Ереван, 21.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Wildberries-ը ոչնչացնում է Հայաստանի տնտեսությունը․ բունտ է հասունանում.

ИНТЕРВЬЮ

Սեղմեք ԱՅՍՏԵՂլրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հայաստանում ռուսական Wildberries-ի գործունեությունը ոչնչացնում է Հայաստանի տնտեսությունը, արդյունքում այսօր տնտեսական բունտ է հասունանում։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց գործարար Արման Թումասյանն, ընդգծելով, որ Wildberries-ի պատճառով Հայաստանի 120 հազար տնտեսվարող լուրջ խնդրի առաջ է կանգնած, քանի որ այդ մարդկանց ընտանիքները կործանվում են։

«Մենք 3 տարի առաջ հիմնել էինք օնլայն խանութ, մեկ տարի առաջ Wildberries-ի ներթափանցումը Հայաստան առաջին հերթին սկսեց ոչնչացնել օնլայն հայկական ռեսուրսները։ Անցած տարվանից ինչ Wildberries-ը մտել է Հայաստան՝ սկսել է ոչնչացնել մեզ։ Ես անգամ մտածում եմ, որ եթե այսպես շարունակվի՝ մինչև հոկտեմբեր Հայաստանում կարող է էլ խանութ առհասարակ չլինել, բացի բենզինի խանութներից, ծաղկի ու մթերային խանութներից, այն էլ որովհետև Wildberries-ը չի կարող Հայաստան հաց բերել, թե չէ անպայման կբերեր»։ Նա նշեց, որ խնդիրը նրանում էր, որ երբ Չինաստանից Հայաստան ապրանք է ներմուծվում, դրա մաքսազերծման համար տնտեսվարողը 13 դոլար մաքսատուրք է վճարում։ «Wildberries-ը Յանդեքսի նման կորպորացիա է։ Երևի կհիշեք, թե ինչպես Յանդեքսը վերացրեց հայկական տաքսիինդուստրիան։ Այն ժամանակ մինիմալը կազմում էր 500-600 դրամ, գումարած 1 կմ արժեքը 100 դրամ ու, արդյունքում Չարբախից էրեբունի գնալու արժեքը կազմում էր 700-800 դրամ, երբ Յանդեքսը եկավ՝ գները նվազեցին ու մեր ամբողջ տաքսի ծառայությունները մեկը մյուսի հետևից փակվեցին։ Եթե հիմա փորձեք մի տաքսի ծառայություն բացել՝ նվազագույնը 10 000 դոլար փող պետք է ներդնեք, հիմա նախկին տաքսի սերվիսների տերերին հարցրեք՝ էլի այդ գումարը կդնեն տաքսի ծառայություն բացելու համար։ Արդյունքում, տաքսի ծառայությունների փակցվելուց հետո Յանդեքսը գները բարձրացրեց։ Հիմա փորձեք Չարբախից Էրեբունի գնալ, ամենաքիչը 1500-2000 դրամ եք վճարելու, պիկ ժամերին՝ 2000-2500 դրամ կարժենա, եթե խցանման մեջ էլ հայտնվեք՝ հաշվիչն էլի պտտվելու է։ Նախկինում խցանման մեջ կանգնելու համար գումար չէր գանձվում։ Նույնը հիմա է տեղի ունենում։

Wildberries-ի մուտքով Հայաստան մեր տնտեսությունը քայքայվում է։ Հայաստանում 120 հազար տնտեսվարող սուբյեկտ կա, հիմա եթե դրանք փակվեն՝ պետությունն այդ մարդկանց որտե՞ղ է տեղավորելու գործի»։ Նա ընդգծեց, որ սովորական տնտեսվարողները պետության համար արժեք են ստեղծում, ու դա է պատճառը, որ իրենց ապրանքն ավելի թանկ է։ «Ես ապրանք ներմուծելու համար պիտի ինքնաթիռի գումար վճարեմ, որից հարկ է վճարվում, լոգիստիկայով ապրանք բերեցի՝ քաշի համար պիտի վճարեմ, մաքսազերժման համար վճարում եմ, մեծածախ շուկայում տեղի հարկ եմ վճարում, վաճառելու դեպքում՝ ՀԴՄ եմ խփում, որից էլի հարկ է գոյանում, այսինքն ես արժեք եմ ստեղծում պետության համար։ Գումարած դրան՝ մանրածախի վերցրեց, տարավ խանութ վաճառելու, այստեղ էլ է արժեք ստեղծվում։

այսինքն ես 7-8 օղակում արժեք եմ ստեղծում։ Իսկ Wildberries ի՞նչ է անում։ Չինաստանից բերած ապրանքի համար վճարում են 2 դոլար քաշի գումար, մինչդեռ Հայաստանում ուզում են 2 դոլար քաշի փող, գումարած 13 դոլար մաքսազերծման գումար։ Ես պնդում եմ, Wildberrie-ն արդեն ոչնչացրել է մեր տնտեսության 80 տոկոսը, եթե մենք կարողանանք մինչև հոկտեմբեր փակել Wildberries-ը ոչ ոք մինչև հունվար-փետրվար միևնույն է գնում չի անելու, որովհետև արդեն ինչ պետք է՝ առել են»։ Դիտարկմանը, թե թեև տնտեսվարողները դժգոհում են, բայց գնորդները գոհ են՝ նա ընդգծեց, որ երբ Wildberries-ը մեր տնտեսությունը ոչնչացնի՝ այն կոշիկը, որ հիմա վաճառում է 4000 դրամով, հետո վաճառելու է 12 000 ով , սա կորպորացիա է, որ կարող է 3 տարվա մեջ 1 մլրդ դոլար փող ծախսել Հայաստանի տնտեսությունը ոչնչացնելու համար, իսկ հետո լիովին ծախսերը կփոխհատուցվեն։ «Երբ չլինեն, կոշիկի, հագուստի պահեստամասերի խանութներ ու առհասարակ մնան միայն կիսամթերային մի քանի խանութ՝ Wildberries-ն իր ծախսերը կփոխհատուցի։ «Ինձ հետաքրքիր է, երբ 120 հազար տնտեսվարող սուբյեկտ փակվի դրանց տերերին ու աշխատակիցներին որտե՞ղ է Հայաստանի Հանրապետությունը պատրաստվում գործի տեղավորել։ Այդ 120 000-ը ունեն վարկեր, ով է նրանց վարկերը սպասարկելու։ Դուք ի՞նչ է՝ պատրաստվում եք այդ տնտեսվարողների ձեռքից իրենց ունեցվածքները խլե՞լ»։ Նա ընդգծեց, որ պետությունը պարտավոր է հավասար մրցակցային պայմաններ ստեղծել։ «Թող մաքսավճարները իջենցնեն, ինչպես է ստացվում, որ ՌԴ-ի համար մաքսազերծման գինը մաքսային միությունում 2 դոլար է, իսկ մեր համար՝ ոչ։ էս պայմաներում ինչպես մրցակցենք, երբ 1 կգ ապրանքին տալիս ենք 5200-5500 դրամ, գրան գումարած քաշի արժեքը։ Նման պայմաններում ինչպե՞ս կարող ենք մրցակցել, ինչու է ՌԴ-ն 1 դոլորով է մաքսազերծում իսկ Հայաստանը՝ 13»։ Թումասյանն ասաց, որ հինգշաբթի օրվանից տնտեսվարողները պատրաստվում են բողոքի ակցիաներ իրականացնել կառավարության մոտ ՝ պահանջելով լուծում տալ այս խնդրին։ «Տնտեսվարողները կմնան կառավարության մոտ այնքան ժամանակ, մինչև պետությունը մեր հարցը կլուծի, որովհետև մենք աղքատանում ենք , իսկ աղքատ մարդն ամենավտանգավորն է։ Մենք ենք հարկ տվել, որ պետությունը կարողացել է քիչ թե շատ կայանալ, էդ նախարարներին էլ մենք ենք այսօր վճարում, հետևաբար, մեր խնդիրներին կառավարությունը պետք է լուծում տա»։

«Паст». Есть гарантия, что Србазан не сдастся и дело будет доведено до конца Перечень наград Америабанка в сфере торгового финансирования пополнился четырьмя престижными наградами от ЕБРР и МФКОпасения Николовцев еще больше усиливаютсяМузей науки Лондона избавится от своей сокровищницы устаревших бытовых гаджетов В Иране назначили и.о. главы МИД Смерть президента Ирана будет иметь серьезные последствия для регионаДэвид Бекхэм создаст коллекции мужской одежды Hugo Boss Фильм Кевина Костнера удостоен 10-минутных стоячих оваций в Каннах Власти Грузии назвали закон об иноагентах гарантией мира В Ираке объявлен траур в связи с гибелью президента Ирана В Турции заявили, что падение курса турецкой лиры прекратилось В Украине заявили о потере до 90% мощностей тепловых станций из-за обстрелов России Цена золота обновила исторический рекорд Архиепископ: Дорогу передо мной не перекрывали даже турки Нефть Brent подорожала Погода в Армении Администрация пытается заминировать оппозиционное движениеКадры с места крушения вертолета президента Ирана Предстоятелю Тавушской епархии удалось обойти первый полицейский кордон Полицейские не разрешили архиепископу войти в село Киранц Мирзоян выразил соболезнования в связи с гибелью президента и главы МИД Ирана Секретарь Совбеза Армении отправится в Катар Mehr: президент и глава МИД Ирана погибли в результате крушения вертолета Амио Банк подписал меморандум с Министерством образования, науки, культуры и спорта РА в рамках программы корпоративной социальной ответственности Срок Rocket Line отныне до 60 месяцев: Idram и IDBankМинистерство юстиции в лице действующего режима пытается сорвать регистрацию партии «Всеармянский фронт»Подробности։ партию Аршака Карапетяна не регистрируютКак бессмысленно повысить значимость Азербайджана?Архиепископ Баграт Галстанян собирает всех оппозиционеров в один котелКто вы, господин или госпожа премьер-министр? Аршак КарапетянАдминистрация боится реагировать на антиармянские выступления ЛукашенкоУченые выяснили, как возбужденное состояние влияет на зрительное восприятие В республике ожидается переменчивая погода Армянская Апостольская Церковь в это воскресенье отметит праздник Пятидесятницы В «Гражданском договоре» запуганы: ищут мостыКто вы, заявите о своей вере, чтобы мы понимали, христиане вы или нет, скажите, вы господин или госпожа? Аршак КарапетянЗа что ведется борьба? «Паст»Отказавшись от церкви, Конституции, истории, кем мы становимся, на что похож глава государства, который хочет создать новый народ? Аршак КарапетянПытаются найти «альтернативы» и мобилизовать сателлитов: «Паст»Кто взял на себя «покровительство» за агрессивное поведение полиции? «Паст»Стилист Зверев заверил, что Пугачева вернется в Россию Пашинян обеспокоен предстоящим митингомНовое посольство Азербайджана в Иране откроется в «более безопасном месте» Глава МИД Германии призвала передать Украине дальнобойное оружие, чтобы защитить Харьков Члены движения «Во имя Родины» во главе с предстоятелем Тавушской епархии шествием отправились к ЕГУ Цена нефти Brent превысила $83,5 за баррель Архиепископ Баграт: Здесь проблема 2-3 домов или государства? Погода в Армении: снег и заморозки в горах Архиепископ: С представителями Армянского национального конгресса обсудили текущие процессы и их позицию Курсы валют в Армении