Երևան, 04.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Եթե շարունակենք անընդհատ սոցիալական բեռ սպասարկել, ամբողջությամբ ենք տապալելու ամեն ինչ». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները, որոնց թիվն անցնում է հարյուր հազարը, հաստատվել են Հայաստանում: Ունեն բնակարանային ու կենցաղային բազում խնդիրներ, և եթե այս օրերին բացառապես գլխին տանիք ունենալու առաջնահերթությունն է, ապա օրեր անց առաջ է գալու աշխատանքի տեղավորվելու հարցը, իրենց մասին հիշեցնելու են նաև մյուս խնդիրները: Հայաստանի պետական բյուջեն կկարողանա՞ սպասարկել առաջ եկող ֆինանսական ծախսերը՝ իր քաղաքացիներին արժանապատիվ կյանք ապահովելու առաջնահերթությունը նկատի ունենալով: Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանն ընդգծում է՝ այս պահին բյուջեն կարող է բավարարել:

«Տարիներ շարունակ Հայաստանի բյուջեից և՛ վարկի, և՛ աջակցության տեսքով Արցախի Հանրապետությանը տրամադրվել է գումար: Ընդամենը պետք է բյուջեում վերաձևակերպում իրականացնել և արցախահայության՝ Հայաստանում արժանապատիվ կյանքի պայմաններն ապահովել: Այստեղ ուղղակի կա ծախսման ուղղությունների և, ինչպես ասում են, ծախսային հոդվածների արդյունավետության և երկարաժամկետության խնդիրը: Այս պահի դրությամբ բնական է, որ Հայաստանն առաջիկա մի քանի ամիսներին պետք է սոցիալական բեռ սպասարկի, այսինքն՝ բնակարանային ֆոնդով ապահովի, շատ դեպքերում վարձավճարները վճարի և այլն:

Սրանով երկու հարց պետք է լուծի: Նախ՝ տեսնի՝ արցախահայությունն ապրելո՞ւ է Հայաստանում, թե՞ արտագաղթելու է, սա շատ կարևոր հարց է, պետությունն ամեն ինչ պետք է անի, որ չարտագաղթեն և մնան Հայաստանում, երկրորդ՝ ծախսային քաղաքականությունն ուղղի նրանց համար երկարաժամկետ կայունության հիմնասյուներ ստեղծելուն: Ի՞նչ է սա նշանակում: Ոչ թե պետք է, ինչպես արդեն հայտարարում են, որոշակի չափով գումարային օժանդակություն տրամադրի, խոսքը 100 և 40 հազարների մասին է, այլ այս ընթացքում պետք է ձեռքները ծալած չնստեին և՛ Արցախի, և՛ Հայաստանի իշխանությունները: Գիտեին, որ իրենց քաղաքականությունը տանում է սրան, արդեն մեկ տարի բացահայտ քննարկվում էր Արցախից ընդհանրապես հրաժարվելու հարցը, տրամաբանական էր, որ սրանց գործողությունների արդյունքում սա է լինելու: Պետք է խնդիրների ամբողջական գույքագրում իրականացնեին, առաջին հերթին սկսեին մարդկանց հմտությունների արձանագրություններ կազմելուց: Օրինակ՝ մեր 100 հազար հայրենակիցների որքան հատվածն է որպես ֆինանսիստ աշխատելու, քանիսն ունեն իրավաբանական գիտելիքներ, քանիսը գյուղատնտեսական աշխատանքների հմտություններ ունեն և այլն: Սա չեն կատարել և մնացած ամեն ինչը չեն կատարել, որ հայրենազրկվել ենք»,-«Փաստի» հետ զրույցում նշում է Սարգսյանը:

Ընդգծում է՝ առաջիկա առավելագույնը 10-20 օրվա ընթացքում այս արձանագրությունները պետք է կազմեն և սկսեն մեր հայրենակիցներին Հայաստանի ամբողջ տարածքում բնակեցնելու կամ վերաբնակեցնելու գործընթացը՝ ըստ հմտությունների, մասնագիտությունների և այլն:

«Պետությունը պետք է լծվի մասնավոր՝ տնտեսության իրական հատվածի հետ համատեղ այդ մարդկանց աշխատանքի խնդիրն ապահովելու հարցին: Եթե շարունակենք անընդհատ սոցիալական բեռ սպասարկել, ամբողջությամբ ենք տապալելու ամեն ինչ: Այս գումարները կարող ենք ծախսել պետության հաշվին որոշակի խավին բնակֆոնդով ապահովելու նպատակով, լրացուցիչ աշխատատեղեր, գործարաններ ստեղծելու կամ գյուղատնտեսական նշանակության հողերը մշակելի դարձնելու ուղղությամբ: Եթե այդ գումարները ծախսվեն թիրախային, և դրանցից հաշվարկվի մարդկանց հատուցվող զուտ եկամուտը աշխատավարձի, շահաբաժնի տեսքով և այլն, պետությունն արդեն կարող է շատ հեշտությամբ սոցիալական ծրագիր իրականացնել: Օրինակ՝ տարբեր մարզերում բնակֆոնդի շինարարություն սկսի հենց արցախահայության համար՝ հաշվարկելով, որ նրանց աշխատավարձի մի մասն ուղղվելու է այդ բնակարանի գումարի՝ հիփոթեքի կամ պետությանը երկարաժամկետ մարման տեսքով ծախսերի սպասարկմանը, մնացածն ուղղվի մարդկանց մյուս ծախսերին: Այս ուղղությամբ պետք է գնան ծախսերը, եթե ցանկանում ենք հաջողել: Եթե չենք ցանկանում հաջողել, իսկ վաղն ասելու են, թե ինչ անենք, բյուջեն չբավարարեց, պետք է այդ սոցիալական քաղաքականությունը շարունակեն, մարդիկ մեկ տարի հետո կհիասթափվեն Հայաստանից, կարտագաղթեն, և կկանգնենք նոր աղետի առաջ»,-նշում է մեր զրուցակիցը:

Սարգսյանի խոսքով, այս ամենը պետք էր սկսել «երեկվանից»: «Այսօր բոլորիս, ոչ միայն պետության խնդիրն է մարդկանց տանիքով ապահովելը: Բայց անորոշությունն ամենավատ բանն է մարդու կյանքում: Այսօր մարդուն ապահովում ենք տանիքով, բայց նա չգիտի, թե որքան ժամանակ է այդ բնակարանում ապրելու, որքան ժամանակ հետո է վարձակալության վճար վճարելու, որքան ժամանակ է շարունակվելու պետության աջակցությունը: Այս պահի դրությամբ բոլորս պետք է մոբիլիզացնենք մեր ուժերը, եթե ունենք սեփական տարածքներ, դրանք անվճար հատկացնենք մեր հայրենակիցներին և այլն, չնայած, ավաղ, մեր հայրենակիցների ոչ մեծ հատվածն է այդպես մտածում:

Պետության կառավարիչները, որոնք բոլոր հմտություններից զուրկ են, պետք է այս առումով ականջալուր լինեն հասարակության ավելի հասկացող և տրամաբանող հատվածին և ապահովեն այսրոպեական խնդիրը, բայց զուգահեռ մարդկանց չթողնեն անորոշության մեջ, չթողնեն, որ նրանք հայրենազրկված, տնազրկված ու կաշկանդված վիճակի մեջ մնան, այլ անմիջապես լուսավորեն նրանց և ասեն, որ, օրինակ՝ 10 օրից աշխատանք կունենաք, 20 օրից բնակարանային շինարարությունը կսկսվի և այլն: Համայնքապետարաններ, գյուղապետարաններ, սոցիալական ծառայություններ, բոլորը պետք է 24-ժամյա ռեժիմով աշխատեն մեր հայրենակիցների հետ: Պատգամավորներն Ազգային ժողովում քննարկում էին, ասենք, Հռոմի ստատուտը և զավզակություններ անում, անբովանդակ խոսակցություններ վարում: Բայց նրանք պետությունից աշխատավարձ են ստանում, սա համարվում է պետության միջոցների վատնում: Կարող էին այդ հարցի քննարկումը հետաձգել քսան օրով, և այդ նույն պատգամավորները 24-ժամյա ռեժիմով աշխատեին սոցիալական ծառայությունների ու համայնքապետարանների հետ և լուծեին արցախահայության խնդիրները: Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս նրանց անկարողությունը, դիլետանտությունը, անհայրենիքությունը և այլն»,-ընդգծում է Աուդիտորների պալատի նախագահը:

Ամփոփում ենք զրույցը հարցով՝ Արցախի հանձնումը ի՞նչ հետևանքներ է ունենալու Հայաստանի տնտեսության վրա: «Հացահատիկային մշակաբույսերից սկսած՝ Արցախում աճեցվում կամ արտադրվում էր այնքան, որ բավարարում էր ներքին պահանջարկը և մեկ քառորդի չափով միջինացված արժեքով արտահանվում էր Հայաստան: Այն ուներ և՛ տեղական արտադրություն, և՛ Արցախից ներմուծում, այդ առումով Ռուսաստանից շատ կախված չէր: Հիմա ամբողջությամբ կախվածություն ենք ձեռք բերում Ռուսաստանից, ընդ որում՝ զուգահեռ Ռուսաստանին դարձնում ենք մեր թշնամին: Եթե արդեն նրանց դիվանագետներն են սկսել օգտագործել թշնամի տերմինը, ուրեմն հարցը շատ լուրջ է: Տնտեսության մասին խոսելիս հաջորդ գործոնը անվտանգությունն է, Արցախը Հայաստանի անվտանգության դարպասն էր: Հիմա այդ դարպասի կորստով տնտեսությանը և ներդրումներին լուրջ վնաս ենք հասցնում:

Սահմանամերձ հատվածներում կորցնում ենք, վերահսկողությունից դուրս ենք պահում, նորից անվտանգության նկատառումներից ելնելով՝ չենք սկսում մշակաբույսերի մշակմամբ և անասնապահությամբ զբաղվել: Մեր խոտհարքները, արոտավայրերը կրճատվում են, և գյուղատնտեսության առանց այն էլ աղետալի վիճակում էլ ավելի մեծ խնդիրներ են առաջանում: Կրճատվում է մսի արտադրությունը, բուսաբուծությունը և այլն: Հետևաբար կախվածություն ենք ձեռք բերում աշխարհից: Նախատեսվում է բացել Թուրքիայի հետ սահմանը, Հայաստանում գյուղատնտեսական մշակաբույսեր աճեցնելու փոխարեն թուրքական էժան բանջարեղենն ենք ներմուծելու Հայաստան՝ մեր երկրի տնտեսական անվտանգությունն էլ ավելի վտանգելով: Այսօր Հայաստանում ավելանալու է սպառումը և աշխատուժը, որը երբևիցե չի կարող համեմատվել հայրենիքի, տնտեսական անվտանգության, գյուղատնտեսական պոտենցիալի կորստի հետ»,-եզրափակում է Նաիրի Սարգսյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իջևանն անցանք, ուղղությունը` Հաղարծնի վանք․ «Տավուշը հանուն հայրենիքի» (տեսանյութ) Խոշոր վթար՝ Արագածոտնում. «Pathfinder»-ը բախվել է էլեկտրասյանը, տապալել այն և մի քանի պտույտ շրջվել, վիրավորներ կան Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը երթով գալիս է Երևան․ ուղիղ Առաջին կադրերը Կիրանցից մեկնարկած քայլերից, որն առաջնորդում է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը (տեսանյութ) Երևան քաղաքի մակերևութային ջրերի, հեղեղատար և անձրևաընդունիչ ցանցը սպասարկվում և շահագործվում է «Վեոլիա ջուր» ընկերության կողմից․ Հայկ Կոստանյան «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթին Բագրատ Սրբազանը ցույց տվեց Աշոտ Երկաթի տնկած ծառը, որը մատուռի է վերածվել Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել Նիկոլն ու Ալիևը ռազմական սադրա՞նք են պատրաստում Էջմիածնից քաղաքացիները միանում են դեպի Երևան քայլերթին Դիվանագետների համահայկական խորհուրդն իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանըՔայլերթ` հանուն հայրենիքի. պայքարը Տավուշից գալիս է ԵրևանՏեղատարափ անձրևի հետևանքով 15 րոպեում 2111 ահազանգ է ստացվել․ ՆԳՆ ՓԾ Ստացվում է, որ «առաջնորդություն» է կոչվում սեփական պետությունը, մեղմ ասած, ոչ ձեռնտու պայմաններին հարմարեցնելը. Իրանագետ Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարարը Փարիզում հեծանվորդի է վրաերթի ենթարկել «ՀայաՔվեն» իր անվերապահ աջակցությունն է հայտնում վճռական փուլ մտած ՇարժմանըՎերահաստատել եմ ԵՄ աջակցությունը վրացիներին, որոնք առաջնահերթություն են տալիս երկրի եվրոպական ապագային. Միշել Ինչպիսի՞ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Չեխիայի վարչապետը հայտարարել է Ուկրաինայի հետ հնարավոր խորհրդակցությունների մասին 2024 թվականին Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար ԱՄՆ-ում սկանդալ է ծագել ադրբեջանամետ կոնգրեսականի հետ Բագրատ Սրբազանը հայտարարեց ՝ տավուշցիների հետ գալիս են ԵրևանԵրեկվա հորդառատ անձրևի հետևանքով Երևանի Դավիթ Բեկ փողոցի բնակարանները ամբողջությամբ լցվել են ջրով (տեսանյութ) Կիրանցում խախտվում է մեր երկրի ինքնիշխանությունը, տապալվում սահմանադրական կարգը. Ավետիք ՉալաբյանԹուրքիայի ներկայացուցիչը ԱՄՆ կոնգրեսականների հետ քննարկել է Հայատանի և Ադրբեջանի հարաբերությունները 17-ամյա պատանին և նրա 41-ամյա հայրը ձերբակալվել են Կոչումներ ստանալը մայիսի 28-ին կտեսնենք. Արշակ Կարապետյան Նախարարը հրաժեշտ կտա պաշտոնին. չի բացառվում նաև ձերբակալումը Սփյուռքի մեծաթիվ կառույցներ միանում են Տավուշյան շարժմանը ՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ պոտենցիալ հшկամարտության է պատրաստվում․ ՌԴ ԱԳՆ Հնագույն սանրվածք, որ ժամանակ առ ժամանակ «մոդայիկ» է դառնում. «Փաստ»Երևանում տեղատարափ անձրևի հետևանքով տեղի են ունեցել հեղեղումներ, փլուզումներ և ջրալցումներ Մենք այսպիսի ելք չէինք սպասում՝ բռնի տեղահանում․ Արցախի թեմի առաջնորդ Միասին գծագրելու ենք այն ուղին, որը հնարավորություն կտա վերադառնալ Արցախ.Մետաքսե ՀակոբյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (4 ՄԱՅԻՍԻ). Երևանում սկսել է գործել հեռախոսային ցանցը. «Փաստ»Ինչպե՞ս ապականել դատական համակարգը. ձեռնարկ՝ Փաշինյանից Մեծ ֆուտբոլն ու աշխարհաքաղաքականությունը. ի՞նչ ճակատագիր կունենա Արցախի ֆուտբոլային թիմը. «Փաստ»Գիտնականները ստեղծել են անօդաչու թռչող սարք, որը թռչում է բացառապես արևային էներգիայովԱդրբեջանը քանդել է օկուպացված Ստեփանակերտի հերոսների պանթեnնը ԶՊՄԿ-ն ավելի քան 10 տարի առողջության ապահովագրություն է տրամադրում իր աշխատակիցներին և նրանց ընտանիքի անդամներին Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի՝ Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու հայտարարությունը լրջորեն մտահոգել է գործող իշխանություններին «Ադրբեջանը փորձում է խորամանկել». «Փաստ»Նշված հասցեներում ջրանջատումներ կլինեն «Մեծացրեցի, ուղարկեցի բանակ ու մի եռագույն դրոշ ստացա, ուրիշ ոչինչ. ամեն րոպե Արտյոմիս ծիծաղով, իր անուշ տեսքով եմ ապրում». Արտյոմ Հակոբյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Քարինտակում. «Փաստ»Գլխավոր դատախազն իրեն պահում է քաղաքականացված. Արամ ՊետրոսյանԴաժան ու ողբերգական դեպք՝ Շիրակի մարզումԱշխարհաքաղաքական բախման տարածաշրջանային հեռանկարը. «Փաստ»Նշված հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը