Երևան, 21.Սեպտեմբեր.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ինչպե՞ս բեդվիններն ստեղծեցին առաջին սրճաղացները. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Յուրաքանչյուր մարդ՝ սրճասեր, թե ոչ, այսպես, թե այնպես, ծանոթ է սրճաղացին: Սակայն այս սարքի հետ կապված կան ուշագրավ մանրամասներ, որոնք ոչ բոլորին են հայտնի: Սրճաղացը մի սարք է, որի մեջ սուրճի հատիկները մանրացնում են մինչև փոշի: Սրճաղացները լինում են մեխանիկական և էլեկտրական: Այդ սարքը երկար ճանապարհ է անցել՝ հասնելով իր ներկայիս ձևին: Սուրճ խմելու մշակույթի սկզբնական շրջանում սուրճի հատիկները հիմնականում եփում էին ամբողջությամբ՝ առանց աղալու: Աշխարհում առաջինը, ովքեր կռահել են, թե ինչպես պատրաստել այդ անուշահոտ ըմպելիքը, եղել են բեդվին արաբները: Սրճաղացի նախահայր կարելի է համարել հավանգը, որի մեջ բեդվինները մանրացրել են սուրճի հատիկներն անուշահոտ ըմպելիք պատրաստելու համար:

Նման գործընթացը բավականին աշխատատար է եղել, ուստի դրանով զբաղվել են միայն հատուկ պատրաստություն ունեցող արաբ տղամարդիկ։ Իսկ 15-րդ դարում, երբ նորաձևության մեջ է մտել «արևել յան» սուրճ պատրաստելու ավանդույթը (վերջինս պահանջում է հատիկների շատ նուրբ մանրացում), կրկին բեդվին արաբները հայտնագործել են մարդկության պատմության մեջ առաջին ձեռքի սրճաղացը, որն արագորեն ձեռք է բերել ժողովրդականություն: Դա խոռոչով գլան էր՝ սովորաբար փայտե, որտեղ լցնում էին սուրճի հատիկները, ներսում երկու աղացաքար, որոնք տրորում էին սուրճի հատիկները։ Աղացաքարերը շարժման մեջ էին դրվում ձեռքի բռնակի մեխանիկական պտույտով, որը գտնվում էր գլանի վերին մասում։ Հետո՝ 17-րդ դարի կեսերին, հայտնվել են առաջին թուրքական սրճաղացները։ Դրանք եղել են գլանաձև, ինչը հեշտացնում էր այն ձեռքում պահելը, ընդ որում՝ ծալովի բռնակը կարելի էր պահել սրճաղաց մարմնի մեջ: Այն նաև ծառայում էր որպես կարգավորիչ, որով հնարավոր էր փոխել աղացաքարերի միջև եղած հեռավորությունը։

Որքան փոքր էր աղացաքարերի միջև եղած հեռավորությունը, այնքան ավելի շատ էր մանրացվում սուրճի հատիկը: Եվրոպական առաջին ձեռքի սրճաղացները հայտնվել են ավելի ուշ, բայց դրանք հիմնված են եղել հենց նշվածների վրա: Իրենց խորանարդ ձևի պատճառով նրանք այնքան էլ հարմարավետ չեն եղել: Ի հաշիվ նրա, որ այն հնարավոր չէր ամուր բռնել ձեռքում, սովորաբար հեշտ չէր լինում դրանով մանր աղացած սուրճ ստանալը։ Այդ իսկ պատճառով սրճաղացը պետք էր ամրացնել ինչ-որ բանի հետ: ԽՍՀՄ-ում ամենահայտնի սրճաղացը քառակուսի ձևով տուփ էր՝ վերևում պտտվող բռնակով և աղացած հատիկները հավաքելու դարակով: Նմանատիպ նմուշները լայնորեն տարածված են եղել նաև Եվրոպայում։ Արդյունաբերական մասշտաբով սրճաղացները սկսել են արտադրվել միայն 19-րդ դարում։ Պիեժո եղբայրներն են հիմնել սրճաղացների առաջին գործարանը։ Այն գտնվել է Ֆրանսիայում։ Ներկայում ամենատարածվածը ռոտորային սրճաղացն է: Այն ունի փոքր չափսեր։ Սուրճի հատիկները աղվում են պողպատե շեղբերով: Սակայն անուշաբույր ըմպելիքի իսկական սիրահարները չեն սիրում օգտագործել նման տեսակի սրճաղացներ։

Դրա մեջ մանրացնելը, պարզվում է, այնքան էլ իդեալական չի լինում, հատիկները գերտաքանում են, և դա կարող է ոչ շատ հաճելի դառը համ տալ սուրճին։ Եթե նման սրճաղացում դանակները շատ բարձր են, ապա որոշ հատիկներ կարող են ընդհանրապես չմանրանալ: Ամենաճիշտ սրճաղացը սկավառակային սրճաղացն է, որի մեջ աղացաքարերը կերամիկական կամ մետաղական են։ Ընդ որում, կերամիկականները ավելի քիչ են տաքանում, ուստի չի փոխվում աղացած սուրճի համը։ Տեխնոլոգիաների զարգացումը չի անցել նաև սրճաղացների կողքով։ Այսօր դրանք դարձել են սուրճի ավտոմատների էական բաղադրիչ: Նման սարքեր արտադրողներն ամեն ջանք գործադրում են բուրավետ և համեղ ըմպելիք մատուցելու համար։ Սուրճի ավտոմատները սովորաբար ունեն հատուկ կարգավորիչ, որը թույլ է տալիս ընտրել մանրացման ցանկալի աստիճան: Սուրճի հատիկները մանրացնելու եղանակի ընտրությունը (ձեռքով, մեխանիկական կամ էլեկտրական սարքի միջոցով) սուրճի սիրահարինն է և կախված է նրա նախասիրություններից:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հանդիպումն ավարտվել էՂարաբաղում սպանվել է ռուս խաղաղապահների փոխհրամանատար Իվան Կովգանը Ադրբեջանցիները հաստատվել են Ստեփանակերտի երկու թաղամասերումԱդրբեջանցիները կրակում են Ստեփանակերտի հարակից տարածքներից. Շտաբ Ադրբեջանցիները չեն մտել ՍտեփանակերտԱՀ ՆԳՆ ոստիկանությունը՝ Ստեփանակերտում կրակոցների մասինՀայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունն անընդունելի է. Ռաիսի Ադրբեջանը ցուցակ է ներկայացրել, հավանաբար ես էլ կարող եմ ցուցակում լինել. Սեյրան Օհանյան ԵՄ դիտորդական առաքելությունն ուժեղացրել է պարեկությունը հայ-ադրբեջանական սահմանային շրջաններում և Սոթք գյուղի մերձակայքում Թշնամին գրոհել է Ստեփանակերտը Ծանր վիրավոր ունենք` չենք կարողանում օգնելՍտեփանակերտի հարակից տարածքում հնչել են նաև հրետանու արկի պայթյուններ, առնվազն 3 պայթյուն է լսվել․ Թորոսյան Արցախում էլեկտրահամակարգը սնուցող մի շարք ենթակայաններ գտնվում են ադրբեջանական վերահսկողության տակ Միշելը կոչ է արել համաներում հայտարարել Ղարաբաղի հայերին. հայտնի է՝ ինչ է պատասխանել Ալիևը Ադրբեջանական զինյալները հենց նոր կրակոցներով ներխուժեցին Ստեփանակերտ քաղաք.Սերգեյ Համբարձումյան Եվլախում մեկնարկեց Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների միջև բանակցությունները Տղամարդը հայտնել է, որ ոստիկանության Հրազդանի բաժնում իրեն ծեծի են ենթարկելԲանակցությունները մի քանի հարթությունով են տեղի ունենալու եւ ոչ միայն Եվլախում. Տիգրան Աբրահամյան Ադրբեջանը հորդորել է Ֆրանսիային զերծ մնալ անպատասխանատու արտահայտություններ անելուց Ուժ և տոկունություն հայ ժողովրդին. Ռոբերտ Քոչարյան Հայտնի է՝ ովքեր են Եվլախում բանակցություններին ներկայացնում Արցախն ու Ադրբեջանը Արցախի հայկական պատվիրակությունն արդեն Եվլախում էԻրանը ողջունել է Ղարաբաղում հրադադարի համաձայնագրի ձեռքբերումը Խաչիկ Ասրյանի շնորհավորանքը՝ Հայաստանի Անկախության 32-րդ տարեդարձի առթիվ Ռուս խաղաղապահները շուրջ 5 հազար արցախցու են տարհանել․ ՌԴ ՊՆ «Ռա՜դ եղեք ստեղից, այ դավաճաննե՛ր». Եռաբլուրում ծնողների և ՔՊ-ականների մեջ միջադեպ եղավ, ապտակեցին Հովիկ Աղազարյանին ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը․ Բլինքեն Այսօր Հայաստանի Հանրապետության Անկախության օրն է Իրանը վերականգնել է դեպի Հայաստան և Ադրբեջան բոլոր չվերթներըԱրցախում կա առնվազն 200 զnհ և ավելի քան 400 վիրավnր․ ՄԻՊ Ոստիկանները Ստեփանակերտում ուժեղացված ծառայություն են իրականացնում. ԱՀ ՆԳՆ Մակրոնը կոչ է արել Ադրբեջանին անվտանգության երաշխիքներ տրամադրել ԼՂ բնակիչներինՀավաքագրվում են անձանց տվյալները, որոնց գտնվելու վայրի մասին դեռևս որևէ տեղեկություններ չկան․ ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ Ադրբեջանը ցավակցություն է հայտնել Ռուսաստանին խաղաղապահների զոհվելու կապակցությամբ Արցախում բազմաթիվ ընտանիքների անդամներ չեն կարողանում գտնել իրար, մարդկանց ճակատագրերն անհայտ են Ալիևը և Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել Երեխաները երեկ հաճախել են Կարմիր շուկայի միջնակարգ դպրոց և այլևս տեղեկություն չկա նրանց մասին․ տարածելԱդրբեջանը կրակ է բացել Սոթքի հայկական դիրքերի ուղղությամբՍառնաղբյուր գյուղում հրետանակոծության ժամանակ երեխա է կորել Ալիևը հայտարարել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կորուստների մասին Կառավարության դիմաց ակցիայի գործողությունների արդյունքում տուժել է ՀՀ ոստիկանապետը․ 24News Նարեկ Մալյանին ձերբակալել են մի հոդվածով, որով կարող են անցնել հազարավոր մարդիկ` ինձանից սկսած․ Աբրահամյան Հանրապետության հրապարակում լարված իրավիճակ է (տեսանյութ) Արցախում ագրեսիայի հետևանքով կա առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր. ՄԻՊ Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել ՀՀ ղեկավարությունը ցուցաբերել է քաղաքական կոմպետենտություն Ղարաբաղի հետ կապված իրավիճակում․ Ալիև Հավաքի մասնակիցներից մեկի մոտ հայտնաբերվել են սառը զենքեր․ նա ձերբակալվել է․ ՔԿ Ղարաբաղում զոհված ռուս խաղաղապահներն իրենց վրա են վերցրել հարվածը հանուն խաղաղության․ Զախարովա