Երևան, 30.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Wildberries-ը ոչնչացնում է Հայաստանի տնտեսությունը․ բունտ է հասունանում.

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Սեղմեք ԱՅՍՏԵՂլրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հայաստանում ռուսական Wildberries-ի գործունեությունը ոչնչացնում է Հայաստանի տնտեսությունը, արդյունքում այսօր տնտեսական բունտ է հասունանում։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց գործարար Արման Թումասյանն, ընդգծելով, որ Wildberries-ի պատճառով Հայաստանի 120 հազար տնտեսվարող լուրջ խնդրի առաջ է կանգնած, քանի որ այդ մարդկանց ընտանիքները կործանվում են։

«Մենք 3 տարի առաջ հիմնել էինք օնլայն խանութ, մեկ տարի առաջ Wildberries-ի ներթափանցումը Հայաստան առաջին հերթին սկսեց ոչնչացնել օնլայն հայկական ռեսուրսները։ Անցած տարվանից ինչ Wildberries-ը մտել է Հայաստան՝ սկսել է ոչնչացնել մեզ։ Ես անգամ մտածում եմ, որ եթե այսպես շարունակվի՝ մինչև հոկտեմբեր Հայաստանում կարող է էլ խանութ առհասարակ չլինել, բացի բենզինի խանութներից, ծաղկի ու մթերային խանութներից, այն էլ որովհետև Wildberries-ը չի կարող Հայաստան հաց բերել, թե չէ անպայման կբերեր»։ Նա նշեց, որ խնդիրը նրանում էր, որ երբ Չինաստանից Հայաստան ապրանք է ներմուծվում, դրա մաքսազերծման համար տնտեսվարողը 13 դոլար մաքսատուրք է վճարում։ «Wildberries-ը Յանդեքսի նման կորպորացիա է։ Երևի կհիշեք, թե ինչպես Յանդեքսը վերացրեց հայկական տաքսիինդուստրիան։ Այն ժամանակ մինիմալը կազմում էր 500-600 դրամ, գումարած 1 կմ արժեքը 100 դրամ ու, արդյունքում Չարբախից էրեբունի գնալու արժեքը կազմում էր 700-800 դրամ, երբ Յանդեքսը եկավ՝ գները նվազեցին ու մեր ամբողջ տաքսի ծառայությունները մեկը մյուսի հետևից փակվեցին։ Եթե հիմա փորձեք մի տաքսի ծառայություն բացել՝ նվազագույնը 10 000 դոլար փող պետք է ներդնեք, հիմա նախկին տաքսի սերվիսների տերերին հարցրեք՝ էլի այդ գումարը կդնեն տաքսի ծառայություն բացելու համար։ Արդյունքում, տաքսի ծառայությունների փակցվելուց հետո Յանդեքսը գները բարձրացրեց։ Հիմա փորձեք Չարբախից Էրեբունի գնալ, ամենաքիչը 1500-2000 դրամ եք վճարելու, պիկ ժամերին՝ 2000-2500 դրամ կարժենա, եթե խցանման մեջ էլ հայտնվեք՝ հաշվիչն էլի պտտվելու է։ Նախկինում խցանման մեջ կանգնելու համար գումար չէր գանձվում։ Նույնը հիմա է տեղի ունենում։

Wildberries-ի մուտքով Հայաստան մեր տնտեսությունը քայքայվում է։ Հայաստանում 120 հազար տնտեսվարող սուբյեկտ կա, հիմա եթե դրանք փակվեն՝ պետությունն այդ մարդկանց որտե՞ղ է տեղավորելու գործի»։ Նա ընդգծեց, որ սովորական տնտեսվարողները պետության համար արժեք են ստեղծում, ու դա է պատճառը, որ իրենց ապրանքն ավելի թանկ է։ «Ես ապրանք ներմուծելու համար պիտի ինքնաթիռի գումար վճարեմ, որից հարկ է վճարվում, լոգիստիկայով ապրանք բերեցի՝ քաշի համար պիտի վճարեմ, մաքսազերժման համար վճարում եմ, մեծածախ շուկայում տեղի հարկ եմ վճարում, վաճառելու դեպքում՝ ՀԴՄ եմ խփում, որից էլի հարկ է գոյանում, այսինքն ես արժեք եմ ստեղծում պետության համար։ Գումարած դրան՝ մանրածախի վերցրեց, տարավ խանութ վաճառելու, այստեղ էլ է արժեք ստեղծվում։

այսինքն ես 7-8 օղակում արժեք եմ ստեղծում։ Իսկ Wildberries ի՞նչ է անում։ Չինաստանից բերած ապրանքի համար վճարում են 2 դոլար քաշի գումար, մինչդեռ Հայաստանում ուզում են 2 դոլար քաշի փող, գումարած 13 դոլար մաքսազերծման գումար։ Ես պնդում եմ, Wildberrie-ն արդեն ոչնչացրել է մեր տնտեսության 80 տոկոսը, եթե մենք կարողանանք մինչև հոկտեմբեր փակել Wildberries-ը ոչ ոք մինչև հունվար-փետրվար միևնույն է գնում չի անելու, որովհետև արդեն ինչ պետք է՝ առել են»։ Դիտարկմանը, թե թեև տնտեսվարողները դժգոհում են, բայց գնորդները գոհ են՝ նա ընդգծեց, որ երբ Wildberries-ը մեր տնտեսությունը ոչնչացնի՝ այն կոշիկը, որ հիմա վաճառում է 4000 դրամով, հետո վաճառելու է 12 000 ով , սա կորպորացիա է, որ կարող է 3 տարվա մեջ 1 մլրդ դոլար փող ծախսել Հայաստանի տնտեսությունը ոչնչացնելու համար, իսկ հետո լիովին ծախսերը կփոխհատուցվեն։ «Երբ չլինեն, կոշիկի, հագուստի պահեստամասերի խանութներ ու առհասարակ մնան միայն կիսամթերային մի քանի խանութ՝ Wildberries-ն իր ծախսերը կփոխհատուցի։ «Ինձ հետաքրքիր է, երբ 120 հազար տնտեսվարող սուբյեկտ փակվի դրանց տերերին ու աշխատակիցներին որտե՞ղ է Հայաստանի Հանրապետությունը պատրաստվում գործի տեղավորել։ Այդ 120 000-ը ունեն վարկեր, ով է նրանց վարկերը սպասարկելու։ Դուք ի՞նչ է՝ պատրաստվում եք այդ տնտեսվարողների ձեռքից իրենց ունեցվածքները խլե՞լ»։ Նա ընդգծեց, որ պետությունը պարտավոր է հավասար մրցակցային պայմաններ ստեղծել։ «Թող մաքսավճարները իջենցնեն, ինչպես է ստացվում, որ ՌԴ-ի համար մաքսազերծման գինը մաքսային միությունում 2 դոլար է, իսկ մեր համար՝ ոչ։ էս պայմաներում ինչպես մրցակցենք, երբ 1 կգ ապրանքին տալիս ենք 5200-5500 դրամ, գրան գումարած քաշի արժեքը։ Նման պայմաններում ինչպե՞ս կարող ենք մրցակցել, ինչու է ՌԴ-ն 1 դոլորով է մաքսազերծում իսկ Հայաստանը՝ 13»։ Թումասյանն ասաց, որ հինգշաբթի օրվանից տնտեսվարողները պատրաստվում են բողոքի ակցիաներ իրականացնել կառավարության մոտ ՝ պահանջելով լուծում տալ այս խնդրին։ «Տնտեսվարողները կմնան կառավարության մոտ այնքան ժամանակ, մինչև պետությունը մեր հարցը կլուծի, որովհետև մենք աղքատանում ենք , իսկ աղքատ մարդն ամենավտանգավորն է։ Մենք ենք հարկ տվել, որ պետությունը կարողացել է քիչ թե շատ կայանալ, էդ նախարարներին էլ մենք ենք այսօր վճարում, հետևաբար, մեր խնդիրներին կառավարությունը պետք է լուծում տա»։

Գործարքի կնքմամբ, թե առանց դրա՝ մենք կմտնենք Ռաֆահ. Նեթանյահու 36 ժամ գազ չի լինի 4 գյուղը Ադրբեջանի վերջին փաստարկն է՝ ՀՀ-ի վրա լեգիտիմ hարձակnւմ գործելու համար․ Արթուր Հովհաննիսյան Կիրանցի բնակիչները վրդովված են Փաշինյանի հետ հանդիպումից Սողանք` Լծեն-Տաթև ավտոճանապարհին Առեղծվածային դեպք՝ Երևանում. «Բարդիներ» ռեստորանից տեղափոխված, հրազենային վնասվածքով տղամարդ է մահացել Ահաբեկչության կանխարգելման շրջանակում ՌԴ-ի ձեռնարկած քայլերն ուղղված չեն կոնկրետ ազգի դեմ. Լավրովը՝ Տաջիկստանի ԱԳ նախարարին Նախագահ Զուրաբիշվիլին երկրի դավաճան է. Վրաստանի վարչապետ Փաշինյանը ջուրը թափեց սեղանին, հագուստին, որ բացատրի` ինչ է ինքն անում Տավուշում Քեմփինգի համար ոչ ակնհայտ լուծում. արևային մարտկոցներ, թե՞ ավանդական գեներատորԱմպրոպ, քամու ուժգնացում․ ինչ եղանակ կլինի Ի՞նչ կտան բանակցությունները Ղազախստանում Քաղաքական բովանդակություն հաղորդեք ձեր պահանջին՝ գնացեք տեղական հանրաքվեի. Հ. Կամենդատյան Ադրբեջանը պատրաստակամություն է հայտնել Հայաստանի հետ համագործակցել 2 կողմից անհայտ կորածների որոնման գործում Տեղական խաղողի տեսակներ. ինչո՞ւ է կարևոր դրանք «աչքի լույսի պես» պահպանելը. «Փաստ»ՔՊ-ում արշալույսները խաղաղ չեն ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (30 ԱՊՐԻԼԻ). Վիեննայի սիմֆոնիկ նվագախմբի համերգը Երևանում. «Փաստ»Նման իրավիճակում ցանկացած այլ իշխող ուժ վաղուց խայտառակ կերպով վտարված կլիներ. «Փաստ»5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԷրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում աջակցել է Մարկ Ռյուտեի թեկնածությանը Իշխանությունը, հայտարարել է, որ չի կարող երաշխավորել սահմանազատման ենթարկված տարածքի «հայկական հատվածի» բնակիչների անվտանգությունը. հայտարարություն ԱՄՆ-ը Փաշինյանից պահանջել է չմասնակցել Պուտինի երդմնակալությանը Փաշինյանն արդեն ամեն ինչ արել է Հայաստանի անվտանգության համակարգը քանդելու համար. «Փաստ»Անթույլատրելի է Տավուշի թեմի առաջնորդի նկատմամբ ամոթալի արշավը․ Թաթոյան Տեղեկություն՝ մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի մասին Քաջարանի մշակույթի պալատում հյուրընկալված դերասանական խումբը տպավորված էր հանքավայրի մասշտաբներից ու Ընկերության տարածքում կիրառվող միջոցառումներից«Արսենը հրաշալի հայր էր, անկրկնելի ամուսին և հոգատար զավակ». կամավորական Արսեն Կարապետյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին. «Փաստ»Գիշերն արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևան-Երասխ ավտոճանապարհին Թանկարժեք մետաղների գներ Արտակարգ դեպք՝ Արարատում. «Opel»-ը բախվել է իր առջև հայտնված ձիուն, վիրավորներ ու զոհ կան Տնտեսության քողարկված խնդիրները. «Փաստ»ԱԺ-ն մերժեց Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ ընդդիմության հայտարարության նախագիծը Ճշմարտությունը հաղթելու է, չի կարող ամբողջ ժողովուրդը լինել 5–րդ շարասյուն. Մենուա ՍողոմոնյանԱդրբեջանն ուզում էր, որ Հայաստան-Ադրբեջան սահման չլինի կամ լինի լղոզված ու գործի ուժեղի իրավունքը. Ռուբեն ՌուբինյանՕդեսայում հրթիռակոծության հետևանքով կա 5 զոհ․ մարզում սուգ է հայտարարվել Վրաստանը 2030-ին կդառնա ԵՄ անդամ. Բիձինա Իվանիշվիլի Պարգևատրվել են պարարվեստի ոլորտի երախտավորները Պարի միջազգային օրվա կապակցությամբ տեղի է ունեցել համերգ՝ «Պարողների օրը պարողների համար» խորագրով Ռուս տնտեսագետը բացատրել է, թե ինչու դոլարն այլևս նախկին արժեքին չի վերադառնա Ապրիլի 29-ի տվյալներով՝ նավթի գները նվազել են Սարո Խոդավերդին և Վահրամ Ճուղուրյանը նշանակվել են օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատարներ Օր առաջ իշխանությունից պետք է ազատվենք, ամեն օր ավելի վատ է լինելու, միայն դա եք երաշխավորում 36 ժամ ջուր չի լինի Անօրինական սահմանազատման հեռահար վտանգները. «Փաստ»Չի կարելի կտտանքների ենթարկել Կիրանցի բնակիչներին․ Գեղամ Նազարյան Հայաստանի դատական համակարգը չունի բավարար չափով անկախություն, Հայոց ազգային արժանապատվության տրիբունալի ստեղծումն այօրվա հրամայականն է. Արշակ Կարապետյան Սա ամբողջ երկրին ու մեզանից յուրաքանչյուրին անձնապես վերաբերող խնդիր է. «Փաստ»Ո՞վ է հրահանգ տվել, ո՞ր իրավունքով է Տավուշում սահմանագծում իրականացվում, սյուներ տեղադրվում (տեսանյութ) Վաղն ավելի ուշ է լինելու, իսկ մեկ երկու տարի հետո՝ գուցե այլևս անդառնալի. Արտակ ԶաքարյանԱնդրանիկ Գրիգորյան. Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն է