Ереван, 21.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Աշխույժ ու ժպտերես էր Դավիթը, ուժ է տալիս այն, որ մի օր լինելու է մեր հանդիպումը». Դավիթ Հակոբյանը զոհվել է հոկտեբերի 13-ին ԱԹՍ-ի հարվածից. «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ աշխույժ էր Դավիթը, շփվող, ժպտերես: Բնավորությամբ շատ խոր տղա էր, ընկերներն էլ հիմնականում իրենից տարիքով մեծ էին»: Որդու մասին պատմելիս տիկին Աննան առաջինը նրա հենց այս հատկանիշներն է մատնանշում: «Փաստի» հետ զրույցում ասում է՝ որդու հետ շատ մտերիմ էին, կարող էին նստել ու զրուցել տարբեր թեմաներից, կիսվում էր մայրիկի հետ: «Դեռ վաղ տարիքից իր մտքերը բիզնեսի շուրջ էին պտտվում, թե ինչ կարելի է անել: Ինչ-որ բաներ հասցրեց անել»: Դպրոցում Դավիթի սիրելի առարկաներից մեկը «Պատմությունն» էր, մայրիկի խոսքով, սիրով էր այդ առարկան սովորում, մասնակցել է օլիմպիադաների, հաղթանակներ գրանցել:

«Ընդհանուր առմամբ, առանձնապես չի սովորել, բայց շատ ընդունակ էր: Ուսուցիչները միշտ ասում էին, որ ափսոսում են՝ ընդունակ է, «այս ուղեղն ունի», բայց չի սովորում: Մի տարի իր աշխարհագրության ուսուցչուհին պայման դրեց՝ եթե չգաս ու ամբողջ տարվա նյութը չպատմես, քառորդդ չեմ փակի: Մեկ ժամ էլ չտևեց, սովորեց ու պատմեց իրենից պահանջվող թեմաները: Պատմությունն իր համար յուրահատուկ տեղ ուներ, ընդունակություններ և սեր ուներ նաև լեզուների հանդեպ, չինարենի դասերի էր հաճախում, չինուհի ուսուցչուհին իրենից գոհ էր՝ խոսքի մեջ բացարձակ «ակցենտ» չունի: Իսկ չինարենը բավականին բարդ լեզու է: Իր միտքն անընդհատ բիզնես սկսելու ուղղությամբ էր աշխատում, կարծում էր, թե դպրոցական առարկաները սովորելն իրեն պետք չի գալու»:

Դավիթի կյանքում յուրահատուկ տեղ ուներ սպորտը: Տարբեր մարզաձևերի է հաճախել, ուղղակի շուտ էր ձանձրանում: «Լողի, կարատեի, ֆուտբոլի է հաճախել, մասնակցել մրցաշարերի, մրցանակային տեղեր զբաղեցրել: Իսկ վերջին տարիներին պարտադիր մարզասրահ էր հաճախում»: Նա մտածում էր ուսումը շարունակելու մասին, մայրիկի խոսքով, այսպես էր որոշել՝ բանակից կվերադառնամ, հստակ կհասկանամ, թե ինչ եմ ուզում, հետո արդեն կընդունվեմ: Ընտանիքը մի շրջան բնակվել է Մոսկվայում, բայց Դավիթը պնդել է՝ ուզում եմ ծառայել, ու ընտանիքը վերադարձել է Հայաստան: «Միշտ ասում էր՝ «երկու տարի ծառայեմ, վերադառնամ տուն, շուտ գնամ, շուտ գամ»: Երբ վերադարձանք, զինկոմիսարիատում իրեն ասել էին, որ չի հասցնի թղթերը հավաքել, ստուգումներն անցնել՝ «կմնաս ձմեռային զորակոչին»: Մերժել էր՝ ասեք, թե ինչ է պետք անել, որ այս զորակոչով մեկնեմ ծառայության: Հենց այդպես էլ արեց»: Տիկին Աննան հիշում է՝ որդին, սակայն, մի քանի հոգու ասել էր, թե «իմ ապագան չեմ տեսնում, ինձ թվում է, որ երկար չեմ ապրի»:

2020 թ. հուլիսի 21-ին Դավիթը զորակոչվում է ծառայության: Սկզբնական մի քանի օրերն անցնում են Մարտունի 2-ում, հետո Դավիթին տեղափոխում են Ջրական, որն էլ պետք է դառնար նրա ծառայության հիմնական վայրը: «Վատ շրջան ստացվեց: Կորոնավիրուսի բուռն շրջանն էր, իրեն տեսնել չկարողացանք, կարանտինի մեջ էին: Պլանավորել էինք, որ հոկտեմբերի առաջին օրերին կգնանք իր մոտ: Իրեն հետախուզական ջոկատում էին ընդգրկել և այդ շրջանում զորավարժություններ էին անցկացնում: Սեպտեմբերի վերջին պետք է վերադառնային զորամաս, ուզում էինք գնալ իրեն տեսնելու, բայց չստացվեց, պատերազմը խանգարեց: Երբ հարցնում էի ծառայության ընթացքից, միշտ նույնն էր պնդում՝ ամեն ինչ լավ է: Դժգոհող տեսակ չէր, եթե անգամ ինչ-որ հարցեր ունենար, ինքնուրույն կլուծեր դրանք: Բնավորությամբ այդպիսին էր»: Սկսվում է պատերազմը:

«Այդ օրերին իրենց զորամասից 30 կմ հեռավորության վրա էին: Ինքն է ասել՝ ինչ-որ լքված դպրոց էր, որտեղ անցկացվում են իրենց զորավարժությունները, այսինքն՝ այդտեղ էին մնում և այլն: Պատերազմի օրերին իրենց զորամասին առաջիններից էին հարվածել, Ջրականը հարվածների կիզակետում էր հայտնվել: Իրենք 20 հոգով, այսպես ասած, վերադարձի տեղ չեն ունեցել: Բաժանվել են 9 և 11 հոգանոց խմբերի, Դավիթի խումբը գնացել է անտառները»: Պատերազմի օրերին Դավիթն ընտանիքի հետ կապ է պահել, զանգել տուն մեկ կամ երկու անգամ, ինչպես ստացվում էր, քանի որ հեռախոսը մեկն էր, իսկ տղաները շատ էին: «Մի քանի բառ խոսում էինք, իմանում, որ իր հետ ամեն բան կարգին է: Միշտ նույնն էր ասում՝ ամեն ինչ լավ է, ապահով տեղում ենք: Իրենից որևէ այլ բան չենք իմացել: Թե ինչ է իրականում կատարվել, որոշ ժամանակ հետո պատմել են իր ծառայակից ընկերները: Ընկերն է պատմում՝ տղաները դիրք են գրավել, վերցրել են նաև այնտեղ եղած թղթերը, այլ իրեր ու վերադարձել՝ «Մեր բոլորիս անուն-ազգանունները կային այդ թղթերում, տեղյակ էին մեր դիրքերից, միայն մեր դիրքն էր շրջանի մեջ, մյուսների վրա խաչ էր քաշված»:

Իրենց գրաված դիրքը փոխանցել էին ՄՈԲ-ին, հետագայում այն նորից հանձնվել է»: Դավիթը զոհվել է հոկտեմբերի 13-ին: «Տղաները խրամատում են եղել: Կրկին ընկերն է պատմում՝ նոր տղաներ էին եկել, ծանոթանում էին, զրուցում: Հետո որոշում են ներս գնալ, Դավիթն ասում է՝ ծխեմ, ես էլ կգամ: Դավիթը, երկու շարքային և մեկ սպա, այդքանով կանգնած են եղել, երբ անօդաչուն հարվածել է: Տղաների մահը վայրկենական է եղել, իսկ Դավիթը շնչել է, իրեն դուրս են բերել, ընկերն ասում է՝ վերև են տարել, որ կարողանան ուղղաթիռով տեղափոխել Ստեփանակերտի հոսպիտալ: Բայց չեն հասցրել, քանի որ գլխավոր զարկերակն է վնասված եղել: Հետո մեզ արդեն դիահերձարանի բժիշկն ասաց, որ Դավիթն ամենաշատը կարող էր 20 րոպե ապրել, դրանից ոչ ավելի»: Նա շուտ է տուն «վերադարձել»: «Հոկտեմբերի 19-ին իր հուղարկավորությունն էր, իրեն տեսել ենք, վերջին հրաժեշտը տվել: Ընդամենը երկու օր ենք իրեն ման եկել: Մեզ ասում էին՝ Դավիթը վիրավոր է, նրան վիրավորների մեջ էինք փնտրում, բայց տեղափոխելու ճանապարհին մահացել էր: Դաջվածք ուներ, որն օգնեց իրեն գտնել»:

Դավիթ Հակոբյանը սովորել է Երևանի թիվ 90 միջնակարգ դպրոցում, որտեղ ռազմագիտության դասարանն անվանակոչել են դպրոցի երեք շրջանավարտի, այդ թվում՝ նրա անունով: Երևանի թիվ 190 ավագ դպրոցում 10-ից ավելի շրջանավարտներ են, որոնք զոհվել են 44-օրյա պատերազմի և 2022 թ. սեպտեմբերյան ագրեսիայի օրերին: Դպրոցում հիշում են իրենց աշակերտներին, որոնք կյանքը զոհել են հանուն հայրենիքի, մի անկյուն առանձնացվել է հենց նրանց համար, որ հաջորդ սերունդները անուն առ անուն ճանաչեն տղաներին: Երկու քույրերի կրտսեր եղբայրն է Դավիթը: «Դավիթից հետո ինձ համար և՛ շարժիչ ուժ, և՛ մխիթարություն, և՛ ամուր կանգնելու հույս Աստծո մեջ եմ գտնում: Եթե կամ, եթե ուժեղ եմ, եթե դիմակայում եմ, Աստծով եմ: Ցավը, վերքն այնպիսի բան է, որ փոխում է իր ձևը: Վերքը սպիանում է, մաշկիդ վրա մնում է, դու անընդհատ այն տեսնում ես, շոշափում ես, զգում ես, բայց ձևը փոխվում է: Ինձ համար այս տարբերակն ավելի ընդունելի է: Շատերս ունենք այն վստահությունը, որ մեր երեխաները փրկված են, իրենք կան, երկնքում են, իրենց հոգիներն ապրում են: Դա էլ է շատ-շատերին ուժ տալիս, որ մի օր լինելու է իրենց հետ հանդիպումը, սա վերջը չէր»,-ասում է տիկին Աննան:

Հ. Գ. - Դավիթ Հակոբյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Պարգևատրվել է նաև ՀԿ-ի կողմից: Հուղարկավորված է Եռաբլուրում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Администрация пытается сорвать митингКто станет новым президентом Ирана?Позорное разъяснение от Министерства юстицииРезультаты посадки деревьев совместно с организацией Мой Лес Армения: Сила одного драмаТвой дом в Армении – Америабанк предлагает ипотечные кредиты для диаспоры ВТБ (Армения) выступил генеральным спонсором концерта в честь 100-летия Шарля АзнавураСоросовского кандидата члены «Гражданского договора» не завалят вопросамиПри содействии компании Ucom в Армении пройдет очередной фестиваль «Дети солнца» Почему не хотят регистрировать партию, основанную Аршаком Карапетяном? «Паст»Аршак Карапетян: Народы, которые проигрывают в битве, вновь возрождаются, а те, кто сдаются, исчезаютМузей вновь открылся: что там можно увидеть? «Паст»«Паст». Есть гарантия, что Србазан не сдастся и дело будет доведено до конца Перечень наград Америабанка в сфере торгового финансирования пополнился четырьмя престижными наградами от ЕБРР и МФКОпасения Николовцев еще больше усиливаютсяМузей науки Лондона избавится от своей сокровищницы устаревших бытовых гаджетов В Иране назначили и.о. главы МИД Смерть президента Ирана будет иметь серьезные последствия для регионаДэвид Бекхэм создаст коллекции мужской одежды Hugo Boss Фильм Кевина Костнера удостоен 10-минутных стоячих оваций в Каннах Власти Грузии назвали закон об иноагентах гарантией мира В Ираке объявлен траур в связи с гибелью президента Ирана В Турции заявили, что падение курса турецкой лиры прекратилось В Украине заявили о потере до 90% мощностей тепловых станций из-за обстрелов России Цена золота обновила исторический рекорд Архиепископ: Дорогу передо мной не перекрывали даже турки Нефть Brent подорожала Погода в Армении Администрация пытается заминировать оппозиционное движениеКадры с места крушения вертолета президента Ирана Предстоятелю Тавушской епархии удалось обойти первый полицейский кордон Полицейские не разрешили архиепископу войти в село Киранц Мирзоян выразил соболезнования в связи с гибелью президента и главы МИД Ирана Секретарь Совбеза Армении отправится в Катар Mehr: президент и глава МИД Ирана погибли в результате крушения вертолета Амио Банк подписал меморандум с Министерством образования, науки, культуры и спорта РА в рамках программы корпоративной социальной ответственности Срок Rocket Line отныне до 60 месяцев: Idram и IDBankМинистерство юстиции в лице действующего режима пытается сорвать регистрацию партии «Всеармянский фронт»Подробности։ партию Аршака Карапетяна не регистрируютКак бессмысленно повысить значимость Азербайджана?Архиепископ Баграт Галстанян собирает всех оппозиционеров в один котелКто вы, господин или госпожа премьер-министр? Аршак КарапетянАдминистрация боится реагировать на антиармянские выступления ЛукашенкоУченые выяснили, как возбужденное состояние влияет на зрительное восприятие В республике ожидается переменчивая погода Армянская Апостольская Церковь в это воскресенье отметит праздник Пятидесятницы В «Гражданском договоре» запуганы: ищут мостыКто вы, заявите о своей вере, чтобы мы понимали, христиане вы или нет, скажите, вы господин или госпожа? Аршак КарапетянЗа что ведется борьба? «Паст»Отказавшись от церкви, Конституции, истории, кем мы становимся, на что похож глава государства, который хочет создать новый народ? Аршак КарапетянПытаются найти «альтернативы» и мобилизовать сателлитов: «Паст»