Երևան, 21.Սեպտեմբեր.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ինչպե՞ս բռունցքներով կռիվը դարձավ մարզաձև․ «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Բռնցքամարտը հնագույն մարզաձև է։ Բռնցքամարտի առաջին պատկերներ են գտնվել շումերական քարանձավներում՝ թվագրվող մ.թ.ա. 3000 թվականին: Իսկ եգիպտական բարիեռելիեֆի վրա, որը թվագրվում է մ.թ.ա. 2000 թվականով, պատկերված է ոչ միայն ձեռնամարտ վարող երկու մարդ, այլ նաև հանդիսատես։ Բռնցքամարտը մեծ ժողովրդականություն է ունեցել Հունաստանում։ Դեռ մ.թ.ա. 688 թվականին այդ մարտարվեստը ներառվել է հնագույն օլիմպիական խաղերի ծրագրում։ Այն ժամանակվա կանոններն արգելում էին հարվածել մարմնին, թույլատրվում էր հարվածել միայն գլխին։ Հին բռնցքամարտում ռաունդներ չեն եղել, մենամարտը շարունակվել է այնքան ժամանակ, քանի դեռ մարտիկներից մեկն ամբողջությամբ չի կորցրել գիտակցությունը կամ հրաժարվել շարունակել մենամարտը։

Հին աշխարհի բռնցքամարտը կապ չի ունեցել տեխնիկայի և արագության հետ, նախապատվությունը տրվել է հարվածի ուժին։ Հաճախ այն ժամանակվա մենամարտերը ավարտվել են մարտիկի մահով։ Ձեռնոցներ չեն եղել, իսկ մերկ ձեռքերին դրված են եղել կաշվե բարձիկներ՝ մետաղական ներդիրներով։ Այն ժամանակվա ամենահայտնի մարտիկներից է եղել Դիագորասը։ Ժամանակակից բռնցքամարտը հայտնվել է Անգլիայում 17-րդ դարում։ Բռունցքներով մարտի մասին առաջին հիշատակումը վերագրվում է 1681 թվականին, իսկ 1689 թվականից մարտերը սկսել են կանոնավոր կերպով կազմակերպվել: Ի սկզբանե ձեռնոցներ չեն եղել, դրանք օգտագործվել են միայն մարզումների ժամանակ։ Մարզիկները բռունցքներով կռվել են հատուկ հարթակում, որը իրենից ներկայացրել է պարաններով շրջապատված հատուկ ասպարեզ: Եղել են դատավորներ. եթե բռնցքամարտիկներից մեկը հարված էր բաց թողնում և ընկնում, ապա դատավորը 30 վայրկյան ժամանակ էր տալիս ուշքի գալու համար։

Եթե բռնցքամարտիկը չէր կարողանում վերականգնվել նոկդաունից հետո, հաղթանակը ավտոմատ կերպով շնորհվում էր մյուսին: Այն ժամանակ մարտերը բավականին կոշտ էին, մենամարտը շարունակվում էր այնքան ժամանակ, քանի դեռ բռնցքամարտիկներից մեկը ամբողջությամբ չէր կորցնում մարտունակությունը։ Բայց, չնայած դրան, կային կանոններ, որոնք կարող էին հանգեցնել բռնցքամարտիկի որակազրկմանը։ Գոտկատեղից ներքև հարվածելն արգելված էր, չէր կարելի հարվածներ հասցնել, եթե հակառակորդը ծնկաչոք էր, արգելված էր կառչումներ ու պահումներ կատարել։ Թեև Անգլիայում առանց ձեռնոցների մարտերը տարածված էին, բայց իշխանությունները դեմ էին նման մրցումներին։ Մերկ ձեռքերով մարտը հաճախ ավարտվում էր ծանր վնասվածքներով, բացի դա, տաքացած երկրպագուները կարող էին կռիվ սկսել միմյանց միջև: Պաշտոնական մարտ անցկացնելու համար պահանջվում էր տեղական իշխանությունների թույլտվությունը։

Այն դեպքերում, երբ թույլտվություն չէր ստացվում, մրցույթը տեղի էր ունենում մի որևէ հանգիստ ու ամայի վայրում, ընդ որում՝ դա համարվում էր հանցագործություն, որի համար կարելի էր բանտ նստել։ 1719 թվականին Բրիտանիայի ամենաուժեղ մարտիկներից երկուսը՝ Ֆիգգը և Սաթոնն են հանդիպել ռինգում։ Պայքարը եղել է չեմպիոնի կոչման համար, և հաղթանակ է տոնել Ջեյմս Ֆիգգը։ Ֆիգգը ոչ միայն բռնցքամարտիկ էր, այլ նաև լավ սուսերամարտիկ։ Նա ամեն կերպ փորձում էր հանրահռչակել բռնցքամարտը, այն հասցնել Անգլիայի յուրաքանչյուր անկյուն և դրանից դուրս: Ֆիգգի բռնցքամարտի ակադեմիան ստեղծվել է 1722 թվականին։ Դպրոցում սովորեցնում էին բռնցքամարտի արվեստ, ինչպես նաև սուսերամարտ։ Դասերի համար վճարները շատ ցածր էին։ Հետագայում անգլիացի բռնցքամարտիկ Ջեք Բրոտոնը, որը Ջեյմս Ֆիգգի հետևորդն է, 1743 թվականին կազմել է կանոնների ցանկ, որոնք հիմք են հանդիսացել բռնցքամարտի համար։

Հետո անգլիացի հայտնի բռնցքամարտիկ Նեդ Հենդը՝ Բրոտոնի սանը, սահմանել է քաշային կարգերը, ինչպես նաև հարստացրել է բռնցքամարտի տեխնիկան նոր շարժումներով։ Բռնցքամարտի մեջ էական փոփոխություններ են տեղի ունեցել 1867 թվականին: Քուինսբերիի մարկիզուհին լրագրող Ջոն Չեմբերսի հետ մշակել է նոր կանոնների մի շարք՝ բաղկացած 12 կետից։ Ռաունդները սկսել են տևել 3 րոպե՝ մեկական րոպե ընդմիջումներով, երկու մարզիկների բռնցքամարտի ձեռնոցները պետք է ունենային նույն քաշը, հանվել են կոշտ կոշիկները։ Ներդրվել է նաև բռնցքամարտիկներից մեկի ընկնելուց հետո 10 վայրկյան հաշվելու հայտնի կանոնը: Բռնցքամարտը պրոֆեսիոնալ սպորտ է դարձել 1892 թվականին։ Այդ տարի ռինգում հանդիպել են Ջոն Քորբեթն ու Ջոն Սալիվանը։ 21-րդ ռաունդում նոկաուտով պարտություն է կրել Սալիվանը, որը մերկ ձեռքերով բռնցքամարտի աշխարհի վերջին չեմպիոնն էր։ 1904 թվականին բռնցքամարտը դարձել է օլիմպիական մարզաձև, իսկ 1920 թվականից Օլիմպիական խաղերի կանոնավոր մասնակից։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Ադրբեջանի գլխավոր թիրախը Հայաստանի տնտեսության ողնաշարն է Հանդիպումն ավարտվել էՂարաբաղում սպանվել է ռուս խաղաղապահների փոխհրամանատար Իվան Կովգանը Ադրբեջանցիները հաստատվել են Ստեփանակերտի երկու թաղամասերումԱդրբեջանցիները կրակում են Ստեփանակերտի հարակից տարածքներից. Շտաբ Ադրբեջանցիները չեն մտել ՍտեփանակերտԱՀ ՆԳՆ ոստիկանությունը՝ Ստեփանակերտում կրակոցների մասինՀայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունն անընդունելի է. Ռաիսի Ադրբեջանը ցուցակ է ներկայացրել, հավանաբար ես էլ կարող եմ ցուցակում լինել. Սեյրան Օհանյան ԵՄ դիտորդական առաքելությունն ուժեղացրել է պարեկությունը հայ-ադրբեջանական սահմանային շրջաններում և Սոթք գյուղի մերձակայքում Թշնամին գրոհել է Ստեփանակերտը Ծանր վիրավոր ունենք` չենք կարողանում օգնելՍտեփանակերտի հարակից տարածքում հնչել են նաև հրետանու արկի պայթյուններ, առնվազն 3 պայթյուն է լսվել․ Թորոսյան Արցախում էլեկտրահամակարգը սնուցող մի շարք ենթակայաններ գտնվում են ադրբեջանական վերահսկողության տակ Միշելը կոչ է արել համաներում հայտարարել Ղարաբաղի հայերին. հայտնի է՝ ինչ է պատասխանել Ալիևը Ադրբեջանական զինյալները հենց նոր կրակոցներով ներխուժեցին Ստեփանակերտ քաղաք.Սերգեյ Համբարձումյան Եվլախում մեկնարկեց Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների միջև բանակցությունները Տղամարդը հայտնել է, որ ոստիկանության Հրազդանի բաժնում իրեն ծեծի են ենթարկելԲանակցությունները մի քանի հարթությունով են տեղի ունենալու եւ ոչ միայն Եվլախում. Տիգրան Աբրահամյան Ադրբեջանը հորդորել է Ֆրանսիային զերծ մնալ անպատասխանատու արտահայտություններ անելուց Ուժ և տոկունություն հայ ժողովրդին. Ռոբերտ Քոչարյան Հայտնի է՝ ովքեր են Եվլախում բանակցություններին ներկայացնում Արցախն ու Ադրբեջանը Արցախի հայկական պատվիրակությունն արդեն Եվլախում էԻրանը ողջունել է Ղարաբաղում հրադադարի համաձայնագրի ձեռքբերումը Խաչիկ Ասրյանի շնորհավորանքը՝ Հայաստանի Անկախության 32-րդ տարեդարձի առթիվ Ռուս խաղաղապահները շուրջ 5 հազար արցախցու են տարհանել․ ՌԴ ՊՆ «Ռա՜դ եղեք ստեղից, այ դավաճաննե՛ր». Եռաբլուրում ծնողների և ՔՊ-ականների մեջ միջադեպ եղավ, ապտակեցին Հովիկ Աղազարյանին ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը․ Բլինքեն Այսօր Հայաստանի Հանրապետության Անկախության օրն է Իրանը վերականգնել է դեպի Հայաստան և Ադրբեջան բոլոր չվերթներըԱրցախում կա առնվազն 200 զnհ և ավելի քան 400 վիրավnր․ ՄԻՊ Ոստիկանները Ստեփանակերտում ուժեղացված ծառայություն են իրականացնում. ԱՀ ՆԳՆ Մակրոնը կոչ է արել Ադրբեջանին անվտանգության երաշխիքներ տրամադրել ԼՂ բնակիչներինՀավաքագրվում են անձանց տվյալները, որոնց գտնվելու վայրի մասին դեռևս որևէ տեղեկություններ չկան․ ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ Ադրբեջանը ցավակցություն է հայտնել Ռուսաստանին խաղաղապահների զոհվելու կապակցությամբ Արցախում բազմաթիվ ընտանիքների անդամներ չեն կարողանում գտնել իրար, մարդկանց ճակատագրերն անհայտ են Ալիևը և Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել Երեխաները երեկ հաճախել են Կարմիր շուկայի միջնակարգ դպրոց և այլևս տեղեկություն չկա նրանց մասին․ տարածելԱդրբեջանը կրակ է բացել Սոթքի հայկական դիրքերի ուղղությամբՍառնաղբյուր գյուղում հրետանակոծության ժամանակ երեխա է կորել Ալիևը հայտարարել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կորուստների մասին Կառավարության դիմաց ակցիայի գործողությունների արդյունքում տուժել է ՀՀ ոստիկանապետը․ 24News Նարեկ Մալյանին ձերբակալել են մի հոդվածով, որով կարող են անցնել հազարավոր մարդիկ` ինձանից սկսած․ Աբրահամյան Հանրապետության հրապարակում լարված իրավիճակ է (տեսանյութ) Արցախում ագրեսիայի հետևանքով կա առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր. ՄԻՊ Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել ՀՀ ղեկավարությունը ցուցաբերել է քաղաքական կոմպետենտություն Ղարաբաղի հետ կապված իրավիճակում․ Ալիև Հավաքի մասնակիցներից մեկի մոտ հայտնաբերվել են սառը զենքեր․ նա ձերբակալվել է․ ՔԿ