Երևան, 30.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Աշխույժ ու ժպտերես էր Դավիթը, ուժ է տալիս այն, որ մի օր լինելու է մեր հանդիպումը». Դավիթ Հակոբյանը զոհվել է հոկտեբերի 13-ին ԱԹՍ-ի հարվածից. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ աշխույժ էր Դավիթը, շփվող, ժպտերես: Բնավորությամբ շատ խոր տղա էր, ընկերներն էլ հիմնականում իրենից տարիքով մեծ էին»: Որդու մասին պատմելիս տիկին Աննան առաջինը նրա հենց այս հատկանիշներն է մատնանշում: «Փաստի» հետ զրույցում ասում է՝ որդու հետ շատ մտերիմ էին, կարող էին նստել ու զրուցել տարբեր թեմաներից, կիսվում էր մայրիկի հետ: «Դեռ վաղ տարիքից իր մտքերը բիզնեսի շուրջ էին պտտվում, թե ինչ կարելի է անել: Ինչ-որ բաներ հասցրեց անել»: Դպրոցում Դավիթի սիրելի առարկաներից մեկը «Պատմությունն» էր, մայրիկի խոսքով, սիրով էր այդ առարկան սովորում, մասնակցել է օլիմպիադաների, հաղթանակներ գրանցել:

«Ընդհանուր առմամբ, առանձնապես չի սովորել, բայց շատ ընդունակ էր: Ուսուցիչները միշտ ասում էին, որ ափսոսում են՝ ընդունակ է, «այս ուղեղն ունի», բայց չի սովորում: Մի տարի իր աշխարհագրության ուսուցչուհին պայման դրեց՝ եթե չգաս ու ամբողջ տարվա նյութը չպատմես, քառորդդ չեմ փակի: Մեկ ժամ էլ չտևեց, սովորեց ու պատմեց իրենից պահանջվող թեմաները: Պատմությունն իր համար յուրահատուկ տեղ ուներ, ընդունակություններ և սեր ուներ նաև լեզուների հանդեպ, չինարենի դասերի էր հաճախում, չինուհի ուսուցչուհին իրենից գոհ էր՝ խոսքի մեջ բացարձակ «ակցենտ» չունի: Իսկ չինարենը բավականին բարդ լեզու է: Իր միտքն անընդհատ բիզնես սկսելու ուղղությամբ էր աշխատում, կարծում էր, թե դպրոցական առարկաները սովորելն իրեն պետք չի գալու»:

Դավիթի կյանքում յուրահատուկ տեղ ուներ սպորտը: Տարբեր մարզաձևերի է հաճախել, ուղղակի շուտ էր ձանձրանում: «Լողի, կարատեի, ֆուտբոլի է հաճախել, մասնակցել մրցաշարերի, մրցանակային տեղեր զբաղեցրել: Իսկ վերջին տարիներին պարտադիր մարզասրահ էր հաճախում»: Նա մտածում էր ուսումը շարունակելու մասին, մայրիկի խոսքով, այսպես էր որոշել՝ բանակից կվերադառնամ, հստակ կհասկանամ, թե ինչ եմ ուզում, հետո արդեն կընդունվեմ: Ընտանիքը մի շրջան բնակվել է Մոսկվայում, բայց Դավիթը պնդել է՝ ուզում եմ ծառայել, ու ընտանիքը վերադարձել է Հայաստան: «Միշտ ասում էր՝ «երկու տարի ծառայեմ, վերադառնամ տուն, շուտ գնամ, շուտ գամ»: Երբ վերադարձանք, զինկոմիսարիատում իրեն ասել էին, որ չի հասցնի թղթերը հավաքել, ստուգումներն անցնել՝ «կմնաս ձմեռային զորակոչին»: Մերժել էր՝ ասեք, թե ինչ է պետք անել, որ այս զորակոչով մեկնեմ ծառայության: Հենց այդպես էլ արեց»: Տիկին Աննան հիշում է՝ որդին, սակայն, մի քանի հոգու ասել էր, թե «իմ ապագան չեմ տեսնում, ինձ թվում է, որ երկար չեմ ապրի»:

2020 թ. հուլիսի 21-ին Դավիթը զորակոչվում է ծառայության: Սկզբնական մի քանի օրերն անցնում են Մարտունի 2-ում, հետո Դավիթին տեղափոխում են Ջրական, որն էլ պետք է դառնար նրա ծառայության հիմնական վայրը: «Վատ շրջան ստացվեց: Կորոնավիրուսի բուռն շրջանն էր, իրեն տեսնել չկարողացանք, կարանտինի մեջ էին: Պլանավորել էինք, որ հոկտեմբերի առաջին օրերին կգնանք իր մոտ: Իրեն հետախուզական ջոկատում էին ընդգրկել և այդ շրջանում զորավարժություններ էին անցկացնում: Սեպտեմբերի վերջին պետք է վերադառնային զորամաս, ուզում էինք գնալ իրեն տեսնելու, բայց չստացվեց, պատերազմը խանգարեց: Երբ հարցնում էի ծառայության ընթացքից, միշտ նույնն էր պնդում՝ ամեն ինչ լավ է: Դժգոհող տեսակ չէր, եթե անգամ ինչ-որ հարցեր ունենար, ինքնուրույն կլուծեր դրանք: Բնավորությամբ այդպիսին էր»: Սկսվում է պատերազմը:

«Այդ օրերին իրենց զորամասից 30 կմ հեռավորության վրա էին: Ինքն է ասել՝ ինչ-որ լքված դպրոց էր, որտեղ անցկացվում են իրենց զորավարժությունները, այսինքն՝ այդտեղ էին մնում և այլն: Պատերազմի օրերին իրենց զորամասին առաջիններից էին հարվածել, Ջրականը հարվածների կիզակետում էր հայտնվել: Իրենք 20 հոգով, այսպես ասած, վերադարձի տեղ չեն ունեցել: Բաժանվել են 9 և 11 հոգանոց խմբերի, Դավիթի խումբը գնացել է անտառները»: Պատերազմի օրերին Դավիթն ընտանիքի հետ կապ է պահել, զանգել տուն մեկ կամ երկու անգամ, ինչպես ստացվում էր, քանի որ հեռախոսը մեկն էր, իսկ տղաները շատ էին: «Մի քանի բառ խոսում էինք, իմանում, որ իր հետ ամեն բան կարգին է: Միշտ նույնն էր ասում՝ ամեն ինչ լավ է, ապահով տեղում ենք: Իրենից որևէ այլ բան չենք իմացել: Թե ինչ է իրականում կատարվել, որոշ ժամանակ հետո պատմել են իր ծառայակից ընկերները: Ընկերն է պատմում՝ տղաները դիրք են գրավել, վերցրել են նաև այնտեղ եղած թղթերը, այլ իրեր ու վերադարձել՝ «Մեր բոլորիս անուն-ազգանունները կային այդ թղթերում, տեղյակ էին մեր դիրքերից, միայն մեր դիրքն էր շրջանի մեջ, մյուսների վրա խաչ էր քաշված»:

Իրենց գրաված դիրքը փոխանցել էին ՄՈԲ-ին, հետագայում այն նորից հանձնվել է»: Դավիթը զոհվել է հոկտեմբերի 13-ին: «Տղաները խրամատում են եղել: Կրկին ընկերն է պատմում՝ նոր տղաներ էին եկել, ծանոթանում էին, զրուցում: Հետո որոշում են ներս գնալ, Դավիթն ասում է՝ ծխեմ, ես էլ կգամ: Դավիթը, երկու շարքային և մեկ սպա, այդքանով կանգնած են եղել, երբ անօդաչուն հարվածել է: Տղաների մահը վայրկենական է եղել, իսկ Դավիթը շնչել է, իրեն դուրս են բերել, ընկերն ասում է՝ վերև են տարել, որ կարողանան ուղղաթիռով տեղափոխել Ստեփանակերտի հոսպիտալ: Բայց չեն հասցրել, քանի որ գլխավոր զարկերակն է վնասված եղել: Հետո մեզ արդեն դիահերձարանի բժիշկն ասաց, որ Դավիթն ամենաշատը կարող էր 20 րոպե ապրել, դրանից ոչ ավելի»: Նա շուտ է տուն «վերադարձել»: «Հոկտեմբերի 19-ին իր հուղարկավորությունն էր, իրեն տեսել ենք, վերջին հրաժեշտը տվել: Ընդամենը երկու օր ենք իրեն ման եկել: Մեզ ասում էին՝ Դավիթը վիրավոր է, նրան վիրավորների մեջ էինք փնտրում, բայց տեղափոխելու ճանապարհին մահացել էր: Դաջվածք ուներ, որն օգնեց իրեն գտնել»:

Դավիթ Հակոբյանը սովորել է Երևանի թիվ 90 միջնակարգ դպրոցում, որտեղ ռազմագիտության դասարանն անվանակոչել են դպրոցի երեք շրջանավարտի, այդ թվում՝ նրա անունով: Երևանի թիվ 190 ավագ դպրոցում 10-ից ավելի շրջանավարտներ են, որոնք զոհվել են 44-օրյա պատերազմի և 2022 թ. սեպտեմբերյան ագրեսիայի օրերին: Դպրոցում հիշում են իրենց աշակերտներին, որոնք կյանքը զոհել են հանուն հայրենիքի, մի անկյուն առանձնացվել է հենց նրանց համար, որ հաջորդ սերունդները անուն առ անուն ճանաչեն տղաներին: Երկու քույրերի կրտսեր եղբայրն է Դավիթը: «Դավիթից հետո ինձ համար և՛ շարժիչ ուժ, և՛ մխիթարություն, և՛ ամուր կանգնելու հույս Աստծո մեջ եմ գտնում: Եթե կամ, եթե ուժեղ եմ, եթե դիմակայում եմ, Աստծով եմ: Ցավը, վերքն այնպիսի բան է, որ փոխում է իր ձևը: Վերքը սպիանում է, մաշկիդ վրա մնում է, դու անընդհատ այն տեսնում ես, շոշափում ես, զգում ես, բայց ձևը փոխվում է: Ինձ համար այս տարբերակն ավելի ընդունելի է: Շատերս ունենք այն վստահությունը, որ մեր երեխաները փրկված են, իրենք կան, երկնքում են, իրենց հոգիներն ապրում են: Դա էլ է շատ-շատերին ուժ տալիս, որ մի օր լինելու է իրենց հետ հանդիպումը, սա վերջը չէր»,-ասում է տիկին Աննան:

Հ. Գ. - Դավիթ Հակոբյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Պարգևատրվել է նաև ՀԿ-ի կողմից: Հուղարկավորված է Եռաբլուրում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Արթիկի թեմի առաջնորդ Նարեկ վարդապետ Ավագյանը եկել է Կիրանց (տեսանյութ) Լոնդոնում տղամարդը սրով հարձակվել է անցորդների վրա. 13-ամյա տղա է սպանվել (տեսանյութ) Միրզոյանը և Կուպմանը քննարկել են տարածաշրջանային ծրագրերը (տեսանյութ) 36 կգ ոսկյա ձուլակտորի և 293 միլիոն ռուբլու հափշտակության դեպքով 6 անձ է կալանավորվել (տեսանյութ) Որքա՞ն արժե Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն՝ արտագնա աշխատանքի սեզոնին ընդառաջՀՀ-ն չի հաստատել Միրզոյան-Բայրամով հանդիպումը. Ղազախստանի ԱԳՆ «Արարատ» ԲԿ-ում 24-ամյա ծննդկանի պտուղը կեսարյան վիրահատումից հետո ծնվել է մահացած Փոխանակ գնաք մոմ վառեք, Աստծուց աղաչեք մեղքերի թողություն, վիրավորում եք Եկեղեցուն ու սրբազաններին․ Արծվիկ Մինասյանը՝ իշխանություններին Անիծյալ պիտի լինի նա, ով հրաժարվում է հայրենի հողից ու փորձում է ջնջել պատմական հիշողությունը (տեսանյութ) Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում․ ՄԱԿ-ում Թուրքիայի դեսպան Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը Աշոտյանի պաշտպանները գլխավոր դատախազից հերքում են պահանջում Մաքսայինը անցել է գործի. ակնհայտ քաղաքական պատվեր` Միհրան Պողոսյանի դեմ 16-ամյա տղան Կիևյան կամրջից ցած է նետվել. նրան ողջ են հայտնաբերելԱրտակարգ դեպք և պայթյուն՝ Կոտայքում. պայթուցիկի նմանվող առարկա են նետել «Մամուռ» հյուրանոցային համալիրի ուղղությամբ Գործարքի կնքմամբ, թե առանց դրա՝ մենք կմտնենք Ռաֆահ. Նեթանյահու 36 ժամ գազ չի լինի 4 գյուղը Ադրբեջանի վերջին փաստարկն է՝ ՀՀ-ի վրա լեգիտիմ hարձակnւմ գործելու համար․ Արթուր Հովհաննիսյան Կիրանցի բնակիչները վրդովված են Փաշինյանի հետ հանդիպումից Սողանք` Լծեն-Տաթև ավտոճանապարհին Առեղծվածային դեպք՝ Երևանում. «Բարդիներ» ռեստորանից տեղափոխված, հրազենային վնասվածքով տղամարդ է մահացել Ահաբեկչության կանխարգելման շրջանակում ՌԴ-ի ձեռնարկած քայլերն ուղղված չեն կոնկրետ ազգի դեմ. Լավրովը՝ Տաջիկստանի ԱԳ նախարարին Նախագահ Զուրաբիշվիլին երկրի դավաճան է. Վրաստանի վարչապետ Փաշինյանը ջուրը թափեց սեղանին, հագուստին, որ բացատրի` ինչ է ինքն անում Տավուշում Քեմփինգի համար ոչ ակնհայտ լուծում. արևային մարտկոցներ, թե՞ ավանդական գեներատորԱմպրոպ, քամու ուժգնացում․ ինչ եղանակ կլինի Ի՞նչ կտան բանակցությունները Ղազախստանում Քաղաքական բովանդակություն հաղորդեք ձեր պահանջին՝ գնացեք տեղական հանրաքվեի. Հ. Կամենդատյան Ադրբեջանը պատրաստակամություն է հայտնել Հայաստանի հետ համագործակցել 2 կողմից անհայտ կորածների որոնման գործում Տեղական խաղողի տեսակներ. ինչո՞ւ է կարևոր դրանք «աչքի լույսի պես» պահպանելը. «Փաստ»ՔՊ-ում արշալույսները խաղաղ չեն ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (30 ԱՊՐԻԼԻ). Վիեննայի սիմֆոնիկ նվագախմբի համերգը Երևանում. «Փաստ»Նման իրավիճակում ցանկացած այլ իշխող ուժ վաղուց խայտառակ կերպով վտարված կլիներ. «Փաստ»5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԷրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում աջակցել է Մարկ Ռյուտեի թեկնածությանը Իշխանությունը, հայտարարել է, որ չի կարող երաշխավորել սահմանազատման ենթարկված տարածքի «հայկական հատվածի» բնակիչների անվտանգությունը. հայտարարություն ԱՄՆ-ը Փաշինյանից պահանջել է չմասնակցել Պուտինի երդմնակալությանը Փաշինյանն արդեն ամեն ինչ արել է Հայաստանի անվտանգության համակարգը քանդելու համար. «Փաստ»Անթույլատրելի է Տավուշի թեմի առաջնորդի նկատմամբ ամոթալի արշավը․ Թաթոյան Տեղեկություն՝ մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի մասին Քաջարանի մշակույթի պալատում հյուրընկալված դերասանական խումբը տպավորված էր հանքավայրի մասշտաբներից ու Ընկերության տարածքում կիրառվող միջոցառումներից«Արսենը հրաշալի հայր էր, անկրկնելի ամուսին և հոգատար զավակ». կամավորական Արսեն Կարապետյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին. «Փաստ»Գիշերն արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևան-Երասխ ավտոճանապարհին Թանկարժեք մետաղների գներ Արտակարգ դեպք՝ Արարատում. «Opel»-ը բախվել է իր առջև հայտնված ձիուն, վիրավորներ ու զոհ կան Տնտեսության քողարկված խնդիրները. «Փաստ»ԱԺ-ն մերժեց Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ ընդդիմության հայտարարության նախագիծը Ճշմարտությունը հաղթելու է, չի կարող ամբողջ ժողովուրդը լինել 5–րդ շարասյուն. Մենուա ՍողոմոնյանԱդրբեջանն ուզում էր, որ Հայաստան-Ադրբեջան սահման չլինի կամ լինի լղոզված ու գործի ուժեղի իրավունքը. Ռուբեն ՌուբինյանՕդեսայում հրթիռակոծության հետևանքով կա 5 զոհ․ մարզում սուգ է հայտարարվել