Երևան, 27.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Սխտոր՝ դժոխքի ծնո՞ւնդ, դոպի՞նգ, դե՞ղ, թե՞ անփոխարինելի համեմունք. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Աշխարհի շատ խոհանոցներում հիմնական տեղ ունի սխտորը: Այն ծանոթ է բոլորին, սակայն քչերս գիտենք այդ բույսի «հայտնաբերման», սնունդի մեջ օգտագործման պատմությունը: Սխտորի հայրենիքը Կենտրոնական Ասիան է: Այն մշակվել է Հին Եգիպտոսում, Հունաստանում, Հռոմում և Հնդկաստանում, քանի որ այդ երկրներում չէին վախենում ուժեղ հոտերից: Իսկ Հին Չինաստանում սխտորն ուներ կողմնակի օգտագործում, որը արդեն իսկ ծանոթ է շատերին վամպիրների մասին պատմություններից: Ենթադրվում էր, որ սխտորը վախեցնելու է չար ոգիներին թաղման արարողության ժամանակ: Հոմերոսյան հերոսների մասին միանգամայն ճշգրտորեն հայտնի է, որ Աքիլլեսը, Ագամեմնոնը և խորամանկ Ոդիսևսը կապ են ունեցել սխտորի հետ, քանի որ սխտորի տտիպ բույրը «Իլիականում» և «Ոդիսականում» խառնված է եղել արյան հոտին:

Դրանից ավելի ուշ ժամանակներում հին հույն մարզիկները մրցույթներից առաջ ծամում էին սխտոր, որն այն ժամանակ համարվում էր «դոպինգ», իսկ դրա օգտագործումը պատժվում էր: Միջնադարում եվրոպացի գյուղացիները սխտորով համեմում էին աղ դրած տավարի միսն ու ծովատառեխը, իսկ ռուս գյուղացիները կատակով ասում էին. «Սխտոր և բողկ, այդ կերպ որովայնը պնդվում է»: Այդ ժամանակներում սխտորով ախտահանումը շատերին է փրկել ստամոքսային հիվանդություններից: Սխտորի հաշվին կա նաև մի հայտնի սխրանք. 1720 թվականին սխտոր- քացախ «դաշինքով» փրկվել են հազարավոր մարսելցիներ (Ֆրանսիա). կանխվել է ժանտախտի համաճարակի տարածումը: Հին հռոմեացիները, ինչպես հին եգիպտացիները, սխտորը օգտագործել են որպես համեմունք որսի մսի և ձկան կերակրատեսակների համար, դրանից պատրաստել են սոուսներ և աղցաններ, այն ավելացրել են տարբեր ճաշատեսակների մեջ:

Նվաճելով Եվրոպան՝ հռոմեացիները այն նվաճել են նաև սխտորի համար. տեղական բնակչությունը լեգեոներներից արագ ընդունել է սխտոր օգտագործելու սովորույթը: Ներկայում սխտորը կարելի է գտնել գրեթե բոլոր խոհանոցներում, այսպես ասած՝ ինչպես շվեդների, այնպես էլ էսկիմոսների սննդակարգում: Բայց, իհարկե, սխտորն ավելի հատուկ է արևել յան ուտեստներին, իսկ հյուսիսային երկրների տնային տնտեսուհիները, լսելով սխտորի բուժիչ հատկությունների մասին, ոգևորության պոռթկումից շտապել են այն ավելացնել անխտիր բոլոր ուտեստների մեջ: Պետք է նշել, որ սխտորի նկատմամբ հետապնդումներ շատ են եղել: Անցյալ դարի խոհարարական գրքերը հաճախ են հեգնանքով հիշատակում այն: Անգլիական սննդին վերաբերող երեք հիմնական գրքերում սխտորի մասին խոսք չկա, կարծես դա այնտեղ չեն էլ ուտում: «Այս բույսի հոտը, գրել է անցյալ դարի անգլիացի հայտնի խոհարարներից մեկը, - վիրավորական է համարվում: Սոխազգիների ամբողջ ընտանիքից սխտորը համարվում է ամենասուրը:

1548 թվականին սխտորը հասել է Բրիտանիա Միջերկրական ծովի ափերից, որտեղ այն առատորեն աճեցվում էր: Մայրցամաքում այն օգտագործվում էր առանց որևէ սահմանափակման, հատկապես Իտալիայում: Ֆրանսիացիները դա ավելացնում են ուտեստների մեջ»: Սկզբնական վիկտորիանական դարաշրջանում արտահայտված այս կարծիքից կարելի է հասկանալ, թե սխտորը դժոխքի ծնունդ է: Այնուամենայնիվ, Անգլիայում դրա հայտնվելու ժամկետները անորոշ են, չնայած կան կոնկրետ ամսաթվեր, բայց դրանք վերցված են «օդից»: Անգամ անգլերեն «գարլիկ»՝ «սխտոր» բառը հայտնվել է դեռ այն ժամանակներից, երբ անգլո-սաքսոնների ցեղերը ջարդում էին բրիտանացիների կելտական ցեղերին: Վայրի սխտորը դարեր շարունակ աճել է անգլիական եկեղեցու բակերում, և ենթադրվում էր, որ պարանոցին գցած սխտորի ուլունքները վանում են դևերին ու վամպիրներին: Ամենայն հավանականությամբ, Անգլիայում սկսել են սխտոր աճեցնել 16-րդ դարից:

Իտալերեն, ֆրանսերեն, իսպաներեն լեզուներում սխտորի անուններում լատիներենի արձագանք է հնչում: Իսկ, ահա, Ֆրանսիայում ամեն ինչ այլ է: Սխտորի թագավորության ճանաչված մայրաքաղաքը Գասկոնիայի Սեն-Քլեր բնակավայրն է: Ամեն հինգշաբթի ՝ հուլիսից հունվար, առավոտյան Սեն-Քլերում տոնավաճառ է բացվում, որտեղ կա ցուցադրվող միայն մեկ ապրանք՝ սխտոր, իհարկե, բազմաթիվ տեսակների: Մրցակցությունը մեծ է, յուրաքանչյուրը գովում է իր արտադրանքը,անգամ ձգտում են այն ավելի օրիգինալ կերպով դասավորել: Այնտեղ ամեն օր վաճառվում է մոտ հիսուն տոննա սխտոր, իսկ ամռանը՝ անգամ հարյուրից ավելի: Տոնավաճառի գլխավոր հպարտությունը տեղական սխտորն է, որը աշխարհի լավագույն տեսակներից մեկն է: Սխտորն այդ քաղաքում ուտում են տարբեր ձևերով, բայց ավելի շատ հնաոճ եղանակով. պարզապես այն քսում են մի կտոր հացի վրա, իսկ անգամ եթե տապակում են, ապա թեթևակի՝ համարելով, որ ինչքան հում է սխտորը, այնքան համեղ է:

Տոնակատարությունների ընթացքում քաղաքաբնակների համար լուրջ դասախոսություններ են կարդում սխտորի պատմության և դրա մշակման ավանդույթների վերաբերյալ: Եվ դրա կողքին՝ հրապարակներում, տիկնիկային ներկայացումները կրկնօրինակում են այդ ամենը: Ռուսաստանում սխտորը հայտնվեց էպիկական ժամանակներում՝ մոտավորապես 9-րդ դարում: Եվ ոչ թե արևմուտքից, այլ հարավից՝ Բյուզանդիայից, և շատ արագորեն տարածվեց:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Հայաստան-Արցախ» Համահայկական ֆորումին հայտագրված մասնակիցների առաջին խումբն այսօր մասնակցեց հարցազրույցի փուլին Իշխանությունը «օվերտոնի պատուհան» է բացում ադրբեջանական գազի համար. Նաիրի Սարգսյան«Կոչ արթնության»․ բողոքի և իրազեկման ակցիա՝ Գյումրիում (լուսանկարներ) Զելենսկու ճակատագիրը միանշանակ կանխորոշված ​​է․ Պեսկով Ինդոնեզիայում երկրաշարժ է տեղի ունեցելԵրիտասարդները սահմանային սյուների մակետներ են տեղադրել Երևանի փողոցներում (լուսանկարներ) Պարզվում են Կիրանցի մոտ «Մերսեդես»-ի անվադողը դանակով ծակելու դեպքի հանգամանքները․ ՔԿՍյունիքում ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի և տուժածների թիվն աճել է Ռեժիսոր Դավիթ Սահակյանցը միացել է Կիրանցի պայքարին Ճանապարհը փակած ցուցարարները դանակով ծակել են ավտոմեքենայի անվադողը. ՔԿ Լարված իրավիճակ՝ Երևանում․ մեծ թվով ոստիկաններ են կուտակվել, փորձում են բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին (տեսանյութ) ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ կայացել է բազկամարտի հերթական համաուսումնական մրցաշարըԿա 3 զոհ․ ՆԳՆ ՓԾ–ն մանրամասներ է հայտնել Սյունիքում տեղի ունեցած ավտովթարից Գերլարված իրավիճակ՝ Կենտրոնում․ ոստիկանները բիրտ ուժ են կիրառում ակցիայի մասնակիցների նկատմամբ (տեսանյութ) Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում․ կան զոհեր և 20-ից ավելի վիրավորներ Բաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցների վերաբերյալ նամակներ եմ ուղարկել Մեծ Յոթնյակի երկրների դեսպաններին․ Մանե ԹանդիլյանԵկեղեցու շնորհիվ է, որ մենք մնացել ենք որպես հայ. Գագիկ Ծառուկյան Ցանկացած տնտեսվարող սուբյեկտի գործունեության մեջ ռիսկային երևույթների արձանագրումից հետո ՊԵԿ-ը կարող է իրականացնել ստուգումներ. պարզաբանումՆԳՆ-ն հայտարարություն է տարածելՔաղաքացիները շարունակում են ակցիան Աբովյան փողոցում (տեսանյութ) Այս մթերքն իջեցնում է արյան ճնշումը Ինչպես են բերման ենթարկում գնդապետ Գրիգոր Գրիգորյանին (տեսանյութ) 59-ամյա բետոնագործը մոտ 5 մետր բարձրությունից վայր է ընկել ու մահացելՄեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային Հայտնի է 2023-2024 ուստարվա վերջին դասի օրը Մոսկվայում ձերբակալվել է Կրոկուսի ահաբեկչության գործով 12-րդ անձը․ նա 20 տարեկան է 24 ժամ ջուր չի լինիՌուսաստանը նոր հարվածներ է հասցրել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին Ապրիլի 28-ը՝ գարնան լավագույն օրը. ի՞նչ է պետք իմանալ այ օրվա մասին Չինական արևային մարտկոցներն օգտագործվում են որպես ցանկապատերՔաջարանի մշակույթի պալատում տեղի ունեցավ Հիշողության Ուժը պատկերագրքի շնորհանդեսը, որի համահովանավորներից է` ԶՊՄԿ-ն Տավուշցինե՛ր ջան, դուք ցույց տվեցիք, որ ձեր հողի տերն եք` երեկ հետ շպրտելով էդ վարչախմբի շներին Ոստիկանները քիչ առաջ ուժով բերման են ենթարկել ՀայաՔվեի անդամ Գրիգոր ԳրիգորյանինՊՆ-ն հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց և զինված ուժերը թիրախավորելուց Մայիսի ոչ աշխատանքային և տոնական օրերը ՀայաՔվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածումՊՆ-ից հերքում են պայմանագրային զինծառայողների աշխատանքից ազատման դիմումներ գրելու մասին լուրը Ստամբուլում մինչև 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է կանխատեսվում Թուրքիան շատ կարևոր դաշնակից է ՆԱՏՕ-ում. Ռյուտե Ահաբեկված ու ծեծված «Քաղաքացու օր» չի կարող լինել Վթար՝ Սյունիքում․ բախվել են «Nissan X-Trail»-ն ու «Honda CRV»-ն, նաև վիրավոր երեխաներ կան Ի՞նչ է սպասվում Ղազախստանում. Երևանը համաձայն է հանդիպմանը Կասկած կա, որ գիշերը Կիրանցում, մեքենայի մեջ եղել է մի ադրբեջանցի ու ՀՀ փոխվարչապետը․ նոր մանրամասներԻրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի․ Ռաիսի Փաշինյանը պատրաստ է գազ գնել նույնիսկ Ադրբեջանից՝ չհասկանալով դրա հետևանքները Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են փոխադարձ հարվածների մասինԿիրանցում տեղի ունեցած միջադեպից հետո բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակցող երեխաներ․ ՄԻՊ Օկուպացված Շուշիում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է տուժելԱշխարհը փուլ եկավ գլխիս. Անի Քոչարը՝ վերակենդանացման բաժանմունքի և սրտի փոխպատվաստման մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ