Yerevan, 13.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ինչպե՞ս բեդվիններն ստեղծեցին առաջին սրճաղացները. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Յուրաքանչյուր մարդ՝ սրճասեր, թե ոչ, այսպես, թե այնպես, ծանոթ է սրճաղացին: Սակայն այս սարքի հետ կապված կան ուշագրավ մանրամասներ, որոնք ոչ բոլորին են հայտնի: Սրճաղացը մի սարք է, որի մեջ սուրճի հատիկները մանրացնում են մինչև փոշի: Սրճաղացները լինում են մեխանիկական և էլեկտրական: Այդ սարքը երկար ճանապարհ է անցել՝ հասնելով իր ներկայիս ձևին: Սուրճ խմելու մշակույթի սկզբնական շրջանում սուրճի հատիկները հիմնականում եփում էին ամբողջությամբ՝ առանց աղալու: Աշխարհում առաջինը, ովքեր կռահել են, թե ինչպես պատրաստել այդ անուշահոտ ըմպելիքը, եղել են բեդվին արաբները: Սրճաղացի նախահայր կարելի է համարել հավանգը, որի մեջ բեդվինները մանրացրել են սուրճի հատիկներն անուշահոտ ըմպելիք պատրաստելու համար:

Նման գործընթացը բավականին աշխատատար է եղել, ուստի դրանով զբաղվել են միայն հատուկ պատրաստություն ունեցող արաբ տղամարդիկ։ Իսկ 15-րդ դարում, երբ նորաձևության մեջ է մտել «արևել յան» սուրճ պատրաստելու ավանդույթը (վերջինս պահանջում է հատիկների շատ նուրբ մանրացում), կրկին բեդվին արաբները հայտնագործել են մարդկության պատմության մեջ առաջին ձեռքի սրճաղացը, որն արագորեն ձեռք է բերել ժողովրդականություն: Դա խոռոչով գլան էր՝ սովորաբար փայտե, որտեղ լցնում էին սուրճի հատիկները, ներսում երկու աղացաքար, որոնք տրորում էին սուրճի հատիկները։ Աղացաքարերը շարժման մեջ էին դրվում ձեռքի բռնակի մեխանիկական պտույտով, որը գտնվում էր գլանի վերին մասում։ Հետո՝ 17-րդ դարի կեսերին, հայտնվել են առաջին թուրքական սրճաղացները։ Դրանք եղել են գլանաձև, ինչը հեշտացնում էր այն ձեռքում պահելը, ընդ որում՝ ծալովի բռնակը կարելի էր պահել սրճաղաց մարմնի մեջ: Այն նաև ծառայում էր որպես կարգավորիչ, որով հնարավոր էր փոխել աղացաքարերի միջև եղած հեռավորությունը։

Որքան փոքր էր աղացաքարերի միջև եղած հեռավորությունը, այնքան ավելի շատ էր մանրացվում սուրճի հատիկը: Եվրոպական առաջին ձեռքի սրճաղացները հայտնվել են ավելի ուշ, բայց դրանք հիմնված են եղել հենց նշվածների վրա: Իրենց խորանարդ ձևի պատճառով նրանք այնքան էլ հարմարավետ չեն եղել: Ի հաշիվ նրա, որ այն հնարավոր չէր ամուր բռնել ձեռքում, սովորաբար հեշտ չէր լինում դրանով մանր աղացած սուրճ ստանալը։ Այդ իսկ պատճառով սրճաղացը պետք էր ամրացնել ինչ-որ բանի հետ: ԽՍՀՄ-ում ամենահայտնի սրճաղացը քառակուսի ձևով տուփ էր՝ վերևում պտտվող բռնակով և աղացած հատիկները հավաքելու դարակով: Նմանատիպ նմուշները լայնորեն տարածված են եղել նաև Եվրոպայում։ Արդյունաբերական մասշտաբով սրճաղացները սկսել են արտադրվել միայն 19-րդ դարում։ Պիեժո եղբայրներն են հիմնել սրճաղացների առաջին գործարանը։ Այն գտնվել է Ֆրանսիայում։ Ներկայում ամենատարածվածը ռոտորային սրճաղացն է: Այն ունի փոքր չափսեր։ Սուրճի հատիկները աղվում են պողպատե շեղբերով: Սակայն անուշաբույր ըմպելիքի իսկական սիրահարները չեն սիրում օգտագործել նման տեսակի սրճաղացներ։

Դրա մեջ մանրացնելը, պարզվում է, այնքան էլ իդեալական չի լինում, հատիկները գերտաքանում են, և դա կարող է ոչ շատ հաճելի դառը համ տալ սուրճին։ Եթե նման սրճաղացում դանակները շատ բարձր են, ապա որոշ հատիկներ կարող են ընդհանրապես չմանրանալ: Ամենաճիշտ սրճաղացը սկավառակային սրճաղացն է, որի մեջ աղացաքարերը կերամիկական կամ մետաղական են։ Ընդ որում, կերամիկականները ավելի քիչ են տաքանում, ուստի չի փոխվում աղացած սուրճի համը։ Տեխնոլոգիաների զարգացումը չի անցել նաև սրճաղացների կողքով։ Այսօր դրանք դարձել են սուրճի ավտոմատների էական բաղադրիչ: Նման սարքեր արտադրողներն ամեն ջանք գործադրում են բուրավետ և համեղ ըմպելիք մատուցելու համար։ Սուրճի ավտոմատները սովորաբար ունեն հատուկ կարգավորիչ, որը թույլ է տալիս ընտրել մանրացման ցանկալի աստիճան: Սուրճի հատիկները մանրացնելու եղանակի ընտրությունը (ձեռքով, մեխանիկական կամ էլեկտրական սարքի միջոցով) սուրճի սիրահարինն է և կախված է նրա նախասիրություններից:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded