Yerevan, 11.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ինչպե՞ս բռունցքներով կռիվը դարձավ մարզաձև․ «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Բռնցքամարտը հնագույն մարզաձև է։ Բռնցքամարտի առաջին պատկերներ են գտնվել շումերական քարանձավներում՝ թվագրվող մ.թ.ա. 3000 թվականին: Իսկ եգիպտական բարիեռելիեֆի վրա, որը թվագրվում է մ.թ.ա. 2000 թվականով, պատկերված է ոչ միայն ձեռնամարտ վարող երկու մարդ, այլ նաև հանդիսատես։ Բռնցքամարտը մեծ ժողովրդականություն է ունեցել Հունաստանում։ Դեռ մ.թ.ա. 688 թվականին այդ մարտարվեստը ներառվել է հնագույն օլիմպիական խաղերի ծրագրում։ Այն ժամանակվա կանոններն արգելում էին հարվածել մարմնին, թույլատրվում էր հարվածել միայն գլխին։ Հին բռնցքամարտում ռաունդներ չեն եղել, մենամարտը շարունակվել է այնքան ժամանակ, քանի դեռ մարտիկներից մեկն ամբողջությամբ չի կորցրել գիտակցությունը կամ հրաժարվել շարունակել մենամարտը։

Հին աշխարհի բռնցքամարտը կապ չի ունեցել տեխնիկայի և արագության հետ, նախապատվությունը տրվել է հարվածի ուժին։ Հաճախ այն ժամանակվա մենամարտերը ավարտվել են մարտիկի մահով։ Ձեռնոցներ չեն եղել, իսկ մերկ ձեռքերին դրված են եղել կաշվե բարձիկներ՝ մետաղական ներդիրներով։ Այն ժամանակվա ամենահայտնի մարտիկներից է եղել Դիագորասը։ Ժամանակակից բռնցքամարտը հայտնվել է Անգլիայում 17-րդ դարում։ Բռունցքներով մարտի մասին առաջին հիշատակումը վերագրվում է 1681 թվականին, իսկ 1689 թվականից մարտերը սկսել են կանոնավոր կերպով կազմակերպվել: Ի սկզբանե ձեռնոցներ չեն եղել, դրանք օգտագործվել են միայն մարզումների ժամանակ։ Մարզիկները բռունցքներով կռվել են հատուկ հարթակում, որը իրենից ներկայացրել է պարաններով շրջապատված հատուկ ասպարեզ: Եղել են դատավորներ. եթե բռնցքամարտիկներից մեկը հարված էր բաց թողնում և ընկնում, ապա դատավորը 30 վայրկյան ժամանակ էր տալիս ուշքի գալու համար։

Եթե բռնցքամարտիկը չէր կարողանում վերականգնվել նոկդաունից հետո, հաղթանակը ավտոմատ կերպով շնորհվում էր մյուսին: Այն ժամանակ մարտերը բավականին կոշտ էին, մենամարտը շարունակվում էր այնքան ժամանակ, քանի դեռ բռնցքամարտիկներից մեկը ամբողջությամբ չէր կորցնում մարտունակությունը։ Բայց, չնայած դրան, կային կանոններ, որոնք կարող էին հանգեցնել բռնցքամարտիկի որակազրկմանը։ Գոտկատեղից ներքև հարվածելն արգելված էր, չէր կարելի հարվածներ հասցնել, եթե հակառակորդը ծնկաչոք էր, արգելված էր կառչումներ ու պահումներ կատարել։ Թեև Անգլիայում առանց ձեռնոցների մարտերը տարածված էին, բայց իշխանությունները դեմ էին նման մրցումներին։ Մերկ ձեռքերով մարտը հաճախ ավարտվում էր ծանր վնասվածքներով, բացի դա, տաքացած երկրպագուները կարող էին կռիվ սկսել միմյանց միջև: Պաշտոնական մարտ անցկացնելու համար պահանջվում էր տեղական իշխանությունների թույլտվությունը։

Այն դեպքերում, երբ թույլտվություն չէր ստացվում, մրցույթը տեղի էր ունենում մի որևէ հանգիստ ու ամայի վայրում, ընդ որում՝ դա համարվում էր հանցագործություն, որի համար կարելի էր բանտ նստել։ 1719 թվականին Բրիտանիայի ամենաուժեղ մարտիկներից երկուսը՝ Ֆիգգը և Սաթոնն են հանդիպել ռինգում։ Պայքարը եղել է չեմպիոնի կոչման համար, և հաղթանակ է տոնել Ջեյմս Ֆիգգը։ Ֆիգգը ոչ միայն բռնցքամարտիկ էր, այլ նաև լավ սուսերամարտիկ։ Նա ամեն կերպ փորձում էր հանրահռչակել բռնցքամարտը, այն հասցնել Անգլիայի յուրաքանչյուր անկյուն և դրանից դուրս: Ֆիգգի բռնցքամարտի ակադեմիան ստեղծվել է 1722 թվականին։ Դպրոցում սովորեցնում էին բռնցքամարտի արվեստ, ինչպես նաև սուսերամարտ։ Դասերի համար վճարները շատ ցածր էին։ Հետագայում անգլիացի բռնցքամարտիկ Ջեք Բրոտոնը, որը Ջեյմս Ֆիգգի հետևորդն է, 1743 թվականին կազմել է կանոնների ցանկ, որոնք հիմք են հանդիսացել բռնցքամարտի համար։

Հետո անգլիացի հայտնի բռնցքամարտիկ Նեդ Հենդը՝ Բրոտոնի սանը, սահմանել է քաշային կարգերը, ինչպես նաև հարստացրել է բռնցքամարտի տեխնիկան նոր շարժումներով։ Բռնցքամարտի մեջ էական փոփոխություններ են տեղի ունեցել 1867 թվականին: Քուինսբերիի մարկիզուհին լրագրող Ջոն Չեմբերսի հետ մշակել է նոր կանոնների մի շարք՝ բաղկացած 12 կետից։ Ռաունդները սկսել են տևել 3 րոպե՝ մեկական րոպե ընդմիջումներով, երկու մարզիկների բռնցքամարտի ձեռնոցները պետք է ունենային նույն քաշը, հանվել են կոշտ կոշիկները։ Ներդրվել է նաև բռնցքամարտիկներից մեկի ընկնելուց հետո 10 վայրկյան հաշվելու հայտնի կանոնը: Բռնցքամարտը պրոֆեսիոնալ սպորտ է դարձել 1892 թվականին։ Այդ տարի ռինգում հանդիպել են Ջոն Քորբեթն ու Ջոն Սալիվանը։ 21-րդ ռաունդում նոկաուտով պարտություն է կրել Սալիվանը, որը մերկ ձեռքերով բռնցքամարտի աշխարհի վերջին չեմպիոնն էր։ 1904 թվականին բռնցքամարտը դարձել է օլիմպիական մարզաձև, իսկ 1920 թվականից Օլիմպիական խաղերի կանոնավոր մասնակից։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded