Երևան, 04.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Մեր հիմնական նպատակն Ադրբեջանի հետ խաղաղ ապրելու խնդրի լուծումն է․ Վահագն Խաչատուրյանի հարցազրույցը France 2-ին

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը France 2 հեռուստաալիքին տված հարցազրույցում անդրադարձել է ներկայումս Հայաստանում և տարածաշրջանում առկա իրադրությանն ու Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով բռնի տեղահանվածների խնդրիրներին:

Նախագահը շեշտել է, որ Ադրբեջանի կողմից ավելի քան 9 ամիս տևած շրջափակման և դրան հաջորդած՝ սեպտեմբերի 19-20-ին լայնածավալ ռազմական ուժի կիրառման հետևանքով ավելի քան հարյուր հազար հայեր հարկադրված են եղել ընդամենը օրերի ընթացքում տեղափոխվել Հայաստան՝ որտեղ նրանց ֆիզիկական գոյությունը վտանգված չի լինի:

Նախագահն անդրադարձել է նաև վերջին ամիսներին Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման նպատակով միջազգային տարբեր կառույցների նախաձեռնություններին և նշել, որ չնայած գնահատելի են մասնավորապես Ֆրանսիայի և տարբեր հեղինակավոր կառույցների ջանքերը խնդրի խաղաղ ճանապարհով լուծման և ելքեր գտնելու ուղղությամբ, այնուամենայնիվ դրանք բավարար չեն եղել ինչպես Լաչինի հումանիտար միջանցքն ապաշրջափակելու, այնպես էլ Ադրբեջանին զսպելու և ուժի կիրառումը բացառելու համար:

«Այստեղ պետք է հասկանալ մեկ այլ, առավել լայն ասպեկտ, խոսքը չի վերաբերում միայն Լեռնային Ղարաբաղին, այլև աշխարհի ցանկացած կետում ինչպես ենք մենք վերաբերվելու նմանօրինակ հիմնախնդիրներին, ինչ լծակներ կան նման զարգացումները կասեցնելու համար, արդյոք մենք պետք է սպասենք աղետալի իրադարձությունները տեղի ունենան, հետո նոր միայն փաստենք զոհերի, արտագաղթողների, ունեզրկվածների ու բռնի տեղահանվածների առկայությունը, սա խնդիր է որը վերաբերում է ոչ միայն Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին, այլև աշխարհի ցանկացած բնակավայրում ապրող մարդուն»,- նշել է նախագահը:

Անդրադառնալով Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմական համագործակցության հնարավորությանը Վահագն Խաչատուրյանը նշել է, որ 2022 թվականի սեպտեմբերի 11-12-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ռազմական ագրեսիան պարզ դարձրեց, որ առկա անվտանգային համակարգերը բավարար չեն մեր երկրի տարածքային ամբողջականության լիարժեք պաշտպանության համար, ուստի Հայաստանը քայլեր է ձեռնարկում երկրի պաշտպանունակությունը բարձրացնելու ուղղությամբ զարգացնելով գործընկերների՝ այդ թվում Ֆրանսիայի հետ հարաբերությունները և նոր կապեր ստեղծելով: Նախագահը միևնույն ժամանակ ընդգծել է, որ ռազմական ոլորտում Ֆրանսիայի և այլ երկրների հետ համագործակցությունը ուղղված չէ որևէ երրորդ երկրի դեմ և միայն պաշտպանական նպատակ ունի: Ինչ վերաբերում է Ադրբեջանի հետ հարաբերություններին Հանրապետության նախագահն ասել է.

«Մեր հիմնական նպատակն Ադրբեջանի հետ խաղաղ ապրելու խնդրի լուծումն է, մենք տարածաշրջանում երկարաժամկետ ու կայուն խաղաղության հաստատման կողմնակից ենք, մեր քաղաքականությունը միտված է դրան և մեր միջազգային գործընկերներից մենք ակնկալում ենք աջակցություն հենց այս հարցում, մենք ցանկանում ենք խաղաղ ապրել մեր երկրում և հարևանների հետ խնդիրները հարթել խաղաղ գործիքակազմերով և զարգացնել բարիդրացիական հարաբերությունները»:

Նշված հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը Երևանը` «ջրհեղեղի» ժամանակ «Հայաստանի իշխանությունների տրամաբանությամբ, քանի իրենք զիջում են, նախորդ զիջումները հետին պլան են մղվում». «Փաստ»Թայվանը պատկանում է Չինաստանին, դրանում կասկած չկա․ Վուչիչ Աճ տարադրամի շուկայում. փոխարժեքն՝ այս պահին Պետությունը պահու՞մ ենք, թե՞ ոչ. ընտրության պահը. Հարցազրույց Վահե Հովհաննիսյանի հետ Օբյեկտիվ ու ամբողջական լինելու դեպքում հաջորդ զեկույցներն անհամեմատ խիստ են լինելու. «Փաստ»Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան տուժածներ և մեկ զոհ «Եկեղեցին մեզ տանում է մեծ դարձի ճանապարհով, այսօր տեղի է ունենում արթնացում, բայց այն պետք է համակարգվածություն ունենա». «Փաստ»Հնդկաստանը Հայաստանի համար արդիականացնում է ATAGS հրետանային համակարգը Կանգնեք մեր կողքին, ուժեղացրեք քաղաքացիական ճնշումը ողջ իրավապահ համակարգի վրա, վաղ թե ուշ այն տեղի կտա. Ավետիք Չալաբյան ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ոսկյա իրերի վաճառքի գործարքների՝ ԱԱՀ-ով հարկման բազան կվերանայվի. «Փաստ»Ովքեր ում դեմ են դուրս եկել. «Փաստ»Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում. «Փաստ»Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ»Տեղեկությունները, թե իբր Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել, սուտ են․ ՊՆ Փաշինյանի երազած «թազա Հայաստանի» Վենետիկը․ Երևանի փողոցները հեղեղվել են (տեսանյութ) Վթար է․ ջուր չի լինելու Տիկին Վարդապետյա'ն, որ գալիս եք համալսարանում դաս եք տալիս, մեքենան բակում մի կայանեքՄի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռումԿամ դատախազությունը քրեական վարույթ կնախաձեռնի ոստիկանների նկատմամբ, կամ կդիմենք այլ միջոցների ՌԴ-ում Հաղթանակի օրը շքերթներ կանցկացվեն, կցուցադրվեն զինատեսակներն ու զինտեխնիկան Վիճաբանություն, ծեծկռտուք՝ Երևանում․ հնչել է կրակոցԳազ չի լինի մայիսի 6-ին, 7-ին և 8-ին՝ հարյուրավոր հասցեներում Ավտովթար՝ Արմավիրի մարզում. բախվել են «Kia»-ն ու «06»-ը. կան վիրավորներ Ադրբեջանը և Իրանը քննարկել են ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները Էրդողանը հայտարարել է, թե Արևմուտքը «հարձակվելու է» Թուրքիայի վրա Էրդողանը բացատրել է՝ ինչու է դադարեցրել առևտուրն Իսրայելի հետ Կիրանցում ճանապարհը բացել են. կարմիր բերետավորները հեռացել ենՊետական իշխանությունը բռնազավթել է նաև Դատախազությունը. Մենուա Սողոմոնյան Իրավիճակը Կիրանցում՝ ուղիղ միացմամբ Հանցագործության մասին հաղորդում ենք մուտք արել. «ՀայաՔվեն» դատախազության դիմաց է «Կիրանցում ուժային օպերացիա է տեղի ունեցել․մի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռում». Ավետիք Չալաբյան Ավետիք Չալաբյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազություն «ՀայաՔվեի» բողոքի ակցիան այս անգամ Գլխավոր դատախազության շենքի դիմաց էրԱրցախն Ադրբեջանի կազմում ճանաչած գոյականը կառավարության նիստ էր հրավիրել․ Հրայր Կամենդատյան«Հայաքվե»-ի անդամների բողոքի ակցիան՝ Գլխավոր դատախազության մոտ․ ՈւՂԻՂ«Եթե այս իշխանությունը մնա...»․ ակցիա Երևանում և մարզերում ՊՆ-ն հայտարարություն է տարածել Սիսիանում նռնակի պայթյունի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել «Mercedes»-ում ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով տեղյակ ենք՝ Հայաստանը որևէ նոր քայլ չի ձեռնարկել. Զախարովա Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանըԱվտովթար Դիլիջան-Հաղարծին ճանապարհին․ կան տուժածներ Չփորձե՛ք հատել կարմիր գծերը, այլապես կհիշեցնեմ ձեզ իմ մասնագիտությունը. Արշակ Կարապետյան Մինչև 20։00-ն ջուր չի լինի Ադրբեջանցիները տրամադրված էին հայ սպանելու․ Նաիրի Սարգսյան