցի համայնքապետՆիկոլը որևէ փաստ, առիթ կամ պատճառ չունի, իր ձախողումները նախկին իշխանութունների վարած քաղաքականության հետ կապելու համար. ԶաքարյանԵթե Կիևը բրիտանական զենքով հարվածի Ռուսաստանին, մենք կթիրախավորենք բրիտանացիների օբյեկտները. Զախարովա Նիկոլի՝ իմ հասցեին այսօր հնչեցրած հորինվածքները բժշկության կոնկրետ ճյուղի ներկայացուցիչների եզրահանգման լավ նյութ են. Վանեցյանը պատասխանել է Փաշինյանին Ողբերգական ավտովթարի զոհ է դարձել երիտասարդ մայրը, ով գնացել էր երեխաներին մանկապարտեզից տուն տանելու Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրել Նիկոլը չի հոգնում մանիպուլյանել արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը․ Զաքարյան 18-ամյա աղջիկը հայտնաբերվել է Չեմ կարծում, որ սա որևէ պատասխան քայլի պատճառ է․ Պեսկովը՝ Պուտինի երդմնակալության արարողությանը որոշ երկրների ներկայացուցիչների բացակայության մասինCrocus City Hall-ում տեղի ունեցածի կազմակերպիչն արտասահմանում է. ՌԴ ԱԴԾ տնօրեն Ոչ անձրև եք նայում, ոչ կարկուտ. հավաքվել, եկել եք. Բագրատ սրբազանը՝ չարենցավանցիներին Այս տարվա մարտին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը գերազանցել է 307 հազար դրամը Մահափորձ՝ Զելենսկու և մյուս ղեկավարների դեմ․ ձերբակալվածներ կան (լուսանկար)20-ամյա ծննդկանն ու չծնված 6 ամսական երեխան մահացել են. պատճառը եղել է սխալ բուժումը Այս ամիս անպայման պետք է վերցնել Օդեսան և Խարկովը. Կադիրով Որոնվում է լուսանկարում պատկերված անձը Նիկոլ Փաշինյանի արածը եթե կյանքի կոչվի, այդ դեպքում պատերազմի սպառնալիք կլինի. Գեղամ Մանուկյան Նիկոսիայի տարածքում կկառուցվի լայնածավալ ֆոտովոլտային պարկYouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկը ԶՊՄԿ-ի հարկերն իրականում ու բացարձակ թվերով զգալիորեն աճել են՝ հակառակ պնդումների Չեմ եկել իմ վարչապետ լինելու հարցը քննարկեմ, եկել եմ Բագրատ Սրբազանին և ժողովրդին աջակցելու. Արման Թաթոյան Սպասվում է մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ