Երևան, 18.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ընդգծված պասիվության «մեսիջները», ընտրությունների դասերը՝ բոլորին․ «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երևանի ավագանու ընտրությունները, որոնց մասին առնվազն 1 ամիս ակտիվորեն խոսում էին այդ գործընթացում ներգրավված գործիչներն ու «կողքից հետևողները», տեղի ունեցան: Հրապարակված պաշտոնական նախնական արդյունքները, վստահ ենք, արդեն հայտնի են, բայց թեթևակի հիշեցնենք 14 մասնակիցներից «անցողիկ շեմը» հաղթահարած ուժերի արձանագրած արդյունքները. Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր»՝ 75 463 ձայն կամ քվեարկության մասնակիցների ձայների 32,57%-ը, նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորած «Ազգային առաջընթաց»՝ 43 765 ձայն (18,89 %), Անդրանիկ Թևանյանի գլխավորած «Մայր Հայաստան» դաշինք՝ 35 739 ձայն (15,43 %), Արտակ Զեյնալ յանի գլխավորած «Հանրապետություն»՝ 26236 ձայն (11,32%) և Արտակ Գալստյանի գլխավորած «Հանրային ձայն» կուսակցություն՝ 22431 ձայն (9,68%):

Բայց Երևանի ավագանու այս ընտրություններում արձանագրվեց մի ցուցանիշ, որի դեպքում խամրում են բոլոր ուժերի ստացած ձայները, տոկոսները, մանդատները... Խոսքը, թերևս կռահեցիք, ընտրողների ընդգծված պասիվության մասին է. ավելի քան 800 հազար գրանցված ընտրողից քվեարկության գնացել է ընդամենը 234 436 մարդ, ինչը կազմում է ընտրողների ընդհանուր թվի հազիվ 28,44 տոկոսը: Սա, հիրավի, մասնակցության աննախադեպ ցածր ցուցանիշ է: Դժվար է մտաբերել նման ընդգրկման մեկ այլ ընտրություն, որին այդքան քիչ մարդ մասնակցի: Եթե նույնիսկ ենթադրենք, որ գրանցված ավելի քան 800 հազար ընտրողի մոտ 10 տոկոսը (մոտ 100 հազար մարդ) այս կամ այն պատճառով բացակայում է Երևանից, միևնույնն է, մասնակցության ցուցանիշը խիստ ցածր է: Մարդիկ չեն ցանկացել, ավելի ճիշտ՝ չցանկացան գնալ ընտրատեղամասեր ու քվեարկել որևէ ուժի օգտին կամ թեկուզ՝ «օգտագործել իրենց քվեաթերթիկը»: Տարբեր պատճառներով: Ընտրողների պասիվությունն, առհասարակ, ձեռնտու է օրվա իշխանությանը, քանի որ այն, ունենալով «վարչական ռեսուրսով» ներգրավվող իր «կայուն ընտրազանգվածը», այդ դեպքում դյուրությամբ է լուծում վերարտադրվելու խնդիրը: Բայց այս հանգամանքին դեռ կվերադառնանք:

Ընտրողների 28,4 տոկոս մասնակցության կամ, եթե կուզեք՝ 72,6 տոկոսի չմասնակցության ցուցանիշը առաջին հերթին շատ կոնկրետ մեսիջ է քաղաքական դաշտին, քաղաքական ուժերին՝ ընդհանուր առմամբ: Առաջին հերթին սա թերևս խոսում է այն մասին, որ մարդկանց մի ահռելի զանգված խորապես հիասթափված է բոլորից, քաղաքական պրոցեսներից, ընտրություններից, առնվազն չի հավատում ընտրությունների միջոցով ինչ-որ բան փոխելու հնարավորությանը, չի վստահում իշխանությանը, չի վստահում ոչ մեկին: Սա, կարծում ենք, պետք է նկատի ունենան և սրանից պետք է որոշակի հետևություններ անեն առաջին հերթին առողջ քաղաքական ուժերը, ընդդիմադիր գործիչները: Իսկ հիմա ՔՊ-ի ու իր իշխանության մասին: Երևանի ավագանու սեպտեմբերի 17-ի ընտրության արդյունքները եկան հաստատելու Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ի բացարձակ տապալումը: Ոչ թե սոսկ պարտությունը, այլ հենց տապալումը: Այո, հրապարակված թվերով ՔՊ-ն, այսպես ասենք՝ «առաջին տեղում» է, կարող է նույնիսկ ինչ-ինչ մանդատային մանիպուլ յացիաներով ավագանու միջոցով քաղաքապետ ունենալ, բայց, միևնույնն է, սա իրոք պարտություն ու տապալում է: Ընդ որում՝ օբյեկտիվ, սպասելի տապալում:

ՔՊ-ի օգտին տրվել է 75463 ձայն: Երևանում: Ավելի քան 1 միլիոնանոց մայրաքաղաքում: Դա ընտրողների ընդհանուր թվի հազիվ 9 տոկոսն է կազմում: Եթե դա տապալում չէ, ապա էլ ի՞նչ է: Առավել ևս, եթե նկատի ունենանք այն, թե ինչ թափով ու ծավալով էր ՔՊ-ն չարաշահում վարչական ռեսուրս ասվածը: Ավելին, նկատի ունենանք, թե այդ 75 հազար ձայնի մեջ որքանն են անմիջականորեն քպականների, նրանց «տնեցիների», մտերիմների, պետական հիմնարկների պաշտոնյաների ու աշխատողների ձայները: Այսինքն, ձայներ, որոնց մեծ մասը կա զուտ այն պատճառով, որ ՔՊ-ն է այս պահին իշխանության ղեկին: Կարելի է ասել, ՔՊ-ն՝ որպես քաղաքական ուժ, Երևանում այս պահին ունի առավելագույնը 20 հազար քվե: Սեպտեմբերի լույս 18-ի գիշերվանից, երբ արդեն հասկանալի էր քվեարկության պատկերը, ՔՊ-ի տարբեր ներկայացուցիչներ սկսեցին հրապարակային հարթակներում «երգել» այն մասին, թե՝ տեսեք, սա ժողովրդավարության, ազատ ընտրությունների ցուցանիշ է, այս, այն: Իրականությունն այն է, որ նախ՝ ինչպես նշվեց ու դա աչք ծակելու աստիճան բացահայտ էր, վարչական ռեսուրսի ահռելի չարաշահում է եղել:

Մանրամասները հայտնի են, անիմաստ չկրկնենք: Բայց, այդ ամենով հանդերձ... 75 հազարից քիչ ավելի ձայն, ընդհանուր թվի հազիվ 9 տոկոսը: Անկախ այն բանից, թե հետագայում որ ուժը կամ ով ում կմիանա կամ չի միանա, ով ում հետ կոալիցիա կկազմի կամ չի կազմի, ՔՊ-ն որ ուժից «մարդ կփախցնի» կամ չի փախցնի, որպեսզի իր ուզած քաղաքապետի թեկնածուին անցկացնի, քաղաքական իմաստով Նիկոլ Փաշինյանը Երևանում պարտված է: Ու այդ պարտությունն, ի դեպ, բացահայտ զգացվեց նրա գլխավորած նախընտրական երթից, որի մասնակիցների շարքերում գերազանցապես մարզերից ու մոտակա գյուղական բնակավայրերից բերված մարդիկ էին, ամեն դեպքում՝ ո՛չ Երևանի ընտրողներ: Այդ պարտությունն զգացվեց նաև հենց Նիկոլ Փաշինյանի նյարդային ու ցածրակարգ բառապաշարով հագեցած ելույթից: Ու այն երևանցիների մեծամասնությունը, որ սեպտեմբերի 17-ին գնաց ընտրատեղամասեր, քվեարկությամբ հակադարձեց նրան, պատկերավոր ասած՝ «դե բորդյուր լիզելը հիմի դու տես» տարբերակով:

Հաջորդ կարևոր դասը այս ընտրությունների այն էր, որ հույս արթնացավ, թե մեր ընտրողները վերջապես առարկայական կգիտակցեն, որ յուրաքանչյուրի մասնակցությունը ընտրությանը, յուրաքանչյուրի քվեն, ընդ որում՝ ճիշտ գնահատված, «չփոշիացող» քվեն կարող է էական դերակատարում ունենալ, որ «մեկ ա, բան չի փոխվելու» թեզը սնանկ է: Խնդրեմ, քաղաքապետի պաշտոնի ընտրությունը կախված է ավագանու 1 անդամի քվեից: Եվ վերջապես՝ ամենից կարևորն է, որ այս ընտրությունները որոշակի մարմին հաղորդեցին փոփոխությունների հետ կապված հույսերին: Մնում է, որ քաղաքական ուժերը անեն ճիշտ հետևություններ և այնպիսի քայլեր, որոնք կհանգեցնեն համակրանք չվայելող (մեղմ ասած) իշխանության փոփոխությանը:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Մեզ կարող եք սպանել, բայց չեք կարող հաղթել. Մրո (տեսանյութ) 118 թանգարաններն անվճար սկզբունքով բաց կլինեն ժամը 11:00-24:00-ն Սոչիի օդանավակայանում անվտանգության ուժեղացված միջոցներ են ներդրվում Առեղծվածային դեպք՝ Երևանում հայտնի «Վալենսիա» ռեստորանային համալիրում, որտեղ հայտնաբերվել է տղամարդու մարմին Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում է, օրհնում է իրեն մոտեցող քաղաքացիներին (տեսանյութ) «Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա ծննդկան է մահացել Ինչպե՞ս անիմաստ բարձրացնել Ադրբեջանի կշիռը Միրզոյանը հանդիպել է ԵԽ կոնգրեսի նախագահի հետ Շարժումը չի կարող հաղթանակ չունենալ, կուզենայի հաղթանակի օրը լիներ մայիսի 28-ը Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Նիդերլանդների դեսպանության պատվիրակությանըԲագրատ Սրբազանը մեկ կաթսայում է հավաքում բոլոր ընդդիմադիրներին Հստակ ասել ենք՝ դեմ ենք միակողմանի զիջումներին և չենք մասնակցում նման գործընթացի. Նոյեմբերյանի համայնքապետ«Այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց»․ ավարտվեց Բագրատ Սրբազանի հանդիպումը պահեստազորի սպաների հետ Դիմում եմ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Մագա Հարությունյանի լուսանկարները՝ Շրի-Լանկայից Խարկովի շրջանի բնակավայրերից մեկն անցել է ՌԴ-ի վերահսկողության տակ Տեղեկությունները, որ սահմանը անցնելու է Կիրանցում նոր կառուցվող դպրոցի մերձակայքով, ցավոք, հաստատվեցին․ Գառնիկ Դանիելյան Ո՞վ եք դուք՝ պարո՞ն, թե տիկի՞ն վարչապետ. Արշակ Կարապետյան Թշնամություն ունեն, ուզում են գյուղը թուրքին հանձնեն, Բաքուն վաղն էլ Երևան կգնա. Կիրանցում լարված է (տեսանյութ) Վթար Երևան-Սևան ճանապարհին. վիրավnրներ կան Զելենսկին մերժել է Օլիմպիական հրադադարի մասին Մակրոնի գաղափարը Աննա Դովլաթյանը հրապարակում է արել Դուբայում իր ընտանեկան հանգստից (լուսանկարներ) ԱՄՆ-ում վատ եղանակի պատճառով` 7 մարդ է մահացել ՊՆ հայտարարությունը Լավրովի կարծիքով` Ռուսաստանի և Արևմուտքի միջև ռազմաքաղաքական առճակատումը շարունակվում է Սլովակիայի վարչապետը, որի դեմ օրեր առաջ մահափորձ էր կատարվել, գիտակցության է եկել Ֆրանսիան հատուկ ուժեր է պատրաստում Ռուսաստանի դեմՄայիսի 26-ին կունենանք կարևոր հանրահավաք. Բագրատ Սրբազան Վարչախումբը վախենում է պատասխանել Լուկաշենկոյի հակահայ ելույթներին Կասկադյորական վթար. վարորդը «Mazda 5»-ով կոտրել է էլեկտրասյունն ու հայտնվել լցակայանի տարածքում, վիրավnրներ կան Հայ Առաքելական Եկեղեցին այս կիրակի կնշի Հոգեգալստյան տոնը (տեսանյութ) Սև ծովում Տանզանիայի դրոշով նավ է խորտակվել Ո՞վ եք դուք, հայտարարեք ձեր հավատքը՝ հասկանանք, քրիստոնյա ե՞ք, թե ոչ, ասեք՝ տիկին ե՞ք, թե պարոն. Արշակ Կարապետյան 6-ական հարված դանակով՝ քույրերից յուրաքանչյուրին․ հրաշքով փրկված կանայք հարձակման մասին են պատմումԿիրանցում 15-20 միլիոնով փորձել են մարդկանց կաշառել. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Ֆիլիպինների ափերի մոտ 5,5 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել Մեծագույն ֆուտբոլիստները ցանկանում են խաղալ յուրահատուկ ակումբներում․ Մբապե Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. վերաբացվեց Կապի թանգարանըԻմ՝ վարչապետի թեկանծու լինելու վերաբերյալ որոշում, որպես այդպիսին, պաշտոնականացված չկա, պետք է Վեհափառի հետ խոսեմ․ Բագրատ Սրբազան Չենք հասկանում՝ սա ի՞նչ է․ Ալլա Լևոնյան Գործող իշխանությունն իր քայլերով ցույց է տվել, որ ինքն արդեն լեգիտիմ չի. Արմեն Մանվելյան«Քաղպայմանագրում» ահաբեկված են. կամուրջներ են որոնում Ռուս գիտնականներն օտարերկրյա գործընկերների հետ մշակել են էժան և արդյունավետ արևային մարտկոցներԱնչափ հուզիչ. Ինչպես է Տաթև Ասատրյանը նշել Նժդեհի ծնունդը«Թուրքին բերել, կանգնեցրել են, ի՞նչ անվտանգություն». Կիրանցի բնակչուհին չզսպեց արցունքները ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ արդեն Կիրանցում են․ «Ազատություն» Ամուսնացել է«շեֆի» քենու հետ և ստեղծել նոր, առավել կատարյալ գինիներ. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ՄԱՅԻՍԻ). Առաջին խոտհնձիչները, գրամոֆոնային առաջին սկավառակները, առաջին ուղղաթիռային հրապարակը. «Փաստ»Վթար Երևան-Սևան ճանապարհին. վիրավnրներ կան Հրաժարվելով եկեղեցուց, Սահմանադրությունից, պատմությունից, ի՞նչ ենք դառնում, ինչի՞ն է նման երկրի ղեկավարը, որն ուզում է ստեղծել մի նոր ժողովուրդ. Արշակ Կարապետյան