Ереван, 12.Декабрь.2025,
00
:
00
ВАЖНО


Արցախցիների մեծամասնության ուշքն ու միտքը ստացված փոխառությունները չվերադարձնելն է․ Գուրգեն Ներսիսյան

ИНТЕРВЬЮ

Սեղմեք ԱՅՍՏԵՂլրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Արցախում վերջին զարգացումների, հնարավոր սցենարների, պատճառների, թե ինչու է այսօր հայկական երկրորդ պետության գոյությունը հայտնվել հարցականի տակ MediaHub-ը զրուցել է Արցախի նախկին պետական նախարար Գուրգեն Ներսիսյանի հետ:

– Պարոն Ներսիսյան, ինչո՞ւ Արցախի Հանրապետության իշխանությունը այս դժվար շրջանում, շրջափակման, ճգնաժամի և ցեղասպանության վտանգի առաջ որոշեց հեռանալ առկա խնդիրներից։ Արդյոք Արայիկ Հարությունյանի հրաժարականը, Ձեր հեռանալը պատասխանատվությունից խուսափել չե՞ք համարում։ 

–Պետական նախարարի պաշտոնին նշանակում և ազատում է Հանրապետության նախագահը: Հրաժարականի մասին հայտարարելուց առաջ ԱՀ նախագահը որոշել է կատարել փոփոխություններ, դա նրա սահմանադրական իրավունքն է: Ինչ վերաբերում է իմ կողմից պատասխանատվությունից խուսափելու ակնարկին, ապա դա իրականում այդպես չէ, ես պետական նախարարի պաշտոնը ստանձնել եմ Արցախի համար ամենածանր շրջանում, հրաժարվելով գլխավոր դատախազի պաշտոնից: Կարծում եմ՝ դրանով ամեն ինչ ասված է: 

-Ձեր անձի մասով արցախցիներից բողոքներ էին հնչում, թե որպես պետնախարար չեք կարողացել ճիշտ կառավարել երկիրը ճգնաժամային իրավիճակում ։ 

– Իրականում ամեն ինչ այնպես չէ, ինչպես դուք եք ներկայացնում, ամեն ինչ ավելի խորը պատճառներ ունի, քան տեսանելին է: Ճգնաժամային իրավիճակում հասարակությունն ավելի դյուրագրգիռ է լինում, որի ժամանակ կարող են հնչել օբյեկտիվ ու սուբյեկտիվ քննադատություններ, տեղին կամ անտեղի մեղադրանքներ: Այդ ամենը ես լավ եմ պատկերացնում, դրա համար համբերատար իրականացրել ենք մեր աշխատանքը՝ զուգահեռ շտկելով նաև թերությունները: Բայց բազմաթիվ քննադատություններ կեղծ, արհեստական, հատուկ կազմակերպվող ու անհիմն էին, որոնց կարելի էր ամեն անգամ արձագանքել, բայց ստեղծված իրավիճակը ինձ զրկում էր այդ ամենի մասին բարձրաձայն խոսելու հնարավորությունից, քանի որ ինձ համար կարևորը երկրի ներքին հարաբերական կայունությունը պահպանելն էր: Բայց այստեղ կա երկու կարևոր պայման ևս՝ ինչպիսի կառավարման համակարգ է գործում և ինչ է ուզում հանրությունը: Մենք ունենք մի կառավարման համակարգ, որը տարիների ընթացքում կառուցվել էր ամենատարբեր սկզբունքներով և որը պատրաստ չէր ճգնաժամային իրավիճակներին: Կառավարումը իրականացվում էր բանիմաց մի քանի մարդկանց միջոցով և այդ վիճակը ցավոք երկար է պահպանվելու: Ինչ վերաբերում է հանրությանը, պարզվեց, որ արդարություն պահանջող հասարակության մեծամասնության ողջ ուշքն ու միտքը իր գույքը պետությանը վաճառելն է, առանց վերադարձնելու մտադրության պետության կողմից ֆինանսավորվող հիմնադրամներից անտոկոս փոխառություններ ստանալը, ստացված փոխառությունները չվերադարձնելը: Մնում էր մի տարբերակ՝ փոխել ժողովրդի մոտեցումները, իրական տնտեսություն, հատկապես գյուղատնտեսություն զարգացնել: Այդպես էլ արեցինք, իմ կողմից պետական նախարարի պաշտոնը ստանձնելուց ընդամենը օրեր անց սկսեցինք մեծ ծավալով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնել, որի հաշվին արցախցիները մինչ օրս որոշակիորեն լուծում են սննդի հարցը: Այդուհանդերձ, մարդկանց մոտեցումները փոխել չստացվեց, երևի ժամանակը կարճ էր, պայմանները՝ ոչ բարենպաստ: Ես հասկանում էի, որ քաղաքական գործիչների, հասարակության մի ստվար մասի համար բավականին դժվար է հարաբերվել մի մարդու հետ, ով տիրապետում է վերջին առնվազն տասը տարվա, այդ թվում 44-օրյա պատերազմից հետո ստացված վարկերի, փոխառությունների, պետությանը օտարված բնակարանների ու դրանց սեփականատերերի մասին տեղեկություններին, ավելին, նույնիսկ այս իրավիճակում միլիարդների հասնող հայցապահանջներով հայցադիմումներ էր ներկայացրել դատարան: Սրանք գործընթացներ են, որոնց մասին ես բարձրաձայն չեմ խոսել, բայց դրանք իրենց ազդեցությունն են ունենում ու ունեցել բոլոր գործընթացների վրա: 

Կառավարության գործունեությունը հրապարակային քննադատել են մարդիկ, ովքեր մինչ այդ դիմել էին ինձ այս կամ այն հիմնադրամից փոխառություն ստանալու համար և մերժում ստացել: Բայց ես ամենևին չեմ զղջում այդ ամենի համար, թեև ինձ մշտապես զգուշացնում էին, որ այդպես ես գործադիր իշխանությունում երկար կյանք չեմ ունենա:

Իրականում, սակայն, ինձ հետաքրքրում էր ոչ թե գործադիրում իմ կյանքի տևողությունը, այլ մեր պետության ու պետականության հարատևությունը, ինչն անհնար կամ դժվար է լինելու ապահովել առանց կառավարման իրավա-քաղաքական բաղադրիչը լիարժեք պահպանելու:

-Չի բացառվում, որ նորանշանակ պետնախարար Սամվել Շահրամանյանը առաջիկայում նախագահ կընտրվի: Եթե նա դիտարկվում էր որպես նախագահ, ապա ինչո՞ւ եղավ այս ձևական նշանակումը:

 -Կարծում եմ այդ կերպ փորձ է արվել լուծել գործադիր իշխանության անխափան գործունեության հարցը, այլապես գործադիր իշխանության ողջ ծանրությունը կմնար Ազգային ժողովի նախագահի վրա, ով բավականին անելիք կունենար նաև օրենսդիր մարմնում: 

-Շահրամանյանի՝ նախագահ ընտրվելուց հետո ո՞վ է լինելու պետնախարար, տարբերակներ քննարկվո՞ւմ են Արցախում և ըստ Ձեզ՝ ով է ամենահարմար թեկնածուն: 

-Ես տեղյակ չեմ, թե ով է լինելու պետական նախարարը և դրա շուրջ ընթացող քննարկումներից ևս տեղեկություն չունեմ:

-Հայկական երկրորդ պետության բարդ իրավիճակի մասին առաջին անգամ չէ, որ պետք է խոսենք: Ի՞նչ կանխատեսումներ ունեք, ի՞նչ սպասել: 

-Կանխատեսումներ անել չեմ ուզում, ես իրերին ու իրադարձություններին ուղիղ եմ նայում և իմ վերլուծությունները թույլ են տալիս պնդելու, որ մեզ դեռ բազում դժվարություններ են սպասվում, որոնք մենք ի վիճակի չենք լինելու դիմակայել, եթե Մայր Հայաստանն ու աշխարհասփյուռ հայությունը չգործեն համախմբված և մարտահրավերներին համատեղ դիմակայելու օրակարգով: 

-Սամվել Բաբայանն ու իր թիմակիցները բավականին ակտիվ են ու բացահայտ դեմ են Շահրամանյանին, պատրաստվում են բողոքի ակցիա անցկացնել նախագահի ընտրության օրը: Որքանո՞վ են նպատակահարմար այս ճգնաժամային իրավիճակում ներքին խժդժությունները, ո՞ւր կարող են դրանք տանել: 

-Դեռևս 2022թ., երբ փորձ էր արվում փոփոխություն կատարել Արցախի Հանրապետության Սահմանադրությունում, ես, զբաղեցնելով գլխավոր դատախազի պաշտոնը, գրավոր ու հրապարակային դիրքորոշում եմ արտահայտել սահմանադրական փոփոխությունների նախագծի առնչությամբ: Եթե հիմա այն կրկին ընթերցեք, կգտնեք ձեր հարցի մանրամասն պատասխանը: 
Ինչ վերաբերում է Արցախի ներքին կայունությանը, ապա այն այս պահին ամենապահանջվածն է: Համոզված եմ, որ Սամվել Բաբայանը և մեր մյուս քաղաքացիները շատ լավ գիտակցում են այդ հանգամանքը և իրենց գործողություններում կցուցաբերեն քաղաքացիական բարձր պատասխանատվություն: 

Юнибанк выпустил новый транш драмовых бессрочных облигаций со ставкой 13,75% годовых Юнибанк присоединился к международной Ассоциации банкиров по финансам и торговле (BAFT)Бенефициаром декабря в рамках инициативы «Сила одного драма» стал благотворительный фонд City of Smile На имена Зеленского и Ермака были обнаружены заграничные паспорта (Фото) Экономический суверенитет или политическая разменная монета: какова цена сближения с ЕС? На что указывают позорные цифры? «Паст»Обеспокоенная Европа поднимает голос: авторитетные международные деятели предупреждают: «в Армении уничтожают Церковь»: «Паст»Алиев не ждет выборов, он требует сейчас: «Паст»Ереван отверг заявления Баку о противоречии повестки Армения-ЕС мирному процессуСамвел Карапетян подвергается строжайшему политическому преследованию и незаконно содержится под стражей около 6 месяцев: адвокатСемён Багдасаров: Выбор Турции вместо России — опасная историческая слепотаСуд в США разрешил министерству юстиции обнародовать секретные стенограммы по делу ЭпштейнаПервопрестольный Эчмиадзин готов поддержать инициативы по изучению документов о Геноциде армян: Католикос Гарегин IIТребование — прекратить нарушение фундаментальных прав граждан Республики Армения: «Всеармянский фронт» провёл акцию протестаЭдуард Сперцян признан лучшим игроком РПЛ по индексу РУСТАТГоспожа прокурор, когда-то вы рыдали в кабинете генерала… А теперь фабрикуете дело против этого же генерала H&M и Стелла Маккартни возвращаются: блестки нулевых и экологичный гламурAFI назвал ленту продюсера Сева Оганяна одним из лучших фильмов годаЛатвия впервые выделит свыше €2 млрд на оборонные расходы в 2026 годуВ 2026 год — со скоростью Ucom: новогодние предложения стартовалиАдвокат: Проведены обыски в квартирах дяди и двоюродной сестры архиепископа Аршака ХачатрянаЛавров: Европа препятствует урегулированию на УкраинеCNN: в Европе начали опасаться отказа Трампа от мирных переговоров по УкраинеПашинян готов изменить Конституцию Армении в угоду мирному соглашению с АзербайджаномБвик и Idram — рядом с любителями чтенияПравительство готовит новую дубинку в «красивой» упаковке: «Паст»Сколько человек могут посадить в тюрьму? «Паст»Тотальный провал в Гюмри: «антиплитургии» - партийные собрания: «Паст»Селена Гомес и Бенни Бланко наряжают первую рождественскую ёлку как супругиОпровержение: Нападение на Миграна Акопяна произошло не на территории торгового центра «Далма»Индия и Армения работают над обменом предварительной информацией о товарах и транспортных средствахIDBank принял участие в конференции, посвящённой 10-летию Армянского института директоровРазъяснение: В каких условиях в УИУ содержатся священнослужители и бизнесмен Самвел Карапетян?В результате несчастного случая в Варденисе скончался армянский офицер«Крылья Татева» признаны лучшей канатной дорогой в миреШиракская епархия ААЦ пригласила верующих прийти завтра в церковь «Семи Святых Ран» в ГюмриАнастасия Демурчян завоевала серебро на чемпионате России по боксу в УфеUcom поддерживает развитие космической инженерии в Армении «Простоквашино» признан самым ожидаемым кино релизом начала 2026 годаBrent подорожала до $63,82 за баррельТрамп заявил о разочаровании: Зеленский до сих пор не прочитал мирное соглашение СШАТаиланд нанес авиаудары по Камбодже«Символ невосполнимой утраты и единства нашего народа». Абрам Овеян о Спитакском землетрясении Вся страна стала заложницей страхов и тревог Пашиняна: «Паст»Опасный меморандум: от чего на самом деле страдает Армения? «Паст»В Ереване прошёл образовательный марафон «ЕАЭС: интеграция и возможности» Следующей власти придется начинать все с нуля: «Паст»Крайне опасные месседжи с Запада: «Паст»Грузия будет требовать медицинскую страховку для въезда в страну с 1 январяДело об избиении несовершеннолетнего в селе Зоракан передано в суд